Դաշնակցությունը խաղաղություն է. դաշնակ ռեվիզիոնիսմը՝ պատերազմ
Կայծ Մինասյան
Որտեղի՞ց այդքան ատելություն: Ինչու՞ այդքան մերժողականություն: Որովհետև ՀՅԴ-ից սպասելիքներ կան և եթե նա չի արդարացնում այդ սպասելիքները, արդյունքում առաջանում է հիասթափություն և տաղտկանք: Որովհետև ՀՅԴ‑ն այնքան վախեր է ներշնչում, որ ժամանակի ընթացքում մերժողականություն և վա՞խ է առաջացնում: Որովհետև ՀՅԴ‑ն այնքան լայն տարածում ունի, որ վերջ ի վերջո, նա ցանկություն է առաջացնում ազատվե՞լ տիրապետության այս համակարգից: Կամ միգուցե այս բոլոր պատճառները միասին վերցրած:
Հակադաշնակցականությունը այնքան խորն է խարսխված հայերի մտածողության մեջ, որ ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի նրանք ազատվեն այս պաթոլոգիայից, քանի որ այն իրոք հիվանդություն է‘անկարողություն և թուլություն, որը բնորոշ է այն ազգերին, ովքեր ապրում են ստորացումների մեջ և իրենց արդարացնելու համար փորձում են իրենց մեջից գտնեն մեկին, ով քավության նոխազը կլինի: Կարծում էին, որ 1991 թվականին Հայաստանի անկախացումը նվազեցրել էր այս ծայրահեղական վերաբերմունքը և թերթել էր անհաշտության և նևրոզի ազդակների էջը: Բայց ոչ, հրեշին արթնացնելու և սոցիալական ցանցերում սարսափելին կարդալու համար 2018 թվականի թավշյա հեղափոխությունն էր անհրաժեշտ և ՀՅԴ‑ի զիհզագաձև պահվածքը: Ինչպե՞ս բացատրել այս հակադաշնակցականությունը: Այն բնակա՞ն երևույթ է: Ի՞նչ հիմքերի վրա է այն կառուցված: Եվ իր կողմից, արդյոք ՀՅԴ‑ն չի չարաշահում իր սատանայականացման այս գործընթացը: Եթե այո, ապա ՀՅԴ‑ի շրջանակներում ում համար է բարենպաստ հակադաշնակցականությունը:
Հակադաշնակցականությունը երկու կողմ ունի. Ամենալայն տարածում գտածն այն է, որ հակադաշնակցականությունը հիմարների հայրենասիրությունն է, եթե մեկնաբանենք Կարլ Մարքսի կարծիքը հակաամերիկացնիների սոցիալիզմի մասին: Հակադաշնակցականությունը պարզապես անտեղյակության նշան չէ, այն միաժամանակ մի քանի մոտեցումներից է ծագում‘ համակարգային, փիլիսոփայական, պատմական, ինքնության, սոցիոլոլոգիական, քաղաքական, հոգեբանական, կրթական և մշակութային:
Համակարգային մոտեցում. Հակադաշնակցականությունը ցույց է տալիս հայերի ինքնիշխանության փորձի պակասը, եթե հայոց պետականությունը ՀՅԴ‑ի ձեռքերում լինի, ինչպես օրինակ 1918 թվականի I Հանրապետությունը, և եթե հայոց պետականության վերականգնվի և այն լինի անօրինական, ապա պետք է պայքարել դրա դեմ:
Փիլիսոփայական մոտեցում. Հակադաշնակցականությունը լուսավորական (Lumières) գաղափարների դեմ է, քանի որ ՀՅԴ‑ն հիմնվել է առաջընթացի, բանականության և երջանկության այս հարստությունների հիմքի վրա, չնայած ժամանակի ընթացքում այն հեռացել է Կանտի և 18-րդ դարի մտավորականների տեսություններից և դրանց շարունակությունից (19-րդ և 20-րդ դարեր) ինչպիսիք են օրինակ սոցիալիզմը և լիբերալիզմը:
Պատմական մոտեցում. Հակադաշնակցականությունը ՀՅԴ‑ի կողմից դրսևորած բռնությունների դեմ ագրեսիվ վերաբերմունքն է: ՀՅԴ‑ն մի վտանգավոր, անպատասխանատու, արկածախնդիր կուսակցություն է, որն իր նպատակին հասնելու համար պատրաստ է ամեն ինչի:
Ինքնության մոտեցում. Հակադաշնակցականությունը նշանավորում է 19-րդ դարի երկրորդ կեսի Զարթոնքով ներշնչված սոցիալականացման և տարածքայնացման մոդելի վավերացումը:
Սոցիոլոգիական մոտեցում. Հակադաշնակցությունը 1880–1890ական թվականներին հեղափոխական շարժման հետևանքով առաջացած քաղաքականության դադարի մերժման ցանկությունն է, կարծես թե այդ քաղաքականությունը հայերին վախ, աղետ և անկարողություն էր ներշնչում պատասխանատվությունը իրենց վրա վերցնելու համար:
Քաղաքական մոտեցում. Հակադաշնակցականությունը մերժում է կուսակցության և ժողովրդավարության գաղափարները: Հայերը քաղաքական կուսակցությունների կարիք չունեն, եկեղեցին բավարար է իրենց համար, քանի որ կուսակցությունները պառակտումների և մասնավոր շահերի սզբնաղբյուրներն են:
Հոգեբանական մոտեցում. Հակադաշնակցականությունը դեմ է դաշնակցականների դավադրություններին, քանի որ իրականում ՀՅԴ‑ի ներկայացուցիչները կունենային իշխանությունը գրավելու և ամենուր իրենցը պարտադրելու գաղտնի մի նախագիծ: ՀՅԴ‑ն, անցյալի և ապագայի աղետների կրողն է, հայերը պետք է պայքարեն դաշնակցական դավադիրների դեմ:
Կրթական մոտեցում. Հակադաշնակցականությունը լայն տարածում ունի սովետական դարաշրջանի պատմության դասագրքերում, ֆանտազիաների մի ամբողջ շարքի միջոցով առասպելները մի սերնդից անցնում են մյուսին, որպեսզի ավելի լավ կարողանան պաշտպանվել այս չար գաղափարախոսությունից‘ դաշնակցությունից: Վերջիվերջո, հակադաշնակցականությունը մշակութային է, քանի որ մշակույթը չի կարող ապականվել քաղաքական բաղադրիչներով, պետք է անջատել այս երկու ոլորտները: Ուստի ՀՅԴ‑ն նրանց տարակուսանքի մեջ է գցում:
Այսպիսով ձևավորվում է հակադաշնակցականության ասպազենը, մի բազմաբովանդակություն‘ կազմված հակալուսավորչականությունից, հակակուսակցականությունից, հակառացիոնալիզմից, այսինքն՝ վարքագծի այնպիսի սոցիոլոգիական հիմք է, որը կարող է հանդես գալ որպես քաղաքական ուղղություն: Այս ուղղությունը հանդիպում է Եկեղեցու, Սովետական միության կոմունիստական կուսակցության, Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության և Ռամկավար կուսակցության ինչպես նաև ԱՍԱԼԱ‑ի (Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ) կամ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութիւն (Հ.Բ.Ը.Մ.) և վերջերս կազմավորված կազմակերպությունների պատմության մեջ: Այս հակադաշնակցականությունը երեք բանալիների համադրության արդյունքն է: Առաջինը անտեղյակությունն ու անհեթեթությունն է: Եթե ՀՅԴ‑ն «դավաճանների կուսակցություն» է, ուրեմն 19–20-րդ դարերի բոլոր ֆիդայինները, այդ ժամանակահատվածի մտավորականները, ինչպիսիք էին Դանիել Վարուժանը, Սիամանթոն, ինչպես նաև Սողոմոն Թեհլերյանը և 1989–1994 թվականների Ղարաբաղյան պատերազմի ժամանակ զոհված մարտիկները նույնպե՞ս դավաճաններ էին: Չենք կարող մի կողմից երգել «Արի դաշնակ Դրո» կամ «Գինի լից» և մյուս կողմից էլ մեղադրենք ՀՅԴ-ին դավաճանության մեջ: Երկրորդը, Հայաստանում կոմունիստական կրթության անկոտրում ժառանգությունն է: Այն կմնար անգիտակցական հավաքականի մեջ, հայերի‘ընտանիքից ընտանիք փոխանցման մեջ, որն էլ դաշնակցության մերժման հիմքն է: Երրորդ բանալին, որն ավելի խորն է արմատավորված պատմության մեջ, միջնադարերում հիմնված արքայատոհմերի ժառանգության համակարգն է, որին բնորոշ էր սահմանակարգել մեծ ընտանիքների‘թագավորության դավաճանությունը: Այլ կերպ ասած, թագավորին դավաճանելը նորմալ էր և օրինական: Հայոց պատմության մեջ նման օրինակները բազում են: Եվ սկսած այն պահից, երբ նմանատիպ քաղաքական փորձառությունները չեն առաջացնում որևէ մատնություն և երկար ժամանակ անցնում են պատմության գիրկը, պետք չէ զարմանալ, երբ լսում ես այս սուր թեմաները 21-րդ դարում: Դրսում արդեն բավական խնդիրներ կան, չբերենք դրանք ներս:
Արդյո՞ք հակադաշնակցականությունը կմնա Դաշնակցությունից դուրս: Ենթադրաբար ոչ, քանի որ ՀՅԴ‑ն շահագործում է հակադաշնակցականությունը, նույնիսկ ռևիզիոնիստ դաշնակցականները հակադաշնակցականության երաշխավորված անձինք են: Հայելիների խաղի մեջ, հակադաշնակցականության երկու կողմերը կանչում են իրարու և պատասխանում մեկը մյուսին: Դաշնակցական ռևիզիոնիստները համարվում են հակադաշնակցականության կրողները‘համակարգային, փիլիսոփայական, պատմական, ինքնության, սոցիոլոգիական, քաղաքական, հոգեբանական, կրթական և մշակութային պատճառներով: Համակարգային պատճառ. Քանի որ ՀՅԴ‑ն չունի իշխանության բանալին, պետությունը լեգիտիմ չէ, հաշվի առնելով այն փաստը, որ դաշնակցության գոյությունն ավելի վաղ է, քան պետության գոյությունը: Ունենալով ինքնիշխանության ավանդույթի պակաս, ռևիզիոնիստ դաշնակները չեն վստահում պետությանը: Ինչպես կարող ենք հեռանալ մի ժողովրդավարական կամ բռնապետական պետությունից, որտեղ թեկնածուները իրենց երդմնակալությունը զենքի վրա են իրականացնում: Արդյո՞ք նրանք երդում են տալիս ՀՅԴ‑ի դրոշի վրա կամ ծրագրի, միևնույն է, ծիսակարգը հարգված է և բավարար: Բայց այնտեղ զենք ավելացնելը անհասկանալի է, անընկալելի և վտանգավոր: Անհասկանալի է, քանի որ պետությունն այլևս ունի իր զինված ուժերը, ոստիկանությունը, քննչական մարմինը և դաշնակցականները, ովքեր ցանկանում են իրենց ուժերը ծառայեցնեն ի պաշտպանություն պետության, պետք է պարզապես միանան վերոնշյալ պետական կառույցներին: Անընկալելի է, քանի որ սա ենթադրում է, որ ֆիզիկական բռնության մենաշնորհը չի պատկանում պետությանը: Վտանգավոր է, քանի որ, երբ քաղաքական կուսակցությունը վսեմացնում է զենքի պաշտամունքը, պետք չէ զարմանալ, որ եթե որևէ զինված կամ ահաբեկչական հարձակում լինի հայ հասարակության մեջ, մարդիկ մատնանշելու են այդ քաղաքական կուսակցությանը: Երդում տալը Օսմանյան կայսրությունում կամ Ռուսական կայսրությունում և Արցախում արդարացված է, քանի որ հայերը պայքարում են գաղութարարության, տիրապետության դեմ, բայց մի ինքնիշխան պետության մեջ, որտեղ ՀՅԴ‑ն մասնակցում է քաղաքական գործընթացներին և կազմակերպմանը, զենքի վրա երդում տալը ոչ մի իմաստ չունի: Ոչինչ չի արդարացնում սա: Ոչինչ: Փիլիսոփայական. դաշնակցական ռևիզիոնիստները դեմ են Լուսավորչականությանը, քանի որ այստեղ տեսնում են մտածողականության արևելականության դրոշմը: Պատմական. դաշնակ ռևիզիոնիստները նորից են գրում իրենց սեփական կուսակցության պատմությունը‘ջնջելով այն ամենը, ինչը չի համապատասխանում իրենց կարծրատիպային վարքագծին: Միակ հնարավոր պատմությունը ՀՅԴ‑ի պաշտոնական պատմությունն է, իմացության զարգացման մնացած ներդրումները չարամիտ են, հետևաբար անվավեր են: Դաշնակ ռևիզիոնիստը չի կարդում, նա ամեն ինչ գիտի: Ինքնություն. Դաշնակ ռևիզիոնիստները հենվում են ինտեգրման կաղապարի վրա, որտեղ անձը ծնվում է, ապրում և մահանում որպես դաշնակցական, և դասակարգում մարդուն հետևյալ հաջորդականությամբ‘մարդ և հայ լինելուց առաջ իրենք դաշնակներ են: Սոցիոլոգիական. Դաշնակ ռևիզիոնիստները ժողովրդավարության շատ նեղ պատկերացում ունեն, նրանք հրաժարվում են ժողովրդավարական բանավեճերից և թաքնվում են իրենց որոշման հետևում‘ իրենց թելադրանքը առաջ տանելու համար: Նրանք ունեն դաշնակացականի միասնական և յուրօրինակ գաղափար‘ նվիրյալ, կարգապահ զինվոր, վերջիվերջո հանգած և պասիվ: Հոգեբանական. Դաշնակ ռևիզիոնիստները համոզված են, որ ՀՅԴ‑ի դեմ դավադրություն կա, որը գրված է պատմության մեջ և ամենուր է: Յուրաքանչյուր ոք, ով գրում է ՀՅԴ‑ի դեմ, ենթարկվում է մանիպլյուլացիայի, չէր ունենա ազատ կամք, քանի որ նա ծառայում էր ՀՅԴ‑ի դեմ դավադրության օրակարգի համար: Քաղաքական. Դաշնակ ռևիզիոնիստները մերժում են ֆեդերացիայի Քրիստափորյան գաղափարները: Ֆեդերացիան անկարգություն է, կուսակցությունը‘ կարգ ու կանոն է: Ֆեդերացիան բանավեճի և գաղափարների փոխանակման հարգանքն է, կուսակցությունը գաղափարն է: Կրթական. Դաշնակ ռևիզիոնիստները ՀՅԴ‑ն դարձնում են մտածողությունների վերակրթման դպրոց: Համազգային դպրոցները պետք է լինեն հասարակական կյանքի վերադարձի վայրեր‘ ի կողմ հակաթուրքական և հակասովետական հայդատականության: Վերջապես, մշակութային. դաշնակ ռևիզիոնիստները չեն համաձայնվում բաժանել մշակույթը քաղաքականությունից: Նրանք դա այնքան են ընդունում, որքան որ հրաժարվում են ՀՅԴ‑ի քննադատություններից, քանի որ քննադատել ՀՅԴ-ին նշանակում է քննադատել իրենք իրենց, քանի որ իրենք են ՀՅԴ‑ն և այս քննադատությունը դեռևս սաղմնային վիճակում սպանելու համար պետք է արմատախիլ անել այս “շեղվողներին” ընդդիմադիրներին‘դիմելով վտարման: Սա նշանակում է շուտ մոռանալ, որ Քրիստափորը չէր վտարում իր ընկերներին, ովքեր չէին համաձայնվում իր հետ: Հիշենք Գարեգին Խաժակին, ով Բուլղարիայում դաշնակցական մամուլում քննադատում էր Քրիստափորին: Քրիստափորը նրան գրել է, որ նա այլևս իր հետ չի աշխատում, բայց Քրիստափորը նրան ՀՅԴ-ից չի հեռացրել: 1920ական թվականների սկզբին Միքայել Վարդանյանը «Հայրենիք Ամսագրում» դատապարտում է դաշնակների ղեկավարների նեղմիտ ոգին, ովքեր թույլ տվեցին Քրիստափորին միանալ սուլթան Աբդուլ Համիդ II‑ի դեմ օպերացիային: Այդ ժամանակվա ղեկավարությունը, որը բարեբախտաբար կազմված էր Սիմոն Վրացյանից և Շավարշ Միսակյանից, նրան չեն հեռացրել ՀՅԴ-ից: 1933 թվականին ԱՄՆ-ում Շավարշ Միսակյանը հրապարակավ քննադատել է ՀՅԴ‑ի ղեկավարությանը 1933 թվականի դեկտեմբերի 24-ին Նյու Յորքում արքեպիսկոպոս Լևոն Թուրյանի սպանության համար: Այդ ժամանակվա ղեկավարությունը, որը դեռևս մի քանի շաբաթ ակնկալում էր Սիմոն Վրացյանին, նրան նույնպես չհեռացրեցին:
Հայաստանի քաղաքական կյանքը դժբախտաբար դուրս չի գալիս այս արատավոր, դավադիր և կործանարար շրջանակից: Այն չի մեծանում, մնում է մանկամիտ և ենթակաների վերաբերյալ հոգատար հարաբերությունների մեջ, որը բնորոշ է ազգերին, ովքեր չեն ազատագրվել տիրապետության տրամաբանությունից, և ովքեր այսպիսով չեն ավարտել իրենց Պատմությունը: Հակադաշնակցությունը այսպիսով երկգլխանի է: Մի կողմից շրջապատը և մարդկանց խմբերը ծայրահեղ թշնամական են ՀՅԴ‑ի նկատմամբ, որը հասնում է անմտության և զառանցանքի: Մյուս կողմից դաշնակ ռևիզիոնիստները թշնամական են վերաբերվում ամեն ինչին, ինչը չի մտնում իրենց նեղ շրջանակի մեջ, որը հասնում է մինչև անմտության և մեծամտության: Մի կողմից «ամեն ինչը, ինչ դաշնակ է, վատ է, քննադատելի և ոչ հայկական»: Մյուս կողմից, «այն ամենը ինչը չի ընկնում դաշնակ ռևիզիոնիստների դասակարգման մեջ, ոչնչություն է և դատարկություն, աննշան և ոչ հայկական»: Այսպիսով հակադաշնակցականության երկու կողմերը միանում են և անձնատուր են լինում մի վերգետնյա, ֆանտաստիկ պատմության մեջ և առաջ են բերում պաթոլոգիաներ: Երկու կողմերն էլ օգտագործում են հակադաշնակցականությունը որպես պարիսպ‘ մտածողության դեմ: Ոմանք տեսնում են դաշնակներին ամենուր և խուսափում են նրանցից: Ոմանք անմիջապես քննադատում են այստեղի և այլ վայրերում գտնվող հակադաշնակցականությունը, որպեսզի արգելեն մտածելը, այն աստիճան, որ հետևյալ պատկերն է ստեղծվում. Առաջին դեպքում «պարոն այսինչը դաշնակ է, ես նրան չեմ լսում», երկրորդ դեպքում «պարոն այսինչը ՀՅԴ‑ն հարցականի տակ է դնում, նա հակադաշնակցական է, ես նրան չեմ լսում»: Այս երկակի սեկտային դավադրության մեջ, որտեղ մարդիկ կամ հիանում են մեկը մյուսով կամ ատում են միմյանց, բայց երբեք չեն սիրում միմյանց, հավաքվում են հայերի մեծամասնությունը‘ողջամիտ, զարգացած, մտածող և զբաղված, լինեն ՀՅԴ‑ի անդամ կամ չլինեն, բայց պատրաստ քննարկել, համագործակցել և առաջ տանել հայ պետությունը, հայդատականությունը և գաղափարները դնել ճիշտ ուղու վրա: Հակադաշնակցականությանը վերջ դնելը այս երկակի պաթոլոգիայից ազատվելն է, մեկը դրսից, մեկն էլ ՀՅԴ‑ի ներսից, այնպես որ ՀՅԴ‑ն գտնի իր հավասարակշռությունը և իր տեղը, որտեղից նա երբեք չպետք է հեռանար, բացի միայն 1905 թվականի Քրիստափորի մահից հետո, ծայրահեղ դեպքում 1920 թվականի Հանրապետության վերջից հետո:
