«Անկախության սերունդ» քաղաքական նախաձեռնությունը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2021 թվականի հունիսի 20-ին կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Ազատ և թափանցիկ ընտրությունները խիստ կարևոր քաղաքական խնդիր են մեր պետության համար: Երբևէ մեր հանրությունն այսքան չի կարևորել այդ հանգամանքը, որքան այս ընտրությունների ժամանակահատվածում, քանի որ դրա համար կան լրջագույն պատճառներ:
Քվեատուփի առջև իր անհատականությունն ու ընտրությունը խաղաղ արտահայտելու անձի կարողությունը առանցքային է ցանկացած հասարակության կայունության համար:
Իշխանությունը և բոլոր քաղաքական ուժերը պետք է ցուցաբերեն վճռականություն, մեր երկրի նորանկախ պատմության մեջ անցկացնելու ամենաթափանցիկ և ազատ ընտրությունները: Ազատ, արդար և թափանցիկ ընտրությունները պետք է դառնան Հայաստանում անշրջելի իրականություն:
ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը, խոսքի, խղճի և հավաքների ազատությունն ապահովելը մեր օրակարգի առանցքային կետերից մեկը պետք է լինի: Այսուհետ ՀՀ-ում ընտրական գործընթացը կեղծելու և քաղաքացիների վստահությունը չարաշահելու ու խարխլելու հնարավորություն չպետք է լինի:
«Անկախության սերունդ» քաղաքական նախաձեռնությունը ողջոնում է ՀՀ խորհրդարանական ուժերի ՝ 2021 թվականի հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու համաձայնությունը և իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում ամեն ինչ անելու է ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացման համար :
Սիրելի՛ ժողովուրդ, այս արհավիրքին և ծանր իրավիճակին կարող է հաջորդել վերածնունդ, միայն մեր ճիշտ ընտրությամբ ։ Մեզ հարկավոր է միասնականություն ու հավատ սեփական ուժերի հանդեպ։
Բոլորս դեպի ազատ և արդար որոշում: