14 C
Yerevan

Վերջ Դնենք Երկգլխա­նի Հակա­դաշնակցա­կա­նությա­նը

Դաշնակցությունը խաղա­ղություն է. դաշնակ ռեվի­զիո­նիսմը՝ պատե­րազմ

Կայծ Մինասյան

Որտեղի՞ց այդքան ատե­լություն:  Ինչու՞ այդքան մերժո­ղա­կա­նություն: Որովհետև ՀՅԴ-ից սպա­սե­լիքներ կան և եթե  նա չի  արդա­րացնում այդ սպա­սե­լիքնե­րը, արդյունքում առա­ջա­նում է հիասթա­փություն և տաղտկանք: Որովհետև ՀՅԴ‑ն այնքան վախեր է ներշնչում, որ ժամա­նա­կի ընթացքում մերժո­ղա­կա­նություն և վա՞խ է առա­ջացնում: Որովհետև ՀՅԴ‑ն այնքան լայն տարա­ծում ունի, որ վերջ ի վերջո, նա ցանկություն է առա­ջացնում ազատվե՞լ տիրա­պե­տության այս համա­կարգից: Կամ միգուցե այս բոլոր պատճառնե­րը միա­սին վերցրած:

Հակա­դաշնակցա­կա­նությունը այնքան խորն է խարսխված հայե­րի մտա­ծո­ղության մեջ, որ ժամա­նակ է անհրա­ժեշտ, որպեսզի նրանք ազատվեն այս պաթո­լո­գիա­յից, քանի որ այն իրոք հիվանդություն է‘անկարողություն և թուլություն, որը բնո­րոշ է այն ազգե­րին, ովքեր ապրում են ստո­րա­ցումնե­րի մեջ և իրենց արդա­րացնե­լու համար փորձում են իրենց մեջից գտնեն մեկին, ով քավության նոխա­զը կլի­նի: Կարծում էին, որ 1991 թվա­կա­նին Հայաստա­նի անկա­խա­ցումը նվա­զեցրել էր այս ծայրա­հե­ղա­կան վերա­բերմունքը և թերթել էր անհաշտության և նևրո­զի ազդակնե­րի էջը: Բայց ոչ, հրե­շին արթնացնե­լու և սոցիա­լա­կան ցանցե­րում սարսա­փե­լին կարդա­լու համար 2018 թվա­կա­նի թավշյա հեղա­փո­խությունն էր անհրա­ժեշտ և ՀՅԴ‑ի զիհզա­գաձև պահվածքը: Ինչպե՞ս բացատրել այս հակա­դաշնակցա­կա­նությունը: Այն բնակա՞ն երև­ույթ է: Ի՞նչ հիմքե­րի վրա է այն կառուցված: Եվ իր կողմից, արդյոք ՀՅԴ‑ն չի չարա­շա­հում իր սատա­նա­յա­կա­նացման այս գործընթա­ցը: Եթե այո, ապա ՀՅԴ‑ի շրջա­նակնե­րում ում համար է բարենպաստ հակա­դաշնակցա­կա­նությունը:

Հակա­դաշնակցա­կա­նությունը երկու կողմ ունի. Ամե­նա­լայն տարա­ծում գտածն այն է, որ հակա­դաշնակցա­կա­նությունը հիմարնե­րի հայրե­նա­սի­րությունն է, եթե մեկնա­բա­նենք Կարլ Մարքսի կարծի­քը հակաա­մե­րի­կացնի­նե­րի սոցիա­լիզմի մասին: Հակա­դաշնակցա­կա­նությունը պարզա­պես անտեղյա­կության նշան չէ, այն միա­ժա­մա­նակ մի քանի մոտե­ցումնե­րից է ծագում‘  համա­կարգա­յին, փիլի­սո­փա­յա­կան, պատմա­կան, ինքնության, սոցիո­լո­լո­գիա­կան, քաղա­քա­կան, հոգե­բա­նա­կան, կրթա­կան և մշա­կութա­յին: 

Համա­կարգա­յին մոտե­ցում. Հակա­դաշնակցա­կա­նությունը ցույց է տալիս հայե­րի ինքնիշխա­նության փորձի պակա­սը, եթե հայոց պետա­կա­նությունը ՀՅԴ‑ի ձեռքե­րում լինի, ինչպես օրի­նակ 1918 թվա­կա­նի I Հանրա­պե­տությունը, և եթե հայոց պետա­կա­նության վերա­կանգնվի և այն լինի անօ­րի­նա­կան, ապա պետք է պայքա­րել դրա դեմ: 

Փիլի­սո­փա­յա­կան մոտե­ցում. Հակա­դաշնակցա­կա­նությունը լուսա­վո­րա­կան (Lumières) գաղա­փարնե­րի դեմ է, քանի որ ՀՅԴ‑ն հիմնվել է առա­ջընթա­ցի, բանա­կա­նության և երջանկության այս հարստություննե­րի հիմքի վրա, չնա­յած ժամա­նա­կի ընթացքում այն հեռա­ցել է Կանտի և 18-րդ դարի մտա­վո­րա­կաննե­րի տեսություննե­րից և դրանց շարունա­կությունից (19-րդ և 20-րդ դարեր) ինչպի­սիք են օրի­նակ սոցիա­լիզմը և լիբե­րա­լիզմը: 

Պատմա­կան մոտե­ցում. Հակա­դաշնակցա­կա­նությունը ՀՅԴ‑ի կողմից դրսև­ո­րած բռնություննե­րի դեմ ագրե­սիվ վերա­բերմունքն է: ՀՅԴ‑ն մի վտանգա­վոր, անպա­տասխա­նա­տու, արկա­ծախնդիր կուսակցություն է, որն իր նպա­տա­կին հասնե­լու համար պատրաստ է ամեն ինչի: 

Ինքնության մոտե­ցում. Հակա­դաշնակցա­կա­նությունը նշա­նա­վո­րում է 19-րդ դարի երկրորդ կեսի Զարթոնքով ներշնչված սոցիա­լա­կա­նացման և տարածքայնացման մոդե­լի վավե­րա­ցումը: 

Սոցիո­լո­գիա­կան մոտե­ցում. Հակա­դաշնակցությունը 1880–1890ական թվա­կաննե­րին հեղա­փո­խա­կան շարժման հետև­անքով առա­ջա­ցած քաղա­քա­կա­նության դադա­րի մերժման ցանկությունն է, կարծես թե այդ քաղա­քա­կա­նությունը հայե­րին վախ, աղետ և անկա­րո­ղություն էր ներշնչում պատասխա­նատվությունը իրենց վրա վերցնե­լու համար: 

Քաղա­քա­կան մոտե­ցում. Հակա­դաշնակցա­կա­նությունը մերժում է կուսակցության և ժողովրդա­վա­րության գաղա­փարնե­րը: Հայե­րը քաղա­քա­կան կուսակցություննե­րի կարիք չունեն, եկե­ղե­ցին բավա­րար է իրենց համար, քանի որ կուսակցություննե­րը պառակտումնե­րի և մասնա­վոր շահե­րի սզբնաղբյուրներն են:

 Հոգե­բա­նա­կան մոտե­ցում. Հակա­դաշնակցա­կա­նությունը դեմ է դաշնակցա­կաննե­րի դավադրություննե­րին, քանի որ իրա­կա­նում ՀՅԴ‑ի ներկա­յա­ցուցիչնե­րը կունե­նա­յին  իշխա­նությունը գրա­վե­լու և ամե­նուր իրենցը պարտադրե­լու գաղտնի մի նախա­գիծ: ՀՅԴ‑ն, անցյա­լի և ապա­գա­յի աղետնե­րի կրողն է, հայե­րը պետք է պայքա­րեն դաշնակցա­կան դավա­դիրնե­րի դեմ: 

Կրթա­կան մոտե­ցում. Հակա­դաշնակցա­կա­նությունը լայն տարա­ծում ունի սովե­տա­կան դարաշրջա­նի պատմության դասագրքե­րում,  ֆանտա­զիա­նե­րի մի ամբողջ շարքի միջո­ցով առասպելնե­րը մի սերնդից անցնում են մյուսին, որպեսզի ավե­լի լավ կարո­ղա­նան պաշտպանվել այս չար գաղա­փա­րա­խո­սությունից‘ դաշնակցությունից: Վերջի­վերջո, հակա­դաշնակցա­կա­նությունը մշա­կութա­յին է, քանի որ մշա­կույթը չի կարող ապա­կանվել քաղա­քա­կան բաղադրիչնե­րով, պետք է անջա­տել այս երկու ոլորտնե­րը: Ուստի ՀՅԴ‑ն նրանց տարա­կուսանքի մեջ է գցում:

Այսպի­սով ձևա­վորվում է հակա­դաշնակցա­կա­նության ասպա­զե­նը, մի բազմա­բո­վանդա­կություն‘ կազմված հակա­լուսա­վորչա­կա­նությունից, հակա­կուսակցա­կա­նությունից, հակա­ռա­ցիո­նա­լիզմից, այսինքն՝ վարքագծի այնպի­սի սոցիո­լո­գիա­կան հիմք է, որը կարող է հանդես գալ որպես քաղա­քա­կան ուղղություն: Այս ուղղությունը հանդի­պում է Եկե­ղե­ցու, Սովե­տա­կան միության կոմունիստա­կան կուսակցության, Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության և Ռամկա­վար կուսակցության ինչպես նաև ԱՍԱԼԱ‑ի (Հայաստա­նի ազա­տագրության հայ գաղտնի բանակ) կամ Հայկա­կան Բարե­գործա­կան Ընդհա­նուր Միութիւն (Հ.Բ.Ը.Մ.) և վերջերս կազմա­վորված կազմա­կերպություննե­րի պատմության մեջ: Այս հակա­դաշնակցա­կա­նությունը երեք բանա­լի­նե­րի համադրության արդյունքն է: Առա­ջի­նը անտեղյա­կությունն ու անհե­թե­թությունն է: Եթե ՀՅԴ‑ն  «դավա­ճաննե­րի կուսակցություն» է,  ուրեմն 19–20-րդ դարե­րի բոլոր ֆիդա­յիննե­րը, այդ ժամա­նա­կա­հատվա­ծի մտա­վո­րա­կաննե­րը, ինչպի­սիք էին Դանիել Վարուժա­նը, Սիա­մանթոն, ինչպես նաև Սողո­մոն Թեհլերյա­նը և 1989–1994 թվա­կաննե­րի Ղարա­բաղյան պատե­րազմի ժամա­նակ զոհված մարտիկնե­րը նույնպե՞ս դավա­ճաններ էին: Չենք կարող մի կողմից երգել «Արի դաշնակ Դրո» կամ «Գինի լից» և մյուս կողմից էլ մեղադրենք ՀՅԴ-ին դավա­ճա­նության մեջ: Երկրորդը, Հայաստա­նում կոմունիստա­կան կրթության անկոտրում ժառանգությունն է: Այն կմնար անգի­տակցա­կան հավա­քա­կա­նի մեջ, հայերի‘ընտանիքից  ընտա­նիք փոխանցման մեջ, որն էլ դաշնակցության մերժման հիմքն է: Երրորդ բանա­լին, որն ավե­լի խորն է արմա­տա­վորված պատմության մեջ, միջնա­դա­րե­րում հիմնված արքա­յա­տոհմե­րի ժառանգության համա­կարգն է, որին բնո­րոշ էր սահմա­նա­կարգել մեծ ընտանիքների‘թագավորության դավա­ճա­նությունը: Այլ կերպ ասած, թագա­վո­րին դավա­ճա­նե­լը նորմալ էր և օրի­նա­կան: Հայոց պատմության մեջ նման օրի­նակնե­րը բազում են: Եվ սկսած այն պահից, երբ նմա­նա­տիպ քաղա­քա­կան փորձա­ռություննե­րը չեն առա­ջացնում որևէ մատնություն և երկար ժամա­նակ անցնում են պատմության գիրկը, պետք չէ զարմա­նալ, երբ լսում ես այս սուր թեմա­նե­րը 21-րդ դարում: Դրսում արդեն բավա­կան խնդիրներ կան, չբե­րենք դրանք ներս:

Արդյո՞ք հակա­դաշնակցա­կա­նությունը կմնա Դաշնակցությունից դուրս: Ենթադրա­բար ոչ, քանի որ ՀՅԴ‑ն շահա­գործում է հակա­դաշնակցա­կա­նությունը, նույնիսկ ռևի­զիո­նիստ դաշնակցա­կաննե­րը հակա­դաշնակցա­կա­նության երաշխա­վորված անձինք են: Հայե­լի­նե­րի խաղի մեջ, հակա­դաշնակցա­կա­նության երկու կողմե­րը կանչում են իրա­րու և պատասխա­նում մեկը մյուսին: Դաշնակցա­կան ռևի­զիո­նիստնե­րը համարվում են հակա­դաշնակցա­կա­նության կրողները‘համակարգային, փիլի­սո­փա­յա­կան, պատմա­կան, ինքնության, սոցիո­լո­գիա­կան, քաղա­քա­կան, հոգե­բա­նա­կան, կրթա­կան և մշա­կութա­յին պատճառնե­րով: Համա­կարգա­յին պատճառ. Քանի որ ՀՅԴ‑ն չունի իշխա­նության բանա­լին, պետությունը լեգի­տիմ չէ, հաշվի առնե­լով այն փաստը, որ դաշնակցության գոյությունն ավե­լի վաղ է, քան պետության գոյությունը: Ունե­նա­լով ինքնիշխա­նության ավանդույթի պակաս, ռևի­զիո­նիստ դաշնակնե­րը չեն վստա­հում պետությա­նը: Ինչպես կարող ենք հեռա­նալ մի ժողովրդա­վա­րա­կան կամ բռնա­պե­տա­կան պետությունից, որտեղ թեկնա­ծունե­րը իրենց երդմնա­կա­լությունը զենքի վրա են իրա­կա­նացնում: Արդյո՞ք նրանք երդում են տալիս ՀՅԴ‑ի դրո­շի վրա կամ ծրագրի,  միևնույն է, ծիսա­կարգը հարգված է և բավա­րար: Բայց այնտեղ զենք ավե­լացնե­լը անհասկա­նա­լի է, անընկա­լե­լի և վտանգա­վոր: Անհասկա­նա­լի է, քանի որ պետությունն այլևս ունի իր զինված ուժե­րը, ոստի­կա­նությունը, քննչա­կան մարմի­նը և դաշնակցա­կաննե­րը, ովքեր ցանկա­նում են իրենց ուժե­րը ծառա­յեցնեն ի պաշտպա­նություն պետության, պետք է պարզա­պես միա­նան վերոնշյալ պետա­կան կառույցնե­րին: Անընկա­լե­լի է, քանի որ սա ենթադրում է, որ ֆիզի­կա­կան բռնության մենաշնորհը չի պատկա­նում պետությա­նը: Վտանգա­վոր է, քանի որ, երբ քաղա­քա­կան կուսակցությունը վսե­մացնում է զենքի պաշտա­մունքը, պետք չէ զարմա­նալ, որ եթե որևէ զինված կամ ահա­բեկչա­կան հարձա­կում լինի հայ հասա­րա­կության մեջ, մարդիկ մատնանշե­լու են այդ քաղա­քա­կան կուսակցությա­նը: Երդում տալը Օսմանյան կայսրությունում կամ Ռուսա­կան կայսրությունում և Արցա­խում արդա­րացված է,  քանի որ հայե­րը պայքա­րում են գաղութա­րա­րության,  տիրա­պե­տության դեմ, բայց մի ինքնիշխան պետության մեջ, որտեղ ՀՅԴ‑ն մասնակցում է քաղա­քա­կան գործընթացնե­րին և կազմա­կերպմա­նը, զենքի վրա երդում տալը ոչ մի իմաստ չունի: Ոչինչ չի արդա­րացնում սա: Ոչինչ: Փիլի­սո­փա­յա­կան.  դաշնակցա­կան ռևի­զիո­նիստնե­րը դեմ են Լուսա­վորչա­կա­նությա­նը, քանի որ այստեղ տեսնում են մտա­ծո­ղա­կա­նության արև­ե­լա­կա­նության դրոշմը: Պատմա­կան. դաշնակ ռևի­զիո­նիստնե­րը նորից են գրում իրենց սեփա­կան կուսակցության պատմությունը‘ջնջելով այն ամե­նը, ինչը չի համա­պա­տասխա­նում իրենց կարծրա­տի­պա­յին վարքագծին: Միակ հնա­րա­վոր պատմությունը ՀՅԴ‑ի պաշտո­նա­կան պատմությունն է, իմա­ցության զարգացման մնա­ցած ներդրումնե­րը չարա­միտ են, հետև­ա­բար անվա­վեր են:  Դաշնակ ռևի­զիո­նիստը չի կարդում, նա ամեն ինչ գիտի: Ինքնություն. Դաշնակ ռևի­զիո­նիստնե­րը հենվում են ինտեգրման կաղա­պա­րի վրա, որտեղ անձը ծնվում է, ապրում և մահա­նում որպես դաշնակցա­կան, և դասա­կարգում մարդուն հետևյալ հաջորդականությամբ‘մարդ և հայ լինե­լուց առաջ իրենք դաշնակներ են: Սոցիո­լո­գիա­կան. Դաշնակ ռևի­զիո­նիստնե­րը ժողովրդա­վա­րության շատ նեղ պատկե­րա­ցում ունեն, նրանք հրա­ժարվում են ժողովրդա­վա­րա­կան բանա­վե­ճե­րից և թաքնվում են իրենց որոշման հետև­ում‘ իրենց թելադրանքը առաջ տանե­լու համար: Նրանք ունեն դաշնա­կա­ցա­կա­նի միասնա­կան և յուրօ­րի­նակ գաղա­փար‘ նվիրյալ, կարգա­պահ զինվոր, վերջի­վերջո հանգած և պասիվ: Հոգե­բա­նա­կան. Դաշնակ ռևի­զիո­նիստնե­րը համոզված են, որ ՀՅԴ‑ի դեմ դավադրություն կա, որը գրված է պատմության մեջ և ամե­նուր է: Յուրա­քանչյուր ոք, ով գրում է ՀՅԴ‑ի դեմ, ենթարկվում է մանիպլյուլա­ցիա­յի, չէր ունե­նա ազատ կամք, քանի որ նա ծառա­յում էր ՀՅԴ‑ի դեմ դավադրության օրա­կարգի համար: Քաղա­քա­կան. Դաշնակ ռևի­զիո­նիստնե­րը մերժում են ֆեդե­րա­ցիա­յի Քրիստա­փորյան գաղա­փարնե­րը: Ֆեդե­րա­ցիան անկարգություն է, կուսակցությունը‘ կարգ ու կանոն է: Ֆեդե­րա­ցիան բանա­վե­ճի և գաղա­փարնե­րի փոխա­նակման հարգանքն է, կուսակցությունը գաղա­փարն է: Կրթա­կան. Դաշնակ ռևի­զիո­նիստնե­րը ՀՅԴ‑ն դարձնում են մտա­ծո­ղություննե­րի վերակրթման դպրոց: Համազգա­յին դպրոցնե­րը պետք է լինեն հասա­րա­կա­կան կյանքի վերա­դարձի վայրեր‘ ի կողմ հակա­թուրքա­կան և հակա­սո­վե­տա­կան հայդա­տա­կա­նության: Վերջա­պես,  մշա­կութա­յին. դաշնակ ռևի­զիո­նիստնե­րը չեն համա­ձայնվում բաժա­նել մշա­կույթը քաղա­քա­կա­նությունից: Նրանք դա այնքան են ընդունում, որքան որ հրա­ժարվում են ՀՅԴ‑ի քննա­դա­տություննե­րից, քանի որ քննա­դա­տել ՀՅԴ-ին նշա­նա­կում է քննա­դա­տել իրենք իրենց, քանի որ իրենք են ՀՅԴ‑ն և այս քննա­դա­տությունը դեռևս սաղմնա­յին վիճա­կում սպա­նե­լու համար պետք է արմա­տա­խիլ անել այս “շեղվողնե­րին” ընդդիմադիրներին‘դիմելով վտարման: Սա նշա­նա­կում է շուտ մոռա­նալ, որ Քրիստա­փո­րը չէր վտա­րում իր ընկերնե­րին,  ովքեր չէին համա­ձայնվում իր հետ: Հիշենք Գարե­գին Խաժա­կին, ով Բուլղա­րիա­յում դաշնակցա­կան մամուլում քննա­դա­տում էր Քրիստա­փո­րին: Քրիստա­փո­րը նրան գրել է, որ նա այլևս իր հետ չի աշխա­տում, բայց Քրիստա­փո­րը նրան ՀՅԴ-ից  չի հեռացրել: 1920ական թվա­կաննե­րի սկզբին Միքա­յել Վարդանյա­նը «Հայրե­նիք Ամսագրում» դատա­պարտում է դաշնակնե­րի ղեկա­վարնե­րի նեղմիտ ոգին, ովքեր թույլ տվե­ցին Քրիստա­փո­րին միա­նալ սուլթան Աբդուլ Համիդ II‑ի դեմ օպե­րա­ցիա­յին: Այդ ժամա­նակվա ղեկա­վա­րությունը, որը բարե­բախտա­բար կազմված էր Սիմոն Վրացյա­նից և Շավարշ Միսակյա­նից, նրան չեն հեռացրել ՀՅԴ-ից: 1933 թվա­կա­նին ԱՄՆ-ում Շավարշ Միսակյա­նը հրա­պա­րա­կավ քննա­դա­տել է ՀՅԴ‑ի ղեկա­վա­րությա­նը 1933 թվա­կա­նի դեկտեմբե­րի 24-ին Նյու Յորքում արքե­պիսկո­պոս Լևոն Թուրյա­նի սպա­նության համար: Այդ ժամա­նակվա ղեկա­վա­րությունը, որը դեռևս մի քանի շաբաթ ակնկա­լում էր Սիմոն Վրացյա­նին, նրան նույնպես չհե­ռացրե­ցին:

Հայաստա­նի քաղա­քա­կան կյանքը դժբախտա­բար դուրս չի գալիս այս արա­տա­վոր, դավա­դիր և կործա­նա­րար շրջա­նա­կից: Այն չի մեծա­նում, մնում է մանկա­միտ և ենթա­կա­նե­րի վերա­բերյալ հոգա­տար հարա­բե­րություննե­րի մեջ, որը բնո­րոշ է ազգե­րին, ովքեր չեն ազա­տագրվել տիրա­պե­տության տրա­մա­բա­նությունից, և ովքեր այսպի­սով չեն ավարտել իրենց Պատմությունը: Հակա­դաշնակցությունը այսպի­սով երկգլխա­նի է: Մի կողմից շրջա­պա­տը և մարդկանց խմբե­րը ծայրա­հեղ թշնա­մա­կան են ՀՅԴ‑ի նկատմամբ, որը հասնում է անմտության և զառանցանքի: Մյուս կողմից դաշնակ ռևի­զիո­նիստնե­րը թշնա­մա­կան են վերա­բերվում ամեն ինչին, ինչը չի մտնում իրենց նեղ շրջա­նա­կի մեջ, որը հասնում է մինչև անմտության և մեծամտության: Մի կողմից «ամեն ինչը, ինչ դաշնակ է, վատ է, քննա­դա­տե­լի և ոչ հայկա­կան»: Մյուս կողմից, «այն ամե­նը ինչը չի ընկնում դաշնակ ռևի­զիո­նիստնե­րի դասա­կարգման մեջ, ոչնչություն է և դատարկություն, աննշան և ոչ հայկա­կան»: Այսպի­սով հակա­դաշնակցա­կա­նության երկու կողմե­րը միա­նում են և անձնա­տուր են լինում մի վերգետնյա, ֆանտաստիկ պատմության մեջ և առաջ են բերում պաթո­լո­գիա­ներ: Երկու կողմերն էլ օգտա­գործում են հակա­դաշնակցա­կա­նությունը որպես պարիսպ‘ մտա­ծո­ղության դեմ: Ոմանք տեսնում են դաշնակնե­րին ամե­նուր և խուսա­փում են նրանցից: Ոմանք անմի­ջա­պես քննա­դա­տում են այստե­ղի և այլ վայրե­րում գտնվող հակա­դաշնակցա­կա­նությունը, որպեսզի արգե­լեն մտա­ծե­լը, այն աստի­ճան, որ հետևյալ պատկերն է ստեղծվում. Առա­ջին դեպքում «պարոն այսինչը դաշնակ է, ես նրան չեմ լսում», երկրորդ դեպքում «պարոն այսինչը ՀՅԴ‑ն հարցա­կա­նի տակ է դնում, նա հակա­դաշնակցա­կան է,  ես նրան չեմ լսում»: Այս երկա­կի սեկտա­յին դավադրության մեջ, որտեղ մարդիկ կամ հիա­նում են մեկը մյուսով կամ ատում են միմյանց, բայց երբեք չեն սիրում միմյանց, հավաքվում են հայե­րի մեծամասնությունը‘ողջամիտ, զարգա­ցած, մտա­ծող և զբաղված, լինեն ՀՅԴ‑ի անդամ կամ չլի­նեն, բայց պատրաստ քննարկել, համա­գործակցել և առաջ տանել հայ պետությունը, հայդա­տա­կա­նությունը և գաղա­փարնե­րը դնել ճիշտ ուղու վրա: Հակա­դաշնակցա­կա­նությա­նը վերջ դնե­լը այս երկա­կի պաթո­լո­գիա­յից ազատվելն է, մեկը դրսից, մեկն էլ ՀՅԴ‑ի ներսից, այնպես որ ՀՅԴ‑ն գտնի իր հավա­սա­րակշռությունը և իր տեղը, որտե­ղից նա երբեք չպետք է հեռա­նար, բացի միայն 1905 թվա­կա­նի Քրիստա­փո­րի մահից հետո, ծայրա­հեղ դեպքում 1920 թվա­կա­նի Հանրա­պե­տության վերջից հետո:

Առնչվող Հոդվածներ