14.8 C
Yerevan

Ո’չ Նիկոլ Փաշինյա­նով, Ո’չ Ռոբերտ Քոչարյա­նով, Ո’չ ՀՅԴ-ով Կամ Սատա­նա­յով

Հարցազրույց ՀՅԴ շարքե­րից հեռացված մտա­վո­րա­կան, ՀՅԴ գաղա­փա­րա­խոս Նազա­րեթ Բերբերյա­նի հետ

Պարոն Բերբերյան, սկզբում Դաշնակցությունը հայտա­րա­րում էր, թե չի մասնակցի Նիկոլ Փաշինյա­նի կազմա­կերպած արտա­հերթ ընտրություննե­րին, իսկ հիմա պարզվում է, որ մասնակցե­լու է և քննարկումներ է անում մասնակցության ձևա­չա­փի շուրջ: Ինչպե՞ս եք սա գնա­հա­տում:

_Երևի Ռոբերտ Քոչարյանն իրենցից պահանջել է մասնակցել ընտրություննե­րին: Դա շատ պարզ է: Իրենք որո­շումներ կայացնողներ չեն, այդ տղա­ներն իրենց պստիկ անձնա­կան հաշիվներն ու խնդիրնե­րը ունեն, նրանք ո’չ հայրե­նի­քի, ո’չ պետության մասին չեն մտա­ծում:

Արտա­հերթ ընտրություննե­րի վերա­բերյալ ի ՞նչ կարծիք ունեն Սփյուռքում:

Սփյուռքն ի վիճա­կի չէ հասկա­նա­լու, թե սեպտեմբե­րից մինչ օրս ինչ է փոխվել մեր ժողովրդի, մեր պետության, մեր հայրե­նի­քի, մեր ապա­գա­յի մեջ: Վստահ չեմ, որ Հայաստա­նում ապրող հայ մարդը ևս այդ դժվա­րությունը հասկա­նում է: Կարծում եմ՝ նույն դժվա­րությունն այնտեղ կա, բայց այստեղ գոնե մարդն իր հողի վրա է, իր հարա­զատնե­րով այդ հողը պետք է պահի, այդ թվում դրսում գտնվող իր հարա­զատնե­րով: Ո’չ Նիկոլ Փաշինյա­նիով, ո’չ Ռոբերտ Քոչարյա­նով, ո’չ ՀՅԴ-ով կամ սատա­նա­յով, այլ գիտեն, որ ինքն ու իրենց հարա­զատնե­րը պետք է պահեն այն, ինչ դեռ ունեն: Մենք տեսնում ենք, որ ռուսն իր 200 տարվա հին խաղե­րը նոր ձևե­րով իբրև նոր ճաշ հրամցնում է ոչ միայն մեզ, այլ ամբողջ Հարա­վա­յին Կովկա­սին, ամբողջ տարա­ծաշրջա­նին: Այս պայմաննե­րում ոչ մի հեռանկար չի երև­ում, հուսա­հա­տա­կան վիճակ է, մեր ժողովրդին շատ ընտրություն չի մնա­ցել: Մեր պետությունը քարուքանդ եղած վիճա­կում է՝ սկսած բանա­կի հրա­մա­նա­տա­րությունից: Բարե­բախտա­բար այս 30 տարում սերունդ է մեծա­ցել, որը կարող է բանա­կի ողնասյունը պահպա­նել: Այս սերնդի վրա է մեր ամբողջ հույսը՝ ներսից ու դրսից, այդ թվում հայ քաղա­քա­կան ուժե­րի կողմից, որոնք անձե­րի շուրջ ձևա­վորված ուժեր են, ո’չ քաղա­քա­կան, ո’չ գաղա­փա­րա­կան, և ոչ էլ ժողովրդա­կան որևէ հենա­րան չունեն: Այո, երի­տա­սարդ, նվիրված գործիչներ կան, բայց նրանք նույն մեր ժողո­վուրդն են: Եթե ժողո­վուրդը կարո­ղա­նար 2018‑ի իր ապստամբությունից հետո, որի դրո­շը հանձնել էր Նիկոլ Փաշինյա­նին, նրան հեռու պահել իշխա­նությունից, պահել իր կողքին, կամ որևէ պետա­կան իշխա­նության հավակնորդ պարտա­վորվեր հաշիվ տալ ժողովրդին, ամեն ինչ այլ կերպ կարող էր լինել: Ժողո­վուրդն իր շարքե­րում պետք է ունե­նար Փաշինյա­նի պես մեկին, բայց Փաշինյա­նը մտավ պետություն, ինքն էլ փչա­ցավ, իսկ պետությունն էլ 30 տարի կառուցված է անձե­րին ծառա­յե­լու տրա­մա­բա­նությամբ: Արդյունքում ունենք այն, ինչ ունենք: Այս հուսա­հա­տությունը այսքան զոհա­բե­րություն կատա­րած ժողովրդի համար շատ-շատ ծանր է՝ լինի ՀՀ-ում, թե Հայաստա­նից դուրս:

Հիմա էլ ուզում են Սյունի­քում ռուսա­կան ռազմա­բա­զա­յի հենա­կետ ստեղծել: Ի՞նչ կարող ենք սպա­սել դրա­նից:

Ռուսաստանն իր տան հետևի բակը պահե­լու հաշիվներն ունի: Թե Ռուսաստա­նը, Թուրքիան, Իրա­նը ինչ առևտրի մեջ են, մենք որևէ ձևով չենք կարող իմա­նալ: Որևէ մեկը չի ուզում, որ անկա­յունություն լինի պետա­կան սահմաննե­րի վրա: Հայաստա­նի բոլոր միջազգա­յին սահմաննե­րը գծվել են Ռուսաստա­նի ոչ միայն համեմտությամբ, այլ նախա­ձեռնությամբ: Հետև­ա­բար, ինքը գիտի, թե ինչպես պետք է պաշպա­նի իր գծած սահմաննե­րը: Եթե որո­շի մեզ մենակ թողնել, մենք էլի ի վիճա­կի չենք լինե­լու որևէ բան փոխե­լու: Սա այո, ճակա­տագրա­պաշտա­կան մոտե­ցում է, որովհետև մեր ձեռքով ինչ կարո­ղա­ցել ենք ազա­տագրել, այդ մեր կարո­ղա­ցա­ծը մեր մեջ գտնե­լով գործա­կիցներ, և’ ռուսը, և’ թուրքը, քերթե­ցին, կտրա­տե­ցին: Ինչու Անգլիան 1918–1921 թվա­կաննե­րին այդ կտրա­տումի գործո­ղություննե­րին չմասնակցեց Իրա­նից Ղարա­բաղ‘ մեր ժողովրդի հետ իրենց աշխարհա­քա­ղա­քա­կան պատկե­րա­ցումնե­րը, փորձարկումնե­րը, սահմա­նագծումնե­րը անե­լով: Մենք էլ զբաղված էինք և զբաղված ենք մեր մեջ դավա­ճաններ փնտրե­լով, որովհետև մեր տեսակն այնպի­սին է, որ ավե­րակնե­րի վրա թագա­վո­րե­լը մեզ համար ևս թագա­վո­րել է: Մենք չգի­տենք, թե վաղը ռուսը և թուրքը սահմա­նագծումնե­րի վերա­բերյալ իրենց խաղե­րի, պայմա­նա­վորվա­ծություննե­րի մեջ ինչ վիճա­կի մեջ կարող են դնել մեզ: Չմո­ռա­նանք, որ իրենց համար դեռ չլուծված խնդիր են մնում քրդե­րը: Այսքան տասնամյակնե­րից հետո երեք երկրնե­րի համար այդ հարցը մնում է անլուծե­լի և պարտա­վոր են լուծել այդ խնդի­րը: Հայե­րին կարող են մի կողմ դնել, քրդե­րին էլ են փորձում նույնը անել, բայց երկու դեպքում էլ ճեղքեր կան: Թուրքն իր երկրում ճեղքեր ունի, ռուսն իր երկրում ճեղքեր ունի: Երկուսն էլ իրենց երկրնե­րում ժողովրդի մեծա­մասնության վստա­հությունը չի վայե­լում՝ ո’չ Էրդո­ղա­նը, ո’չ Պուտի­նը:

Աղբյուրը‘ Lragir.am

Առնչվող Հոդվածներ