15.1 C
Yerevan

«Ախպեր» Դաշնա­կի­ցը

Հայ֊ռուսական հարա­բե­րություննե­րում հենց մի բան էն չի, ուրեմն մեղա­վո­րը հայերն են

Արա­յիկ Մկրտումյան

Երևի դուք էլ եք նկա­տել, որ հայ֊ռուսական հարա­բե­րություննե­րում հենց մի բան էն չի, ուրեմն մեղա­վո­րը հայերն են։ Միշտ։ Հավիտյան։ Ու վերջ։ Ինչ ուզում է լինի, մեկ է՝ ռուսնե­րը ազնիվ փրկիչներ են, իսկ հայե­րը՝ համը հանողներ։

Արդյո՞ք այդպես է։

Եկեք հասկա­նանք

Դեռևս հեռա­վոր 1700֊ականներին Իսրա­յել Օրին դիմեց Ռուսաց կայսեր Պետրոս Մեծին՝ օգնության խնդրանքով։ Պետրոսն էլ ասեց մի բան կանենք։ Հետո, երբ 1722թ. Հայե­րը ապստամբություն բարձրացրին ու կռվում էին պարսից դեմ, ռուսներն ասին, գալիս ենք, դուխով։ Հայերն դուխով էին, ասե­լուց առաջ էլ, չգա­լուց հետո էլ։ Ու 1724թ. Ռուսնե­րը պայմա­նա­գիր ստո­րագրե­ցին թուրքե­րի հետ՝ ողջ անդրկովկա­սը նրանց հանձնե­լով։ Հայերն էլ դե սպա­սում էին։Հա դե ոչինչ։ Բան է պատա­հում է։ Անցած լինի։ Ոչինչ, որ հայե­րը կռվե­ցին պարսիկնե­րի, հետո թուրքե­րի դեմ, ոչինչ, որ ռուսնե­րի հետ պայմա­նա­վորվե­լուց հետո թուրքե­րը 150 հազա­րա­նոց բանա­կով եկան ու սրի քաշե­ցին Սյունի­քը։

Հետո սովե­տի ժամա­նակ նկա­րա­հա­նե­ցին “Մխի­թար սպա­րա­պետ” ֆիլմը, որտեղ ռուսնե­րը ֆիլմում եկան ու փրկե­ցին Հալի­ձո­րը ու մի գենե­րալ էլ ասեց “Ռուսիան ձեզ հետ է”։ Պատմության բացա­հայտ կեղծումն էլ էր երևի բարե­կա­մության ապա­ցույց։

Հետո ռուսնե­րը մի հինգ անգամ պատե­րազմ վարե­ցին թուրքե­րի դեմ ու ամեն անգամ արդյունքը լինում էր այն, որ ռուսներն ու թուրքե­րը հայոց հողե­րը կիսում էին իրար մեջ, ու հայե­րը մնում էին թևա­թափ եղած։ Ամեն անգամ ռուսներն ասում էին, որ տղերջ ջան, էս էն մեկի նման չի, էս անգամ ուրիշ է, կպեք մեզ, ցավներդ տանեմ, թուրքին հաղթենք, ինքնա­վա­րությունը՝ մեզնից։ Բնա­կա­նա­բար ռուսնե­րը մեզ ոչ մի ինքնա­վա­րություն էլ չտվին։

Ու էդպես անընդհատ, մինչև 1914թ.։ Սկսվեց համաշխարհա­յին պատե­րազմը։ Ռուսներն իհարկե նորից նույն երգը զլե­ցին, որ հայեր ջան սա արդեն լրիվ ուրիշ մոմենտ է, հաղթում ենք ու ինքնա­վա­րություն, անկա­խություն, ինչ ուզեք։ Հայերն էլ բնա­կա­նա­բար էլի հիշե­ցին, որ ռուսնե­րը դարա­վոր բարե­կամ են։ Կռի­վը գնաց գնաց գնաց ու հասավ 1916թ. Ու հայե­րին ինքնա­վա­րություն խոստա­ցած ռուսնե­րը ֆրանցիա­ցի­նե­րի ու անգլիա­ցի­նե­րի հետ գաղտնի համա­ձայնա­գիր էին ստո­րագրում, թե էս անգամ ով ինչ է ստա­նա­լու։ Հայե­րի ինքնա­վա­րության հերն էլ անի­ծած, հլը որ կռվում են։ Հետո մի բան կասենք, կանցնի կգնա, առա­ջին անգա­մը չէ։

Բայց 1917թ. Ռուսաստա­նում եղավ հեղա­փո­խություն, ռուսնե­րը թքե­ցին ամեն ինչի վրա ու վեր կացան գնա­ցին իրենց երկիր՝ իրենց գործե­րով, մեզ էլ ասին ախպեր դուք ու ձեր հարցե­րը, մենք զբաղված ենք։ Դե մենք էլ զբաղվե­ցինք։ Նույնիսկ հանրա­պե­տություն հիմնադրե­ցինք։

Մի երկու տարուց ռուսներն էլի եկան, թե բա դարա­վոր բարե­կա­մություն։ Մեր հանրա­պե­տությունը կործա­նե­ցին ու նորից գրա­վե­ցին Հայաստա­նը։ Ու էլի սկսե­ցին զբաղվել իրենց սիրած գործով՝ թուրքի հետ պայմա­նա­գիր՝ Հայաստա­նը կիսե­լու համար։ 1921թ. Հայաստա­նի հողե­րը կիսե­ցին էս անգամ նաև բաժին տալով թուրքե­րի փոքր եղբայր ադրբե­ջանցի­նե­րին։ Ու ողջ ԽՍՀՄ տարի­նե­րին չէին մոռա­նում անընդհատ ստուգել, թե հո չենք մոռա­ցել, որ ռուսներն ու մենք դարա­վոր բարե­կամներ ենք։ Ստիպված էինք չմո­ռա­նալ։ Սումգա­յիթ կար, Սպի­տակ կար։ Թարմ էր պահում։

1991թ. Ռուսներն էլի ձանձրա­ցան ու ասին տղերք, սովետն արդեն չի դզում, չենք ուզում, ամեն մեկդ ձեր գործով զբաղվեք։

Մենք էլի սկսե­ցինք մեր գործով զբաղվել։ Ադրբե­ջանցի­նե­րին վռնդե­ցինք մեր հողե­րի մի մասից ու ռուսնե­րը նորից իրար խառնվե­ցին, թե բա էս ախպեր֊ընկեր հարգող չկա՞ ու էլի բարե­կա­մությունը մտավ ուժի մեջ։ Ու էսպես վիճա­կը հասավ մինչև 2020֊ի սեպտեմբեր, երբ ազե­րի­նե­րը հարձակվե­ցին մեր վրա ու մեր դարա­վոր բարե­կամնե­րը անընդհատ ասում էին, որ իրենք մեր դարա­վոր բարե­կամներն են։ Ճար չունեինք չհա­վա­տա­լու, բայց դե շատ ուշա­ցան։ Շատ։ Ասե­ցին չենք կարող եղբայր, պայմա­նա­գիր կա բան կա։ Հետո երբ մեր տեղը լրիվ նեղա­ցավ, մեր բարե­կամնե­րը մեզ ու թուրքին պայմա­նա­գիր ստի­պե­ցին, որով արցախյան հողե­րի մի մեծ հատված անցավ թուրքին, իրենք էլ մեկ երկու օրում շատ արագ հասան մնացյալ հողեր ու հիմա մինչև ատամնե­րը զինված էնտեղ բազա ունեն ու մենք չենք մոռա­նում, որ իրենք մեր դարա­վոր բարե­կամներն են։ Ճար չունենք։

Իսկ հիմա լուրջ։ Ամեն անգամ ռուսնե­րի կողմից հերթա­կան սրի­կա­յությունը մենք չտեսնե­լու ենք տվել ու մենք միայն մեզ մեղադրել, որ բավա­րար չափով ուշա­դիր չենք, նրբանկատ չենք, հնա­զանդ չենք, չենք ժպտում, մեկ մեկ բողո­քում ենք.…..էէէէհ։

Ու հիմա էլի վստահ ենք, որ ռուսնե­րը երբեք վատը չեն կարող լինեն, էդ մենք ենք մեղա­վոր մեեեենք։ Հա՞։ Էդպե՞ս է։ Մենք ենք մեղավո՞ր։ Մե՞նք։ Սա ի՞նչ բարե­կա­մություն է։ Սա ի՞նչ բարե­կա­մություն է, սա ինչ դաշնա­կից է։ Էդ ինչպես է, որ ինչ էլ լինի, մեկ է մեղա­վո­րը հայերն են, իսկ ռուսնե­րը՝ սրբության սրբոց։

Ու միշտ ասել են մեղա­վո­րը ցարն է, փոխարքան է, Լենինն է, Ստա­լի­նը, բոլշև­ի­կը, կոմունիստը, սև շունը, բայց ոչ երբեք ռուսը։ պատմության գրքե­րում ռուսի սխա­լի մասին մի տառ չեք գտնի։

Հ.գ. ես շատ լավ տարբե­րում եմ պետությանն ու ազգին։

Առնչվող Հոդվածներ