14 C
Yerevan

Չորսամսյա Թմբիր

Հետպա­տե­րազմյան սարսա­փե­լիա­գույն լարված ու ծանր չորրորդ ամիսն է անցնում, իսկ մենք անվրդով շարունա­կում ենք միտինգներ, ցույցեր, հայհո­յանք ու էդպես։

Արա­յիկ Մկրտումյան

Խելա­գարվել կարե­լի է մեր, նմա­նը չունե­ցող անտարբե­րությունից ամեն ինչի հանդեպ։

Հետպա­տե­րազմյան սարսա­փե­լիա­գույն լարված ու ծանր չորրորդ ամիսն է անցնում, իսկ մենք անվրդով շարունա­կում ենք միտինգներ, ցույցեր, հայհո­յանք ու էդպես։

Փաստո­րեն, մենք էնքան լավ ու ընտիր վիճա­կում ենք, որ մեզ կարող ենք թույլ տալ չորս ամիս վատնել ցույցե­րի վրա։ Կարծես, թե ոչինչ էլ չի եղել, ամեն ինչ էնքան լավ է, որ կարե­լի է միայն ցույցե­րով ու փոխա­դարձ հայհո­յանքով զբաղվել։

Իշխա­նության համար երևի լրիվ նորմալ է, որ արդեն չորրորդ ամիսն է, ինչ վիճա­կը չի հանգստա­նում, դեռ ավե­լին, էնպես է լարվում, որ հասնում է գրե­թե քաղա­քա­ցիա­կա­նի։ Ու երևի նորմալ է, որ չորս ամիս է ի վիճա­կի չէ ինչ որ կերպ վիճա­կը հանգստացնել, որ չորս ամիս է ընդդի­մությունը շան լափ է լցնում գլխնե­րին, իրենք էլ զբաղված են արդա­րա­նա­լով, թե բա էսպես-էնպես։

Ընդդի­մությունն էլ երևի շատ գոհ է, որ չորս ամիս է ի վիճա­կի չի ոչ մի ռեալ ուժ կոնսո­լի­դացնել ու վրաններ տնկե­լուց այն կողմ չեն անցել։ Չորս ամիս է ամեն օր փողոցնե­րում են, արդեն տասը անգամ պիտի իշխա­նություն վերցրած լինեին, բայց հպարտա­նում են, որ կարո­ղա­ցել են մի քանի փողոց փակեն մի քանի օրով։

Երկու կողմն էլ հրճվում են, որ մյուս կողմից շատով է հավաքվել։

Ծաղր է թե՞ երգի­ծանք։

Անտարբերներն էլ երևի սպա­սում են, որ երկնքից մի քանի խնձոր ընկնի՝ կոթն էլ վերև։

Առնչվող Հոդվածներ