21.4 C
Yerevan

Փոթո­րիկ Մի Բաժակ Զրում Կամ Ինքնասպա­նություն՝ Հայկա­կան Ձևով

.…հիմա­րա­բար ամեն անգամ տանուլ ենք տալիս մեր ունե­ցա­ծը, որովհետև ամեն անգամ համա­ձայնվում ենք դիմա­ցի­նի հիմար պայմաննե­րին, որով մեզ են հիմա­րացնում ու խլում մեզնից մեր վերջին դրա­մը, հողը, զինվո­րին։

Արա­յիկ Մկրտումյան

Այո՛, այո՜, հենց փոթո­րիկ մի բաժակ ջրում։ Հենց այդպես է բնութագրվել քաղա­քա­կան ծայրա­հեղ երկպա­ռա­կություններն ու սկանդալնե­րով լի ճգնա­ժա­մը, որը տեղի ունե­ցավ Սան-Մարի­նո գաճաճ հանրա­պե­տությունում։ Բազմա­թիվ պատճառնե­րով, այնտեղ էլ իշխա­նության փոխանցումը լուրջ բախումնե­րի հասցրեց ու կարգին տուրուդմբոց դարձավ, մինչդեռ ուրիշնե­րը կողքից նայում էին ու ծիծա­ղում, որ Սան-Մարի­նո­յում ընդհանրա­պես նման բան է կատարվում, մինչդեռ Սան-Մարի­նո­յում չկար մի քաղա­քա­կան գործիչ, որ մի քանի հիմնա­վոր պատճառ չբե­րեր այդ ամե­նի համար, հետո ինչ, որ Սան-Մարի­նոն քաղաք-պետություն է, ինչ է փոքր երկրնե­րում չեն կարո՞ղ լուրջ խնդիրներ առա­ջա­նալ։ Իհարկե կարող են։ Սխալմամբ շատե­րը մտա­ծում են, որ փոքր երկրնե­րում նույնիսկ խնդիրներն են փոքր, մինչդեռ փոքր երկրում նույնիսկ փոքր խնդի­րը ծանր է նստում։

Լավ, ինչևէ, թողնենք Սան-Մարի­նոն, մանա­վանդ, որ այդ ամենն արդեն անցյա­լում է ու վերա­դառնանք Հայաստան, ուր ոչ թե փոթո­րիկ է, այլ աստվա­ծաշնչյան աղետնե­րին բնո­րոշ մի ամբողջ սիմֆո­նիա։ Բայց նախ եկեք մի փոքրիկ առակ պատմեմ։

Մի մարդ քայլում է գետա­փով ու տրտնջում․ «Ա՜խ, Աստված իմ, էս ինչ վատն է իմ կյանքը։ Անընդհատ տանջվում եմ, չարչարվում, բայց գրպա­նումս մի քանի մանր մետա­ղադրամ է ընդա­մե­նը, այն էլ շուտով ուրի­շին պիտի տամ։ Այդ ինչպե՞ս են անում ուրիշնե­րը, որ հանգիստ փող են ունե­նում ու ճոխ ապրում, երա­նի ես էլ այդպես հեշտ ու հանգիստ փող ունե­նա­յի»։ Այդպես գնում է և հանկարծ նրա առաջ է դուրս գալիս պոզե­րով մեկը և ասում, որ ինքը Սատա­նան է։ Մարդը վախե­նում է, իսկ Սատա­նան նրան ասում է, որ լսել է նրա բողո­քը և պատրաստ է օգնել նրան, որ փող ունե­նա․

-Անցիր այս կամրջի վրայով,-ասում է Սատա­նան,- և ունե­ցածդ փողը կկրկնա­պատկվի, եթե նորից անցնես, նորից կկրկնա­պատկվի, բայց ամեն անգամ անցնե­լուց, ինձ 24  մետա­ղադրամ պիտի տաս։

-Էհ, ինչ կա որ,-համաձայնվում է մարդը,- փորձենք, թե ճիշտ ես ասում, խնդիր չկա։

Նա անցում է կամրջով, ձեռքը տանում է գրպա­նը և ուրա­խությունից դողում․ գումա­րը կրկնա­պատկվել էր։ Նա 24 մետա­ղադրամ տալիս է Սատա­նա­յին և նորից անցնում կամրջով։ Ունե­ցած գումա­րը կրկնա­պատկվում է։ Մարդը ուրա­խա­նում է և նորից 24 մետա­ղադրամ է տալիս Սատա­նա­յին և նորից անցնում կամրջով։ Այսպես մի քանի անգամ։ Մի անգամ էլ անցնում է կամրջով, ու տեսնում, որ փողե­րը կրկնա­պատկվել են․․․․․բայց դարձել են ուղիղ 24 մետա­ղադրամ, որն էլ ըստ պայմա­նի՝ պետք է տա Սատա­նա­յին։ Նա այդ գումա­րը տալիս է Սատա­նա­յին և մնում առանց կոպե­կի։

Խեղճ մարդ, հիմար ու միա­միտ ու նաև անգրա­գետ մարդ։ Ինչպե՞ս կարե­լի է վստա­հել Սատա­նա­յին ու նրա կասկա­ծե­լի պայմաննե­րին։ Իսկ եթե այդ ամե­նից հետո մարդը նորից գումար ունե­նա և սատա­նան կրկին նրան առա­ջարկի նույն պայմաննե­րը ու մարդը համա­ձայնվի, մի՞թե չեք ասի, որ նա կա’մ կլի­նի­կա­կան ապուշ է, կա՛մ խելա­գար, կամ էլ ուղղա­կի զուրկ է հիշո­ղությունից։ Կասեք իհարկե, հմմ, իսկ հիմա եկեք առա­կը թողնենք մի կողմ ու վերա­դառնանք Հայաստան։

Ի՞նչ է կատարվում հիմա այստեղ։ Ի՞նչ անուն ու բնո­րո­շում տալ այս ամե­նին։ Հետպա­տե­րազմյան ճգնաժա՞մ։ Չէ, չի ստացվում։ Ամեն ինչ այլ կերպ պիտի լիներ, սա ճգնա­ժամ չէ, սա ինքնասպա­նություն է։ Ինքնասպա­նություն՝ հայկա­կան ձևով։

Ինչպե՞ս կարե­լի է այսքան փորձանքնե­րից ու հուշումնե­րից հետո էլի մնալ նույն մակարդա­կին, ոչինչ չսո­վո­րել, ոչինչ չհասկա­նալ, ոչինչ չհի­շել։ Ինչպե՞ս մենք, որպես հասա­րա­կություն, չենք տեսնում, կամ չենք ուզում տեսնել, թե մեզ հետ ինչ է կատարվում։ Միայն թե չասեք, որ մեզ մոտ միշտ հետպա­տե­րազմյան ճգնա­ժամ է։ Մենք հենց այդ առա­կի միջի մարդն ենք, որ հիմա­րա­բար ամեն անգամ տանուլ ենք տալիս մեր ունե­ցա­ծը, որովհետև ամեն անգամ համա­ձայնվում ենք դիմա­ցի­նի հիմար պայմաննե­րին, որով մեզ են հիմա­րացնում ու խլում մեզնից մեր վերջին դրա­մը, հողը, զինվո­րին։

Լավ ինչքա՞ն պիտի տառա­պենք, որ հասկա­նանք, որ մեր վերա­բերմունքը մեր հայրե­նի­քի ու պետության հանդեպ պիտի փոխենք։ Դեռ քանի՞ հազար հայ երի­տա­սարդ պիտի նորից այրվի թշնա­մու զենքից, որ մենք հասկա­նանք, որ մեր վերա­բերմունքը նրա նկատմամբ պիտի փոխվի։

Ու էստեղ կարև­որ էլ չէ, թե’ Փաշինյան, թե’ Քոչարյան կամ մի ուրիշ բան։ Փաշինյանն էլ, Քոչարյանն էլ ու ընդհանրա­պես ՀՀ-ում կատարվող ու հատկա­պես քաղա­քա­կան ոլորտում կատարվող կատարվե­լի­քը այն նույն առա­կի Սատա­նա­յի առա­ջարկած կրկնա­պատկումն է՝ իհարկե ամեն անգամ նոր ու ավե­լի վատ պայմա­նով։ Ու մենք էլ ամեն անգամ համա­ձայնվում ենք նույն կանոննե­րով խաղալ նրանց հետ ու ամեն անգամ պարտվել, կորցնել, տանուլ տալ։ Ու հետո լաց լինել, լալ խաբվա­ծի անզոր կատա­ղությամբ։

Հիմա էլ նորից մեզ նոր կրկնա­պատկում է առա­ջարկվում։ Չեմ կասկա­ծում, որ համա­ձայվե­լու ենք, համա­ձայնվե­լու ենք ու․․․․․կորցնենք։ Մինչև գա այն պահը, երբ այլևս կորցնե­լու ոչինչ չենք ունե­նա։

Հիմա էլ հին ու նոր քաղա­քա­կան ուժե­րը զբաղված են իրար խայթել ու շանթե­լով ու մեկը մյուսի վրա ամեն ինչ թողնե­լով։ Ու մենք չենք էլ համա­ձայնվում հասկա­նալ, որ այն ինչ կատարվեց 2020թ, տրա­մա­բա­նա­կան շարունա­կությունն էր այն անբա­նության, որ եղավ 1991թ․ սկսած։ Մենք միշտ մեղադրե­ցինք Սատա­նա­յին, որ խաբեց, Աստծուն, որ չպաշտպա­նեց, դաշնա­կիցնե­րին, որ աղվես են, թշնա­մուն, որ  արնա­խում են։ Ինչ է, նո՞ր իմա­ցանք, որ թուրքը արյունարբու է, կամ, որ դաշնա­կի­ցը մեզ մի բան տալիս է ու երկու բան հետ վերցնում։

Պարզամտությո՞ւն է, կամ ավե­լի վատ։ Ինքնասպա­նություն՝ հայկա­կան ոճով, որովհետև աշխարհի ոչ մի այլ վայրում նման խելա­գա­րության չես հանդի­պի։

Հասա­րակ ինքնա­կազմա­կերպա­ծությունն ի՞նչ է, որ չունենք։ Չնա­յած դա հասա­րակ չէ, դա շատ կարև­որ ու գիտակցված քայլ է։

Ինչո՞ւ մինչև հիմա քաղա­քա­կան-գիտա­կան-հասա­րա­կա­կան միտքը չի կազմա­կերպվել ու չի առողջացրել միջա­վայրը։ Եթե այդ բոլոր մարդիկ իրենց կոչումներն ու պաշտոննե­րը ստա­ցել են, ինչո՞ւ չեն աշխա­տում, իսկ եթե չեն կարո­ղա­նում, ապա ինչո՞ւ են ստա­ցել այդ ամե­նը։ Բարդ հարցին պարզ մոտե­ցում։ Երբեմն օգնում է։

Իսկ եթե այդ ամենն այն չարա­բաստիկ կրկնա­պատկման խոստումն է, որի դիմաց շատ ծանր ենք վճա­րում։

Ուշքի եկեք հայեր։  Մենք անընդհատ կրկնել ենք, որ սա վերջն է, ու ամեն անգամ վերջը չի եղել այլ կորցրել ենք մի մասը, բայց կգա մի օր, երբ այդ վերջի մասին ոչ թե կխո­սենք, այլ կլի­նենք հենց այդ վերջը‘ մեր վերջը։

Առնչվող Հոդվածներ