16.2 C
Yerevan

Հայտա­րա­րություն

«Անկա­խության սերունդ» քաղա­քա­կան նախա­ձեռնությունը

ՀՀ վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նը հայտա­րա­րել է, որ 2021 թվա­կա­նի հունի­սի 20-ին կանցկացվեն արտա­հերթ խորհրդա­րա­նա­կան ընտրություններ:

Ազատ և թափանցիկ ընտրություննե­րը խիստ կարև­որ քաղա­քա­կան խնդիր են մեր պետության համար: Երբևէ մեր հանրությունն այսքան չի կարև­ո­րել այդ հանգա­մանքը, որքան այս ընտրություննե­րի ժամա­նա­կա­հատվա­ծում, քանի որ դրա համար կան լրջա­գույն պատճառներ:

Քվեա­տուփի առջև իր անհա­տա­կա­նությունն ու ընտրությունը խաղաղ արտա­հայտե­լու անձի կարո­ղությունը առանցքա­յին է ցանկա­ցած հասա­րա­կության կայունության համար:

Իշխա­նությունը և բոլոր քաղա­քա­կան ուժե­րը պետք է ցուցա­բե­րեն վճռա­կա­նություն, մեր երկրի նորանկախ պատմության մեջ անցկացնե­լու ամե­նա­թա­փանցիկ և ազատ ընտրություննե­րը: Ազատ, արդար և թափանցիկ ընտրություննե­րը պետք է դառնան Հայաստա­նում անշրջե­լի իրա­կա­նություն:

ՀՀ քաղա­քա­ցի­նե­րի իրա­վունքնե­րի պաշտպա­նությունը, խոսքի, խղճի և հավաքնե­րի ազա­տությունն ապա­հո­վե­լը մեր օրա­կարգի առանցքա­յին կետե­րից մեկը պետք է լինի: Այսուհետ ՀՀ-ում ընտրա­կան գործընթա­ցը կեղծե­լու և քաղա­քա­ցի­նե­րի վստա­հությունը չարա­շա­հե­լու ու խարխլե­լու հնա­րա­վո­րություն չպետք է լինի:

«Անկա­խության սերունդ» քաղա­քա­կան նախա­ձեռնությունը ողջո­նում է ՀՀ խորհրդա­րա­նա­կան ուժե­րի ՝ 2021 թվա­կա­նի հունի­սի 20-ին արտա­հերթ ընտրություններ անցկացնե­լու համա­ձայնությունը և իրեն վերա­պահված լիա­զո­րություննե­րի շրջա­նակնե­րում ամեն ինչ անե­լու է ազատ, արդար և թափանցիկ ընտրություննե­րի անցկացման համար :

Սիրե­լի՛ ժողո­վուրդ, այս արհա­վիրքին և ծանր իրա­վի­ճա­կին կարող է հաջորդել վերածնունդ, միայն մեր ճիշտ ընտրությամբ ։ Մեզ հարկա­վոր է միասնա­կա­նություն ու հավատ սեփա­կան ուժե­րի հանդեպ։

Բոլորս դեպի ազատ և արդար որո­շում:

Առնչվող Հոդվածներ