Հայաստան

Հեղափոխությունը Երբեք Խաղաղ Չէ

Սա Ռոբերտ Քոչարյանի եւ Հրանտ Մարգարյանի մերձեցման հստակ նշան է

Հարցազրույց ֆրանսահայ քաղաքագետ Կայծ մինասյանի հետ

Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում ստեղծված իրավիճակը:

Կա ուժեղ բևեռացում և անհանդուրժողականության ձև, որը տպավորություն է ստեղծում, որ երկու ճամբարները ունենում են մի տեսակ «դիրքի պատերազմ»: Մեծամասնությունն ավելի համասեռ է թվում, բայց ցնցված է ռազմական պարտությունից, մինչդեռ ընդդիմությունը կարծես տարասեռ լինի, բայց միավորված է Նիկոլ Փաշինյանին մերժելու ցանկությունից:

«Հանրապետության հրապարակում» և «Բաղրամյան պողոտայում» բախումը երկու դիտողություն է առաջացնում իմ մեջ, մեկը հանգամանքային, մյուսը ՝ հիմնարար:

Հանգամանքային մակարդակում մենք ունենք այն զգացումը, որ ընդդիմության մեջ միասնությունը միայն ֆասադային է, կարծես Վազգեն Մանուկյանին չի հանգստացնում Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի խեղաթյուրված խաղը: Նա զգուշանում է միմյանց չսիրող երկու նախկին նախագահներից: Նա նաև գիտի, որ հանրային անվտանգության շարժումը միատարր չէ, քանի որ ՀՅԴ-ի նման կուսակցությունները խաղադրույքներ են կատարում մի քանի սցենարի վրա: Դաշնակցություն կուսակցության մեջ կա մի միտում, որը կցանկանար մարմնավորել երրորդ ճանապարհի մի ձև («ոչ Նիկոլ, ոչ Վազգեն»), բայց այս մոտեցումը դեռ հասուն չէ, կարծես կուսակցությունում շատ ուշ է ծագել կամ շատ շուտ, քան ներկայիս ճգնաժամը: Մեկ այլ միտում շարունակում է հավատալ Վազգեն Մանուկյանին, մինչդեռ երրորդ միտումը վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին: Եթե Աղվան Վարդանյանը և Ռուբեն Հակոբյանը՝ երկու նախկին դաշնակցական պատգամավորները, որոնք պաշտոններ են զբաղեցրել Քոչարյանի վարչակազմում, չափազանց մոտ են հայտնվում ՀՅԴ-ին, սա Ռոբերտ Քոչարյանի և Հրանտ Մարգարյանի մերձեցման հստակ նշան է: Մեծամասնության կողմից, Նիկոլ Փաշինյանն իր դիրքերն առաջ տանելու համար ունի կարևոր քաղաքական և ինստիտուցիոնալ գործիքներ: Վարչապետը իր կողմը միավորելու համար թավշյա հեղափոխության շունչը վերափոխում է մարդկանց հետ ուղիղ կապով և անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի կանխվի երրորդ ճանապարհը, որը կարող էր մարմնավորել նախագահ Արմեն Սարգսյանը:

Սկզբունքորեն, երկու ճամբարներն իրականում մարմնավորել են հայկական քաղաքական սոցիոլոգիայի երկու հիմնական միտումները 150 տարի շարունակ: Ո՞վ է հաղթում ազատագրման մեջ: Քաղաքացիների պահանջը՝ հօգուտ անհատական («Հանրապետության հրապարակ») և հիմնարար ազատությունների, թե հողային պահանջ` հօգուտ Հայաստան-Արցախի միավորման («Բաղրամյան պողոտայում»): Այս երկու հակումները կազմում են Հայդատիստ (Հայ դատ) համակարգի հիմքը ՝ անհատների ազատագրու՞մ, թե՞ տարածքների ազատագրում: Քննարկման ակունքները կարելի է գտնել 19-րդ դարի վերջին հեղափոխական շարժման մեջ, և այն պարբերաբար վերադառնում է քաղաքական օրակարգ:

Ինչպե՞ս եք գնահատում զինվորականության, հատկապես Գլխավոր շտաբի հայտարարությունը, ԳՇ պետի վարքագիծը և հրաժարականի պահանջը: Արդյո՞ք զինվորականությունը իրավունք ուներ խառնվել քաղաքականությանն առհասարակ:

Չեմ ուզում շատ մեկնաբանել այս ճգնաժամում զինվորականների դերը: Խորհրդային ավանդույթի համաձայն՝ զինվորականությունը միշտ էլ քաղաքական դեր է խաղացել, հայկական ավանդույթի մեջ նույնպես: Բայց ամենից առաջ մենք պետք է հարգենք Սահմանադրությունը: Ես ամենամեծ հարգանքն եմ տածում մեր զինվորների նկատմամբ, բայց բանակի ղեկավարությունը պետք է ամենից առաջ մտածի բարեփոխումների, արդիականացման և պաշտպանության խորհրդային մոդելից դուրս գալու մասին:

Վերջին հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց վերջ թավիշին: Որքանո՞վ իրականում վերջ կտրվի թավիշին:

Հեղափոխությունը երբեք խաղաղ չէ: Անհրաժեշտ կլիներ 2018-ի գարնանից ավելի ամուր լինել հին ռեժիմի, Սահմանադրական դատարանի և դատական համակարգի հետ: Նիկոլ Փաշինյանն ընտրել է մեկ այլ ճանապարհ՝ նա այժմ վճարում է իր չափավորության համար: Կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանի և Սերժ Սարգսյանի միջև «համաձայնությունը» խզված է: Մարտի 1-ին ունեցած իր ելույթում Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ չնշեց Ռոբերտ Քոչարյանի անունը, բայց նա երեք անգամ սուլեց Սերժ Սարգսյանի անունը: Ամեն ինչ ասված է:

Եթե լինեն արտահերթ ընտրություններ, արդյո՞ք Հայաստանի հասարակությունն ուենալու է իրական ընտրության հնարավորություն, թե՞ հիմնական պայքարը կրկին ծավալվելու է նախկինների ու ներկաների միջև:

Կա տարածք երրորդ ճանապարհի համար, բայց այդ տարածության մեջ զուրկ է մարդն ու այն գրավելու ունակ ուժը: Եթե այսօր ընտրություններ անցկացվեին, ապա Նիկոլ Փաշինյանն այս պահին լավագույն դիրքում է դրանք շահելու համար, բայց նախկին ժողովրդականությունը չի ունենա: Ընդդիմությունը հաղթելու քիչ շանս ունի և անկախ ամեն ինչից, կդատապարտի արդյունքները: Նիկոլ Փաշինյանը հնարավորություն ունի փոփոխել ընտրական օրենքը՝ Ազգային ժողով մուտքի շեմը 5-ից 3-ի կամ 1% իջեցնելու համար: Այս կերպ նա ցույց կտար, որ հարգանքով է վերաբերվում փոքրամասնությունների ձայներին, քանի որ բոլոր հակումները ներկայացված կլինեին խորհրդարանում: Բայց միևնույն ժամանակ, նա գիտի, որ առանց իրեն ընդդիմությունը չի կարող խորհրդարանական մեծամասնություն կառուցել: Ուստի դա ձեռնտու է նրան, անգամ լրիվ համամասնորեն (proportionnelle intégrale):

Չպետք է մոռանալ Ռուսաստանի խաղը, որն այս պահի դրությամբ չի սատարում ընդդիմությանը: Բայց քանի որ «17-ի դաշինքը» չի կարող քննադատել Մոսկվային, ուրեմն Նիկոլին համարում է «թուրքերի մարդ»:

Սփյուռքն արդյոք որևէ մասնակցություն, դերակատարություն պե ՞տք է ունենա այս իրավիճակում:

Անհրաժեշտ է սփյուռքի հայերի համար դյուրացնել քաղաքացիության հասանելիությունը: Եթե սփյուռքը մասսայաբար մասնակցի Հայաստանի ընտրություններին (նախագահական, օրենսդրական), ամեն ինչ փոխվում է: Բայց Հայաստանի «քաղաքական էլիտաները» չեն ցանկանում: Քանի որ նրանք չեն ցանկանում կորցնել իրենց ունեցած քիչ ուժը: Մենք պետք է գլոբալ մտածենք և դադարենք տեսնել սփյուռքն ավանդական կազմակերպություններում և մարդասիրական գործողություններում: Մենք նաև սփյուռքում պետք է տեսնենք սկլերոտիկ կազմակերպություններից, քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներից դուրս գտնվող իրավասու անհատներ: Հիմա շտապողականություն կա:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *