14.7 C
Yerevan

Աժ Ծափե­րի Հակա­ռակ Կողմը

Թեեւ որո­շել էի ոչինչ չգրել մինչեւ պատե­րազմի՝ մեր հետաքննությունն ավարտե­լը, բայց չի ստացվում։ Երեկվա ծափե­րը Աժ-ում խելա­գա­րության հասցրին:

Էդիկ Բաղդա­սարյան

Ջաբրա­յի­լի գործո­ղությունը չէր կարող հաջողվել: Չէր կարող, որովհե­տեւ օդը բաց էր, ու էդքան գենե­րալնե­րից ոչ մեկը չի ասել՝ բա առանց փակե­լու էդ զորքին ու՞ր ենք ուղարկում: Ի՞նչ հաջո­ղություն ունե­նա­լու մասին էր խոսքը, որ խորհդա­րա­նում ասում էր վարչա­պե­տը, անհասկա­նա­լի է:

Պարզվում է՝ հրա­մա­նա­տա­րա­կան բունկե­րում ինքը մի կողմ կանգնած լսում էր գենե­րալնե­րի քննարկումնե­րը: Ու իր պատասխա­նատվությունը միայն այդքանն է եղել: Եթե նույնիսկ մերոնք հասնեին Հորա­դիզ կայա­րան, (հետո պիտի պարզվեր, որ մեր երկու տանկերն, ի դեպ, հասել էին ու խփվել) այդ դեպքում կզոհվեին գործո­ղությա­նը մասնակցած բոլոր զինվորնե­րը, որովհե­տեւ օդը բաց էր: Այդ գործո­ղությունը պլա­նա­վո­րած բոլոր գենե­րալնե­րը՝ առա­ջի­նը՝ գերա­գույն հրա­մա­նա­տա­րը, երկրորդը՝ գլխա­վոր շտա­բի պետը, երրորդը՝ Արցա­խի ՊԲ հրա­մանտա­րը պետք է պատասխա­նատվության ենթարկվեն 600-ից ավե­լի զոհե­րի, հարյուրա­վոր վիրա­վորնե­րի, բանա­կի սպա­ռա­զի­նության ոչնչացման համար: Միայն Ջաբրա­յի­լում թշնա­մին 17 տանկ է խոցել անօ­դա­չունե­րով եւ հրթիռնե­րով: Տանկե­րի մի մասի անձնա­կազմե­րը ստիպված լքել են տանկե­րը, որպեսզի չմոխրա­նան:

Խոսե’ք այնտե­ղից մազա­պուրծ փախած զինվորնե­րի հետ, նրանք կպատմեն դժոխքի մասին, որից մի կերպ կարո­ղա­ցել են դուրս պրծնել: Խոսե’ք էդ տղերքի հետ, նրանք հեկե­կա­լով կպատմեն, որ իրենց ընկերնե­րի դիե­րը չկա­րո­ղա­ցան հանել: Իսկ երեկ դիմա­կա­հանդես էր խորհրդա­րա­նում:

Facebook.com

Առնչվող Հոդվածներ