14.7 C
Yerevan

«Փրկի­չը» Չաշխա­տեց

Հայ-թուրքա­կան հարա­բե­րության մասին խոսե­լիս, հանրա­յին մի շերտ կամ մարդկանց խմբեր կան, որոնք այդ խոսակցությունն ընկա­լում են իբրեւ հայ-թուրքա­կան «եղբայրության» մասին խոսակցություն:

Հակոբ Բադալյան

Հայ-թուրքա­կան երկխո­սության կամ հարա­բե­րության մասին խոսակցություն վարող մարդիկ կամ խմբե­րը կարծում եմ չունեն պատրանք, թե այդ երկխո­սությամբ Թուրքիան մի կողմ է դնում Հայաստա­նի հանդեպ իր որեւէ ռազմա­վա­րա­կան նկրտում: Ամբողջ հարցն այն է, որ այդ երկխո­սությունը, հարա­բե­րությունը պետք է դիտարկել այդ նկրտումնեի զսպման մի մեխա­նիզմ, ի թիվս բազմա­թիվ այլ մեխա­նիզմնե­րի:

Չընկնենք բարդ պատմա-քաղա­քա­կան վերլուծություննե­րի մեջ: Կա ավե­լի պարզ հանգա­մանք, որին մենք ակա­նա­տես ենք եղել թե պատմության ընթացքում, թե ցավոք սրտի՝ ներկա­յում: Մենք չունենք ներկա­յիս Թուրքիա­յին դիմա­կա­յե­լու ինքնուրույն ռեսուրս: Եվ չենք ունե­նա­լու տեսա­նե­լի ապա­գա­յում: Հետեւա­բար մենք պետք է ունե­նանք զսպման ռեսուրսնե­րի բազմա­զա­նություն: Բայց մենք դա էլ չունենք, որովհե­տեւ մենք մեր հոգե­բա­նա­կան եւ մտա­պատկերնե­րում ունենք մեկ «փրկիչ»՝ Ռուսաստա­նը: Մինչդեռ, հենց թե պատմա­կան, թե դժբախտա­բար ներկա­յի օրի­նակ ունենք, որ այդ փրկի­չը չի աշխա­տում: Կարե­լի է բերել հազար ֆորմա­լություն եւ այլն՝ միջազգա­յին ճանաչված սահման, ֆլան, ֆստան: Երբ պետք է լինում, Ռուսաստա­նը շատ հանգիստ թքած է ունե­նում այդ ֆորմա­լություննե­րի վրա: Եվ դա բոլոր ուժա­յին կենտրոննե­րին բնո­րոշ իրո­ղություն է:

Խնդի­րը իրա­կան քաղա­քա­կա­նության համա­տեքստն է եւ էդ համա­տեքստում մենք ակա­նա­տես եղանք, որ «փրկի­չը» չաշխա­տեց: Եվ ոչ միայն չաշխա­տեց, այլեւ փրկի­չը պայմա­նա­վորվեց ագրե­սո­րի հետ: Ես չեմ առաջնորդվում Ռուսաստա­նի դավադրության կանխա­վարկա­ծով: Ռուսնե­րը պարզա­պես գործե­ցին ըստ իրենց կարո­ղության ու շահի: Նրանք կուզեին կարծում եմ, որ իրենց խաղա­ղա­պահնե­րը օրի­նակ լինեին Հադրութ-Ջաբրա­յիլ սահմա­նին, ոչ թե Ստե­փա­նա­կերտ-Շուշի, օրի­նակ: Բայց նրանք ի վիճա­կի էին այսօրվա դրությամբ Թուրքիա­յի դաշնա­կից Ադրբե­ջա­նից ստա­նալ կամ կորզել այն, ինչ կորզե­ցին, որովհե­տեւ ավե­լիի դեպքում կար Թուրքիա­յին բախվե­լու սպառնա­լի­քը: Ռուսաստանն այսօր թույլ է այդ սպա­ռա­լի­քի դիմաց: Հիշենք օդա­նա­վի պատմությունը, հիշենք Էրդո­ղա­նի խորհրդա­կա­նի հայտա­րա­րությունը՝ թե կքանդենք Ռուսաստա­նը ներսից, եւ քար լռությունը մոսկովյան իշխա­նա­կան կաբի­նետնե­րից:

Հիմա, էս օրի­նակնե­րը ունե­նա­լով, մենք որքան անմտություն կարող ենք ունե­նալ, մտա­ծե­լու համար, թե բավա­րար է Թուրքիա­յի զսպման մեկ մեխա­նիզմի վրա հույս դնե­լը: Որեւէ մեկն ունի՞ երաշխիք, որ իքս տարի անց որեւէ ռազմա­կան լարվա­ծության պարա­գա­յում մեր «փրկի­չը» մեր սպառնա­լի­քի հետ չի պայմա­նա­վորվի մեզ համար ավե­լի վատ բնագծով՝ լինի Արցա­խում, թե Հայաստա­նում: Հետեւա­բար, եթե հայկա­կան հարցի վերա­բերյալ Թուրքիա­յի հետ կարող են պայմա­նա­վորվել բոլո­րը՝ եւ քաղել իրենց համար անհրա­ժեշտը, ո՞ր տրա­մա­բա­նությամբ մենք չպետք է փորձենք ինքներս, անմի­ջա­կա­նո­րեն խոսել, իհարկե ունե­նա­լով որո­շա­կի կարմիր գծեր՝ անխոս, բայց փորձենք խոսել: Խոսել, դեռ չի նշա­նա­կում համա­ձայնել, պայմա­նա­վորվել եւ այլն, բայց խոսել, որը մեր ձեռքին կլի­նի մի հավելյալ մեխա­նիզմ:

Հ.Գ. իհարկե էստեղ կա ճշգրտման կարիք: Թող չստացվի տպա­վո­րություն, թե Թուրքիան պատրաստ է, իսկ մենք չենք խոսում: Թուրքիան իր քաղա­քա­կա­նությամբ ու վարքագծով բացարձա­կա­պես չի նպաստում էդ հարցի համար նպաստա­վոր միջա­վայրի ձեւա­վորմա­նը եւ սա իհարկե ունի իր պատճառնե­րը: Հարցն էստեղ այն է, որ մենք մտա­ծենք մեր անե­լի­քի եւ կարո­ղության մասին, ինչից առանցքա­յինն իհարկե մենք մեզ չարգե­լա­փա­կելն է:

Առնչվող Հոդվածներ