14.6 C
Yerevan

Հարյուրամյա Թյուրի­մա­ցություն

Եթե Հայաստա­նը լիներ ուժեղ և կայա­ցած պետություն, ապա կարող էր այդ ամե­նը նորից վեր բարձրացնել, նորից շոշա­փել այդ հարցե­րը և ուղղել այս հարյուրամյա սխա­լը, բայց ունենք այն, ինչ ունենք ու հիմա շատ մշուշոտ է խոսել այդ մասին։

Արա­յիկ Մկրտումյան

Այս տարի, հենց այս օրե­րին լրա­նում է ռուս-թուրքա­կան «Մոսկվա­յի պայմա­նա­գիր» կոչված ավա­զա­կա­յին, անօ­րի­նա­կան դաշնագրի հարյուրամյա­կը։ Այդ պայմա­նա­գի­րը կնքվել է ուղիղ հարյուր տարի առաջ՝ 1921թ․ փետրվ․ 26 – մարտ 16 ընթացքում (վերջնա­կան ստո­րագրվել է մարտի 16-ին)։

Այդ պայմա­նագրով ռուս-թուրքա­կան կողմե­րը իրար մեջ կիսե­ցին հայոց հողե­րը, դա վերա­հաստատվեց հոկտեմբե­րի 13-ին Կարսի պայմա­նագրով, իսկ այդ նվաստա­ցուցիչ պայմա­նագրի վավե­րաթղթե­րը փոխա­նակվե­ցին 1922թ․ սեպտեմբե­րի 11-ին՝ Երև­ա­նում։

Այդ անեծքը վերա­հաստատվում է մինչև օրս՝ 20 տարին մեկ ու հիմա լրա­նում է հինգե­րորդ փուլը։ Հաշվի առնե­լով ներկա­յիս իրադրությունը, կվե­րակնքվի նաև վեցե­րորդ անգամ՝ էլի 20 տարով, ամեն դեպքում հայե­րիս համար լավ բան չեմ սպա­սում։

Հիմա եկեք հասկա­նանք, թե ինչ էր ներկա­յացնում այդ չարա­բաստիկ պայմա­նա­գի­րը։

Մոսկվա­յի պայմա­նագրով Ռուսաստա­նը ճանա­չում էր Թուրքիա­յի ինքնիշխա­նությունը Ազգա­յին մեծ ուխտի՝ թուրքա­կան ճանա­չած բոլոր տարածքնե­րի նկատմամբ։ Թուրքիան իր հերթին հրա­ժարվում էր Բաթումից ‘ փոխա­րե­նը ստա­նա­լով Սուրմա­լուի գավա­ռը։ Պայմա­նագրով հաստատվել է Թուրքիա­յի հյուսիս-արև­ելյան սահմա­նը, որը գործում է առ այսօր։

Կարսի պայմա­նագրով՝

• Չեղյալ են համարվել պայմա­նա­գի­րը ստո­րագրող երկրնե­րի միջև կնքված բոլոր նախկին պայմա­նագրե­րը՝ բացա­ռությամբ Մոսկվա­յի պայմա­նագրի։

• Հայաստա­նի և Թուրքիա­յի միջև գծվել է նոր սահման, որն անցնում էր Ախուրյան և Արաքս գետե­րով։ Արդյունքում Թուրքիա­յին են անցել Կարսի մարզը գրե­թե ամբողջությամբ իր Կարս, Սարի­ղա­միշ, Արդա­հան, Օլթի, Կաղզվան քաղաքնե­րով և Անիի ավե­րակնե­րով (մոտ 18 հազար քառ. կմ), ինչպես նաև Երև­ա­նի նահանգի Սուրմա­լուի գավա­ռը՝ ներառյալ Արա­րատ լեռը և Իգդիր և Կողբ քաղաքնե­րը (մոտ 3.2 հազար քառ. կմ)։

• Նախիջև­ա­նի մարզը, որը կազմվել է Երև­ա­նի նահանգի Նախիջև­ա­նի և մասամբ Շարուր-Դարա­լագյա­զի գավառնե­րի տարածքում, հայտա­րարվել է ինքնա­վար հանրա­պե­տություն Ադրբե­ջա­նի տարածքում՝ պայմա­նով, որ վերջինս չի փոխանցի այն որևէ երրորդ կողմի։

• Բաթումի բաժանվել է Թուրքիա­յի և Վրաստա­նի միջև. հյուսի­սա­յին մասը Բաթում նավա­հանգստով մնա­ցել է Վրաստա­նի կազմում (հետա­գա­յում այդ տարածքում կազմա­վորվել Աջա­րա­կան ինքնա­վար հանրա­պե­տությունը), իսկ հարա­վա­յին մասը՝ Արդվին քաղա­քով անցել է Թուրքիա­յին։

Մի խոսքով միանգա­մից երև­ում է այս միջազգա­յին սրի­կա­յության ողջ հակա­հայկա­կան էությունը։

Իսկ հիմա կարև­ո­րի մասին.

Պայմա­նագրի ստո­րագրման պահին պատվի­րա­կություննե­րից և ոչ մեկը լիա­զորված չէր հանդես գալու իր երկրի անունից. ռուսա­կան (բոլշև­իկյան) և թուրքա­կան (քեմա­լա­կան) պատվի­րա­կություննե­րը դեռևս չէին ներկա­յացնում իրենց երկրնե­րի իշխա­նություննե­րը ։

Պայմա­նա­գի­րը կնքե­լու պահին չկար «ՌՍՖՍՀ» ճանաչված պետություն, հետև­ա­բար՝ միջազգա­յին իրա­վունքի սուբյեկտ։ Բնա­կա­նա­բար նրա կառա­վա­րությունը չուներ միջազգա­յին պայմա­նա­գիր կնքե­լու որևէ իրա­վա­սություն։ ՌՍՖՍՀ‑ի, արդեն ԽՍՀՄ տարա­զով, միջազգա­յին օրի­նա­կան ճանա­չումը սկսվել է միայն 1924 թվա­կա­նից՝ Մեծ Բրի­տա­նիա­յի ճանա­չումով (փետրվա­րի 1, 1924թ․)

Թուրքիա­յի ազգա­յին մեծ ժողովն իր կարգա­վի­ճա­կով հասա­րա­կա­կան կազմա­կերպություն էր էր (NGO), և նրա մեջ միա­վորված էին նախկին պատգա­մա­վորներ, պաշտո­նանկ զինվո­րա­կաններ ու պաշտոնյա­ներ։ Մուստաֆա Քեմա­լի վարչա­խումբը որևէ իրա­վա­կան հիմք չուներ միջազգա­յին հարա­բե­րություննե­րում ներկա­յացնե­լու թուրքա­կան պետությունը։ Մինչև 1922թ․ թվա­կա­նի նոյեմբե­րը, այսինքն՝ սուլթան Մուհհա­մեդ 6 ‑ի մեկնումը Թուրքիա­յից, վերջի­նիս կառա­վա­րությանն էր վերա­պահված Թուրքիա­յի անունից միջազգա­յին հարա­բե­րություննե­րի մեջ մտնե­լու իրա­վունքը, և միայն սուլթանն էր կարող, ըստ Օսմանյան կայսրության սահմա­նադրության 7‑րդ հոդվա­ծի, լիա­զո­րել որևէ անձի՝ հանդես գալու երկրի անունից։

Մուստաֆա Քեմա­լը 1921 թվա­կա­նին պարզա­պես փախուստի մեջ գտնվող քրեա­կան հանցա­գործ էր։ Այդ իսկ պատճա­ռով դեռևս 1920 թ. ապրի­լի 11-ին կայսրության բարձրա­գույն կրո­նա­վո­րի՝ շեյխ-ուլ-իսլա­մի, ֆեթվա­յով (կոնդա­կով) Քեմա­լը մահվան էր դատա­պարտվել։ Նրա նկատմամբ նույն տարվա մայի­սին մահա­պատժի վճիռ էր կայացրել նաև թուրքա­կան ռազմա­կան դատա­րա­նը։ Այս դատավճի­ռը 1920թ․ թվա­կա­նի մայի­սի 24-ին հաստատվել էր սուլթա­նի կողմից։ Քեմալն ազատվեց մահա­պատժից միայն 1923թ․ հուլի­սի 24‑ի համա­ներմամբ։

Բացի դրա­նից, պայմա­նա­գի­րը կարող է վերա­բերվել միայն կնքող կողմե­րին, ոչ թե երրորդ երկրի, որը նույնիսկ չի էլ մասնակցում այդ ամե­նին։ Դա ոչ թե պայմա­նա­գիր էր, այլ կոնկրետ գաղութա­ցում, այն էլ շատ կոպիտ ու անշնորհք ձևով։ Հիշենք նաև, որ 1921թ․ փետրվա­րի 18‑ի ապստամբությամբ հայե­րը դուրս էին վռնդել բոլշև­իկներն Հայաստա­նից, վերա­կանգնել անկա­խությունը մինչև ապրի­լի 2‑ը, երբ բոլշև­իկնե­րը վերագրա­վե­ցին Երև­ա­նը։ Պայմա­նագրի կնքման պահին Հայաստա­նը անկախ էր։

Ստացվում է, որ մի չճա­նաչված երկիր պայմա­նա­գիր է կնքում մեկ այլ երկրի ՀԿ-ներից մեկի ղեկա­վա­րի հետ, ով ի դեպ հետա­խուզման մեջ է ու հեռա­կա կարգով մահվան է դատա­պարտվել ու այս երկուսն իրար հետ կիսում են բոլո­րո­վին ուրիշ՝ երրորդ երկրի տարածքնե­րը։

Նման լպիրշություն կարծում եմ, դեռ ոչ ոք չէր տեսել, նման պատկեր արձա­նագրվեց հետո 30-երի վերջում, երբ Գերմա­նիան ու ԽՍՀՄ‑ը պայմա­նագրե­րով արև­ելյան Եվրո­պան էին իրար մեջ կիսում։

Կարծում եմ պարզ է, որ օրի­նա­կա­նության հետք չկա այս պայմա­նագրի մեջ ու չի էլ կարող լինել։ Մենք վաղուց պիտի հրա­ժարված լինեինք այս սրի­կա­յության հետ համա­ձայնվե­լուց, բայց դժբախտա­բար մենք ինքներս մեզ թալա­նե­լով ու զրկե­լով հասանք մի այնպի­սի վիճա­կի, որ ներկա պահին հազիվ ենք կարո­ղա­նում պահպա­նել մեր անկա­խությունը։

Անցնենք խնդիրնե­րին։

1924թ․ երբ Մեծ Բրի­տա­նիան ճանա­չեց ԽՍՀՄ‑ը որպես միջազգա­յին իրա­վունքի սուբյեկտ, ճանա­չեց սահմաննե­րով հանդերձ, իսկ դա նշա­նա­կում է, որ անգլիա­ցի­նե­րը լռե­ցին այդ զզվե­լի պայմա­նագրի անօ­րի­նա­կա­նության մասին և՛ Ռուսաստա­նի, և՛ Թուրքիա­յի առումով։ Քանի որ խորհրդա­յին Հայաստանն անկա­խություն ուներ այնքան, ինչքան ցանկա­ցած գաղութ, չկա­րո­ղա­ցավ բողո­քարկել և այդ ամե­նը լուռ վերա­հաստատվե­ցին նաև Պոտսդա­մի կոնֆե­րանսում ու ՄԱԿ‑ի տարա­տե­սակ դրույթնե­րում, որով սրբագրվե­ցին պետություննե­րի սահմաննե­րը, իսկ դա նշա­նա­կում է, որ ՄԱԿ-ով ԽՍՀՄ սահմաննե­րը ճանաչվե­ցին, այսինքն հասկա­նա­լով ու ընդունե­լով հանդերձ, որ այդ պայմա­նագրերն անօ­րի­նա­կան են, դրանք մնա­ցին ուժի մեջ ու գործում են մինչև հիմա։

Արցախն ու Նախիջև­ա­նը ևս կիսե­ցին այդ ճակա­տա­գիրն ու այդ անօ­րի­նա­կան պայմա­նագրի ծանրությունը՝ հայտնվե­լով Ադրբե­ջա­նի կազմում։

Նորանկախ Հայաստա­նը մինչև օրս չի կարո­ղա­նում մարսել այդ ամե­նը։

Հիմա իհարկե չկա ոչ մի միջազգա­յին պարտա­վո­րություն, որը ստի­պի վերակնքե­լու այդ ամե­նը բացի սեփա­կան շահե­րից, որն էլ այժմ կատարվում է։

Եթե Հայաստա­նը լիներ ուժեղ և կայա­ցած պետություն, ապա կարող էր այդ ամե­նը նորից վեր բարձրացնել, նորից շոշա­փել այդ հարցե­րը և ուղղել այս հարյուրամյա սխա­լը, բայց ունենք այն, ինչ ունենք ու հիմա շատ մշուշոտ է խոսել այդ մասին։

1921 թվա­կա­նի մարտի 16-ին բոլշև­իկնե­րը պայմա­նա­գիր կնքե­ցին Քեմա­լի հետ, որով Թուրքիա­յին հանձնե­ցին Հայաստա­նի Հանրա­պե­տության մի մասը, երկու այլ մասեր տվե­ցին Ադրբե­ջա­նին, և մնա­ցորդի վրա փակցրե­ցին «Սովե­տա­կան Հայաստան» պիտակն ու բռնակցե­ցին Ռուսաստա­նին,- ահա այսպես է բնութագրել Մոսկվա­յի խայտա­ռակ պայմա­նա­գի­րը 1913 — 17թթ․ Գերմա­նիա­յում ԱՄՆ դեսպան Ջեյմս Ջերարդը։

Տխուր է, բայց օրի­նա­չափ։ Իսկ մի՞թե 2020թ․նոյեմբերի 9‑ի եռա­կողմ հրա­դա­դա­րը տարբերվում էր դրա­նից։ Ըստ էության՝ ոչ, կրկին հայոց հողե­րը բաժանվե­ցին ու հայտնվե­ցին ռուսնե­րի ու թուրքե­րի տիրա­պե­տության տակ։ Ինչպես ուզում եք անվա­նեք, էությունը չի փոխվում։

Հ․ գ․ եթե մենք ի վիճա­կի չեղանք փոխե­լու մեզ ու մեր պահվածքը պետության, հայրե­նի­քի հանդեպ ու շարունա­կե­ցինք նման արհա­մա­րանքով վերա­բերվել ինքներս մեզ, վստա­հեցնում եմ, որ ապա­գա­յում մեզ նորա­նոր «Մոսկվա­յի պայմա­նագրեր» են սպասվում։

Ողջ լերուք

Առնչվող Հոդվածներ