14.7 C
Yerevan

Գտե’ք Այլընտրանքա­յին Գործընկերներ

Ինչպես պետք է ձգտել տնտե­սա­կան դիվերսիֆի­կա­ցիա­յի, այդպես էլ բանա­կի հարցում պետք է լինի արտա­քին գործընկե­րա­յին միջա­վայրի դիվերսիֆի­կացվա­ծության նվա­զա­գույն աստի­ճան:

Հակոբ Բադալյան

Հայկա­կան բանա­կի ռեֆորմա­ցիան հնա­րա­վոր չէ առանց որեւէ ուժեղ կենտրո­նի հետ գործակցության, աջակցության: Օբյեկտի­վո­րեն հնա­րա­վոր չէ, եւ շատ ներո­ղություն՝ որեւէ հակա­ռակ բան պնդե­լը ուղղա­կի լոլո է:

Հարցն այն է, թե ո՞ր կենտրո­նի հետ գործընկե­րությամբ ու աջակցությամբ պետք է տեղի ունե­նա այդ ռեֆորմը, վերա­կա­ռուցումը: Դարձյալ օբյեկտիվ իրո­ղություննե­րի բերումով՝ դուր գա դա մեզ, թե դուր չգա, Ռուսաստանն էստեղ «մրցակցությունից» դուրս է, այն իմաստով, որ այդ գործընթա­ցը հնա­րա­վոր չէ առանց Ռուսաստա­նի մասնակցության:

Հայաստա­նի խնդի­րը այդ համա­տեքստում «առանց Ռուսաստա­նի» վերա­կա­ռուցումը չէ, այլ «միայն Ռուսաստա­նով» վերա­կա­ռուցումը: Հայկա­կան բանա­կի ռեֆորմա­ցիան չպետք է լինի միայն Ռուսաստա­նի մասնակցությամբ, ներգրավվա­ծությամբ ու աջակցությամբ:

Ինչպես պետք է ձգտել տնտե­սա­կան դիվերսիֆի­կա­ցիա­յի, այդպես էլ բանա­կի հարցում պետք է լինի արտա­քին գործընկե­րա­յին միջա­վայրի դիվերսիֆի­կացվա­ծության նվա­զա­գույն աստի­ճան, որով լուծվում են ոչ միայն ռազմա-տեխնի­կա­կան, այլեւ ռազմա-քաղա­քա­կան բազմա­թիվ հարցեր:

Ես Ռուսաստա­նը չեմ համա­րում բանա­կի ռեֆորմա­ցիա­յի արդյունա­վետ գործընկեր, եւ ընդհանրա­պես Ռուսաստա­նը որեւէ ռեֆորմա­ցիա­յի արդյունա­վետ գործընկեր չէ, առնվազն քանի դեռ Ռուսաստա­նում կա ներկա­յիս կառա­վա­րող համա­կարգը: Այդ համա­կարգն ու որեւէ ռեֆորմա­ցիա անհա­մա­տե­ղե­լի հասկա­ցություններ են, անգամ «թշնա­մի» հասկա­ցություններ:

Բայց, նաեւ չեմ տեսնում այստեղ հնա­րա­վո­րություն, երբ Ռուսաստա­նը չի ունե­նա այդ հարցում գերիշխող դիրք: Կարե­լի է անել դեկլա­րա­տիվ բնույթի հայտա­րա­րություններ՝ ԱՄՆ, Չինաստան, Իրան եւ այլն, եւ այլն: Այդ եւ այլ ուղղություննե­րով աշխա­տանքի ինտենսի­վությունը պետք է բազմա­պատկել, բայց նաեւ պետք չէ մտա­ծել, թե էնտեղ նստած սպա­սում են մեր բազմա­պատկմա­նը, իսկ ռուսներն էլ ձեռքնե­րը ծալած նստած հետեւե­լու են, թե մենք ոնց ենք բազմա­պատկում:

Իհարկե հեշտ է, եւ հեշտ է եղել միշտ, ասել բաներ, երբ ներքուստ գիտես, որ չես հայտնվե­լու իշխա­նության ղեկին եւ ստանձնե­լու ասածներդ անե­լու պատասխա­նատվություն: Դրա համար օրի­նակ մեր քաղա­քա­կան ուժե­րին էլ՝ նոր ու հին, կտամ մի գուցե շատ միա­միտ խորհուրդ: Գտեք այլընտրանքա­յին գործընկերներ այլ ուղղություննե­րում, առարկա­յա­կան, համո­զիչ՝ Միացյալ Նահանգնե­րում, Եվրո­պա­յում, Չինաստա­նում, Իրա­նում, արա­բա­կան աշխարհում: Գտեք, հաստա­տեք կապեր այդ ուղղություննե­րի իշխող կամ ազդե­ցիկ ուժե­րի հետ տնտե­սա-քաղա­քա­կան ռազմա­վա­րա­կան բովանդա­կությամբ, ցույց տվեք, որ կարող եք իշխա­նությունից դուրս, որպեսզի համո­զիչ լինի, որ կարող եք լինե­լու նաեւ իշխա­նություն լինե­լու դեպքում:

Facebook.com

Առնչվող Հոդվածներ