14.6 C
Yerevan

Հանուն Տղերքի՝ Գնա՛նք էդ Քայլին

Դավիթ Սանա­սարյան

Գերի­նե­րի ու անհետ կորածնե­րի հարցը ոչ թե իրար մեղադրե­լու, կուսակցա­կան նեղ շահեր սպա­սարկե­լու հարց է, այլ՝ միա­սին լուծումներ գտնե­լու հրա­մա­յա­կան։

Որքան էլ, որ կարև­ո­րում եմ արտա­հերթ ընտրություննե­րով քաղա­քա­կան ճգնա­ժա­մի լուծումը, այնուա­մե­նայնիվ, քանի դեռ գերի­նե­րի ու անհետ կորածնե­րի հարցը չի լուծվել, ընտրություննե­րի հարցը պետք է փոքր-ինչ հետաձգել։

Ուստի, կոչս ու խնդրանքս է վարչա­պե­տին, ներկա ու նախկին նախա­գահնե­րին, կաթո­ղի­կոսնե­րին, Մարդու իրա­վունքնե­րի պաշտպա­նին, բոլոր կուսակցա­պե­տե­րին, ժամ առաջ մի կողմ թողեք ձեր միջև առկա կոնֆլիկտներն ու անհա­մա­ձայնություննե­րը, միա­սին նստեք մի սեղա­նի շուրջ ու հասկա­ցեք, թե ով ինչ կապեր է օգտա­գործում, որպեսզի գերի­նե­րի ու անհետ կորածնե­րի հարցին լուծում տրվի։ Վստահ եմ, որ կան թակե­լու դռներ՝ Հռո­մի պապից մինչև պետություննե­րի ղեկա­վարներ, միջազգա­յին կազմա­կերպություննե­րից, խոշոր գործա­րարնե­րից մինչև հայտնի­ներ։

Սա ազգա­յին արժա­նա­պատվության հարց է, ուստի, միասնա­բար պետք է լուծենք այս խնդի­րը։ Միայն այդ ժամա­նակ Հայաստա­նում կձև­ա­վորվի համե­րաշխության նվա­զա­գույն մթնո­լորտ, որից հետո նոր կարե­լի է անցկացնել արտա­հերթ ընտրություններ։

Անկախ ձեր մեծ մասի նկատմամբ իմ ընդգծված վերա­բերմունքից՝ ակնկա­լում եմ, որ ողջամտություն կցուցա­բե­րեք։

Հանուն տղերքի՝ գնա՛նք էդ քայլին։

Facebook.am

Առնչվող Հոդվածներ