14 C
Yerevan

Ժամա­նակն Է Վեր Կանգնել Անձե­րից

Գարե­գին Միսկարյան

Շուտով կլրա­նա երեք տարին, երբ հեղա­փո­խա­կան օրա­կարգով Սերժ Սարգսյա­նին սուպերվարչա­պե­տի պաշտո­նից հեռացրած, հեղա­փո­խա­կան օրա­կարգը կյանքի կոչե­լու խոստումնե­րով օլի­գարխիկ համա­կարգի վարչա­կան լծակնե­րին տիրա­ցած և հեղա­փո­խա­կան օրա­կարգին դավա­ճա­նած Նիկոլ Փաշինյա­նը զբա­ղեցնում է Սերժ Սարգսյա­նի պաշտո­նը։

Այո, Նիկոլ Փաշինյա­նը դե յուրե Հայաստա­նի Հանրա­պե­տության վարչա­պետն է, բայց դե ֆակտո զբա­ղեցնում է վարչա­պե­տի պաշտո­նը Սերժ Սարգսյա­նի համար «նախագծած» և Սերժ Սարգսյա­նի կադրա­յին բազա­յի ու օլի­գարխիկ արժեքնե­րին հարմա­րեցված համա­կարգում։

Երկի­րը նման ցնցումնե­րի գնաց, որովհետև մի մարդ (ՄԵԿ ՄԱՐԴ) իր մասին չարդա­րացված մեծ կարծի­քի էր, և այնքան քաղա­քա­կան կարճա­միտ, որ մտա­ծում էր, թե ինքն իր մեկ տասնյակ թիմա­կիցնե­րի հետ հարմար տեղա­վորվե­լով ժողովրդի կողմից մերժված Սերժի համա­կարգում, կարող է այն իրե­նով անել։

Էսօր էլ բոլոր (բացա­ռա­պես բոլոր) քաղա­քա­կան ուժե­րը, որոնք երբևէ եղել են պետա­կան կառա­վարման համա­կարգի մեջ, իմա­նա­լով (կամ չիմա­նա­լով, որը արդա­րա­ցում չի), որ եղած համա­կարգով հնա­րա­վոր չի երկի­րը առաջ տանել, զարգացնել, փրկել, միևնույն է քննարկում են բացա­ռա­պես անձե­րին։

Մեզա­նից շատե­րը ի վիճա­կի չեն պատկե­րացնե­լու համա­կարգ, որը ոչ թե կախված կլի­նի անձե­րից, այլ կլի­նի այնպի­սին, որ իր արժեքնե­րին և առա­ջընթա­ցին խոչընդո­տող կադրե­րին հոնի կորի­զի պես դուրս է թքում‘ հեռու և անվե­րա­դարձ։

Դա իրա­կա­նում ոչ միայն հնա­րա­վոր է, այլև պետա­կա­նությունը չկորցնե­լու, կայուն զարգա­ցող պետություն ունե­նա­լու համար միակ ճանա­պարհն է։

Ժամա­նակն է վեր կանգնել անձե­րից։

Ժամա­նակն է մերժել բոլոր այն ուժե­րին, խմբե­րին, ովքեր գաղա­փարնե­րի ու ծրագրե­րի, լուծումնե­րի ու ճանա­պարհնե­րի մասին խոսե­լու փոխա­րեն մերժում կամ գովա­բա­նում են առանձին անձե­րին։

Ժամա­նակն է հրա­ժարվել ցեղա­յին մտա­ծե­լա­կերպից։

Ժամա­նակն է մտա­ծել պետա­կա­նության մասին։

Առնչվող Հոդվածներ