13.5 C
Yerevan

«Հակա»ի ու «Մետ»ի Անպտուղ Դաշտը

Եթե Ռուսաստանն ինքը՝ Արեվմուտքի հետ հակադրության պարա­գա­յում, փրկություն է փնտրում Թուրքիա­յի հետ պայմա­նա­վորվե­լու մեջ, չի կարող լինել թուրքա­կան վտանգից Հայաստա­նի փրկիչ

Հակոբ Բադալյան

Երբ խոսվում է Ռուսաստա­նի ռեգիո­նալ քաղա­քա­կա­նության մասին եւ փորձ արվում հասկա­նալ Հայաստա­նի համար դրա վտանգա­վոր հանգա­մանքնե­րը, դիտարկել Հայաստա­նի շահին հակա­դիր վեկտորներն ու միտումնե­րը, հանդի­պա­կած արձա­գանքը մի զգա­լի մասով լինում է «հակա­ռուսա­կա­նության» մասին գնա­հա­տա­կա­նը:

Հետաքրքիր է այն, որ, օրի­նակ, երբ Պուտինն ասում է Աթա­թուրքը եղել է մեր եղբայրը, հիմա էլ Էրդո­ղանն է եղբայր, նույն շրջա­նա­կը չի խոսում հակա­հայկա­կա­նության մասին:

Ընդ որում, կարծում եմ իհարկե ճիշտ է անում, որովհե­տեւ խոսքը քաղա­քա­կա­նության մասին է, իսկ քաղա­քա­կա­նությունը բազմա­շերտ է, ամե­նա­տարբեր, հակոտնյա բաղադրիչնե­րով, հետեւա­բար անգի­տություն, անմտություն կամ նույնիսկ երբեմն չարա­միտ դիտա­վո­րություն է քաղա­քա­կա­նությունը գնա­հա­տել այդպի­սի միարժեք ու զգա­յա­կան եզրե­րով՝ հակա­հայկա­կա­նություն կամ հակա­ռուսա­կա­նություն:

Ըստ այդմ, Ռուսաստա­նի քաղա­քա­կա­նությունից եւ մոտե­ցումնե­րից բխող վտանգնե­րի մատնանշումը «հակա­ռուսա­կա­նություն» որա­կե­լը կամ իրա­վի­ճա­կի քաղա­քա­կա­նա­պես անհա­մարժեք գնա­հա­տում է, կամ դիտա­վո­րություն, որով փորձ է արվում նենգա­փո­խել խնդի­րը եւ փաստարկա­յին քննարկման փոխա­րեն տեղա­փո­խել հակա‑ի ու մետ‑ի անպտուղ դաշտ:

Հայաստա­նը չի կարող հակա լինել Ռուսաստա­նին, եւ բացարձակ պետք էլ չէ լինել հակա: Բայց Հայաստա­նը պարտա­վոր է Ռուսաստա­նի հնա­րա­վո­րություններն ու ցանկություննե­րը, մոտիվներն ու ռազմա­վա­րությունը գնա­հա­տել առա­վե­լա­գույնս ամբողջա­կան եւ համարժեք, հասկա­նա­լու համար, որ Ռուսաստա­նը կարող է շատ հարցե­րում լինել Հայաստա­նին գործընկեր, բայց չի կարող լինել փրկիչ: Որովհե­տեւ Ռուսաստանն ինքն իրեն այս ռեգիո­նում փրկե­լու համար կամ պետք է ապա­վի­նի Արեւմուտքի օգնությա­նը կամ Թուրքիա­յի հետ որեւէ կերպ լեզու գտնե­լուն:

Հետեւա­բար, եթե Ռուսաստանն ինքը՝ Արեւմուտքի հետ հակադրության պարա­գա­յում, փրկություն է փնտրում Թուրքիա­յի հետ պայմա­նա­վորվե­լու մեջ, չի կարող լինել թուրքա­կան վտանգից Հայաստա­նի փրկիչ:

Այդ ամե­նի մասին պետք է խոսել, հատկա­պես հանրա­յին, քաղա­քա­կան դաշտում, որովհե­տեւ հասկա­նա­լի է նաեւ, որ Հայաստա­նի որեւէ իշխա­նություն չի կարող այդ մասին խոսել լիարժեք: Հայաստա­նի իշխա­նություննե­րը պարտադրված են՝ օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգա­մանքնե­րից ելնե­լով, պարտադրված են այդ հարցե­րը թողնել լռության դաշտում:

Բայց այդ ամե­նով հանդերձ էլ, հանրա­յին պատասխա­նա­տու շրջա­նակնե­րը պարտա­վոր են խոսել, ձեւա­վո­րել հանրա­յին կարծիք, միջա­վայր, որը կօգնի Հայաստա­նի իշխա­նություննե­րին այդ հարցում լինել ավե­լի ազատ: Խոսքը Հայաստա­նի նոր իշխա­նության մասին չէ, այլ ընդհանրա­պես՝ իշխա­նության մասին որպես ինստի­տուտ, նախկի­նում, այսօր, վաղը՝ ով էլ լինի այդ իշխա­նության կրո­ղը:

Հանրությունը պարտա­վոր է իր մտա­ծո­ղությունը դուրս բերել Ռուսաստա­նի «գրպա­նից», եւ այդ դեպքում միայն Մոսկվան կգնա գործակցա­յին տրա­մա­բա­նության ու հաշվի կառնի Հայաստա­նի շահը եւ անվտանգությունը լիարժեք, այլ ոչ այնքա­նով, որքա­նով դա պետք է Թուրքիա­յի հետ հաջող պայմա­նա­վորվե­լու համար:

Առնչվող Հոդվածներ