15.1 C
Yerevan

Այլընտրանք

Վիքէն Արաբյան

Դժվա­րա­նում եմ հաւա­տալ, որ մեր հասա­րա­կությունում գոյություն ունի մարդ, գեթ մեկ ազնիվ հայ մարդ, որ այսօր պատրաստ է գիտակցա­բար բռունցք բարձրացնել աւե­լի քան քառորդ դար սեփա­կան ժողո­վուրդը հալա­ծած, երկի­րը կեղե­քած, հայ զինվո­րի հացը կերած, միլիարդա­վոր դոլարնե­րով հայոց պետությունն ու բանա­կը թալա­նած ուժե­րի կողքին․ մի՞թէ այնքան է խորն պարտված հայի վիշտը։

Արդիոք չունե՞նք իրա­վունք սթա­փության, գիտակցության կոչ անե­լու, եթէ նոյնիսկ գիտակցում ենք, որ այսօրվա “ընդդի­մա­դիր” 16+ ուժե­րի հիմնա­կան պարագլուխնե­րը գլխա­վոր պատասխա­նա­տուներն են, քանի որ 26 տարի­նե­րի ընթացքին հայրե­նի­քը հասցրել են այս ողբա­լի վիճա­կին։ Մի՞թէ այնքան ենք ցավում, որ չենք հասկա­նում, որ ցասման այս օրհա­սա­կան պահին խթան ենք դառնա­լու, որ իշխա­նության վերա­դառնան մարդիկ, որոնք երկար տարի­ներ եղել են իշխա­նություն ու այդ ժամա­նա­կաշրջա­նի ողջ տևո­ղության ընթացքին, ծառա­յել են բացա­ռա­պես իրենց անձնա­կան շահե­րին և սնանկացրել այն հայրե­նի­քը, որ այսօր դուրս են եկել “փրկե­լու”, սնանկացրել են իր ժողովրդագրա­կան, գիտա­կան, տնտե­սա­կան, մարտա­կան ներուժից ու երկուսուկես տարի եղել են սարսա­փած, որ կորցնում են իրենց անձնա­կան կուտա­կած հեղի­նա­կությունը, հարստությունն ու կենցա­ղա­յին ապա­հո­վությունը, նույնիսկ ազա­տությունը, այս պահին էլ կանգնած են Բաղրամյան պողո­տա­յի վրայ ու խորա­մանկո­րեն շահա­գործում են խորտակված ազգի ըմբռնե­լի ընդվզումը։

Մի՞թէ ցավը այնքան անտա­նե­լի է, որ կորցրել ենք մեր դատո­ղությունը ճշտի ու սխա­լի, կամ մի՞թէ ես այնքան սառնա­սիրտ եմ, որ կարո­ղա­նում եմ իմ վիշտը հաղթա­հա­րել ու զանա­զա­նել ճիշտն ու սխա­լը։

Ասում են՝ պատե­րազմնե­րը հաղթում են չսկսած։ Արցախյան վերջին պատե­րազմը լաւա­գույնս է ապա­ցուցել ասվա­ծը։ Նրանք, ովքեր անցել են պատե­րազմի բոհով ու թոհով, գիտեն, որ մի կողմ դնե­լով ռոմանտիք դուխով ուղղորդվող ցանկություննե­րը՝ մենք այս պատե­րազմը կորցրել էինք առա­ջին իսկ օրվա­նից, գիտակցում են, որ պատե­րազմում պարտվե­ցինք 94 թվի մայի­սից սկսած՝ անցնող ամեն օր հետ ընկնե­լով թշնա­մուց։

26 տարի հայ զինվո­րը առաջնա­գի­ծը պահեց՝ զուրկ պատշաճ պաշտպա­նա­կան ամրա­ցումնե­րից, 90-ականնե­րին կառուցված բաց խրա­մատնե­րում, առանց ջրի, առանց կայուն, ապա­հով, մոբիլ կապի միջոցնե­րի, զրկված օդա­յին, հակաօ­դա­յին ու հակա­տանկա­յին համա­չափ պաշտպա­նա­կան համա­կարգե­րից։ Լինե­լով պատե­րազմա­կան երկիր ՝26 տարի չպատրաստե­ցինք մարտունակ աշխարհա­զոր, չկի­րա­ռե­ցինք նույնիսկ պատե­րազմա­կան իրա­վի­ճա­կում վիրա­վոր զինվո­րին տարհա­նե­լու ու բուժում ապա­հո­վե­լու համա­կարգ, թողնե­լով, որ հայրե­նի­քի վիրա­վոր պաշտպա­նը դիրքից տարհանվի Արա­րատյան դաշտի բանջա­րե­ղեն բեռնա­փո­խադրող և բժշկա­կան սարքա­վո­րումնե­րից զուրկ հնա­մաշ Ուա­զով՝ հասցնե­լու համար մի զինվո­րա­կան հիվանդա­նոց, որը զուրկ է շենքա­յին, պատե­րազմա­կան անվտանգության և մասնա­գի­տա­կան բժշկա­կան տարրա­կան պայմաննե­րից։

Մենք ազգո­վին մեղա­վոր ենք, որ տարի­նե­րով գերա­դա­սե­ցինք մեր անձնա­կան հանգիստը , և անտարբե­րությամբ թույլ տվե­ցինք, որ մեր երկրում իշխեն մեկը մյուսի հետև­ից ընտրություններ կեղծող, ժողո­վուրդի թիկունքը չունե­ցող հանցա­գործ օլի­գարխիք ընտա­նիքներ, իսկ 2018-ին թույլ տվե­ցինք․ որ ժողո­վուրդի արդար ցասման  հեղա­փո­խությամբ և ի վերջո ազատ ու արդար ընտրություննե­րով իշխա­նության եկածնե­րը վարեն ապի­կար կատրա­յին քաղա­քա­կա­նություն, երբ ունեինք պատմա­կան առիթ՝ ստեղծե­լու համազգա­յին համա­ձայնության, մասնա­գետնե­րի կառա­վա­րություն, պետություն․ փոխա­րե­նը հերթա­կան անգամ լռե­ցինք, շարունա­կե­ցինք մեր միջին-արեւե­լեան անձա­պաշտությունը ու ստա­ցանք հեղա­փո­խության առա­քի­նի լոզունգնե­րով իշխա­նության եկած, ինքնա­հաստատման բարդույթ ունե­ցող միջա­կություննե­րի մի իշխա­նություն, որը, բացարձակ զուրկ լինե­լով կատրա­յին ներուժից, այդպես էլ երբեք չհե­ղա­փո­խեց։

Հարգե­լի՛ Վարչա­պետ, իմ քայլա­կաններ, այո՛, դուք ընտրվե­ցիք ազատ ու արդար ընտրություննե­րում, առա­ջի­նը ՝ 1991‑ի ընտրություննե­րից հետո, այո՛, դուք ստա­ցաք հզոր լեգի­տիմ մանդատ ՝հեղա­փո­խե­լու երկի­րը, և ձեր թիկունքին ունե­ցել էք անձամբ ինձ ու ողջ հայ ժողո­վուրդի աննա­խընթաց ու ճնշող մեծա­մասնությունը, բայց դուք ձեր գործունեությամբ ընդհանրա­պես և մասնա­վո­րա­պես պատե­րազմյան ու հետ-պատե­րազմյան պահվածքով կորցրել էք ձեր լեգի­տի­մությունը։

Լեգի­տի­մությունը միայն քաղա­քա­կան քուեով չի։

Այսօր կանգնած ենք մեր ազգի պատմության անկյունա­դարձա­յին մեծա­գույն որոշմա­նը առաջ․ Հրամցված երկու տարբե­րակներն էլ մեզ տանե­լու են կործանման․ Չենք վերա­դառնա­լու մերժված ու “փրկիչ”-ի վերա­փոխված նախկիննե­րին, և մերժում ենք դավա­ճա­նա­կան անգործության հասնող ապաշնորհ իշխա­նությունը։ Ունենք այլընտրանք՝ Ազգա­յին ուժե­րից թելադրված, բայց քաղա­քա­կան որևէ պատկա­նե­լիություն չունե­ցող մասնա­գետնե­րի՝ նոր վարչա­պետ և կառա­վա­րություն, որի մեկ տարվա առա­քե­լությունը կը լինի երկի­րը դուրս բերել այս փոթորկոտ ովկիա­նո­սից՝ կազմա­կերպե­լով համազգա­յին միասնության և առաջնա­հերթություննե­րի նոր սահմա­նադրության հանրա­քուէ և արտա­հերթ խորհրդա­րա­նա­կան ընտրություններ։

Հերթա­կան անգամ չլռենք. աղա­ղա­կենք մեր հստակ դիրքո­րո­շումը․ այլընտրանք չունենք։

Առնչվող Հոդվածներ