20.4 C
Yerevan

Ալիեւը Դառնում Է Ներկա­յի Սադդամ

Հակոբ Բադալյան

Հայաստա­նում նկա­տե­լի արձա­գանք գտավ ամե­րիկյան The National Interest պարբե­րա­կա­նում Մայքլ Ռուբի­նի հոդվա­ծը, որտեղ նա նշում է, որ Ալիեւը դառնում է ներկա­յի Սադդամ: Մեզ համար ականջ շոյող համե­մա­տություն, որը տվել է տարաբնույթ եզրա­հանգումնե­րի կամ դիտարկումնե­րի տեղիք, ընդհուպ այն, որ Վաշինգտոնն Ալիեւին Սադդամ է համա­րում:

Բայց, թերեւս անհրա­ժեշտ է նկա­տել մի քանի հանգա­մանք, կապված հրա­պա­րակման հարթա­կի եւ հեղի­նա­կի հետ: The National Interest պարբե­րա­կա­նը, ինչպես վկա­յում են լավա­տեղյակ մարդիկ, այսօր ըստ էության ռուսա­կան ազդե­ցության տակ գործող հարթակ է: Դա վառ վկա­յությունն է օրի­նակ նաեւ այն, որ պարբե­րա­կա­նի գործա­դիր տնօ­րե­նը ռուսա­կան հեռուսաա­լիքնե­րում թոք շոունե­րի գրե­թե մշտա­կան մասնա­կից Դմիտրի Սայմսն է՝ ԽՍՀՄ-ում ծնված, հետո ԽՍՀՄ քաղա­քա­ցիությունն ամե­րիկյա­նի փոխած փորձա­գե­տը: Կոնկրետ հոդվա­ծի հեղի­նա­կը՝ Մայքլ Ռուբի­նը, ռուսա­կան Վալդայ ակումբի փորձա­գետնե­րից է:

Այս ամե­նը նշանակու՞մ է, որ հոդվա­ծի վրա չպետք է նայել: Իհարկե ոչ: Անդրա­դարձս դրա մասին չէ, այլ այն մասին, որ ավե­լի ստույգ հասկա­նանք, թե որտե­ղից է գալիս «համե­մա­տությունը», ըստ այդմ դիտարկենք, թե ինչի՞ համար է Ռուսաստա­նին դա պետք:

Կարո՞ղ ենք մտա­ծել, որ կա որո­շա­կիո­րեն ռուս-ամե­րիկյան ճնշման ուրվա­գիծ, եթե հաշվի առնենք եւ այն, որ հոդվա­ծը հրա­պա­րակվում է Մինսկի խմբի համա­նա­խա­գահնե­րի հայտա­րա­րությա­նը զուգա­հեռ: Ի դեպ հետաքրքիր է այդ ֆոնին Ալիեւի բողո­քը ԱՄՆ հետպա­տե­րազմյան դիրքո­րո­շումից:

Հադվա­ծը կարող եք կարդալ nationalinterest.org հղումով:

Առնչվող Հոդվածներ