13.5 C
Yerevan

Մեծ Թուրա­նի Թիրա­խը

Մեծ Թուրա­նի գաղա­փա­րը թուրքա­կան վերնա­խավ ներդրել է ռուսա­կան կայսրության գլխա­վոր շտա­բը

Հակոբ Բադալյան

Մենք գրե­թե մշտա­պես խոսել ու մտա­ծել ենք, խոսում եւ դիտարկում ենք Սյունի­քի թիրա­խա­յին նշա­նա­կությունը Թուրքիա­յի համար, այսպես կոչված «Մեծ Թուրա­նի» իրենց ռազմա­վա­րության շրջա­նա­կում:

Ի միջայլոց, շաբաթներ առաջ յութուբյան ալիքնե­րից մեկով Ստա­նիսլավ Տարա­սո­վի զրույցն էր, որտեղ երկար տարի­ներ Թուրքիա­յում աշխա­տած, ի դեպ Բաքվում կրթված, արդեն տարի­ներ ի վեր ռուսա­կան Ռեգնումի հեղի­նակ, ու նաեւ որո­շա­կիո­րեն «հայա­մետ» դիտվող պատմա­բան-փորձա­գե­տը նշում էր, թե Մեծ Թուրա­նի գաղա­փա­րը թուրքա­կան վերնա­խավ ներդրել է ռուսա­կան կայսրության գլխա­վոր շտա­բը: Տարա­սո­վը դա ներկա­յացնում էր ոչ թե իբրեւ վարկած, այլ արխի­վա­յին նյութե­րի վրա հենված իրո­ղություն: Կարե­լի է պատկե­րացնել, թե ինչ կանեին Հայաստա­նում որեւէ մեկի հետ, եթե աներ այդպի­սի պնդում:

«Վերա­դառնա­լով» Սյունի­քին եւ թուրքա­կան Մեծ Թուրա­նի ռազմա­վա­րության թիրա­խի առնչությամբ գնա­հա­տա­կաննե­րին, մենք Սյունի­քի հանդեպ դիրքա­վորվում ենք բացարձակ «պաշտպա­նա­կան մտա­ծո­ղությամբ»: Արդյո՞ք դա որո­շա­կի «մեծ նպա­տակնե­րի» շարքում չէ, թույլ չտալ, որ հայկա­կան մտա­ծո­ղությունը մասնա­վո­րա­պես Սյունի­քի կարեւո­րա­գույն գոտու մասով լինի այսպես ասած ստեղծա­րար, նախա­ձեռնող քաղա­քա­կա­նության ռեժի­մում:

Հիշենք Թեհրա­նից դեռեւս տարի­ներ շարունակ պարբե­րա­բար հնչող խոսակցություննե­րը Պարսից Ծոց-Սեւ ծով հաղորդուղու մասին: Ինչ եք կարծում, օրի­նակ իրանյան իշխա­նությունը մոռանու՞մ է, թե ինչ քաղա­քա­կան կուրս ունի Վրաստա­նը, որ այդ հաղորդուղու մի օղակն է: Իհարկե չի մոռա­նում: Եվ այդ դեպքում, դիտենք Իրա­նի դիրքը եւ կպատկե­րացնենք, թե որքան կարեւոր «միջանցք» կարող է դառնալ Պարսից ծոց-Սեւ ծովը Իրա­նի ռազմա­վա­րա­կան հեռանկարնե­րի պատկե­րում:

Բայց մենք վարժված չենք մտա­ծել Իրան-Արեւմուտք փոխհա­րա­բե­րության գործակցա­յին հավա­նա­կա­նության ուղղությամբ, մեզ վարժեցրել են մտա­ծել, որ Իրանն ու Արեւմուտքը մշտա­պես լինե­լու են թշնա­մի կամ առնվազն հակա­դիր բեվեռնե­րում: Այլա­պես մենք կարող ենք դուրս գալ մեզ պարտադրված զուտ «պաշտպա­նա­կան մտա­ծո­ղության» ռեժի­մից:

Facebook.com

Առնչվող Հոդվածներ