16.9 C
Yerevan

Երրորդ ուժ՝ Հնա­րա­վո­րություն թե՞ արգելք

Այո, գուցե եւ դաշինքնե­րով հնա­րա­վոր լինի հեշտ լուծել քվե­նե­րի հարցը, բայց էստեղ էլ կա փոխա­դարձ վստա­հության ու գաղա­փա­րա­կան միասնության հարցը։ Դաշինք կազմելն ամեն դեպքում խաղ ու պար չէ ու ծանրակշիռ պատճառներ են պետք դաշինքի համար ու եթե այդ դաշինքը խարսխված է զուտ քվե կիսե­լու համար, ապա այդ դաշինքը ձախողված է։

Արա­յիկ Մկրտումյան

ՀՀ քաղա­քա­կան դաշտը շարունա­կում է եռալ։ Թուլա­ցում ոչ միայն չի սպասվում, այլև ամեն անցնող օրը բերում է իր բաժին լարվա­ծությունն ու խոստա­նում, որ ՀՀ-ում մոտա­կա ժամա­նակնե­րը ներքա­ղա­քա­կան հանդարտության մասին կարե­լի է միայն երա­զել, իսկ ահա գործնա­կան մակարդա­կում ամեն ինչ ավե­լի է սրվում ու խառնվում իրար։ Եվ այսպես, հունիս 20-ին տեղի կունե­նան արտա­հերթ խորհրդա­րա­նա­կան ընտրություններ։ Այդ մասին հայտա­րարվե­լուց հետո քաղա­քա­կան դաշտում արվող խաղադրույքներն ավե­լի են մեծա­ցել, շատա­ցել են պայքա­րողնե­րը, իսկ ահա այս թնջուկի լուծումը դեռևս չի երև­ում։ Քաղա­քա­կան դաշտի այս աբսուրդն ավե­լի է սրվում, երբ հաշվի ենք առնում երկու կարև­որ հանգա­մանք՝

 1․ Իշխա­նության ու ընդդի­մա­դիր ուժե­րի նկատմամբ հավա­տի բացա­կա­յությունը

2․ Նորա­հայտ ուժե­րի խայտաբղե­տությունը

Սկսենք սկզբից։

 Իշխա­նության փոխանցման հետ կապված, ՀՀ-ում երեք տիպի տրա­մադրություն է գերակշռում, դրանցից առա­ջինն իշխա­նա­կան է, ըստ որի խորհրդա­րա­նա­կան մեծա­մասնությունն ու իր կողմնա­կիցնե­րը հույս ունեն կրկին մեծա­մասնություն ունե­նալ խորհրդա­րա­նում և պաշտպա­նում են իրենց շահե­րը, կան ընդդի­մա­դիրներ, որոնք համոզված են, որ իշխա­նությունն իրենց պիտի բաժին հասնի՝ բազմա­թիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառնե­րով ու հասա­րա­կության մի մեծ հատված, որ ոչ մի կողմին էլ չի ուզում տեսնել, այլ երրորդ ուժի, այլընտրանքի է սպա­սում։

Իսկ կա՞ այլընտրանք։ Ազնիվ լինե­լու համար նշեմ, որ քաղա­քա­կան այս ակտի­վությունն աննա­խա­դեպ է ՀՀ‑ի  համար։ Ընտրություննե­րը խոստա­նում եյն ընթա­նալ շատ լարված պայքա­րում, կողմե­րից ոչ ոք չի ուզում զիջել։ Եկեք մի կողմ թողնենք իշխա­նությանն ու ընդդի­մությա­նը ու խոսենք երրորդ ուժի, այլընտրանքի մասին։ Միանշա­նակ է այն, որ երրորդ ուժն իրոք անհրա­ժեշտ է ՀՀ ներքա­ղա­քա­կան դաշտի թարմացման, լիցքա­թափման համար։

Բազմիցս խոսել ենք այն մասին, որ ՀՀ-ում քաղա­քա­կան գործընթացներ չեն կատարվել, որպես այդպի­սին։ Մեկը պայքա­րել է մյուսի դեմ, նրանցից ամեն մեկի հետև­ից գնա­ցել է իր խումբը, իսկ հասա­րա­կությունն էլ ի վերջո շատ կասկա­ծե­լի ընտրություն է արել, որն է ի վերջո ավարտվել է անհա­ջո­ղությամբ, մեղադրանքնե­րով ու թշնա­մությամբ։ Քաղա­քա­կան ուժե­րը երբևէ գաղա­փա­րա­կան, ինստի­տուցիո­նալ պայքար չեն տարել ու քաղա­քա­կա­նություն ասվա­ծը Հայաստա­նում դարձել է զուտ անձնա­յին պայքար՝ օծված կուսակցա­կան տերմիննե­րով ու սքողված օրենսդիր, գործա­դիր, դատա­րան բառե­րով ու այլ ճռճռան տերմիննե­րով, որին մարդիկ վաղուց է ինչ չեն վստա­հում ու հավա­տում։

Ի վերջո հենց այնպես չի, որ ՀՀ-ում այն տեսա­կետն է ձևա­վորվել, որ պատգա­մա­վո­րը պիտի լինի գործից չհասկա­ցող, անբան մարդ, նախա­րաը՝ գող, դատա­վո­րը՝ կաշա­ռա­կեր, պաշտոնյան՝ հանցա­գործ։ Թերևս Խորե­նա­ցին կտխրեր՝ տեսնե­լով, որ իր «Ողբ»-ում ներկա­յացված իրա­կա­նությունը շարունա­կում է ակտուալ մնալ նաև այսօր։

Եվ այսպես։ Մենք բոլորս հասկա­նում ենք, որ այդ «Երրորդ ուժ» ասվածն է ինչ որ թեթև­ա­ցում բերե­լու, որ միայն «Երրորդ ուժով կա հայոց փրկություն», որովհետև 1991թ․ սկսած այն ինչ կատարվել ու կատարվում է առ այսօր, ի վերջո հասա­րակ քաղա­քա­ցու աչքում արժեզրկում է ոչ միայն ինչ որ ինստի­տուտներ, այլև ի վերջո ՀՀ‑ն՝ որպես պետություն, գաղա­փար ու սկզբունք։

Երրորդ ուժի կայացման համար կան բազմա­թիվ նախադրյալներ ու ամե­նա­կարև­ո­րի մասին արդեն ասե­ցինք։ Դա այն է, որ իշխա­նությունն ու ընդդի­մությունը հասցրել են իրենք իրենց արժեզրկել հնա­րա­վոր բոլոր առումնե­րով։

Փաշինյանն էլ չկա­րո­ղա­ցավ այդ իրա­վի­ճա­կը վերացնել։ Նա եկավ, փոխեց միայն կադրե­րին ու դերա­կա­տարնե­րին, իսկ ընդհա­նուր մթնո­լորտը մնաց ու այսօր «Քաղա­քա­ցիա­կան պայմա­նա­գի­րը» եթե ինչ որ բան էլ շահի, ինչ որ զանգված ընտրի նրանց, ապա միայն այն պատճա­ռով, որ չեն ուզում իշխա­նության ղեկին տեսնել նախկիննե­րին։ Ահա ՔՊ‑ի ողջ  ռեսուրսը, դրա համար էլ նրանք ջանք չեն խնա­յում ամեն կերպ սևացնել առանց այն էլ սևա­ցած նախկիննե­րին։ Իսկ նախկիններն էլ փորձում են այնպես անել, որ ՔՊ‑ն ավե­լի սև երևա, որ նրանց ֆոնին իրենք այլընտրանք դառնան։

Ահա այստեղ է, որ պիտի երրորդ ուժը գա։ Այն կարող է լինել մեկ քամ մի քանի նոր կուսակցություններ կամ դաշինքներ, կարև­որ է, որ գոնե այս անգամ նրանք գան իրոք գաղա­փա­րա­խո­սությամբ, գան «հանուն»-ի, ոչ թե «ընդդեմ»-ի, չլի­նեն ներկան-նախկին տանդե­մի գրպա­նա­յին հավե­լումնե­րից մեկը, լինեն իրոք կամա­յին մարդիկ, ովքեր հստա­կո­րեն կհասկա­նան և՛ իրենց՝ գաղա­փար լինե­լը, և՛ Հայաստա­նի խնդիրնե­րի ու ողբերգության չարյաց արմա­տը։ Հակա­ռակ դեպքում շատ արագ կդառնան կամ հերթա­կան անհայտ կուսակցությունը, կամ էլ դեռ նոր ծնված՝ կդառնան նախկին։

Իսկ ի՞նչ խնդիրներ ունի երրորդ ուժը։ Նախ և առաջ այն, որ եթե այդ ուժը մաքուր է, պատվիրված չէ, ապա նրա համար տիտա­նա­կան բարդ կլի­նի այս խելա­հե­ղության ու քաո­սի մեջ իր ձայնը տեղ հասցնել։ Իշխա­նությունն ու ընդդի­մությունը հսկա­յա­կան մեդիա ռեսուրսներ ունեն ու այդ ողջ աղմուկի մեջ միանգա­մայն սթափ ու ռացիո­նալ խոսքը հեշտությամբ կարող է կորչել ու աննկատ մնալ։

Երրորդ ուժը կանգնած է նաև ինքն իր գոյության արդյունա­վե­տության խնդրի առաջ։ Միայն անցած 10–20 օրում ութ նոր կուսակցություն է բացվել։ Իսկ դա խնդիր է, մանա­վանդ, որ մարդիկ արդեն տհա­ճությամբ են լսում կուսակցություննե­րի մասին նորություններն ու որպես կանոն նոր կուսակցություննե­րը ստա­նում են կամ արհա­մա­րանք, կամ ծաղր, երբեմն էլ երկուսը միա­սին։

Խնդիր կա այն առումով, որ այս նորա­հայտ կուսակցություննե­րը նաև ուզած-չուզած պիտի խանգա­րեն իրար, քանի որ նոր են, շատ են ու հասա­րակ քաղա­քա­ցին արդեն գլխա­ցավ է ընկնում նայե­լով քաղա­քա­կան դաշտին՝ մի կողմից իրար ատող իշխա­նություն ու ընդդի­մություն, մի կողմից էլ տասից ավե­լի լրիվ նոր կուսակցություններ, որոնց չեն ճանա­չում և հետև­ա­բար դժվար է նրանց վատ բան ասելն ու մեղադրել, բայց նաև դժվար է  վստա­հել ու դրա­նում ոչ այդ կուսակցություններն են մեղա­վոր, ոչ էլ այդ քաղա­քա­ցին, որին անընդհատ շոկի են ենթարկում ու այնքան շատ որ ի վերջո նա սկսում է զզվել կուսակցություննե­րից էլ, քաղա­քա­կա­նությունից էլ ի վերջո։ Ու այդ ամե­նը խնդրի մի մասն է միայն։ Հարցն այն է, որ այդ վիճա­կը հագեցնում է նրան, որ քաղա­քա­կա­նություն ասվա­ծը, քաղա­քա­կաններն ու հասա­րա­կությունը սկսում են մեկուսա­նալ իրա­րից, չճա­նա­չել ու բնա­կա­նա­բար չվստա­հել։ Հիմա հենց այդ վիճակն է ու այդ խնդրի առաջ է կանգնած երրորդ ուժը։

Ի՞նչ անի երրորդ ուժը, որը մաքուր սրտով իրոք ուզում է գործ անել, բայց արդեն կասկա­ծի տակ է։ Նրա մաքուր անցյա­լը երբեմն հենց իր դեմ է շրջվում։

Բոլոր խոստումներն արդեն տրվել են ու չեն կատարվել, բոլոր երդումներն արդեն տրվել ու դրժվել են։ Երրորդ ուժին բաժին է հասել կատաստրոֆի­կո­րեն քայքայված ու ավերված մի  դաշտ, որտեղ նա ոչ միայն պիտի փորձի պետությունը հանել ճգնա­ժա­մից, այլև վերա­կանգնել պետության ու հասա­րա­կության մեջ առա­ջա­ցած խորխո­րա­տը։

Ամեն դեպքում ոչինչ չանե­լու պարա­գա­յում անհա­ջո­ղությունը երաշխա­վորված է, այնպես, որ այդ երրորդ ուժը պիտի թեկուզ կաշվից դուրս գա, բայց փորձի հաղթա­հա­րել իր առջև ծառա­ցած բոլոր խնդիրնե­րը և այդ ընթացքում էլ կայա­նա որպես ուժ ու գաղա­փար։ Երրորդ ուժը հիմա շատ լավ հնա­րա­վո­րություն ունի ապա­ցուցե­լու, ինքը ինչ որ հերթա­կան անցո­ղի­կը չէ, թեև այդ ամեն շատ շատ բարդ կլի­նի։ Իսկ ոչ ոք չէր խոստա­ցել, որ հեշտ կլի­նի, ի վերջո խոսքը պետություն ղեկա­վա­րե­լու, իշխա­նություն վերցնե­լու, միլիո­նա­վոր մարդկանց ճակա­տա­գի­րը տնօ­րի­նե­լու մասին է, ոչ թե ձվա­ծե­ղի, այնպես որ հասկա­նա­լի է բարդության մակարդա­կը։

Եթե խոսենք ավե­լի գործնա­կան, ապա այստեղ առա­ջա­նում է նաև դաշինքնե­րի հարցը։ Գաղտնիք չէ, որ այդ բոլոր նորա­հայտ կուսակցություննե­րի համար բավա­կան դժվար կլի­նի միայնակ առաջ գնալ, որքան էլ ամուր ու կայուն լինի նրանց գաղափարը(իսկ գուցե և հենց այդ պատճա­ռով, գաղտնիք չէ, որ սկզբունքա­յին լինե­լը հաճախ նաև խանգա­րող է լինում), ուստի առա­ջա­նում է նաև դաշինքնե­րի պահը։ Այո, գուցե և դաշինքնե­րով հնա­րա­վոր լինի ավե­լի հեշտ լուծել քվե­նե­րի հարցը, բայց այստեղ էլ կա փոխա­դարձ վստա­հության ու գաղա­փա­րա­կան միասնության հարցը։ Դաշինք կազմելն ամեն դեպքում խաղ ու պար չէ ու բավա­կան ծանրակշիռ պատճառներ են պետք դաշինքի համար ու եթե այդ դաշինքը խարսխված է զուտ քվե կիսե­լու համար, ապա այդ դաշինքը ձախողված է։

Ինչ վերա­բերվում է ընտրա­կան օրենսգրքի չարչրկված փոփո­խություննե­րին, ապա այս անգամ զարմա­նա­լիո­րեն կարող է այն հարթ անցնել։ Վարչա­պետն իր ելույթում նշեց, որ խորհրդա­րա­նա­կան ուժե­րը ռեյտինգա­յի­նը հանե­լու հարցը թողել են խորհրդա­րա­նա­կան մեծա­մասնության հայե­ցո­ղությա­նը, այսինքն չեն քվեարկի, բայց սկզբունքո­րեն դեմ չեն, որ ռեյտինգա­յի­նը դուրս գա։ Դա անշուշտ դուր կգա նաև նորա­հայտ երրորդ ուժ համարվող կուսակցություննե­րին, որոնց համար ռեյտինգա­յի­նի դուրս բերումը կհեշտացնի մուտքը ԱԺ, մանա­վանդ, որ իջեցվում է նաև անցո­ղիկ շեմը։ Այնպես, որ այստեղ մտա­ծե­լու շատ բան կա։

Եվ ի վերջո։ Եթե նորա­հայտ կուսակցություննե­րը ի վիճա­կի եղան մտնե­լու ԱԺ, ապա բոլո­րիս սպասվում է շատ խայտաբղետ, բազմա­գույն ու անծա­նոթ խորհրդա­րան։ Այդ խորհրդա­րա­նը կարող է բաղկա­ցած լինել բազմա­թիվ մանր ուժե­րից, որոնք առանձին-առանձին թույլ կլի­նեն որևէ օրի­նա­գիծ հաստա­տե­լու ու մերժե­լու համար, այնպես որ գուցե և դաշինքնե­րի պահը իրոք հասունա­նա։ Չի բացառվում նաև առա­վե­լա­գույն ձայներ ստա­ցած ուժի կոա­լի­ցիան մեկ երկու փոքր խմբակցության հետ։ Դա նույնիսկ դուր կգա նրան։ Կոպիտ ասած, կայսրությունն իրեն կշրջա­պա­տի փոքրիկ հանրա­պե­տություննե­րով։ Դա թույլ կտա և՛ վերահսկել քաղա­քա­կան դաշտը, և՛ միա­ժա­մա­նակ մենակ չմնալ։

Եզրա­փա­կե­լով նշեմ նաև մի կարև­որ հանգա­մանք։

Եկեք մի փոքր համե­մա­տություն անենք բիզնե­սի և խորհրդա­րա­նի մեջ։ Եթե համա­րենք, որ ԱԺ‑ն մի մեծ կոնցեռն է, ապա պարզ է դառնում ցանկա­ցած դեպքում պետք է այնպե անել, որ բաժնե­տե­րե­րը ո՛չ չափա­զանց թույլ լինեն, ո՛չ էլ չափա­զանց ուժեղ։ Շատ արտա­սահմանյան կոնցեռննե­րում հենց այդպես էլ աշխա­տում են ու մեկ խոշոր ընկե­րությունը կարող է պատկա­նել մի քանի հարյուր մարդու որոնցից ամեն մեկը ունի մի քանի տոկոս բաժնե­մաս, այլ ոչ թե մեկն ունի 90 տոկոս և մնացյա­լը ունեն ամեն մեկը՝ 1–2 տոկոս։ Այդպես ռիսկը շատ է։ Քիչ իրա­վունքը նաև քիչ պատասխա­նատվություն է ենթադրում, այնպես որ եթե խոշոր շահույթի դեպքում քիչ ես շահում, ապա սնանկացման դեպքում նաև քիչ ես կորցնում։ Բայց դա բիզնե­սում։ Իսկ մեր ԱԺ‑ն բիզնես չպի­տի լինի, այն բացի իրա­վունք-պատասխա­նատվությունից, նաև սրտա­ցա­վություն ու բարո­յա­կան չափա­նիշներ է ենթադրում, որո­հետև ի վերջո հարցը վերա­բերվում է հայրե­նի­քին ու պետա­կա­նությա­նը։

Մի խոսքով մտա­հոգվե­լու շատ բան կա։ Մնում է հուսալ, որ ՀՀ քաղա­քա­կան դաշտը ի վերջո կկա­րո­ղա­նա ինքնա­կազմա­կերպել ու վերջա­պես դուրս բերել երկիրն այս ինքնասպան ճգնա­ժա­մից՝ միա­ժա­մա­նակ կայացնե­լով քաղա­քա­կան դաշտն ու ստի­պե­լով որ օրենսդիրն ուգործա­դի­րը հիշեն, թե իրենք ինչի համար են։

Առնչվող Հոդվածներ