13.5 C
Yerevan

Թույլ Մի Տվեք, Որ Շան Պես Կռվացնեն

Հենց կարո­ղա­նանք միացնել ամբողջը և գերիությա­նը ասենք Ո՛Չ, սովո­րենք ՀՀ և համայն հայության շահը կարև­ո­րել՝ պետա­կա­նա­կենտրոն հասա­րա­կություն ու ԱԶԳ կդառնանք, գերությունից դուրս կգանք ‚պետություն կկա­ռուցենք:

Հրանտ Վարդանյան

Չեք հասկանու՞մ, որ ՌԴ‑ն օգտա­գործում է ՀՀ պետա­կան մարմիննե­րին, կամա­վո­րա­կաննե­րին, միշտ պատրաստ նոքյարնե­րին, որպեսզի գրգռի,կրկնվի, հայի բազմա­բո­վանդակ ՛՛Սարո­յան Եղբայրներ՛՛ ֆիլմի սյուժեն՝ ինչը շատ վտանգա­վոր է, որովհետև միա­բանվե­լու մասին չի, պառակտված ու քայքա­յիչ է: Մեր այս վիճա­կում մահա­ցու թույն է ՌԴ վարած՝ հակա­հայկա­կան քաղա­քա­կա­նությունը :

ՀՀ‑ը դեռ չի կարո­ղա­ցել դուրս գալ կոմունիստա­կան, չեկիստա­կան, խմբա­վա­րա­կան, գերդաստա­նա­յին, քավոր-սանի­կա­յին, մերձմոսկովյան խառնամբոխ կառա­վարման ձևից: Ոնց պտտվում եք, նույն կետում եք հայտնվում,որովհետև ի սկզբա­նե, բոլո­րիդ սարքա­ծը ոչ թե պետություն է եղել, այլ խմբե­րի, խմբա­վո­րումնե­րի վերա­դա­սա­վո­րում և բոլորն էլ կրեմլի զանգից կախ՝ ՄԻԱՅՆ ԼՅՈՒՍՏՐԱՑԻԱՆ ԿՄԱՔՐԻ:

Մեկ անգամ համայն հայությամբ նստեք կլոր սեղա­նի շուրջ, որո­շեք, թե ինչպես կարող ենք այս հողից ու ջրից սիկտիր անել ցարիզմի թույնն ու հայի անա­մո­թությունը, որին սրի­կա­յա­բար և դավա­ճա­նա­բար մեղր են ասում շատե­րը:

Դարեր շարունակ, հայ մարդը՝ մանկուց խռո­վելն է տեսնում, պառակտվել է տեսնում,՛՛Սարոյան Եղբայրներ՛՛ է տեսնում, հետո էլ շարունա­կում է պապե­րից ժառանգա­ծը նույնությամբ խաղալ:

Այ տնա­շեններ, մեկ անգամ փորձեք խաղտել դարա­վոր ապուշությունը, կրկնվող հիմա­րությունը, սուտն ու թարսվե­լը օտա­րի կամոք:

Կրթություն ստա­ցած գավառամիտը՝աշխարհի չարիքն է, մենք դրանցից շատ ունենք, դրանց միշտ թվում է թե շատ բան գիտեն, միշտ վստահ են ու միա­միտ հավա­սա­րա­չափ: Մեր թշնա­մի հակա­ռա­կորդնե­րը դրանց շատ հեշտությամբ օգտա­գործում են մեր դեմ:

Մեկ անգամ հասկա­ցեք, որ նույն ցեղն ենք, նույն արյունը, ուղղա­կի երբ ինքներս մեզ ենք դավա­ճա­նում, սկսում ենք ապրել ու գործել անջատ, շաշա­նում ենք և թարս է գնում ամեն բան՝ սրտին, ոգուն ու մտքին հակա­ռակ:

Անի­մաստության պատը՝ տաղտկա­լի ու ծախու ապրանք է սարքում մարդկանց կյանքը, հուսա­հատներն են վաճառվում:

Երբ անվերջ ու շարունա­կա­կան, անե­լիքդ ուրիշներն են որո­շում, բոլոր մարմնա­շարժումներդ դառնում են մեխա­նի­կա­կան, անզգա ու անի­մաստ՝ դրա­նից էլ պետություն, պետա­կան մտա­ծե­լա­կերպ չունեք :

Հ.Գ.

Հենց կարո­ղա­նանք միացնել ամբողջը և գերիությա­նը ասենք Ո՛Չ, սովո­րենք ՀՀ և համայն հայության շահը կարև­ո­րել՝ պետա­կա­նա­կենտրոն հասա­րա­կություն ու ԱԶԳ կդառնանք, գերությունից դուրս կգանք ‚պետություն կկա­ռուցենք:

Մնա­ցած բոլոր դեպքե­րում՝ տերե­րը, միշտ էլ շնե­րի պես կռվացնե­լու են հանուն իրենց շահի, կամ էլ ըստ քմա­հա­ճույքի :

Facebook.com

Առնչվող Հոդվածներ