Միջազգային

Լատվիացի Մշակույթի Գործիչներն ու Մտավորականները Կոչ են Անում Ազատել Հայ Ռազմագերիներին

Լատվիայի հայտնի արվեստագետները, մտավորականները և մշակույթի գործիչները հանդես են եկել հայտարարությամբ, որում կոչ են անում Ադրբեջանին՝ արագացնել դիերի, ռազմագերիների և պատանդների փոխանակումն ու նրանց վերադարձը Հայաստան:

Հայտարարության մեջ նշված է․

«Մենք ՝ Լատվիայի Հանրապետության արվեստագետներս, մտավորականներս և մշակույթի գործիչներս, հավատում ենք մարդկային արժեքների կարևորությանն, ուստի միանում ենք մեր լիտվացի գործընկերների նախաձեռնությանը և կոչ ենք Ադրբեջանի իշխանություններին՝ չխոչընդոտել ռազմագերիների ու այլ ձերբակալվածների, ինչպես նաև վերջին ղարաբաղյան պատերազմի ընթացքում  զոհված  զինծառայողների մարմինների՝ Հայաստանի Հանրապետություն անհապաղ վերադարձին:  Մեր տեղեկություններով, Հայաստանն արդեն իսկ  Ադրբեջանին վերադարձրել է բոլոր ռազմագերիներին:

Մենք համոզված ենք, որ բոլոր ռազմագերիների անվերապահ և անհապաղ վերադարձը  փոխվստահության վերականգնման համար անհրաժեշտ առաջին քայլերից մեկն է Ադրբեջանի ու Հայաստանի հանրապետությունների միջև։

Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը միանալ այս մարդասիրական նախաձեռնությանն ու  այդկերպ օժանդակելով հաղթահարել Լեռնային Ղարաբաղում (Արցախ) վերջին պատերազմի պատճառով հասունացած հումանիտար աղետը»:

Վիկտոր Ավոտիչ – բանաստեղծ, հրապարակախոս

Ինարա Բենինկայա – Գրավաճառների ասոցիացիայի նախագահ, «Jānis Roze» ընկերության տնօրեն, Ճանաչման Միաբանության խաչի շքանշանակիր

Դանա Բյորկա – դերասանուհի, թատրոնի ռեժիսոր, Միխայիլ Չեխովի անվան Ռիգայի ռուսական թատրոնի ռեժիսոր

Ինգունա Ցեպիտե – գրող, հրատարակիչ

Դինա Դիմզա Դիմ – նկարիչ, Լատվիայի արվեստի ազգային թանգարանի համակարգող՝

Իննա Դրուվիետե- Լատվիայի համալսարանի պրոֆեսոր

Անդրիս Ֆրեյբերգս – բեմանկարիչ, մանկավարժ

Լաուրիս Գունդարս – սցենարիստ, դրամատուրգ, թատրոնի ռեժիսոր, մանկավարժ

Րաֆֆի Հարաջանյանս- դիրիժյոր, արվեստագետ, Երեք աստղերի Միաբանության շքանշանակիր

Ալվիս Հերմանիս – օպերայի և թատրոնի ռեժիսոր, Նոր Ռիգայի թատրոնի ռեժիսոր

Նորա Իկստենա – գրող, Երեք աստղերի  Միաբանության շքանշանակիր

Իլզե Յաոնալկսնե-Ռոդերե – լրագրող

Վիեստուրս Կայիրիս – կինոյի, օպերայի և թատրոնի ռեժիսոր

Ռըզիա Կալնիշա – դերասանուհի, թատրոնի ռեժիսոր

Անդրիս Կալնոզոլս – գրող, թատրոնի ռեժիսոր, դերասան

Այքս Կարապետյան – կինոյի և օպերայի ռեժիսոր

Ագրիտա Կիոպա – Ռիգայի Ստրադինա համալսարանի գիտության գծով պրոռեկտոր

Մարինա Կոստեչեկկա – գրող, Երեք աստղերի Միաբանության շքանշանակիր

Փեթրիս Կռիլովս – կինոյի և թատրոնի ռեժիսոր, մանկավարժ

Ռոլանդս Քրոնլաքս – Լատվիայի կոմպոզիտորների միության խորհրդի նախագահ

Մարիա Կուլիե – դիրիժոր, բանասեր, փիլիսոփա, Լատվիայի գիտությունների ակադեմիայի անդամ, Երեք աստղերի Միաբանության շքանշանի Կոմանդոր

Զիգմարս Լիեպիչ – կոմպոզիտոր, Լատվիայի ազգային օպերայի խորհրդի նախագահ (2013-2019), Երեք աստղերի Միաբանության շքանշանակիր

Անդրա Մանֆելդե – գրող

Էվիա Մարտինսոնե – օպերային երգչուհի

Արթուրս Մասկատս- կոմպոզիտոր

Ագնեզ Մեյեր – լրագրող

Յուրիս Միլլերս –  բանասիրության դոկտոր, պրոդյուսեր

Յանիս Նորդս – կինոռեժիսոր

Կարինե Պարոնյան – նկարիչ

Քրիստինե Պաստեռնակ – զգեստների դիզայներ

Գեորգ Պելաչիս – կոմպոզիտոր, Jāzeps Vītols լատվիական երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր

Յուրիս Պուշկուս – կինոռեժիսոր, սցենարիստ

Ելենա Պրիվալովա – երգեհոնահար, երաժշտագետ

Անիրաս Ռոզ – դոկտոր,  «J unnis Roze» ընկերության և «Jāņa Rozes apgāds» ընկերության նախագահ

Քրիստիանս Ռոզենվալդս – հասարակայնության հետ կապերի մասնագետ

Այնարս Ռուբիշիս – դիրիժոր, Կոմիսշե Օպեր Բեռլինի երաժշտական ղեկավար

Դեյվիս Սիմանիս- կինոռեժիսոր, մանկավարժ

Օջարա Սպարիտիս – Լատվիայի գիտությունների ակադեմիայի փոխնախագահ

Ինգա Սպրինգե – լրագրող

Անդրիս Սպրուդս- Լատվիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի տնօրեն

Բայբա Ստրաուտման – լրագրող

Բաբկեն Ստեփանջանյան – նկարիչ

Ռեյնիս Սուհանովս – բեմի դիզայներ, թատրոնի ռեժիսոր

Օժեգս Շապոչիկովս – թատրոնի ռեժիսոր, Դաուգավպիլսի թատրոնի ռեժիսոր

Անդրիս Սավրեժ – լրագրող

Գաթիս Իմից – կինոյի և թատրոնի ռեժիսոր

Հորեն Ստալբե – երաժիշտ

Լեոնս Թայվանսը ՝ Լատվիայի համալսարանի պրոֆեսոր

Սոնորա Վայս – օպերային երգչուհի

Պետերիս Վասկս- կոմպոզիտոր

Անդրիս Վեյսմանիս – դիրիժոր

Դեյս Վիգանթ- գրող

Մարա Զալիթե- գրող, Լատվիայի գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *