13.5 C
Yerevan

Ահա­բեկչության ակունքնե­րը – մաս 2

ԱԼԵՔ ԴՈՒՐՅԱՆ

Տասը տարուց էլ պակաս ժամա­նա­կա­հատվա­ծում իսմա­յի­լիտնե­րը իրաքյան Պարսկաստա­նի տերե­րը դարձան: Դրա հիմնա­կան պատճա­ռը, որքան էլ, որ անհա­վա­տա­լի է, անհա­տա­կան սպա­նության մեթոդն էր, որին ուղղորդում էր «սարի ծերունու» խորա­մանկ ու խելա­ցի քաղա­քա­կա­նությունը, որը և ասա­սիննե­րին պետության տեր դարձրեց:

Նշա­նա­վոր ճանա­պարհորդ Մարկո Պոլոն նկա­րագրել է, թե ինչպես էին իսմա­յի­լիտնե­րը ասա­սիններ հավա­քագրում: Այստեղ տեսնում ենք, թե ինչ հնա­րա­միտ միջոցներ էր գործադրում Հասան իբն աս Սաբա­հը: Նրանք հիմնա­կա­նում նախընտրում էին աղքատ ու անտուն պատա­նի­նե­րի, որոնք տուն ու ընտա­նիք չունեին, կամ էլ խզել էին կապե­րը ընտա­նի­քի հետ: Նրանց հատուկ միջո­ցով՝ հաշի­շի օգնությամբ թմրեցնում ու քնեցնում էին պատա­նի­նե­րին, այնուհետև տեղա­փո­խում նախա­պես պատրաստված վայր: Լինե­լով սուր խելքի տեր մարդ՝ Հասան իբն աս-Սաբա­հը շատ լավ էր հասկա­նում, որ միայն խոստումնե­րը բավա­րար չեն և մարդուն որևէ շոշա­փե­լի բան է պետք ցույց տալ: Նա Ալա­մութում ստեղծել էր մի հրա­շա­լի ու մեծ այգի՝ զանա­զան հրա­շա­գեղ ծառե­րով, բույսե­րով, կենդա­նի­նե­րով ու թռչուննե­րով: Պատա­նի­ներն արթնա­նում էին այդտեղ: Նրանց դիմա­վո­րում էին ապշե­ցուցիչ գեղեցկության տեր կանայք ու աղջիկներ, որոնք մի քանի օր զվարճացնում ու հաճե­լի ժամա­նակ էին անցկացնում նրանց հետ: Այնուհետև պատա­նուն նորից թմրեցնում էին ու տեղա­փո­խում իր նախկին վայրը՝ փողոց, կամ այն ավե­րակնե­րը, որտեղ նա գոյություն էր պաշտպա­նում: Հետո նրա մոտ գնում էր քարո­զիչն ու ասում, որ Աստված ընտրել է նրան սուրբ գործի համար ու եթե նա անձնվի­րա­բար ծառա­յի գործին, ապա կվարձատրվի ու հավիտյան կմնա այդ դրախտում: Բնա­կան է, որ նման ճարպիկ մեթո­դին հավա­տում էին շատ շատե­րը ու դա բնա­կան է՝ հաշվի առնե­լով ժամա­նա­կաշրջանն ու անգրա­գի­տության ծայրա­հեղ ծանր մակարդա­կը: Եվ այդ մեթո­դով զինվո­րագրված ասա­սի­նը պատրաստ էր գնա­լու մինչև վերջ միայն, թե նորից հայտնվի դրախտում: Նրա համար մահը վախե­նա­լու չէր, ընդհա­կա­ռա­կը՝ նրանք ուրա­խությամբ էին մահն ընդունում՝ համոզված լինե­լով, որ մեկ ակնթարթ անց հայտնվե­լու են դրախտում:

Որքան էլ, որ զարմա­նա­լի է, բայց այդ մեթոդն ու գաղա­փարնե­րը աշխա­տում են մինչև հիմա: Վառ օրի­նակն են ժամա­նա­կա­կից ահա­բե­կիչնե­րը: Ամեն օր մենք լուրեր ենք լսում տարբեր ահա­բեկչա­կան ակտե­րի մասին, որոնց դեպքում շատ ժամա­նակ ահա­բե­կի­չը պայթեցնում է ինքն իրեն: Փոխվել են ժամա­նակնե­րը, փոխվել են մեթոդնե­րը, իսկ գաղա­փարն ու մոտի­վա­ցիան մնա­ցել է նույնը: Կարե­լի է նաև ճապո­նա­կան օրի­նա­կը բերել երկրորդ աշխարհա­յի­նի ժամա­նակ, երբ Փերլ-Հարբո­րի ջախջախման ժամա­նակ հարյուրա­վոր ճապո­նա­ցի օդա­չուներ կամա­վոր ինքնասպան եղան՝ իրենց օդա­նա­վե­րով մխրճվե­լով ամե­րիկյան նավե­րի մեջ ու պայթեցնե­լով թե՛ թշնա­մուն, թե՛ իրենց: Դա իհարկե չի կարե­լի դասա­կան ահա­բեկչություն համա­րել ու դա առանձնա­պես աղերս չունեն միջնա­դարյան ասա­սիննե­րի հետ (դա շատ լայն թեմա է, հատկա­պես, որ չինա-ճապո­նա­կան մշա­կույթում ինքնասպա­նության մշա­կույթը շատ տարածված է՝ և՛ հակա­ռա­կորդին իր հետ տանե­լու և հանուն գաղա­փա­րի (խոսքը գնում է հարա­կի­րիի մասին), պարզա­պես ցանկա­ցա ցույց տալ, որ ինքնասպա­նությունը հանուն գաղա­փա­րի՝ տարածված ու կիրառվող մեթոդ է ու նույնիսկ նրանց շատ դեպքե­րում հենց այդպես էլ անվա­նում են՝ կամի­կա­ձե (նույնիսկ անօ­դա­չու թռչող սարքե­րի այն տեսա­կը, որը գնում և պայթում է, կոչվում է կամի­կա­ձե):

Այսօր օրի­նակ Իսլա­մա­կան Պետություն կոչվող ահա­բեկչա­կան խմբա­վո­րումնե­րի շատ մարտիկներ դիմում են այդ տարածված՝ ինքնասպան ահա­բեկչության մեթո­դին, երբ իրենք իրենց պայթեցնում են, որևէ շենքում կամ մարդա­շատ վայրում, կամ պայթուցի­կով բեռնված մեքե­նա­յով մխրճվում են մարդկանց մեջ: Դա վառ օրի­նակ է այն բանի, որ միջնա­դարյան ասա­սիննե­րի թե՛ գաղա­փարնե­րը, թե՛ օրի­նակնե­րը կենսունակ են մինչև օրս:

Հասասն իբն աս Սաբա­հը Ալա­մուտում ահա­բե­կիչ մարդասպաննե­րի դիվերսիոն դպրոց ստեղծեց: Այնտեղ նրանց սովո­րեցնում էին վարժ տիրա­պե­տել բոլոր զինա­տե­սակնե­րին, թույնե­րին ու զանա­զան այլ մահա­բեր մեթոդնե­րի: Նրանց հարկ եղած դեպքում նաև լեզուներ էին սովո­րեցնում, այլ կրոննե­րի ու մշա­կույթի հետ ծանո­թացնում: Այսպի­սով դպրոց ընդունված միա­միտ ու տգետ պատա­նին վերածվում էր ցավն ու վախն արհա­մա­րող, մահից չվա­խե­ցող պրոֆե­սիո­նալ դիվերսանտի, ով հմտո­րեն կարող էր հարմարվել ցանկա­ցած կրոն ու մշա­կույթ ունե­ցող հասա­րա­կության: Ասա­սիննե­րը հրա­շա­լի որսորդներ էին, հմուտ հետա­խույզներ ու վարպետ՝ զենք բանեցնե­լու մեջ: Ի դեպ ժամա­նա­կա­կից մարտարվեստնե­րի որոշ ներկա­յա­ցուցիչներ, նշե­լով նրանց բարձր պատրաստվա­ծությունն ու այդ ամե­նի բարդությունը, հավա­նա­կան չեն համա­րում անընդհատ թմրանյութե­րի ազդե­ցության տակ գտնվե­լը, քանի որ ասա­սիննե­րից պահանջվում էր խիստ բարձր ֆիզի­կա­կան պատրաստվա­ծություն, արագ կողմնո­րո­շում ու սթա­փություն, որը անհնար կլի­ներ թմրանյութե­րի ազդե­ցության տակ գտնվե­լիս: Գուցե և սկզբնա­կան էտա­պում թմրանյութ օգտա­գործվել է մանի­պուլյա­տիվ հնարքի կիրառման համար, բայց կասկա­ծե­լի է, որ մարտա­կան պատրաստա­կա­նության ժամա­նակ նրանք դոզա­յի տակ գտնվեին: Այդ միտքն այնքան էլ անհա­վա­նա­կան չէ:

Զարմա­նա­լի չէ, որ նման զինյալներ ունե­նա­լով Հասաս իբն աս Սաբա­հը ահի ու սարսա­փի մատնեց ողջ տարա­ծաշրջա­նը: Նրա ստեղծած հետա­խուզա­կան, դիվերսիոն ու քարոզչա­կան ցանցը տարածված էր ողջ Առա­ջա­վոր Ասիա­յով մեկ, հասնում էր նույնիսկ Եվրո­պա­յի խորքե­րը: Հասան իբն աս Սաբա­հը տեղյակ էր ցանկա­ցած երկրի վիճա­կից ու նրա տերե­րից: Շատ շատերն ընկան ասա­սիննե­րի անո­ղորմ ձեռքից: Կարե­լի է առանձնացնել այն, որ նրանց զոհ դարձան երեք խալիֆ, վեց վեզիր, մի քանի տասնյակ տարբեր քաղաքնե­րի ու շրջաննե­րի կառա­վա­րիչներ, բազմա­թիվ հոգև­որ առաջնորդներ և երկու եվրո­պա­կան արքա: Նրանց զոհեր դարձան նաև ժամա­նա­կի խաչա­կիրնե­րը՝ օրի­նակ Երուսա­ղե­մի թագա­վոր Կոնրադ Մոնֆե­րա­ցին:  Նրանց վարձում էին և՛ մահմե­դա­կան, և՛ քրիստո­նա տիրա­կալնե­րը, նրանց ծառա­յություննե­րից օգտվում էին գրե­թե բոլո­րը, և քիչ չեն կասկա­ծե­լի մահե­րը, որոնց պատասխա­նատվությունն ընկնում է ասա­սիննե­րի վրա: Նրանց ծառա­յություննե­րից օգտվում էին նաև օտա­րերկրա­ցի­նե­րը, իսկ հետո նաև ընդօ­րի­նա­կում այդ ոճը:

Հասան իբն աս Սաբա­հը ուներ մոտ 70 հազար նման մարտիկ՝ կին ու տղա­մարդ: Նրանց մի մասն Ալա­մուտում էր, իսկ մյուսնե­րը սփռված էին տարբեր երկրնե­րում ու այնտեղ ապրում էին սպա­սե­լով հրա­հանգի: Նրանք երբեմն տասնյակ տարի­ներ էին սպա­սում այդ հրա­մա­նին, իսկ այն ստա­նա­լուց հետո չէին դանդա­ղում:

Ասա­սիննե­րը գոյատև­ե­ցին մինչև 12-րդ դարի վերջե­րը: Նրանց վերջնա­կա­նա­պես ջախջա­խե­ցին մոնղոլնե­րը: 1256թ նոյեմբե­րի 20-ին ասա­սիննե­րի վերջին առաջնորդ Ռուկն ադ-Դինը հանձնվեց Խուլուգու խանին, դեկտեմբե­րի 19-ին հանձնվեց նաև ողջ արև­ելքը սարսա­փի մեջ պահած Ալա­մուտ ամրո­ցը, որով և ավարտվեց ասա­սիննե­րի արյունա­հեղ պատմությունը:

Ասա­սիննե­րի պատմությունն ավարտվեց, բայց նրանք շատ մեծ ազդե­ցություն թողե­ցին պատմության վրա: 17-րդ դարի եվրո­պա­կան դիվա­նա­գետնե­րը նշում էին, որ ժայռե­րում թաքնված դեռևս ապրում են մարդասպան-ահա­բե­կիչնե­րի սերունդնե­րը: Որքանո՞վ է դա ճիշտ դժվար է ասել: Ասա­սիննե­րի մասին կրկին բոլո­րը հիշե­ցին հատկա­պես այն բանից հետո, երբ ֆրանսիա­կան Ubisoft ընկե­րությունը թողարկեց Asassin‘s Creed վիդեո­խա­ղե­րը, որտեղ նրանք պայքա­րում են տաճա­րա­կաննե­րի կամ տամպլիերնե­րի միա­բա­նության դեմ: Այժմ գրե­թե 10-ից ավե­լի խաղեր, ֆիլմեր ու մուլտֆիլմեր, կոմիքսներ կան միջնա­դարյան արև­ելքի սարսափնե­րի՝ ասա­սիննե­րի մասին:

Այս ամբողջ պատմա­կան վերհուշի նպա­տա­կը ցույց տալն էր, թե ինչքան խորն են գնում կազմա­կերպված ահա­բեկչության արմատնե­րը և ինչքանո՞վ կարող են այժմյան ահա­բե­կիչնե­րը համարվել այդ գաղա­փա­րա­խո­սության ու սկզբունքնե­րի կրո­ղը: Կարե­լի է ասել, որ նրանք ուղղա­կի շարունա­կո­ղը չեն, բայց նրանք ևս անում են այն, ինչ ասա­սիննե­րը այն ժամա­նակ՝ գումա­րով դաժան սպա­նություններ՝ քողարկված կրո­նա­կան ու հոգև­որ բարձր գաղա­փարնե­րով:

Ինչպես և առաջ, հիմա ևս, ահա­բե­կիչնե­րը տարածքն ապա­կա­յունացնե­լու ու ուրի­շի ձեռքով կեղտոտ գործն անե­լու լավա­գույն գործիքներն են: Պետք է ցրել միֆն այն մասին, որ միջնա­դարյան ասա­սիննե­րը գաղա­փա­րա­կան, ազնիվ մարդիկ էին: Նրանք սառը ու հաշվենկատ մարդասպաններ էին, որոնք իրենց նպա­տա­կին հասնե­լու համար ոչինչ չէին խնա­յում: Պետք է զերծ մնալ նման երև­ույթնե­րը ռոմա­տի­զացնե­լուց ու փառա­բա­նե­լուց: Մենք հենց այսօր էլ տեսնում ենք ժամա­նա­կա­կից ահա­բե­կիչնե­րի ամբողջ ծանրությունն ու սարսա­փը:

Քաղա­քա­կիրթ աշխարհը, ի տարբե­րություն խավար միջնա­դա­րի, պիտի իր մեջ կամք գտնի ընդունե­լու պատմա­կան ամբողջ դառը փորձը ու մեկնդմիշտ վերջ տա իր խաղաղ կյանքին սպառնա­ցող ու հումա­նիզմը ոտնա­կոխ անող ահա­բե­կիչնե­րին, որոնք ընդա­մե­նը վարձկաններ են:  

Առնչվող Հոդվածներ