14.7 C
Yerevan

ԱՄՆ Նախա­գահ Ջո Բայդե­նը 1915 թվա­կա­նի Դեպքերն Անվա­նեց Ցեղասպա­նություն

ԱՄՆ Նախա­գահ Ջո Բայդե­նի ուղերձը Հայոց ցեղասպա­նության հիշա­տա­կի օրվա առթիվ

Ապրի­լի 24, 2021

Ամեն տարի՝ այս օրը, մենք հիշում ենք նրանց, ովքեր զոհվե­ցին Օսմանյան ժամա­նա­կաշրջա­նում կատարված Հայոց ցեղասպա­նությունում և կրկին հանձնա­ռություն ենք ստանձնում կանխարգե­լե­լու նման վայրա­գություննե­րի կրկնությունը։

Սկսած 1915 թվա­կա­նի ապրի­լի 24-ից՝ Կոստանդնուպոլսում օսմանյան իշխա­նություննե­րի կողմից հայ մտա­վո­րա­կաննե­րի ու համայնքա­յին ղեկա­վարնե­րի ձերբա­կա­լությամբ, մեկ ու կես միլիոն հայեր արտաքսվե­ցին, սպանվե­ցին ու բռնե­ցին մահվան ճամփան՝ բնաջնջման արշա­վի շրջա­նա­կում։ 

Մենք պատվում ենք Մեծ Եղեռնը, որպեսզի տեղի ունե­ցած սարսափնե­րը երբեք չանհե­տա­նան պատմության գրկում։ Եվ մենք հիշում ենք, որ միշտ զգոն մնանք բոլոր կողմե­րից ու ձևե­րով հորդող ատե­լության դեմ:

Ողջ մնա­ցածնե­րի մեծ մասը ստիպված էր ողջ աշխարհով մեկ նոր տուն ու նոր կյանք փնտրել, այդ թվում և ԱՄՆ-ում:  Ունե­նա­լով ուժեղ կամք ու տոկունություն՝ հայ ժողո­վուրդը ողջ մնաց և վերա­կանգնեց իր համայնքը:  Տասնամյակնե­րի ընթացքում հայ ներգաղթյալնե­րը հարստացրել են Միացյալ Նահանգնե­րը անթիվ միջոցնե­րով ու երբեք չեն մոռա­ցել այն ողբերգա­կան պատմությունը, որ իրենց նախնի­նե­րից շատե­րին հասցրել է մեր ափեր: Մենք պատվում ենք նրանց պատմությունը: Մենք տեսնում ենք այդ ցավը: Վերա­հաստա­տում ենք պատմությունը: Մենք դա անում ենք, ոչ թե մեղադրե­լու համար, այլ որպեսզի այն ինչ կատարվել է, այլևս երբեք չկրկնվի:

Այսօր, երբ մենք վշտա­նում ենք այն ամե­նի համար, ինչ տեղի է ունե­ցել, եկեք նաև մեր հայացքը հառենք ապա­գա­յին՝ աշխարհին, որը մենք պատրաստվում ենք կառուցել մեր երե­խա­նե­րի համար: Աշխարհ, որն աղտոտված չէ ծայրա­հե­ղա­կա­նության ու անհանդուրժո­ղա­կա­նության մեղքով, այլ որտեղ հարգում են մարդու իրա­վունքն ու որտեղ բոլոր մարդիկ կարող են իրենց կյանքն անցկացնել անվտանգ և արժա­նա­պատվո­րեն: Եկեք հաստա­տենք մեր ընդհա­նուր վճռա­կա­նությունը աշխարհի ցանկա­ցած անկյունում ապա­գա չարա­գործոթյուննե­րը կանխե­լու համար ու եկեք հասնենք աշխարհի բոլոր մարդկանց վերա­կանգնմանն ու հաշտեցմա­նը:

Ամե­րի­կա­ցի ժողո­վուրդը հարգանքի տուրք է մատուցում բոլոր այն հայե­րին, որոնք բնաջնջվե­ցին 106 տարի առաջ սկսված ցեղասպա­նությունում:

Statement by President Joe Biden on Armenian Remembrance Day

April 24, 2021

Each year on this day, we remember the lives of all those who died in the Ottoman-era Armenian genocide and recommit ourselves to preventing such an atrocity from ever again occurring. Beginning on April 24, 1915, with the arrest of Armenian intellectuals and community leaders in Constantinople by Ottoman authorities, one and a half million Armenians were deported, massacred, or marched to their deaths in a campaign of extermination. We honor the victims of the Meds Yeghern so that the horrors of what happened are never lost to history. And we remember so that we remain ever-vigilant against the corrosive influence of hate in all its forms.

Of those who survived, most were forced to find new homes and new lives around the world, including in the United States. With strength and resilience, the Armenian people survived and rebuilt their community. Over the decades Armenian immigrants have enriched the United States in countless ways, but they have never forgotten the tragic history that brought so many of their ancestors to our shores. We honor their story. We see that pain. We affirm the history. We do this not to cast blame but to ensure that what happened is never repeated.

Today, as we mourn what was lost, let us also turn our eyes to the future—toward the world that we wish to build for our children. A world unstained by the daily evils of bigotry and intolerance, where human rights are respected, and where all people are able to pursue their lives in dignity and security. Let us renew our shared resolve to prevent future atrocities from occurring anywhere in the world. And let us pursue healing and reconciliation for all the people of the world. The American people honor all those Armenians who perished in the genocide that began 106 years ago today․

Առնչվող Հոդվածներ