Ազատ բեմ

Մոռացվեց Շատ Շուտ

Սիրանուշ Ասատրյան

Ինչու՞ պատերազմը իր ելքերով, կորուստներով, թշանմիներով ու բարեկամներով մոռացվեց շատ շուտ։

Մենք, որ երգում, խոսում, ստեղծագործում ենք մեր պատմական, գրավյալ հողերը հետ բերելու, հզորանալու, պահանջատեր լինելու մասին, նույն մենք ենք, որ մեծ բավականությամբ հագուստ ենք գնում թուրքական խանութներից։

Մենք խոսում ենք հզոր լինելուց, բայց չունենք անգամ ուժ Երևանի կենտրոնում Թուրքական խանութի աշխատանքը բոյկոտելու ու դրա փակումը պահանջելու համար, շատերս անգամ չունենք ուժ դիմանալու էդ խանութներից չօգտվելու գայթակղությանը, շատերս չունենք ուժ չստանալու մեծ ֆինանսական եկամուտներ հարստացնելով թշնամի պետությանը…

Գեղեցիկ ու էժան թուրքական հագուստ` մեր տղերքի կյանքի դիմաց,

Գեղեցիկ ու էժան թուրքական հագուստ, որի գումարով մեզնից խլում են մեր եղբայրներին,

Գեղեցիկ ու էժան թուրքական հագուստ, որը գնելու գայթակղությունը շատերի մոռացնել է տալիս այն ինչի մեջ ապրում էինք ամիսներ առաջ, ու մեր պատմության բազմաթիվ փուլերում։

Մեզ սպանում են, հետո` հագուստ վաճառում, մենք գնում ենք մեզ սպանողի ձեռքով կարված հագուստը, հագնում, քայլում փողոցում, ապրում մեր բնականոն կյանքով, հետո էլի անցնում է որոշ ժամանակ ու մեզ նորից սպանում են, բայց մենք միևնույն է նախըտնրում ենք էժան թուրքական հագուստ մեր հայրենիքի դիմաց։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *