16.9 C
Yerevan

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Կարսի Պայմա­նագրի Մասին

16.03.2021թ., ք. Երև­ան

Միջազգայնո­րեն չճա­նաչված բոլշև­իկյան Ռուսաստա­նի և միջազգայնո­րեն չճա­նաչված Թուրքիա­յի Ազգա­յին մեծ ժողո­վի կառա­վա­րության միջև 1921թ. մարտի 16-ին կնքված բարե­կա­մության և եղբայրության ռուս-թուրքա­կան պայմա­նա­գիրն ապօ­րի­նի է, քանի որ կնքվել է երրորդ՝ միջազգայնո­րեն ճանաչված Հայաստա­նի Հանրա­պե­տության տարածքնե­րի և այնտեղ հազա­րամյակներ շարունակ բնակվող ժողովրդի մասին՝ առանց հայկա­կան կողմի մասնակցության: «Ռուսաստա­նի և Թուրքիա­յի միջև բարե­կա­մության և եղբայրության պայմա­նա­գիր» կոչվող այդ փաստաթղթի հիման վրա շարունակվեց հայ ժողովրդի ցեղասպա­նությունը՝ առ այսօր բռնա­զավթված պահե­լով միջազգայնո­րեն ճանաչված Հայաստա­նի՝ ռուսնե­րի կողմից թուրքե­րին զիջված Կարսի մարզում, Սուրմա­լուի գավա­ռում և հարա­կից այլ տարածքնե­րում, իսկ Հայաստա­նից խլված և Ադրբե­ջա­նին հանձնված Նախիջև­ա­նի գավա­ռում ցեղասպա­նությունն իրա­կա­նացվեց լիո­վին հայա­թափմամբ:

Միջազգա­յին իրա­վունքի վերա­կանգնման նպա­տա­կով Հայաստա­նը, ի դեմս իր Կառա­վա­րության և Խորհրդա­րա­նի, պարտա­վոր է՝

Ա. Իր օրենսդրությամբ նախա­տեսված կարգով ապօ­րի­նի ազդա­րա­րել Մոսկվա­յի պայմա­նագրի՝ Հայաստա­նին և հայ ժողովրդին վերա­բե­րող բոլոր կետե­րը, ինչպես նաև այդ պայմա­նագրի հիման վրա կնքված կրկնա­կի ապօ­րի­նի Կարսի պայմա­նա­գի­րը։

Բ. Պաշտո­նա­պես դիմել Ռուսաստա­նի Դաշնությա­նը՝ կոչ անե­լով չեղյալ հայտա­րա­րել այդ պայմա­նագրի՝ անկախ Հայաստա­նին և հայ ժողովրդին վերա­բե­րող բոլոր կետե­րը։

Գ. Պաշտո­նա­պես դիմել Միջազգա­յին դատա­րան՝ միջազգա­յին իրա­վունքի տեսանկյունից գնա­հա­տա­կան տալու այդ պայմա­նագրե­րին,

Դ. Պաշտո­նա­պես դիմել 1918–1920թթ. Հայաստա­նի Հանրա­պե­տության դաշնա­կից Անտանտի երկրնե­րի և ԱՄՆ‑ի կառա­վա­րություննե­րին՝ հորդո­րե­լով իրենց իսկ կողմից Չարի­քի կայսրություն որակված ԽՍՀՄ‑ի ոչնչա­ցումից հետո դադա­րեցնել այդ կայսրության ապօ­րի­նություննե­րի (Մոսկվա­յի և Կարսի պայմա­նագրեր, Արցա­խի հարցում՝ Կավբյուրո­յի որո­շում) ճանա­չումը, ինչպես նաև որպես միջնորդ հանդես գալ ռուս-թուրքա­կան ապօ­րի­նությունն ու դրա հետև­անքնե­րը վերացնե­լու հարցում:

ՊԱՐՈՅՐ ՀԱՅՐԻԿԵԱՆ /«Ազգային ինքնո­րո­շում» միա­վո­րումԱ­ԼԵՔ ՊՈՂՈՍՅԱՆ /Եվրոպական կուսակցությունՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆ /«Ժողովրդավարական հայրե­նիք» կուսակցությունԱՆԴՐԻԱՍ ՂՈՒԿԱՍՅԱՆ /Հայ կառուցո­ղա­կան կուսակցությունԳԱՌՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ /«Հայրենիք և պատիվ» կուսակցությունԱՐՏՅՈՄ ԽԱՉԻԿՅԱՆ /«Հայք» (Հայկա­զուններ) կուսակցությունՄԻ­ՔԱ­ՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ /Պահպանողական կուսակցություն

Առնչվող Հոդվածներ