սոց ցանց

Թույլ Մի Տվեք, Որ Շան Պես Կռվացնեն

Հենց կարողանանք միացնել ամբողջը և գերիությանը ասենք Ո՛Չ, սովորենք ՀՀ և համայն հայության շահը կարևորել՝ պետականակենտրոն հասարակություն ու ԱԶԳ կդառնանք, գերությունից դուրս կգանք ,պետություն կկառուցենք:

Հրանտ Վարդանյան

Չեք հասկանու՞մ, որ ՌԴ-ն օգտագործում է ՀՀ պետական մարմիններին, կամավորականներին, միշտ պատրաստ նոքյարներին, որպեսզի գրգռի,կրկնվի, հայի բազմաբովանդակ ՛՛Սարոյան Եղբայրներ՛՛ ֆիլմի սյուժեն՝ ինչը շատ վտանգավոր է, որովհետև միաբանվելու մասին չի, պառակտված ու քայքայիչ է: Մեր այս վիճակում մահացու թույն է ՌԴ վարած՝ հակահայկական քաղաքականությունը :

ՀՀ-ը դեռ չի կարողացել դուրս գալ կոմունիստական, չեկիստական, խմբավարական, գերդաստանային, քավոր-սանիկային, մերձմոսկովյան խառնամբոխ կառավարման ձևից: Ոնց պտտվում եք, նույն կետում եք հայտնվում,որովհետև ի սկզբանե, բոլորիդ սարքածը ոչ թե պետություն է եղել, այլ խմբերի, խմբավորումների վերադասավորում և բոլորն էլ կրեմլի զանգից կախ՝ ՄԻԱՅՆ ԼՅՈՒՍՏՐԱՑԻԱՆ ԿՄԱՔՐԻ:

Մեկ անգամ համայն հայությամբ նստեք կլոր սեղանի շուրջ, որոշեք, թե ինչպես կարող ենք այս հողից ու ջրից սիկտիր անել ցարիզմի թույնն ու հայի անամոթությունը, որին սրիկայաբար և դավաճանաբար մեղր են ասում շատերը:

Դարեր շարունակ, հայ մարդը՝ մանկուց խռովելն է տեսնում, պառակտվել է տեսնում,՛՛Սարոյան Եղբայրներ՛՛ է տեսնում, հետո էլ շարունակում է պապերից ժառանգածը նույնությամբ խաղալ:

Այ տնաշեններ, մեկ անգամ փորձեք խաղտել դարավոր ապուշությունը, կրկնվող հիմարությունը, սուտն ու թարսվելը օտարի կամոք:

Կրթություն ստացած գավառամիտը՝աշխարհի չարիքն է, մենք դրանցից շատ ունենք, դրանց միշտ թվում է թե շատ բան գիտեն, միշտ վստահ են ու միամիտ հավասարաչափ: Մեր թշնամի հակառակորդները դրանց շատ հեշտությամբ օգտագործում են մեր դեմ:

Մեկ անգամ հասկացեք, որ նույն ցեղն ենք, նույն արյունը, ուղղակի երբ ինքներս մեզ ենք դավաճանում, սկսում ենք ապրել ու գործել անջատ, շաշանում ենք և թարս է գնում ամեն բան՝ սրտին, ոգուն ու մտքին հակառակ:

Անիմաստության պատը՝ տաղտկալի ու ծախու ապրանք է սարքում մարդկանց կյանքը, հուսահատներն են վաճառվում:

Երբ անվերջ ու շարունակական, անելիքդ ուրիշներն են որոշում, բոլոր մարմնաշարժումներդ դառնում են մեխանիկական, անզգա ու անիմաստ՝ դրանից էլ պետություն, պետական մտածելակերպ չունեք :

Հ.Գ.

Հենց կարողանանք միացնել ամբողջը և գերիությանը ասենք Ո՛Չ, սովորենք ՀՀ և համայն հայության շահը կարևորել՝ պետականակենտրոն հասարակություն ու ԱԶԳ կդառնանք, գերությունից դուրս կգանք ,պետություն կկառուցենք:

Մնացած բոլոր դեպքերում՝ տերերը, միշտ էլ շների պես կռվացնելու են հանուն իրենց շահի, կամ էլ ըստ քմահաճույքի :

Facebook.com

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *