26.1 C
Yerevan

Արդա­րության ու Համե­րաշխության Սպա­սումով

․․․Իսկ գուցե խնդիրն ավե­լի խորն է թաղված, քան քվեա­տուփի մոտ թերթի­կի վրա նշում անե­լը:

Արա­յիկ Մկրտումյան

Այսօր, երբ Հայաստանն ուղղա­կի ծվեն-ծվեն է եղել ու քաղա­քա­կան պայքա­րը պատշա­ճությունից անցել է անզսպե­լի թշնա­մանքի ու շատ բարդ է այս քաո­սի մեջ ինչ որ լավ բան տեսնել ու ասել, թե լավ է լինե­լու, ես ամեն  դեպքում հավա­տում եմ, որ լավ է լինե­լու, բայց դա ոչ թե կույր ու անհասկա­նա­լի հավատ է, այլ հստակ ու որոշված ապա­գա­յի ծրա­գիր:

Հիմա, երբ Հայաստա­նում իշխա­նությունն ու ընդդի­մությունն իջել են քաղա­քա­կան պայքա­րից ու գործի բեմն ու տեղը նորից փողոցն է, ես փորձում եմ հասկա­նալ, թե ի վերջո ինչ պատա­հեց, որ մենք նորից ճգնա­ժա­մի առաջ կանգնե­ցինք: Ի՞նչ եղավ:

Եկե՛ք հասկա­նանք

1991թ. Լևոն Տեր-Պետրոսյա­նը բացարձակ մեծա­մասնություն ստա­ցավ ու ընտրվեց նախա­գահ: Մի քանի տարի հետո նրան հայհո­յում, անի­ծում էին և պնդում, որ Տեր-Պետրոսյա­նը տեղով մեկ աղետ է հայոց ու հայության համար: Այդ կարծիքն ավե­լի հաստատվեց, երբ 1996թ. նա նորից նախա­գահ ընտրվեց ու շատերն էին ասում, որ Հայաստա­նում դրվեց ընտրա­կեղծա­րա­րության հիմքը:

Եկավ Ռոբերտ Քոչարյա­նը և դարձավ նախա­գահ: Մարդիկ մեծ մասամբ ուրախ էին, որ ազատվել են նախորդից: Մի քանի տարի անց Քոչարյա­նին անվա­նե­ցին հրեշ, մարդասպան: Եղավ հոկտեմբե­րի 27‑ը: Հետո Քոչարյա­նը կրկին նախա­գահ դարձավ ու նրան վերագրվող հայհո­յանքներն ու անեծքնե­րը միայն ավե­լա­նում էին: Շատերն էլ ասա­ցին, թե Լևոնն ավե­լի լավն էր, եկեք ընտրենք Լևո­նին:

Նրան փոխա­րի­նեց Սերժ Սարգսյա­նը: Դեռ նախա­գահ չդարձած, եղավ մարտի մեկը, որում մարդիկ մեղադրե­ցին Լևո­նին էլ, Ռոբերտին էլ, Սերժին էլ:  Սարգսյա­նի օրոք եղան ապրիլյան քառօրյան, ՊՊԾ‑ի դեպքե­րը: Նրան ևս անվա­նե­ցին հրեշ ու էլի բազմա­թիվ մակա­նուննե­րով: Նրա­նից դժգոհներն ասում էին Քոչարյանն ավե­լի լավն էր:

Հետո եկավ Փաշինյա­նը: Է՜հ, չմանրա­մասնեմ, կորո­նա, պատե­րազմ: Մինչև հիմա ուշքի գալ չենք կարո­ղա­նում այդ սարսա­փից, Արցա­խի կորստից: Փաշինյանն էլ իր բաժին հայհո­յանքն ու անեծքն է վայե­լում: Հիմա էլ ասում են, թե Սերժը ավե­լի լավն էր: Առաջներս էլ ընտրություններ են, եկեք Սերժին ընտրենք, կամ Քոչարյա­նին:

ՀՀ ամեն ղեկա­վա­րի պաշտո­նա­վա­րություն նշա­նա­վորվում է որևէ ողբերգությամբ:

Մնում է միայն զարմա­նալ այս փակ շղթա­յի կամ այս կախարդա­կան շրջա­նի վրա: Ի վերջո ինչպե՞ս կարե­լի է գրե­թե երե­սուն տարի շարունակ նախա­գահ ու խորհրդա­րան ընտրել ու անի­ծել ու հայհո­յել բոլո­րին: ՀՀ նախկին ու ներկա խորհրդա­րաննե­րի մեջ չկա մեկը, որից քիչ թե շատ գոհ լինեն, չկա մի կառա­վա­րիչ, որ համընդհա­նուր հայհո­յանքի արժա­նա­ցած չլի­նի, չկա մեկը ում հանդեպ հստակ հարգանք ու հավատ լինի:

Իսկ ինչո՞ւ: Մի՞թե հայ ժողո­վուրդը սխալվում է անընդհատ: 30 տարի շարունակ: Սխալվել ենք չէ՞: Եթե չենք սխալվել, ապա մեզ այս ամե­նը դուր է գալիս: Մենք կամ մազո­խիստ ենք, կամ սխալվել ենք: Անընդհատ: Ու արդեն հասկա­նա­լի է, որ ոչ ոք ոչ ոքի չի վստա­հում: Շատ շատ դժվար է հավա­տալ ու վստա­հել, երբ ամեն անգամ խաբվել ես այդպպես դաժա­նո­րեն:

Իսկ ինչո՞ւմ ենք մեղադրել բոլոր ընտրյալնե­րին: Անարդար լինե­լու, հուսա­խաբ անե­լու, վստա­հությունը վերացնե­լու մեջ:

Իսկ գուցե նրանք չէին էլ կարող այդ ամենն արդա­րացնել: Գուցե մենք միշտ սխալ մարդկանցից ենք սպա­սումներ ունե­ցել: Գուցե նրանք, ոչ թե նախա­գահներ պիտի լինեին այլ հասա­րակ քաղա­քա­ցի­ներ:

Մի խոսքով, ժողո­վուրդը միշտ սպա­սել է արդա­րության ու վստա­հության, իսկ ստա­ցել՝ լրիվ մի ուրիշ բան:

Ու Հայաստա­նը ապրել է այդ անվստա­հության, անարդա­րության, կեղծի­քի ու վախի մեջ: Ու չի զարգա­ցել, որովհետև զարգա­ցում կարող է լինել միայն, երբ կա արդա­րություն ու վսատհություն, երբ կա համե­րաշխություն կամ հավա­սա­րություն: Ու չէր էլ կարող զարգա­նալ, որովհետև վախն ու կեղծի­քը եղել են մեր անբա­ժան ուղե­կիցնե­րը: Կաշառքն ու անտարբե­րությունը եղել են պետա­կան ոլորտնե­րի գլխա­վոր բնութագրիչնե­րը: Նույնիսկ հասա­րակ վարորդա­կա­նը վաճառվել է, մի ժամա­նակ 60 հազար դրա­մով, հետո 100 հազար, մի պահ նույնիսկ 150 ու 200 դարձավ: Ու մարդիկ ուղղա­կի գնել են, վարորդա­կա­նը գնել են իսկ հմտությունը՝ ոչ: Հենց այդպես էլ նախա­գահ, վարչա­պետ, պատգամավոր….լիազորությունը ստանձնել են, իսկ պատասխա­նատվությունը՝ ոչ: Էլ ինչպե՞ս զարգա­նա երկի­րը: Ինչպե՞ս հաղթես, եթե ղեկա­վարն ընտրվում է զուտ նախորդին մերժե­լու սկզբունքով: Ոչ այն է ծիծա­ղես, ոչ այն է՝ լաս:

Մենք ցավով ենք ասում, որ թուրքա­կան Բայրաքթարնե­րը այրե­ցին մեզ Արցա­խում: Իսկ ինչո՞ւ մենք չունե­ցանք մեր Բայրաքթարնե­րը: Չնա­յած մենք նույնիսկ հասա­րակ պղնձա­լար չենք արտադրում, ուր մնաց նման աթս: Ինչո՞ւ Հայաստա­նում բիզնե­սը չծաղկեց, ինչո՞ւ ներդրումներ անընդհատ չարվե­ցին, ինչո՞ւ օրի­նակ Մերսե­դե­սը իր գործա­րա­նը չբա­ցեց Հայաստա­նում, ինչո՞ւ ՖԻՖԱ‑ն աշխարհի առաջնության խաղե­րը չորո­շեց նաև Հայաստա­նում անցկացնել, ինչո՞ւ Հայաստա­նը չդարձավ այն երկի­րը, որը չկա­րո­ղա­ցավ պաշտպա­նել ինքն իրեն, ինչո՞ւ Հայաստա­նը չդարձավ այն երկի­րը, որի անվտանգությամբ մտա­հոգվեին բոլո­րը: Հազա­րա­վոր ինչուներ: Իսկ պատասխա­նը մեկն է: Դա նրանց ձեռք չէր տալիս: Վստա­հություն չկար ու չկա Հայաստա­նի հանդեպ: Իսկ հիմա կա՞: Հունի­սի 20-ից հետո լինելո՞ւ է: Թե էլի ինչպես միշտ: Կընտրեն ու կանի­ծեն կընտրեն ու կանի­ծեն: Բողո­քում են, որ հայը հային չպի­տի խաբի, թալա­նի, որ դա հային չի սազում: Է, չի սազում, մի արեք: Ինչպե՞ս պահանջենք, որ թուրքը հարգանք ու վախ ունե­նա հայի հանդեպ, եթե հային ոչ ոք այնպես չի ատում, ինչպես մեկ այլ հայ: Չե՞ք հավա­տում: Ապա նայեք, թե ինչեր են գրում իրար լրիվ անծա­նոթ մարդիկ, ինչ է թե դիմա­ցի­նը քաղա­քա­կան առումով իրենց կարծի­քին չէ:

Ու հիմա, երբ պարտությունն այնպես է ապտա­կել, որ ուշքի գալը այսչափ դժվար է, մենք միևնույն է չենք ուզում հասկա­նալ, որ այդ ամե­նը այս երե­սուն տարվա անբա­նության հետև­անք է, երե­սուն տարվա անարդա­րության ու վստա­հության բացա­կա­յության:

Իսկ գուցե խնդիրն ավե­լի խորն է թաղված, քան քվեա­տուփի մոտ թերթի­կի վրա նշում անե­լը:

Ինչո՞ւ չենք հասկա­նում, որ գրչի մի նշում անե­լով մենք անձամբ չենք ազատվում պատասխա­նատվությունից: Ու մենք ենք ընտրում նրան, ում վաղը ատե­լու ենք ողջ հոգով: Գուցե ժամա­նակն է, որ դա ևս հասկա­նանք:

(շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ