….«հարստացրել են Միացյալ Նահանգները, բայց չեն մոռացել իրենց ողբերգական պատմությունը»
Հակոբ Բադալյան
«Տասնամյակների ընթացքում հայ ներգաղթյալներն ամենատարբեր ուղիներով հարստացրել են Միացյալ Նահանգները, բայց նրանք երբեք չեն մոռացել իրենց ողբերգական պատմությունը, որը մեր ափեր էր բերել նրանց նախնիներից շատերին։ Մենք հարգում ենք նրանց պատմությունը։ Մենք տեսնում ենք նրանց ցավը։ Մենք հաստատում ենք պատմությունը»։ Այս հատվածն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի 24-յան ուղերձի ուշագրավ հատվածներից մեկն է:
Նա խոսում է այն մասին, որ Ցեղասպանությունից փրկված նեգաղթյալները մասնակցություն են ունեցել ԱՄՆ հարստացման գործում: Մարդիկ, որոնց իրենք ունեզրկվել են իրենց հայրենիքում ու հայրենազրկվել, մասնակցել են ԱՄՆ հարստացմանը: Պատահակա՞ն է «հարստության» թեմայի շոշափումը: Կարծում եմ՝ ոչ: Թերեւս այստեղ է նաեւ հետեւյալ ԲԱՅՑ-ի բանալին՝ «հարստացրել են Միացյալ Նահանգները, բայց չեն մոռացել իրենց ողբերգական պատմությունը»:
Հարստացրել են, իրենք էլ բնականաբար հարստացել են, ԲԱՅՑ՝ «չեն մոռացել» Ցեղասպանության հետեւանքով կորցրած հարստությունը: «ԱՄՆ հաստատում է այդ պատմությունը», ասված է Բայդենի ուղերձում:
Տողատակում ակնառու է ակնարկը հատուցման պահանջի իրավունքի մասին: Իհարկե սա չի նշանակելու հատուցում վաղը, վաղը չէ մյուս օրը: Սա նշանակելու է բարդ ու երկարատեւ գործընթաց, որը պետք կլինի թե ԱՄՆ-ին, թե Հայաստանին: Սա կարող է լինել Թուրքիայի դեմ յուրօրինակ «առկախված պատժամիջոց»: Հարցն այն է, թե մենք, այսինքն հայությունը, որքան հմուտ եւ քաղաքականապես գրագետ կկարողանանք օգտագործել այդ իրավունքը: