26.5 C
Yerevan

Օրվա Խորհուրդը

Այո՛, մենք այժմ ներկա ենք աշխարհի բոլոր անկյուննե­րում, և սա մեր պետության վահաննե­րից մեկը պետք է լինի։

Մխի­թար Հայրա­պետյան

Օրվա խորհուրդը բազմա­թիվ մտո­րումնե­րի առիթ է տալիս: Եվ դրանք ոչ այնքան պատասխաններ են՝ ուղղված պատմությանն ու աշխարհին, որքան կենսա­կան հարցադրումներ մեր ներկա­յի ու գալի­քի համար:

Ի՞նչ է փոխվել մեր տեսա­կի մեջ դար ու 6 տարի անց: Նախև­ա­ռաջ, փոխվել է մեր աշխարհընկալման ողնա­շա­րը: Մենք այն հայը չենք, որը հավա­տում և ոգև­որվում էր այն մտքից, թե երիտթուրքե­րի վարած քաղա­քա­կա­նությունը իրա­վունքներ էր սահմա­նե­լու Օսմանյան կայսրության բոլոր քաղա­քա­ցի­նե­րին, նրանց մտքի ու մշա­կույթի թռիչքին հող էր տալու, ի վերջո, մարդա­կենտրոն էր լինե­լու: Մեր՝ աշխարհին անվե­րա­պա­հո­րեն հավա­տալն ու վստա­հելն այսօր վերա­փոխվել է դեպի ազգա­յին շահերն ու անկա­խության, ինքնիշխա­նության առաջնա­հերթությունը:

Ո՞րն է պատմության մեր դասը, և որքանո՞վ ենք մենք խոհեմ ճիշտ դասեր քաղե­լու ճանա­պարհին: Արևմտյան Հայաստա­նը հայե­րից «մաքրե­լու»՝ Օսմանյան Թուրքիա­յի քաղա­քա­կա­նությունը մեկնարկել և իրա­գործվում էր դեռևս Հայոց ցեղասպա­նությունից շատ առաջ. հայե­րին կոտո­րել են տասնամյակներ շարունակ, փորձել են խեղդել մեր ազա­տագրա­կան պայքա­րի ոգին, խեղճացնել մեր առա­ջա­դեմ միտքը, սեփա­կան ինքնությունը ծաղկեցնե­լու երա­զանքը: Հետև­ա­բար, ցանկա­ցած ազգի «շարժի­չը» կրթված, գիտե­լի­քա­հենք, սեփա­կան շահը մտքով, սրտով և ուժով պաշտպա­նող անհատն է, ինչն էլ, իր հերթին, նշա­նա­կում է, որ ազգա­յին վերա­զարթոնքը պայմա­նա­վորված է, նախև­ա­ռաջ, որակյալ կրթությամբ և այն ազգա­յին օրա­կարգի առաջնա­հերթություն դիտարկե­լու կամքով:

Ի՞նչ հնա­րա­վո­րություններ մենք ունենք Հայոց ցեղասպա­նության հետև­անքով աշխարհասփյուռ ազգ դառնա­լուց հետո: Եվ ուրիշ ո՞վ, եթե ոչ վանե­ցու և մշե­ցու ծոռը պետք է նման հարցեր տար ինքն իրեն։

Այո՛, մենք այժմ ներկա ենք աշխարհի բոլոր անկյուննե­րում, և սա մեր պետության վահաննե­րից մեկը պետք է լինի: Մեր հռչա­կած «Ուժեղ Հայաստան, ուժեղ սփյուռք» հայե­ցա­կարգը և համա­հայկա­կան ներուժը, դրա թիրա­խա­յին և արդյունա­վետ կիրա­ռումը, ազգա­յին նշա­նա­կության հարցե­րի շուրջ համախմբումը մեզ համար առա­ջընթա­ցի նոր, ավե­լի մարտունակ ուղի­ներ են բացում: Եվ այս հայե­ցա­կարգը գլո­բալ ազգ-ամուր պետություն բանաձևի լիարժեք իրա­գործման եզա­կի հնա­րա­վո­րությունն է: Այս հարցե­րը, որոնք հաճախ հռե­տո­րա­կան են, կարե­լի է երկար շարունա­կել, և դրանց պատասխաննե­րը յուրա­քանչյուրս պետք է մեր մեջ գտնենք: Սակայն մեկ բան աներկբա է. մենք հաղթա­հա­րել ենք զոհ լինե­լու բարդույթը, մենք, այո՛, չենք հաշտվել մեր վշտի հետ, բայց և չենք պարտվել նրան, մենք այսօր կանք, մենք պահանջա­տեր ենք, իսկ մեր լինե­լիությունն այլևս երբեք չի դրվի հարցա­կա­նի տակ:

Առնչվող Հոդվածներ