20 C
Yerevan

Փետրւար 18 .Հայ Ժողովրդի Հերո­սա­կան Ապստամբութեան Անմար Ոգին

Անձնա­կան շահը կամ իշխա­նութեան տենչը չէին մեր մղիչ ուժը , երբ մենք պայքա­րում էինք սուլթաննե­րի և ցարե­րի դէմ, այլ հայ հողի և հայ ժողովրդի սէրը

Ալբերտ Աճե­մեան

Այսօր 100 ամեակն է ‚1921 Թւա­կա­նի Փետրւաեան Ապստամբութեան : Համա­ժո­ղովրդա­կան առա­ջին Ապստամբութիւնը Խորհրդա­յին Միութեան տարածքում՝ Հայաստա­նի բոլշև­ի­կեան արիւնարբու իշխա­նութեան դէմ :Որը աւարտուեց յաղթա­նա­կով , թէկուզ ժամա­նա­կաւոր :

Փետրւա­րեան այդ ապստամբութեան շնորհիւ բանտից և վերա­հաս հալա­ծանքնե­րից ու մահից փրկւե­ցին բազմա­թիւ պետա­կան, հասա­րա­կա­կան և քաղա­քա­կան, մտաւո­րա­կան գործիչներ , ուսա­նողներ , հոգև­ո­րա­կաններ, այդ թւում , մասնաւո­րա­պէս՝ Յովհ. Քաջազնունին , Լևոն Շանթը , Նիկոլ Աղբա­լեա­նը և…

Աւե­լի քան քառա­սուն օր Հայաստաը անկախ էր: Իսկ յետոյ այդ անկա­խութիւնը Սպա­րա­պետ Գարե­գին Նժդե­հի գլխաւո­րութեամբ շարունակւեց լեռնա­հա­յաստա­նում, որի ազա­տութիւնը ևս վերջնա­կա­նա­պէս ճնշւեց կարմիր զորքե­րի կողմից , 1921 թւա­կա­նի յուլի­սի 15 — ին :

Այդ պայքա­րի, ինչպէս նաև ապստամբութեան ազդե­ցութեան շնորհիւ էր որ .Զանգե­զուրը չտրւեց Ադրբե­ջա­նին, այլ մնաց Հայաստա­նի կազմում :

Այս կապակցութեամբ Հայաստա­նի Ա. Հանրա­պե­տութեան Վարչա­պետ և Հայրե­նի­քի Փրկութեան Կոմի­տէի Նախա­գահ՝ Սիմոն Վրա­ցեա­նի խօսքից մի հատւած .-

……ահա այն ոգին ու խորհուրդը, որ մեզ առաջնորդում էր փետրուա­րեան օրե­րին և գոյութեան իմաստ ու ոգև­ո­րութիւն տալիս և այսօր : Անձնա­կան շահը կամ իշխա­նութեան տենչը չէին մեր մղիչ ուժը , երբ մենք պայքա­րում էինք սուլթաննե­րի և ցարե­րի դէմ, այլ հայ հողի և հայ ժողովրդի սէրը : Աթո­ռա­մո­լութիւնը չէր մեզ ոգև­ո­րո­ղը, երբ մենք անհնա­րին պայմաննե­րում հայկա­կան պետութիւն էինք կերտում, այլ հայ հողի և հայ ժողովրդի սէրը:

Նոյն ոգիով ու գաղա­փարնե­րով առաջնորդուե­լով՝ մենք Հայաստա­նի իշխա­նութիւնը յանձնե­ցինք բոլշև­իկնե­րին և նոյն ոգով ու գաղա­փարնե­րով ՝մենք ըմբոստա­ցանք նրանց դէմ ՓԵՏՐՒԱՐ 18 ին ……

Առնչվող Հոդվածներ