20.4 C
Yerevan

Դրա­նից Չի Փոխվե­լու Ոչինչ…

Հակոբ Բադալյան

Համե­մա­տա­բար համա­ռոտ.

Թշնա­մի, չթշնա­մի, սա, նա: Երկու ծայրա­հե­ղություննե­րի փոխա­դարձ խթա­նումով՝ որում կամա, թե ակա­մա հայտնվում են նաեւ այս կամ այն գաղա­փա­րին կամ համոզմանն անկեղծ նվիրված մարդիկ, հայ հանրությա­նը դարձյալ մղում են խորը պատմա-քաղա­քա­կան ծուղակ: Կամ պահում դրա­նում: Քննարկել թշնա­մի կամ փրկիչ, ոչ թե քննարկել իրա­վի­ճակ, այդ իրա­վի­ճա­կում շահեր, խնդիրներ, հնա­րա­վո­րություններ ու հեռանկարներ:

Կարող ենք ամբողջ ազգով կանգնել հայ-թուրքա­կան սահմա­նին ու բղա­վել, որ թուրքը կամ Թուրքիան մեր թշնա­մին է: Դրա­նից թե’ մեր ուժը չի ավե­լա­նա­լու, թե’ Թուրքիա­յի ուժը չի պակա­սե­լու: Դրա­նից չի փոխվե­լու ոչինչ: Եվ հենց դա է ծուղա­կը, որում մեզ պահում են: Ծուղակ, որպեսզի հայկա­կան պետա­կա­նությունը չկա­րո­ղա­նա այս ռեգիո­նում փոխել ոչինչ: Չփո­խել ոչինչ, նշա­նա­կում է չփո­խել ռեգիո­նում ռուս-թուրքա­կան ձեւա­չա­փի դոմի­նանտությունը, որը վերա­կանգնվեց եւ «կնքվեց» Արցա­խի դեմ պատե­րազմով:

Թուրքիա­յի հետ Հայաստա­նի հարա­բե­րության արմա­տա­կան մերժումն է ռեգիո­նում Ռուսաստա­նի ներկա­յության միակ «հուսա­լի» ոտնա­տե­ղը: Ռուսաստա­նի այդ ներկա­յությունն է ռեգիո­նում իր պլաննե­րը առաջ տանե­լու Թուրքիա­յի միակ հուսա­լի երաշխի­քը, որովհե­տեւ թուրքե­րը գիտեն իրենց առա­վե­լությունը Ռուսաստա­նի հանդեպ: Եթե ռեգիո­նը բացվի, թուրքե­րի մրցա­կի­ցը այստեղ կարող են դառնալ չինա­ցի­նե­րը, ամե­րի­կա­ցի­նե­րը, արա­բա­կան աշխարհը: Սրանցից որեւէ մեկի հանդեպ Թուրքիան մեղմ ասած չունի առա­վե­լություն, ի տարբե­րություն Ռուսաստա­նի հետ հարա­բե­րության:

Facebook.com

Առնչվող Հոդվածներ