14 C
Yerevan

Բյուրոն փորձում է կիրա­ռել «եթե իմը չէ, ուրեմն թող քանդվի» մարտա­վա­րությունը

Հայաստա­նում ստեղծվեց «Դաշնակցություն» անունով տարօ­րի­նակ մի կենդա­նի, և այդ օրվա­նից մենք ունենք այս պրոբլե­մը

Ընկեր Նազա­րեթ Բերբերյա­նի հետ հարցազրույցը

Պարոն Բերբերյան, անակնկալ էր արդյոք կուսակցությունից ՀՅԴ Արևմտյան Ամե­րի­կա­յի կազմա­կերպա­կան շրջա­նի անդամնե­րի Ավե­տիք Իզմիրլյա­նի, Քարմեն Օհանյա­նի, Լևոն Կիրա­կոսյա­նի և Կարո Իսբենճյա­նի արտաքսումը:

Իրա­կա­նում ոչ թե 4‑ն են, այլ 12‑ը։ Սա արդեն երեք շաբաթվա պատմություն ունի: Այն օրվա­նից, երբ այսպես կոչված Բյուրոն շրջա­նի մեջ պահանջեց ընտրված Կենտրո­նա­կան կոմի­տեին հրա­ժա­րա­կան ներկա­յացնել և իր իրա­վա­սության տակ գտնվող բոլոր ինչքե­րը հանձնել իր կողմից նշա­նակված մի նոր կենտրո­նա­կան կոմի­տեի: Սակայն այդ շրջա­նի կուսակցա­կան կառույցը իր 2/3‑ով մերժեց ընդունել այդ նոր նշա­նակված կենտրո­նա­կան կոմի­տեն, իսկ 1/3‑ը, որը կոմի­տեության մեջ 1–2 հետև­որդներ ունի, փորձում է ներկա­յա­նալ, օրի­նակ, թեմի առաջնորդ Թորգոմ սրբա­զա­նին, ասե­լով, որ սրա­նից հետո մեզ հետ պետք է գործ ունե­նաս, մենք ենք Դաշնակցությունը, մենք խոսում ենք Բյուրո­յի անունից: Մի անհե­թեթ, խեղկա­տակ վիճակ է։ Եթե ողբերգա­կան չլի­ներ այս ամե­նը, կարե­լի էր Պարոնյա­նի կամ Լեռկամսա­րի շնչով հումո­րի ենթարկել:

Շատ տխուր է, որ Դաշնակցության ամե­նա­կարգա­պահ շրջա­նը, որ Արևմտյան Ամե­րի­կա­յի շրջանն է, փորձում են քանդել: Դեռևս 2009 թվա­կա­նից սկսած կա այս խնդի­րը, երբ հայ-թուրքա­կան արձա­նագրություննե­րի խնդիրն էր օրա­կարգում: Այդ ժամա­նակ ՀՅԴ Բյուրո­յի ներկա­յա­ցուցիչ Հրանտ Մարգարյա­նի կողմից խոստացվել էր Սերժ Սարգսյա­նի, նաև Ռոբերտ Քոչարյա­նի հանդեպ ՀՅԴ դիրքո­րո­շումը հստա­կեցնել: Երբ 2011 թվա­կա­նին Սերժ Սարգսյա­նը պաշտո­նա­կան այցե­լությամբ գնաց Արևմտյան Ամե­րի­կա, և ի պատիվ իրեն, հայկա­կան շրջա­նակնե­րի մեջ շքեղ ընդունե­լություն սարքեց, այդ ժամա­նակ ՀՅԴ Արևմտյան շրջա­նի կենտրո­նա­կան կոմի­տեն ասաց, որ այդ տեսակ մարդու հետ ոչ միայն ընդունե­լության չի գնա, այլև կմերժի, որ որևէ ընդունե­լության արժա­նա­նա իր ժողովրդին խաբած, կեղե­քած մարդը: Այդ օրվա­նից այս խնդիրնե­րը գոյություն ունեն, և հասել է այնտեղ, որ Բյուրոն փորձում է կիրա­ռել «եթե իմը չէ, ուրեմն թող քանդվի» մարտա­վա­րությունը: Քանի որ Բյուրոն չի կարո­ղա­նում իրե­նը դարձնել Կենտրո­նա­կան կոմի­տեն, փորձում է իր սեփա­կան կոմի­տեն ստեղծել: Հիմա երկու կենտրո­նա­կան կոմի­տե կա, մեկը նշա­նակված է Բյուրո­յի կողմից, մյուսը ընտրված՝ տեղի կուսակցա­կան ընկերնե­րի կողմից: Մի շրջան, որտեղ բյուրո­յա­կաննե­րը մեծա­մասնություն չունեն, այդտեղ փորձել են նորմալ ընտրություն կազմա­կերպել, սակայն տարբեր շրջաննե­րից 40–50 հոգով հարձակվել են կենտրո­նի վրա, որտեղ ժողովն էր գումարվել: Իրա­րանցում է եղել, օրի­նա­կան կոմի­տեն դիմել է Կենտրո­նա­կան կոմի­տեին, վերջինս էլ ոստի­կա­նություն է դիմել: Ոստի­կաննե­րը եկել են հարձակվողնե­րին դուրս են քշել շենքից, ոմանց էլ տարել են հարցաքննության: Դեռևս 2011-ից այս շրջա­նում մեծ հեղի­նա­կություն է վայե­լում նախկի­նում բյուրո­յի անդամ եղած Վիգեն Հովսեփյա­նը: Նրան երկու օր առաջ պաշտո­նա­պես հեռացրել են ՀՅԴ-ից, որովհետև ընտրված Կենտրո­նա­կան կոմի­տեի կողքին է կանգնել: Ի վերջո, ընտրված կենտրո­նա­կան կոմի­տեի բոլոր անդամնե­րին հեռացրել են կուսակցությունից:

Վերջին տարի­նե­րին կարծես Դաշնակցությունը նման գործե­լաոճ է որդեգրել:

Դեռ 1990 թվա­կա­նին, երբ ՀՅԴ‑ի վերընձյուղում եղավ հայրե­նի­քում, երբ Լևոն Տեր-Պետրոսյա­նը իր կողքը վերցրեց Վազգեն Մանուկյա­նին ու Վազգեն Սարգսյա­նին, այդ օրվա­նից մենք այս պրոբլեմն ունենք: Այսինքն Դաշնակցությունը Հայաստան վերա­դարձավ «դեպի երկիր» կարգա­խո­սը պարզե­լով, խորքում ստեղծե­լու համար ոտքի տեղ, դրսի սին պրոբլեմնե­րով Հայաստա­նում Դաշնակցություն սարքե­լու համար: Բայց սովե­տա­կան կարգե­րի տակ ապրած հայը այնքան կուսակցություն երև­ույթի վերա­բերյալ խորը պատկե­րա­ցում և կենսա­փորձ ունի, որ հեգնանքով մոտե­ցավ, մտա­ծե­լով՝ այս ինչ են փորձում բերել մեր ժողովրդին, կուսակցա­կան մշա­կույթից զզված ժողովրդին ի՞նչ նոր կուսակցություն են փորձում վաճա­ռել: Արդյունքում ստեղծվեց «Դաշնակցություն» անունով տարօ­րի­նակ մի կենդա­նի, և այդ օրվա­նից մենք ունենք այս պրոբլե­մը:

Հայաստա­նում ՀՅԴ‑ի առա­ջին հիմնա­դիրնե­րի մեջ գլխա­վոր դեմքը Մեխակ Գաբրիելյանն էր, ով արդեն 28 տարի է, որ ոչ միայն հեռացվել է ՀՅԴ-ից, այլև միա­ցել է այլ շարժումնե­րի, դաշինքնե­րի: Այսօր ՀՅԴ‑ի կենսագրության մեջ Մեխակ Գաբրիելյա­նը չկա, բայց այդ ժամա­նակվա դաշնակցության սերունդը, որ փորձեց վերստեղծել ՀՅԴ‑ն հայրե­նի­քի մեջ, այդ սերունդը տեսավ, որ խաղ չկա խորհրդա­յին ԿԳԲ‑ի կողմից պատրաստված նոր երի­տա­սարդ ուժե­րի հետ: Արդյունքում ձևա­փոխված Դաշնակցություն հիմնվեց: Հայաստա­նի ժողո­վուրդը Դաշնակցությա­նը մերժել է ամե­նասկզբից: Պատա­հա­կան չէ, որ 1991-ին նախա­գա­հա­կան ընտրություննե­րում ՀՅԴ թեկնա­ծու Սոս Սարգսյա­նը առա­վե­լա­գույնը 4 տոկոս քվե ստա­ցավ: Այդ ժամա­նակ ամե­նա­ժո­ղովրդա­վա­րա­կան ընտրություննե­րից մեկը տեղի ունե­ցավ, երբ շարժման ալիքն ուժեղ էր: Լևոն Տեր-Պետրոսյա­նը շարժման ալի­քի վրա կարիք չուներ քվե­նե­րը կեղծել: Ժողո­վուրդն իր կողքին էր, պետա­կան կադրե­րը Սովե­տից զզված փնտրում էին, այսպես կոչած, հայկա­կան ԿԳԲ‑ի ստեղծած պետա­կան կառույցը: Այդ կառույցին սերտա­ճեց Լևո­նը, իր շրջա­պա­տը, որտեղ կարև­որ դերա­կա­տարներ էին այդ ժամա­նակ ՀՀՇ‑ի հիմնա­դիր ժողո­վին մասնակցող Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյա­նը: 1989‑ի դեկտեմբե­րի 1‑ից սրանք Լևո­նի կողքին Ղարա­բաղ կոմի­տեի կողքին էին, ՀՀՇ անդամներ էին: Այդ ժամա­նակ արդեն Իգոր Մուրադյա­նին թույլ չէին տալիս մտե­նալ շարժմա­նը, ասում էին՝ ԿԳԲ‑ի գործա­կալ է: Հետո պարզվեց, որ իրենք են ԿԳԲ‑ի գործա­կալներ, որ 30 տարի խաղա­ցին Հայաստա­նի ճակա­տագրի հետ: Ուզում եմ ասել, որ Դաշնակցության կենսագրությունը առանց Հայաստա­նի մեջ ժողովրդա­յին շարժման ներքին վերա­փո­խության, ձևա­խեղման չի կարե­լի հասկա­նալ: ՀՅԴ‑ն օդից ընկած մի կենդա­նի չէր: Մեխակ Գաբրիելյա­նի կողքին այդ ժամա­նակ կանգնած էր խուլի­գան Ռոլանդ Շառո­յա­նը, որի հետ ես ընկե­րություն էլ եմ արել տարի­նե­րով:

Ի վերջո, այս լուտանքի, թշնա­մանքի մթնո­լորտը սպա­նում է որևէ արժեք։ Չորս-հինգ հոգով արտաքսվե­ցին․․․ արևմտա­հա­յե­րի մոտ հեռա­ցումը համե­մա­տա­բար մեղմ է, արտաքսումը ծանրա­գույն պատիժն է, այսինքն՝ Դաշնակցությունն արտաքսում է դավա­ճաննե­րին, և երբեք չենք ունե­ցել արտաքսման դեպք։

Արևմտյան Ամե­րի­կա­յի մեջ մենք մաքսի­մում պետա­կա­նաստեղծ ազգա­յին կառույցներ ենք ստեղծել, այս բոլո­րով հանդերձ՝ Բյուրո­յի անունը օգտա­գործե­լով, Դաշա­նակցության համայնքը մոնո­պո­լի­զացնում են։ Եվ ով ընդդի­մա­նում է, հեռացնում են։ Վահան Հովհաննիսյանն ասում էր՝ դուրս մնա­ցածնե­րը Դաշնակցությունը պահե­լու հնա­րա­վո­րությոն և մարդուժ ունեն, քան ներսում մնա­ցածնե­րը, և այսօրվա պատկե­րը հենց Վահան Հովհաննիսյա­նի ներկա­յացրած պատկերն է։ Իրենց նպա­տա­կը կառույցը քանդելն է։ Իրա­կա­նում վերջին արտաքսվածնե­րը մարդիկ են, որոնց անձնա­կան փողե­րով Հայաստա­նի մեջ թե Գերա­գույն մարմնի, թե Բյուրո­յի շենքե­րը նորո­գումն ու արդիա­կա­նա­ցումն է տեղի ունե­ցել։ Իրենց նպա­տա­կը փողե­րը վերցնել և Սերժին ու Ռոբերտին հասցնելն է, իրենք Հայաստա­նում կան, քանի որ Ռոբերտն և Սերժը կան Հայաստա­նում։ Հայաստա­նի ողբերգությունն անկա­խությունից ի վեր այն է, որ ստվե­րա­յին տնտե­սությունը քաղա­քա­կան ուժի հենա­րանն է, և այդ տնտե­սությունը շարունա­կում է գոյատև­ել ռուսա­կան դրա­մագլխի կողմից։ Եվ պետք է փորձել գտնել ելքը։

Աղբյուրը‘ Lragir.am

Առնչվող Հոդվածներ