16.9 C
Yerevan

Մոռացվեց Շատ Շուտ

Սիրա­նուշ Ասատրյան

Ինչու՞ պատե­րազմը իր ելքե­րով, կորուստնե­րով, թշանմի­նե­րով ու բարե­կամնե­րով մոռացվեց շատ շուտ։

Մենք, որ երգում, խոսում, ստեղծա­գործում ենք մեր պատմա­կան, գրավյալ հողե­րը հետ բերե­լու, հզո­րա­նա­լու, պահանջա­տեր լինե­լու մասին, նույն մենք ենք, որ մեծ բավա­կա­նությամբ հագուստ ենք գնում թուրքա­կան խանութնե­րից։

Մենք խոսում ենք հզոր լինե­լուց, բայց չունենք անգամ ուժ Երև­ա­նի կենտրո­նում Թուրքա­կան խանութի աշխա­տանքը բոյկո­տե­լու ու դրա փակումը պահանջե­լու համար, շատերս անգամ չունենք ուժ դիմա­նա­լու էդ խանութնե­րից չօգտվե­լու գայթակղությա­նը, շատերս չունենք ուժ չստա­նա­լու մեծ ֆինանսա­կան եկա­մուտներ հարստացնե­լով թշնա­մի պետությա­նը…

Գեղե­ցիկ ու էժան թուրքա­կան հագուստ‘ մեր տղերքի կյանքի դիմաց,

Գեղե­ցիկ ու էժան թուրքա­կան հագուստ, որի գումա­րով մեզնից խլում են մեր եղբայրնե­րին,

Գեղե­ցիկ ու էժան թուրքա­կան հագուստ, որը գնե­լու գայթակղությունը շատե­րի մոռացնել է տալիս այն ինչի մեջ ապրում էինք ամիսներ առաջ, ու մեր պատմության բազմա­թիվ փուլե­րում։

Մեզ սպա­նում են, հետո‘ հագուստ վաճա­ռում, մենք գնում ենք մեզ սպա­նո­ղի ձեռքով կարված հագուստը, հագնում, քայլում փողո­ցում, ապրում մեր բնա­կա­նոն կյանքով, հետո էլի անցնում է որոշ ժամա­նակ ու մեզ նորից սպա­նում են, բայց մենք միևնույն է նախըտնրում ենք էժան թուրքա­կան հագուստ մեր հայրե­նի­քի դիմաց։

Առնչվող Հոդվածներ