15.1 C
Yerevan

Սպա­սո­ղա­կան Վիճակ՝ Ապրի­լի 24-ից Առաջ

Այս տարի ԱՄՆ նախա­գա­հի ապրի­լի 24‑ի ելույթին սպա­սում է ո՛չ միայն հայությունը. կա միջազգա­յին ինչ-որ սպա­սում, որովհե­տեւ աշխարհում նոր իրո­ղություն է:

Անուշ Թրվանցի հարցազրույցը ամե­րի­կա­հայ քաղա­քա­կան գործիչ Վիգեն Հովսեփյա­նի հետ:

Պարո՛ն Հովսեփյան, հայության մի զգա­լի հատված ամեն տարի ապրի­լի 24-ից առաջ անհամբեր սպա­սում է, թե արդյոք ԱՄՆ նախա­գահն այդ օրը կարտա­բե­րի «Հայոց ցեղասպա­նություն» արտա­հայտությունը: Այս տարի ինչքանո՞վ է դա հավա­նա­կան:

-Երբ այս հարցն ինձ ուղղվում էր նախկին նախա­գահնե­րի օրոք, միշտ լուրջ վերա­պա­հություն էի ունե­նում՝ վստա­հեցնե­լով, թե չկան բավա­րար տվյալներ, որ այդ օրվա նախա­գա­հը կարող է ԱՄՆ քաղա­քա­կան ուղեգծին դեմ գնալ: Իսկ հիմա, հավա­տում եմ, որ առա­ջին անգամ կարող ենք լուրջ հույսեր փայփա­յել, որ ԱՄՆ նախա­գահն արտա­սա­նե­լու է «ցեղասպա­նություն» բառը, ինչն արդեն նշա­նա­կում է ԱՄՆ‑ի կողմից Հայոց ցեղասպա­նության ամբողջա­կան եւ պաշտո­նա­կան ճանա­չում, մանա­վանդ որ այս քայլը հաջորդե­լու է անցյալ տարվա ընթացքում երկու օրենսդիր մարմիննե­րի (Սենատ եւ Ներկա­յա­ցուցիչնե­րի պալատ) կողմից ցեղասպա­նությունը շռնդա­լից կերպով ու մեծ թվով քվե­նե­րով ճանա­չե­լուն: Այսինքն՝ նախա­գա­հի հայտա­րա­րությամբ պաշտո­նա­կան ուղեգծի օղակն ամբողջա­նա­լու է, եւ դուռ է բացվե­լու մեր հաջորդ քայլե­րի եւ պայքա­րի հաջորդ հանգրվա­նի համար:

Իսկ ինչո՞վ է պայմա­նա­վորված, որ հիմա հնա­րա­վո­րություններն ավե­լին են:

-Նախ գոյություն ունի միջազգա­յին նոր իրո­ղություն, որ ստեղծվել է հատկա­պես Էրդո­ղա­նի ծավա­լա­պաշտա­կան եւ գոռոզ (հոխորտա­ցող իմաստով) ընթացքի պատճա­ռով։ Նախկի­նում Թուրքիա­յի քայլե­րը, ինչքան էլ ծավա­լա­պաշտա­կան կամ բռնի էին, միշտ էլ ինչ-որ մի կետում համա­ձայնեցված էին ԱՄՆ‑ի հետ։ Վերջին մի քանի տարում ակնե­րեւ է, որ Թուրքիան ԱՄՆ‑ի հակակշռից դուրս է եկել եւ երբեմն էլ հակադրվել ԱՄՆ‑ի առաջնա­հերթություննե­րին։ Սրա ամե­նա­ցայտուն օրի­նա­կը Թուրքիա­յի՝ Ռուսաստա­նից S‑400 հակաօ­դա­յին համա­կարգե­րի գնումն էր ու դրա­նից հետո մի քանի առիթնե­րով էլ ԱՄՆ‑ի քաղա­քա­կա­նությա­նը հակա­դիր կեցվածք որդեգրե­լը։ Ամե­րիկյան կողմը տակա­վին չի մարսել այս ամե­նը եւ եթե պիտի առաջ շարժվի՝ Թուրքիա­յին պատժե­լու համար, Հայոց ցեղասպա­նության ճանաչման գծով քայլ կատա­րելն ամե­նատրա­մա­բա­նա­կան ուղղությունն է։ Թե՛ պատիժ կլի­նի, թե՛ բարո­յա­կան արժեքնե­րի իմաստով՝ առողջ քայլ։ Դեռ չենք խոսում այն մասին, որ նախա­գահ Բայդենն անձամբ երկար տարի­ներ միշտ էլ հետեւո­ղա­կան դիրքո­րո­շում է ունե­ցել՝ ցեղասպա­նության ճանաչման դրույթին զորա­վիգ կանգնե­լով։

Ձեր կարծի­քով Բայդե­նի կողմից Հայոց ցեղասպա­նության ճանա­չումը ի՞նչ կտա հայե­րին:

-Վերջին անգամ, որ ԱՄՆ‑ի որեւէ նախա­գահ «Հայոց ցեղասպա­նությունն» ակնարկել է, մոտ 35 տարի առաջ է եղել, այն էլ՝ շատ հարեւանցի կերպով, երբ ելույթում, ի թիվս այլ ցեղասպա­նություննե­րի, նշել է հայկա­կան փորձա­ռությունը։ Իսկ հիմա, եթե այդ նշումն ու ճանա­չումը կատարվեն ապրիլ 24-ին եւ, ինչպես նշե­ցի, Կոնգրե­սի ճանաչմա­նը հաջորդե­լով, սա արդեն պարտա­վո­րեցնող է եւ պաշտո­նա­կան քաղա­քա­կա­նության անմի­ջա­կան մաս է կազմե­լու: Ուստի պետք է պատկե­րացնենք, թե ինչպի­սի խորհրդանշա­կան եւ նաեւ իրա­կան հետեւանք կունե­նա, երբ Թուրքիա­յի գլխա­վոր ռազմա­վա­րա­կան դաշնա­կիցն ու հովա­նա­վո­րող պետությունը նրան համա­րի ցեղասպա­նության պատասխա­նա­տու: Պետք չէ թերագնա­հա­տել «ցեղասպա­նություն» բառի օգտա­գործումը, քանի որ այն լոկ բառ չէ. այն իրա­վա­կան սահմա­նում է, որ նաեւ դերա­կա­տա­րի համար իրա­վա­կան բարդություններ կարող է առա­ջացնել: Եվ մենք բազմիցս արդեն հայտա­րա­րել ենք, թե միջազգա­յին ճանա­չումը, որի կարեւոր փուլե­րից մեկը ԱՄՆ‑ի կողմից ճանա­չումն է, անպայման տանե­լու է հաջորդ՝ հատուցումնե­րի փուլ, որը վերջի­վերջո դատա­րաննե­րի կողմից է վճռվե­լու: Ազգո­վին պետք է պատրաստվենք այդ գալիք հանգրվա­նին:

Իսկ նման հայտա­րա­րությունը Հայաստա­նի եւ Արցա­խի վրա ի՞նչ ազդե­ցություն է ունե­նա­լու:

- Նախ պետք է նշել, որ նման հաղթա­նա­կը համազգա­յին է լինե­լու իր բնույթով, քանի որ համազգա­յին է հայ ազգի իրա­վունքնե­րի համար մղվող պայքարն ընդհանրա­պես: Բայց բարո­յա-գաղա­փա­րա­կան արժե­քից այն կողմ պետք է փաստել, որ որեւէ բնա­գա­վա­ռում հայության ձեռքբե­րումը կամ հաղթա­նա­կը հավելյալ քաղա­քա­կան կշռի համար հնա­րա­վո­րություններ է ընձե­ռում: Օրի­նակ՝ մենք տեսել ենք, թե ինչպես ցեղասպա­նության ճանաչման պայքա­րի ընթացքում ձեռք բերված քաղա­քա­կան բարե­կա­մություններն ու կապե­րը Վաշինգտո­նում մեր առջեւ դռներ են բացել եւ ՀՀ-ին կամ Արցա­խին ամե­րիկյան նյութա­կան օժանդա­կություն ապա­հո­վե­լու ուղղությամբ մեծ հնա­րա­վո­րություններ են ընձե­ռել։ Եվ Թուրքիա­յի նման հզոր պետության դեմ քաղա­քա­կան հաջո­ղություն արձա­նագրե­լով՝ բնա­կա­նա­բար, մեր ազդե­ցությունը գործի կդրվի նաեւ այլեւայլ հաջո­ղություններ ունե­նա­լու համար՝ հատկա­պես ԱՄՆ-ից ավե­լի լայն տնտե­սա­կան օժանդա­կություն եւ այլ բնա­գա­վառնե­րում գործակցություն ապա­հո­վե­լու Հայաստա­նի համար:

Մեծ թվով ամե­րի­կա­հա­յեր մասնակցե­ցին Yes, It’s Genocide արշա­վին: Այդ մթնո­լորտն ինչ-որ չափով հույս կարո՞ղ է ներշնչել անկումա­յին տրա­մադրություննե­րից դուրս գալու առումով։

-Իսկա­պես, հետպա­տե­րազմյան այս շրջա­նում հավա­քա­կան ընկճվա­ծություն կա, ինչը նաեւ մեծ արգելք է ազգա­յին ծրագրեր իրա­կա­նացնե­լու ճանա­պարհին։ Նույն անկումն ու ընկճվա­ծությունը, որ նկա­տե­լի է Հայաստա­նում բնակվողնե­րի մեջ, առա­վել չափե­րով զգացվում է սփյուռքա­հա­յության, այս դեպքում՝ ամե­րի­կա­հա­յության մեջ։ Առա­վել չափե­րով եմ ասում, որովհե­տեւ Հայաստա­նի անկա­խությունից հետո սփյուռքա­հա­յության մեջ արդեն իսկ կար անտեսված լինե­լու եւ Հայաստա­նի քաղա­քա­կան ու հասա­րա­կա­կան գործընթացնե­րից ստի­պո­ղա­բար հեռու պահված լինե­լու զգա­ցո­ղություն եւ հոգե­վի­ճակ: Ես հոդվածնե­րով եւ հարցազրույցնե­րով բազմիցս ակնարկել եմ, որ նոր մոտե­ցումներ ու միջոցներ պետք է կիրա­ռել՝ սփյուռքա­հա­յությանն ու հատկա­պես երկքա­ղա­քա­ցի­նե­րին ավե­լի մոտի­կից մասնա­կից դարձնե­լու Հայաստա­նի կյանքին։ Մինչդեռ Հայաստա­նի քաղա­քա­կան ընտրա­նին միայն իր ճառա­խո­սության ընթացքում է տուրք տվել սփյուռքա­հա­յությա­նը՝ շարունա­կե­լով կամա թե ակա­մա նրան պահել պարզա­պես Հայաստա­նի ծրագրե­րին տնտե­սա­պես օժանդա­կո­ղի դերում: Իսկ վերջին արցախյան պատե­րազմի ժամա­նակ էլ նույնիսկ հուսա­խա­բության ձայներ հնչե­ցին Հայաստա­նից, որոնք ակնարկում էին Սփյուռքից հասած օգնության ոչ նշա­նա­կա­լի լինե­լը: Թեեւ ես համա­ձայն չեմ, որ այդքան կարճ ժամա­նա­կա­մի­ջո­ցում Սփյուռքի աջակցությունն այդքան աննշան էր, այդուհանդերձ, ի՞նչ ճիգ էր գործադրվել մինչեւ այդ պահը՝ Սփյուռքին ներա­ռե­լու, կարեւո­րե­լու։ Ընդհա­կա­ռա­կը, տարի­նե­րի ընթացքում ոչ միայն նոր ձեւե­րով եւ մոտե­ցումնե­րով սփյուռքա­հա­յությունը չներքաշվեց հայաստանյան օրա­կարգե­րում, այլեւ կառա­վա­րա­կան գործում երկքա­ղա­քա­ցի­նե­րի մասնակցության թեթեւ հնա­րա­վո­րություններն անգամ վերացվե­ցին 2015‑ի սահմա­նադրա­կան փոփո­խություննե­րով:

Անդրա­դառնա­լով Yes It’s Genocide արշա­վին ու մասնակցության տարո­ղությա­նը՝ բնա­կա­նա­բար, այնտեղ էլ տեսա­նե­լի են հետպա­տե­րազմյան ընկճվա­ծության նշաննե­րը: Այս ուղղությամբ կատարված ստո­րագրա­հա­վա­քին եւ այլ միջո­ցա­ռումնե­րին մասնակցությունը շատ ավե­լին կարող էր լինել, բայց մենք մեր դրոշմն արդեն իսկ դրե­ցինք Սպի­տակ տան օրա­կարգի վրա. մոտ 38 սենա­տոր եւս նամակ ստո­րագրեց մեր պահանջնե­րին համա­հունչ, եւ հիմա մնում է սպա­սել եւս մի երկու օր՝ տեսնե­լու, թե ինչ կստացվի։ Համե­նայն դեպս, մեր պայքա­րը պիտի շարունակվի, եւ պետք է նաեւ ծավալվի նոր ուղղություննե­րով, նոր մակարդակնե­րով, մինչեւ մեր ազգա­յին պահանջներն ու նպա­տակներն իրա­կա­նա­նան։

Աղբյուրը‘ aliqmedia.am

Առնչվող Հոդվածներ