16.9 C
Yerevan

Երեք սերունդ — (մաս երկրորդ) .Ունե­ցան նյութա­պես ապա­հով կյանք .Զրկվե­ցին բոլոր տեսա­կի ինքնուրույնությունից

մաս երկրորդ

Արա­յիկ Մկրտումյան

1920թ․ նոյեմբե­րի 29-դեկտ․ 2 ընկած ժամա­նա­կա­հատվա­ծում տեղի ունե­ցա­ծը ոչ միայն քաղա­քա­կան փոփո­խություն էր, ինչպես հակված են կարծե­լու շատե­րը, այլև առա­ջին հերթին գաղա­փա­րա­կան։

Սկսենք սկզբից

1918թ․ մայի­սի 28-ին ստեղծված առա­ջին հանրա­պե­տությունն ըստ էության նշա­նա­վո­րում էր հայկա­կան քաղա­քա­կան մտքի խոշոր ու կարև­որ նշա­նա­կություն ունե­ցող բարձրա­կետ։ Շատե­րը, երբ խոսում են այդ իրա­դարձություննե­րի մասին, նշում են, որ անկա­խությունն անխուսա­փե­լի էր, քանի որ լուծարված Անդրկովկասյան Դաշնա­յին Հանրա­պե­տության փոխա­րեն առա­ջա­ցան վրա­ցա­կան ու ադրբե­ջա­նա­կան հանրա­պե­տություննե­րը, ուստի լրիվ բնա­կան է, որ հայե­րը ևս իրենց ենթա­կա տարածքնե­րում հռչա­կե­ցին իրենց հանրա­պե­տությունը։ Այդ տեսա­կե­տը խոսում է մակե­րե­սա­յին ու նեղմիտ հայացքի մասին, քանի որ Հայաստա­նի Հանրա­պե­տության հռչա­կումը ուներ նախ և առաջ գաղա­փա­րա­բա­նա­կան էություն, ապա և ֆիզի­կա­կան գոյությունը պահպա­նե­լու պահանջ, մի բան որը չկար վրա­ցի­նե­րի, առա­վել ևս ադրբե­ջանցի­նե­րի մոտ, ըստ այդմ հայե­րը լրա­ցուցիչ մի շարք խոշոր խնդիրներ ստա­ցան։ Ի տարբե­րություն վրա­ցի­նե­րի ու ադրբե­ջանցի­նե­րի, որոնցից առա­ջիններն իրենց անկա­խությունը նվեր ստա­ցան գերմա­նա­ցի­նե­րից, իսկ ադրբե­ջանցի­նե­րը՝ թուրքե­րից, հայե­րը ստիպված էին մարտնչել կյանքի գնով։ Չմո­ռա­նանք նաև երկու կարև­որ հանգա­մանք՝ 1915թ․ Մեծ Եղեռնը և Առա­ջին համաշխարհա­յին պատե­րազմը։ Հայե­րի պայքա­րը երկու ավարտ ուներ՝ կա՛մ հաղթա­նակ ու անկա­խություն, կա՛մ պարտություն ու լիա­կա­տար ոչնչա­ցում։

Բացատրեմ։

 1918թ․ մայի­սին թուրքա­կան զորքե­րը ձգտում էին գրա­վել ողջ Անդրկովկա­սը՝ փորձե­լով անել այն՝ ինչ չհա­ջողվեց 1915թ․ Սարի­ղա­մի­շի ճակա­տա­մարտի ժամա­նակ, երբ գլխո­վին ջախջախվել էին։ Բայց 1918թ․ իրադրությունը լրիվ այլ էր։ Անդրկովկա­սը բաժան-բաժան էր արված, ռուսնե­րը հեռա­ցել էին ու սեփա­կան խնդիրնե­րով էին զբաղված։ Հեղա­փո­խա­կան կռիվնե­րով տարված ռուսնե­րը չէին կարող միջամտել ու թուրքե­րի ձեռքե­րը լիո­վին ազատ էին։ 1918թ․ փետրվա­րի 10-ին հայե­րի, վրա­ցի­նե­րի ու ադրբե­ջանցի­նե­րի միացյալ Անդրկովկասյան Սեյմն իր անկա­րո­ղությունը ցույց տվեց հենց առա­ջին օրվա­նից։ Անընդհատ հրա­ժա­րա­կաններն ապա­ցույց էին, որ դա արհեստա­կան մարմին է ու ի վիճա­կի չէ ինչ որ համա­տեղ գործունեություն իրա­կա­նացնե­լու, քանի որ միանգա­մից պարզ դարձավ խնդիրնե­րի առա­տությունն ու բազմա­զա­նությունը։ Ինչևէ, համա­տեղ կառա­վարման այս մոդե­լի փլուզումից հետո մայի­սի 26–28 ընկած ժամա­նա­կա­հատվա­ծում հայտնված երեք հանրա­պե­տություննե­րից միայն հայկա­կանն էր, որ ստիպված էր կատա­ղի պայքար մղել իր գոյության պահպանման համար։

Այստեղ չեմ խորա­նա առա­ջին հանրա­պե­տության պատմության մեջ, քանի որ նպա­տա­կը դա չէ, բայց հստա­կո­րեն կարող եմ նշել, որ առա­ջին հանրա­պե­տության նախաստեղծման ու ու կառա­վարման ընթացքում հրա­շա­լի էր երև­ում այդ ողջ ներուժի արտա­հայտումն ու հետև­անքնե­րը։

1920թ․ դեկտեմբե­րի 2‑ին Հայաստանն արդեն խորհրդա­յին էր, իսկ դա լրիվ նոր երև­ույթի, գաղա­փա­րի ու աշխարհա­հա­յացքի ազդա­րարման սկիզբն էր։

1920–1991թթ․ Հայաստա­նը գտնվում էր Խորհրդա­յին Միության մեջ՝ անունով ինքնա­վար, իրա­կա­նում Մոսկվա­յից կախյալ հանրա­պե­տություն էր, ինչ իր հետ հսկա­յա­կան փոփո­խություններ ու հետև­անքներ բերեց։ Փոփո­խություններ եղան նաև Սփյուռքում, բայց ամեն ինչի մասին առանձին։ Այն ինչ կատարվեց Խորհրդա­յին Հայաստա­նում, խորը հետք թողեց նաև նրա հաջորդի՝ երրորդ հանրա­պե­տության վրա, այդ ազդե­ցությունը նկա­տե­լի է մինչև հիմա ու դեռ երկար կշա­րունակվի։

Նախ կարև­ո­րի մասին՝ Խորհրդա­յին Հայաստա­նը չուներ արտա­քին ու ներքին ինքնուրույնություն և դա արտա­հայտվում էր ամեն ինչում՝ սկսած ԿԿ առա­ջին քարտուղա­րի ընտրությունից մինչև ամե­նա­սո­վո­րա­կան շենքի կառուցումը, կրպա­կի տեղադրումը, կամ նույնիսկ սանրվածք, հագուստի ոճ, երաժշտա­կան ճաշակ ու նույնիսկ սեռա­կան կյանքի վերահսկում(քանի որ խոսք գնաց վերահսկման մասին, ապա այո՛, ԽՍՀՄ-ում դա էլ էին ձգտում վերահսկել ու նույնիսկ պետա­կան մասշտա­բով էր սահմանվում, թե ամեն տարի ինչ քանա­կությամբ պահպա­նակներ պետք է արտադրվեն, աբսուրդ է, բայց կար ու պատա­հա­կան չէ, որ Ջորջ Օրուելն իր «1984» գրքում բարձրացնում է նաև այդ թեման, այ դա կոչվում էր վերահսկում)։

Ինչևէ, լիո­վին հասկա­նա­լի է, որ նման պայմաննե­րում ավե­լորդ է խոսել քաղա­քա­կան կյանքի, մշա­կութա­յին ինքնուրույնության կամ բազմա­զա­նության մասին, ուստի ԽՍՀՄ քաղա­քա­ցի­նե­րը ստիպված էին գոհա­նալ նրա­նով, ինչ որ կար։ Մյուս կողմից էլ ԽՍՀՄ‑ը միայն վատ ու բացա­սա­կան երանգա­վո­րումներ չուներ և հատկանշա­կան է այն, որ կոմունիստա­կան ռեժի­մը, աչքի ընկնե­լով անզուսպ տոտա­լի­տա­րիզմով, նաև լավ-վատ, բայց արդյունքներ էր ստեղծում։  Պետք է ասել, որ ԽՍՀՄ տարի­նե­րին էր, որ Հայաստա­նում վերա­ցավ մասսա­յա­կան անգրագիտությունը(այս և մյուս առումնե­րով պետք է հասկա­նալ, որ ասե­լով Հայաստան, նույն իրա­վի­ճակն էր նաև ԽՍՀՄ բոլոր երկրնե­րում՝ մի քիչ ավել կամ պակաս չափով), լուծվեց բնակֆո­դի հարցե­րը, գործազրկությունն ըստ էության վերա­ցավ։ Չկա­յին անտուն և լիա­կա­տար քաղցած մարդիկ։ Անշուշտ եղածն ամե­նա­լավն ու բարձր որա­կը չուներ, բայց ավե­լի նախընտրե­լի էր քան ավերված ու թալանված վիճա­կը։ Որոշ վերլուծա­բաններ նաև նշում են, որ եթե Հայաստա­նի ճակա­տա­գի­րը այլ ուղով ընթա­նար, ապա կապի­տա­լիստա­կան տնտե­սա­կարգով ևս ունե­նա­լու էր զարգա­ցում և բնա­կա­նա­բար մեծ զարգա­ցում, այնպես ինչպես և մեծ զարգա­ցում ունե­ցավ ԽՍՀՄ օրոք, ուստի սխալ եմ համա­րում այն տեսա­կետնե­րը, որ առանց ԽՍՀՄ ռեժի­մի Հայաստա­նը կկործանվեր, թեև հասկա­նում եմ, թե որտե­ղից է գալիս այդ մտա­ծե­լա­կերպը։ Բանն այն է, որ լրիվ վերահսկման պարա­գա­յում, մարդիկ հայտնվում են յուրօ­րի­նակ կաղա­պա­րի մեջ, ուր ամեն օրվա կյանքի սցե­նա­րը գծված է ու աշխարհը նրանց պատկե­րացնումնե­րում այլ կերպ չի կարող լինել։ Լավ է, թե վատ, այլ հարց է, բայց տրա­մա­բա­նա­կան է նման հետև­անքը։ Ինչևէ, անցնենք առաջ։

ԽՍՀՄ տարի­նե­րը կարե­լի է առանձնացնել հիմնա­կա­նում հետևյալ բնութագրիչնե­րով՝ տնտե­սա­կան միասնա­կան հզո­րություն, մշա­կութա­յին ու գիտա­կան վերահսկվող կյանք, քաղա­քա­կան-կուսակցա­կան կյանքի իսպառ բացա­կա­յություն, միա­կուսակցա­կան ռեժիմ և որ ամե­նա­կարև­որն է, ԽՍՀՄ տարի­նե­րին փորձ էր արվում մարդկա­յին նոր դասա­կարգ ստեղծել՝ խորհրդա­յին քաղա­քա­ցու կերպա­րով, ինչն էլ պիտի հանգեցներ խորհրդա­յին ազգի ձևա­վորմա­նը, այսինքն ազգե­րի ձուլում մեկ միասնա­կան սոցիա­լիստա­կան- կոմունիստա­կան գաղա­փա­րի ու դրո­շի ներքո։ Ի՞նչ պիտի անեին այդ դեպքում գաղա­փա­րա­կան ու ազգա­յին մարդիկ։ Խորհրդա­յին քաղա­քա­ցու կերպարն ինչ որ առումով ստացվեց, իսկ խորհրդա­յին ազգի ձևա­վո­րումը մի առասպել էր, որն անընդհատ բարձրա­ձայնվում էր իշխա­նություննե­րի կողմից։

Այս հոգե­բա­նությամբ ու կյանքով ապրե­լով ԽՍՀՄ ժողո­վուրդնե­րը հայտնվե­ցին այսպի­սի իրա­վի­ճա­կում՝

  • Ունե­ցան նյութա­պես ապա­հով կյանք
  • Զրկվե­ցին բոլոր տեսա­կի ինքնուրույնությունից

Աղե­տա­լի հետև­անք ուներ վերջին կետը, որի հետև­անքներն այն ժամա­նակ ընկա­լե­լի չէր։

Հիմա փորձենք հասկա­նալ, թե ինչ կատարվեց ԽՍՀՄ տարի­նե­րին գաղա­փարնե­րի ու գաղա­փա­րա­կաննե­րի հետ։ Հայաստա­նը խորհրդայնացնե­լուց անմի­ջա­պես հետո կոմունիստնե­րը ձեռնարկե­ցին այլա­կարծության իսպառ ոչնչա­ցումը։ Դա արե­ցին առանձնա­հա­տուկ դաժա­նությամբ։ Բոլշև­իկյան ռեժիմն ավե­լի անհանդուրժող ու ծայրա­հե­ղա­կան գտնվեց, քան նույնիսկ ցարա­կան իշխա­նություննե­րը։ Եվ դա իր հետ սարսա­փե­լի հետև­անքներ բերեց։ Ու դրա­նից ամե­նա­կարև­որն ու ցավա­լին՝ էլի­տա­յի ոչնչա­ցումն էր։ Իշխա­նության գալու հենց առա­ջին տարի­նե­րին սկսվե­ցին զտումնե­րը։ Բոլոր նրանք, ովքեր առաջ եղել էին այլ կուսակցության անդամներ, մեծա­գույն մասը ձերբա­կալվեց ու կամ գնդա­կա­հարվե­ցին, կամ մահա­ցան տաժա­նա­վայրե­րում ու աքսո­րա­վայրե­րում, հոգե­բուժա­րաննե­րում և այլ տեսա­կի ու ձևի համա­կենտրո­նացման ճամբարնե­րում։ Առանձնա­կի դաժա­նություն ցուցա­բերվեց հոգև­ո­րա­կաննե­րի ու մտա­վո­րա­կաննե­րի նկատմամբ։ Այդ զտումնե­րին զոհ գնա­ցին նաև հազա­րա­վոր հայեր և նրանց թվում մեծ մասը անմեղ մարդիկ էին, որոնց շարքե­րում մեծ թիվ էին կազմում մտա­վո­րա­կաննե­րը, զինվո­րա­կաննե­րը։ Երե­սունա­կաննե­րից սկսված ու մինչև 1953թ․ շարունակվող պետա­կան ահա­բեկչությունը սեփա­կան քաղա­քա­ցի­նե­րի նկատմամբ՝ հագնեցրեց միլիո­նա­վոր մարդկանց մահվան։ Այդ ամե­նը չէր կարող իր ազդե­ցությունը չունե­նալ։ Մտա­վո­րա­կան խավի ոչնչա­ցումը հանգեցրեց ամեն ինչի պարզունա­կացմանն ու մշա­կութա­յին ջրի­կացմա­նը։

Տնտե­սությունն այնպես էր կառուցված որ ոչինչ մեկ վայրում չէր սարքվում ու հավաքվում․ ամե­նա­սո­վո­րա­կան ռադիոընդունիչն անգամ ողջ միության սահմաննե­րում էր պատրաստվում։ Մի մասը պատրաստում էին Հայաստա­նում, մյուս մասը Լիտվա­յում, մյուս մասն այնտեղ և ոչ մի երկիր ի վիճա­կի չէր սեփա­կան ամբողջա­կան աշխա­տանք տալու։

Տնտե­սա­կան այսպի­սի խիստ ապա­կա­յունությունը ցույց տվեց, որ նման բանին սովո­րե­լուց հետո չափա­զանց բարդ կլի­նի սեփա­կան տնտե­սությունը կառուցել, հատկա­պես երբ կենսա­կան բոլոր թելե­րով կապված ես ուրի­շի հետ։

Մեկ այլ բան։ Գիրք կամ ֆիլմ։ Մինչև Մոսկվա­յում այն չդի­տեին, չքննեին ու դրա­կան պատասխան չտա­յին, ապա անհնար էր այդ գիրքը կամ ֆիլմը հրա­պա­րա­կել, դե իսկ չենթարկվողնե­րը միանգա­մից շատ խիստ պատասխա­նատվության էին ենթարկվում։

Քաղա­քա­կան կյանք գոյություն չուներ։ Խորհրդա­յին կարգե­րից առաջ էլ հայ ժողո­վուրդը դեռևս չէր վարժվել քաղա­քա­կան-կուսակցա­կան իրա­կա­նությա­նը ու դա մասամբ կախված էր նրա­նից, որ քաղա­քա­կան կուսակցա­կան խմբե­րը գործում էին կես-գաղտնի, կես-ցուցադրա­կան ձևով, քանի որ ենթարկվում էին ցարա­կան իշխա­նություննե­րի ճնշմա­նը, և մասամբ էլ նրա­նից, որ այդ խմբակներն ավե­լի շատ ազգա­յին ազա­տագրա­կան բնույթ ունեին, քան՝ քաղա­քա­կան։ Թեև հայկա­կան երեք կուսակցություններն էլ ունեին հստակ քաղա­քա­կան գաղա­փա­րա­խո­սություն, բայց դրանք գործի չդրվե­ցին, որովհետև ժամա­նակն ու իրադրությունը շատ բարդ էին, դրանք ավե­լի շատ կիրառվե­ցին ներքին կազմա­կերպչա­կան մակարդա­կում։ Անհնար էր ցարա­կան ժամա­նակնե­րով սոցիա­լիստա­կան քննարկումնե­րը դարձնել հանրա­յին և բոլո­րին հասու, դրա­նից բացի անգրա­գի­տության ու հետամնա­ցության շատ խորը մակարդա­կը թույլ չէր տալիս, գումարվում էր նաև տնտե­սա­կան չափա­զանց ծանր դրությունը և պարզ էր դառնում, որ նման պայմաննե­րում շատ երկար կտևի ինչ որ քաղա­քա­կան ակտեր անե­լը։ Դեռ ավե­լին, կուսակցություննե­րի գործունեությունը մեծ մասամբ արտա­հայտվեց արևմտյան Հայաստա­նում ազա­տագրա­կան կռիվնե­րում ու ահա­բեկչա­կան գործո­ղություննե­րում, ու դրա­նից շատ չանցած սկսվեց առա­ջին համաշխարհա­յին պատե­րազմը, տեղի ունե­ցավ հայոց ցեղասպա­նությունը և քաղա­քա­կան գործունեությունը մղվեց երրորդա­կան պլան։ Առա­ջին հանրա­պե­տության տարի­նե­րի բարդությունը թույլ չտվեց, որ քաղա­քա­կան դաշտը կայա­նա, դե իսկ ԽՍՀՄ-ում էլ ինչպես նշե­ցինք կուսակցա­կան մենա­տի­րություն էր, որը հորջոջվում էր իբրև «պրո­լե­տա­րիա­տի դիկտա­տուրա», իսկ իրա­կա­նում ընդա­մե­նը բոլշև­իկյան կուսակցության էլի­տա­յի դիկի­տա­տուրան էր՝ զարդարված սոցիա­լիստա­կան գաղա­փա­րա­խո­սությամբ։

Այս ամե­նից բացի նաև 1939թ․ սկսվեց երկրորդ համաշխարհա­յին պատե­րազմը, որը 1941թ․ սկսած ողջ ծանրությամբ փլվեց նաև ԽՍՀՄ‑ի վրա։ Հայ ժողո­վուրդը ևս մեծա­պես վնասներ կրեց այդ պատե­րազմում՝ մարտնչե­լով, թե՛ ԽՍՀՄ, թե՛ դաշնա­կիցնե­րի բանա­կում։ Թեև Հայաստա­նի տարածքում ռազմա­կան գործո­ղություններ չկա­տարվե­ցին, բայց Հայաստա­նը ևս հայտնվեց տնտե­սա­կան ծանրա­գույն պայմաննե­րում, դրա­նից բացի կորցրեց մոտ չորս հարյուր հազար մարդու, որոնք զոհվե­ցին ռազմա­ճա­կա­տում։ Այդ աղե­տա­լի վիճա­կին շարունա­կեց խորհրդա­յին ղեկա­վա­րության ահա­բեկչա­կան քաղա­քա­կա­նությունը ու պատե­րազմի ավարտից հետո էլ շարունակվեց անվերջ աքսորներն ու գնդա­կա­հա­րություննե­րը։ Ժողո­վուրդն այլևս ուժ չուներ դիմադրե­լու այդ ամե­նին ու միայն 1953թ․ Ստա­լի­նի մահը վերջ դրեց այդ սարսա­փին, բայց հայ ժողո­վուրդն արդեն հասցրել էր ծանրա­գույն կորուստներ կրել։

[շարունա­կե­լի]

Առնչվող Հոդվածներ