14.6 C
Yerevan

Ռուս-թուրքա­կան Նոր Դաշինք (Քեմալ-Լենի­նից Մինչև Էրդո­ղան-Պուտին)

Մինչ մենք այստեղ զբաղված ենք իրար հայհո­յե­լով, Թուրքիան գուցե և ձեռք բերի գերժա­մա­նա­կա­կից, բազմաֆունկցիո­նալ ինքնա­թիռներ, որոնք իրենց մակարդա­կով հավա­սար են ամե­րիկյան F‑35 կործա­նիչնե­րին

Արա­յիկ Մկրտումյան

ՌԴ‑ն պատրաստ է Թուրքիա­յին վաճա­ռել СУ-57։

Այս լուրը տարածվում է համա­ցանցով ու, եթե դա իրոք այդպես է, ապա մենք լրջա­նա­լու ևս մեկ պատճառ ունենք։

Եկեք հասկա­նանք։

Մինչ մենք այստեղ զբաղված ենք իրար հայհո­յե­լով, Թուրքիան գուցե և ձեռք բերի գերժա­մա­նա­կա­կից, բազմաֆունկցիո­նալ ինքնա­թիռներ, որոնք իրենց մակարդա­կով հավա­սար են ամե­րիկյան F‑35 կործա­նիչնե­րին։ Արցախյան պատե­րազմի ժամա­նակ թուրքե­րը մեր դեմ կիրա­ռե­ցին F‑16 ինքնա­թիռներ ու բոլորս էլ հիշում ենք, թե ինչ մղձա­վանջ էր դա։ Իսկ հիմա պատկե­րացրեք, որ թուրքե­րը ձեռք են բերում մի ինքնա­թիռ, որը չի զիջում F‑35-ին։

Իսկ դա այնքան էլ անհա­վա­նա­կան չէ, եթե հաշվի առնենք, որ ՆԱՏՕ‑ի անդամ Թուրքիան դեռ դրա­նից առաջ էլ ձեռք էր բերել ռուսա­կան արտադրության C‑400 հակաօ­դա­յին հզո­րա­գույն համա­կարգ, որը թեև լարվա­ծություն մտցրեց թուրք-ամե­րիկյան հարա­բե­րություննե­րում, բայց թուրքե­րը հիմա ունեն ամե­րիկյան հզոր ինքնա­թիռներ ու ռուսա­կան հակաօ­դա­յին համա­կարգեր։

Մենք չունենք ո՛չ մեկը, ո՛չ երկրորդը, ինչպես նաև չունենք դրանց դեմ պայքա­րե­լու ոչ մի միջոց։ Մեզ համար խնդիր դարձան ԱԹՍ-ները, ուր մնաց գերժա­մա­նա­կա­կից ինքնա­թիռնե­րը։

Ռուսա­կան զենքով զինվող Թուրքիան բավա­կան մեծ ազա­տություն է ստա­նում, որ կարող է օգտա­գործել ռուսա­կան զենքե­րը՝ առանց կաշկանդվե­լու ինչ որ օրենքնե­րով։ Այդ օրենքնե­րը նրան չխանգա­րե­ցին ՆԱՏՕ‑ի զենքե­րը հայե­րի դեմ կիրա­ռե­լուն, թեև հնչե­ցին քննա­դա­տություններ, բայց թուրքե­րը թքած ունեն այդ ամե­նի վրա ու ամեն ինչ կանեն ռուսա­կան զենք ստա­նա­լու համար՝ լուծե­լով երկու կարև­որ հարց.

1.Ազատորեն կկի­րա­ռի իր զենքերն առանց ՆԱՏՕ-ից թույլտվություն հարցնե­լու

2. Մեծ անկա­խություն ձեռք կբե­րի ՆԱՏՕ-ից՝ լինե­լով ՆԱՏՕ անդամ։

Հեծա­նիվ չեմ հայտնա­գործի, եթե ասեմ, որ ռուսա­կան ինքնա­թիռներ վաճա­ռելն առա­ջին հերթին քաղա­քա­կան ակտ է, հետո նոր միայն՝ ռազմա­կան (ու նաև հզոր ինքնա­թիռներ են ու ոչ ոք չի հրա­ժարվի դրա­նից)։

Հարց է առա­ջա­նում․ ռուսներն ի՞նչ գին են պատրաստ վճա­րել Թուրքիա­յին՝ նրան ՆԱՏՕ-ից դուրս քաշե­լու համար։

Թուրքերն իհարկե մեծ գին կուզեն, բայց եթե ինքնա­թիռնե­րը վաճառվե­ցին, ապա դա կարե­լի է սկսված գործ համա­րել։

Հիշեցնեմ, որ ռուսնե­րը թուրքե­րի համար նաև ատո­մա­կա­յան էին կառուցում։ Ճիշտ է, հենց այս պահին ասում են, որ դա կասեցված է, բայց ո՞վ կերաշխա­վո­րի, որ հաջորդ քայլը չի լինի թուրքե­րին ատո­մա­կա­յան նվի­րե­լը (անկախ նրա­նից, որ ռուսներն են վերահսկե­լու, դա դառնում է թուրքա­կան)։

Իսկ ատո­մա­կան ունե­նա­լուց մինչև ատո­մա­յին զենք ունե­նա­լը կես քայլ է։

Արդյո՞ք ռուսնե­րը պատրաստ են թուրքե­րին դարձնել ատո­մա­յին տերություն և միա­ժա­մա­նակ նրան դուրս քաշել ՆԱՏՕ-ից, որի վերահսկո­ղությունից ազատված ատո­մա­յին Թուրքիան պարզա­պես անկա­ռա­վա­րե­լի կդառնա։

Նա անկա­ռա­վա­րե­լի է նաև հիմա, իսկ ի՞նչ կանի, եթե ազատվի ամե­րի­կա­ցի­նե­րի ու ֆրանսիա­ցի­նե­րի վերահսկո­ղությունից և դեռ ատո­մա­յին ռումբ ունե­նա։ Մանա­վանդ որ Թուրքիան խնդիրներ ունի ՆԱՏՕ-ում ու հաճույքով դուրս կգա այնտե­ղից հենց համարժե­քը ստա­նա, իսկ դա կարող են վճա­րել ռուսնե­րը։

Եթե ռուսնե­րը մտա­ծում են որդեգրել թուրքե­րին, ապա դա շատ մեծ ռիսկ է։ Թուրքիան այլևս 19-րդ դարի կիսա­գա­ղութը չէ, այլ գազա­զած և ուժեղ պետություն։ Թուրքե­րին որդեգրե­լու ռուսա­կան փորձե­րը միշտ ձախողվել են։

Վերջին անգամ այդ փորձը արել և տապա­լել են բոլշև­իկնե­րը։ Ռիսկ կա կրկնման։

Ամեն դեպքում մեզ համար միայն վատ է լինե­լու։

Առնչվող Հոդվածներ