16.2 C
Yerevan

Թուրքը Թշնա­մի Է, Թե՞ Չէ

Պետք է Հայկա­կան հարցի կառա­վարման հայե­ցա­կարգ երկա­րա­ժամկետ հեռանկա­րի համար

Հակոբ Բադալյան

Թուրքիա­յի հետ հարա­բե­րության հեռանկա­րի թեման զգա­յա­կան օբյեկտիվ եւ հրահրվող մանի­պուլյա­ցիա­նե­րից զերծե­լը չափա­զանց բարդ եւ թերեւս տարի­նե­րի գործ է: Բայց, անհրա­ժեշտ գործ է, եթե մենք ուզում ենք առա­վե­լա­գույնս ռացիո­նա­լացնել մեր անվտանգա­յին հայե­ցա­կարգե­րը:

Այդ ռացիո­նա­լա­ցումը պետք է առնչվի նաեւ զգա­յա­կա­նության օբյեկտիվ հիմքե­րին: Խոսքը Հայկա­կան հարցի մասին է: Մենք կարողանու՞մ ենք իրա­կա­նացնել Հայկա­կան հարցի պետա­կան եւ համազգա­յին կառա­վա­րում, թե՞ մեր փոխա­րեն այն կառա­վա­րում են այլ ուժա­յին կենտրոններ, մեզ թողնե­լով միայն հենց զգա­յա­կա­նությունը իր օբյեկտիվ ու սուբյեկտիվ դրսեւո­րումնե­րով: Մենք ունե՞նք դրա կառա­վարման հայե­ցա­կարգ, կամ ունե՞նք ընդհանրա­պես կառա­վարման անհրա­ժեշտության պատկե­րա­ցում: Խոսքը պետա­կան քաղա­քա­կա­նության օրա­կարգ ընդգրկել-չընդգրկե­լու իմ կարծի­քով բանալ բանա­վե­ճի մասին չէ: Ընդգրկել-չընդգրկե­լով հարց չի լուծվում, պետք է Հայկա­կան հարցի կառա­վարման հայե­ցա­կարգ երկա­րա­ժամկետ հեռանկա­րի համար:

Երրորդ երկրնե­րը, հատկա­պես նրանք, որոնց հաջողվել է հայկա­կան թեմա­յով Թուրքիա­յի հետը ձեւա­վո­րել պայմա­նա­վորվա­ծություննե­րի ռազմա­վա­րա­կան սխե­մա­ներ, մշտա­պես փորձե­լու են հայկա­կան պետա­կա­նությունը պահել զգա­յա­կան գերա­կա­յության դաշտում, որովհե­տեւ դրա շնորհիվ Հայկա­կան հարցը մեզ «օբյեկտացնում» է, իրենց՝ սուբյեկտացնում:

Մենք էլ նստած քննարկում ենք ու մի հազար տարի էլ կքննարկենք՝ թուրքը թշնա­մի է, թե չէ, նույն թուրքն է, թե չէ: Կարծում եմ առաջնորդող տրա­մա­բա­նությունը կամ սկզբունքը պետք է լինի այն, որ՝ մեզ թշնա­մի են բոլոր նրանք, ում հետ հարա­բե­րությունում մենք սուբյեկտ չենք, այլ օբյեկտ:

Առնչվող Հոդվածներ