14.7 C
Yerevan

Լատվիա­ցի Մշա­կույթի Գործիչներն ու Մտա­վո­րա­կաննե­րը Կոչ են Անում Ազա­տել Հայ Ռազմա­գե­րի­նե­րին

Լատվիա­յի հայտնի արվեստա­գետնե­րը, մտա­վո­րա­կաննե­րը և մշա­կույթի գործիչնե­րը հանդես են եկել հայտա­րա­րությամբ, որում կոչ են անում Ադրբե­ջա­նին՝ արա­գացնել դիե­րի, ռազմա­գե­րի­նե­րի և պատանդնե­րի փոխա­նա­կումն ու նրանց վերա­դարձը Հայաստան:

Հայտա­րա­րության մեջ նշված է․

«Մենք ՝ Լատվիա­յի Հանրա­պե­տության արվեստա­գետներս, մտա­վո­րա­կաններս և մշա­կույթի գործիչներս, հավա­տում ենք մարդկա­յին արժեքնե­րի կարև­ո­րությանն, ուստի միա­նում ենք մեր լիտվա­ցի գործընկերնե­րի նախա­ձեռնությա­նը և կոչ ենք Ադրբե­ջա­նի իշխա­նություննե­րին՝ չխո­չընդո­տել ռազմա­գե­րի­նե­րի ու այլ ձերբա­կալվածնե­րի, ինչպես նաև վերջին ղարա­բաղյան պատե­րազմի ընթացքում  զոհված  զինծա­ռա­յողնե­րի մարմիննե­րի՝ Հայաստա­նի Հանրա­պե­տություն անհա­պաղ վերա­դարձին:  Մեր տեղե­կություննե­րով, Հայաստանն արդեն իսկ  Ադրբե­ջա­նին վերա­դարձրել է բոլոր ռազմա­գե­րի­նե­րին:

Մենք համոզված ենք, որ բոլոր ռազմա­գե­րի­նե­րի անվե­րա­պահ և անհա­պաղ վերա­դարձը  փոխվստա­հության վերա­կանգնման համար անհրա­ժեշտ առա­ջին քայլե­րից մեկն է Ադրբե­ջա­նի ու Հայաստա­նի հանրա­պե­տություննե­րի միջև։

Մենք կոչ ենք անում միջազգա­յին հանրությա­նը միա­նալ այս մարդա­սի­րա­կան նախա­ձեռնությանն ու  այդկերպ օժանդա­կե­լով հաղթա­հա­րել Լեռնա­յին Ղարա­բա­ղում (Արցախ) վերջին պատե­րազմի պատճա­ռով հասունա­ցած հումա­նի­տար աղե­տը»:

Վիկտոր Ավո­տիչ — բանաստեղծ, հրա­պա­րա­կա­խոս

Ինա­րա Բենինկա­յա — Գրա­վա­ճառնե­րի ասո­ցիա­ցիա­յի նախա­գահ, «Jānis Roze» ընկե­րության տնօ­րեն, Ճանաչման Միա­բա­նության խաչի շքանշա­նա­կիր

Դանա Բյորկա — դերա­սա­նուհի, թատրո­նի ռեժի­սոր, Միխա­յիլ Չեխո­վի անվան Ռիգա­յի ռուսա­կան թատրո­նի ռեժի­սոր

Ինգունա Ցեպի­տե — գրող, հրա­տա­րա­կիչ

Դինա Դիմզա Դիմ — նկա­րիչ, Լատվիա­յի արվեստի ազգա­յին թանգա­րա­նի համա­կարգող՝

Իննա Դրուվիե­տե- Լատվիա­յի համալսա­րա­նի պրոֆե­սոր

Անդրիս Ֆրեյբերգս — բեմանկա­րիչ, մանկա­վարժ

Լաուրիս Գունդարս — սցե­նա­րիստ, դրա­մա­տուրգ, թատրո­նի ռեժի­սոր, մանկա­վարժ

Րաֆֆի Հարա­ջանյանս- դիրիժյոր, արվեստա­գետ, Երեք աստղե­րի Միա­բա­նության շքանշա­նա­կիր

Ալվիս Հերմա­նիս — օպե­րա­յի և թատրո­նի ռեժի­սոր, Նոր Ռիգա­յի թատրո­նի ռեժի­սոր

Նորա Իկստե­նա — գրող, Երեք աստղե­րի  Միա­բա­նության շքանշա­նա­կիր

Իլզե Յաո­նալկսնե-Ռոդե­րե — լրագրող

Վիեստուրս Կայի­րիս — կինո­յի, օպե­րա­յի և թատրո­նի ռեժի­սոր

Ռըզիա Կալնի­շա — դերա­սա­նուհի, թատրո­նի ռեժի­սոր

Անդրիս Կալնո­զոլս — գրող, թատրո­նի ռեժի­սոր, դերա­սան

Այքս Կարա­պետյան — կինո­յի և օպե­րա­յի ռեժի­սոր

Ագրի­տա Կիո­պա — Ռիգա­յի Ստրա­դի­նա համալսա­րա­նի գիտության գծով պրո­ռեկտոր

Մարի­նա Կոստե­չեկկա — գրող, Երեք աստղե­րի Միա­բա­նության շքանշա­նա­կիր

Փեթրիս Կռի­լովս — կինո­յի և թատրո­նի ռեժի­սոր, մանկա­վարժ

Ռոլանդս Քրոնլաքս — Լատվիա­յի կոմպո­զի­տորնե­րի միության խորհրդի նախա­գահ

Մարիա Կուլիե – դիրի­ժոր, բանա­սեր, փիլի­սո­փա, Լատվիա­յի գիտություննե­րի ակա­դե­միա­յի անդամ, Երեք աստղե­րի Միա­բա­նության շքանշա­նի Կոմանդոր

Զիգմարս Լիե­պիչ — կոմպո­զի­տոր, Լատվիա­յի ազգա­յին օպե­րա­յի խորհրդի նախա­գահ (2013–2019), Երեք աստղե­րի Միա­բա­նության շքանշա­նա­կիր

Անդրա Մանֆելդե — գրող

Էվիա Մարտինսո­նե — օպե­րա­յին երգչուհի

Արթուրս Մասկատս- կոմպո­զի­տոր

Ագնեզ Մեյեր — լրագրող

Յուրիս Միլլերս —  բանա­սի­րության դոկտոր, պրոդյուսեր

Յանիս Նորդս — կինո­ռե­ժի­սոր

Կարի­նե Պարոնյան — նկա­րիչ

Քրիստի­նե Պաստեռնակ — զգեստնե­րի դիզայներ

Գեորգ Պելա­չիս — կոմպո­զի­տոր, Jāzeps Vītols լատվիա­կան երաժշտա­կան ակա­դե­միա­յի պրոֆե­սոր

Յուրիս Պուշկուս — կինո­ռե­ժի­սոր, սցե­նա­րիստ

Ելե­նա Պրի­վա­լո­վա — երգե­հո­նա­հար, երաժշտա­գետ

Անի­րաս Ռոզ – դոկտոր,  «J unnis Roze» ընկե­րության և «Jāņa Rozes apgāds» ընկե­րության նախա­գահ

Քրիստիանս Ռոզենվալդս — հասա­րա­կայնության հետ կապե­րի մասնա­գետ

Այնարս Ռուբի­շիս — դիրի­ժոր, Կոմիսշե Օպեր Բեռլի­նի երաժշտա­կան ղեկա­վար

Դեյվիս Սիմա­նիս- կինո­ռե­ժի­սոր, մանկա­վարժ

Օջա­րա Սպա­րի­տիս — Լատվիա­յի գիտություննե­րի ակա­դե­միա­յի փոխնա­խա­գահ

Ինգա Սպրինգե — լրագրող

Անդրիս Սպրուդս- Լատվիա­յի միջազգա­յին հարա­բե­րություննե­րի ինստի­տուտի տնօ­րեն

Բայբա Ստրաուտման — լրագրող

Բաբկեն Ստե­փանջանյան — նկա­րիչ

Ռեյնիս Սուհա­նովս — բեմի դիզայներ, թատրո­նի ռեժի­սոր

Օժեգս Շապո­չի­կովս — թատրո­նի ռեժի­սոր, Դաուգավպիլսի թատրո­նի ռեժի­սոր

Անդրիս Սավրեժ — լրագրող

Գաթիս Իմից — կինո­յի և թատրո­նի ռեժի­սոր

Հորեն Ստալբե — երա­ժիշտ

Լեոնս Թայվանսը ՝ Լատվիա­յի համալսա­րա­նի պրոֆե­սոր

Սոնո­րա Վայս — օպե­րա­յին երգչուհի

Պետե­րիս Վասկս- կոմպո­զի­տոր

Անդրիս Վեյսմա­նիս — դիրի­ժոր

Դեյս Վիգանթ- գրող

Մարա Զալի­թե- գրող, Լատվիա­յի գիտություննե­րի ակա­դե­միա­յի պատվա­վոր անդամ։

Առնչվող Հոդվածներ