15.1 C
Yerevan

ՀՅԴ‑ն Ընտրել Է Երկրորդ Տարբե­րա­կը

․․․Դա «Երև­ա­նի կարտե­լի» (The Yerevan Cartel) վերա­դարձն է, որը պատասխա­նա­տու է հայե­րի անպատվության, կոռուպցիա­յի և արտա­գաղթի համար:

Հացա­զույց ֆանսիա­հայ քաղա­քա­գետ Կայծ Մինասյա­նի հետ

Պաշտո­նա­պես հայտնի դաձավ որ Ռոբերտ Քոչարյա­նը կգլխա­վո­րի ՀՅԴ‑ի ու Վերածնվող Հայաստա­նի նախընտրա­կան ցուցա­կը։ Ի՞նչ կարծիք ունեք այս համա­գործակցության մասին։

-ՀՅԴ‑ն ընտրություն ուներ «ընտրություննե­րին մենակ գնա­լու ու պատվով մեռնե­լու» ու «դաշինքով ընտրություննե­րի գնա­լու ու անպատվությունից մեռնե­լու» միջև: ՀՅԴ‑ն ընտրել է երկրորդ տարբե­րա­կը: Հայաստա­նում ՀՅԴ գոյություն չունի, այն որո­շել է միա­նալ քոչարյա­նա­կա­նությա­նը և դա կուրության արդյունք է առնվազն 1998 թվա­կա­նից: Դա խզում է Դաշնակցա­կան ավանդույթը երկու կետով. առա­ջի­նը՝ համե­մա­տե­լով ՀՅԴ- ի նախնա­կան ռազմա­վա­րության հետ: Երբ 1980-ականնե­րի վերջին ՀՅԴ‑ն վերա­հաստատվեց Հայաստա­նում, կուսակցության ղեկա­վա­րությունը նախընտրում էր Դաշնակցության ռազմա­վա­րա­կան ինքնավարությունը‘«ոչ ՀՀՇ, ոչ Կոմունիստա­կան կուսակցություն»: Նա տակտի­կա­պես մոտե­ցավ մեկին կամ մյուսին – ավե­լին, մի փոքր ավե­լին Կոմունիստա­կան կուսակցության կողմից – բայց երբեք չմիա­ցավ որևէ կողմի: Այնտեղ, ճիշտ հակա­ռակն է: ՀՅԴ‑ն դաշնակցում է Քոչարյա­նի հետ ընտրություննե­րից առաջ, ոչ թե դրա­նից հետո: ՀՅԴ‑ն բազմիցս հայտա­րա­րել է, որ Վազգեն Մանուկյա­նը վարչա­պե­տի իր թեկնա­ծուն է: Նա պարզա­պես դիմա­փոխվեեց, քանի որ զգաց, որ Ռոբերտի հետ մանդատներ ստա­նա­լու ավե­լի մեծ հնա­րա­վո­րություն ունի: Բայց այս կոծկումը գին ունի. «Հայաստա­նի Դաշնակցությունը» մահա­ցավ 2021 թվա­կա­նի գարնա­նը և միա­ցավ քոչարյա­նա­կա­նությա­նը: Այս երկու պատճառնե­րով «Հայաստա­նի Դաշնակցությունը» ոչ թե դաշնա­կա­ցա­կան է, այլ այժմ քոչարյա­նա­կան:

Ինչպե՞ս եք գնա­հա­տում Դաշնակցության այս քայլը, ինչպե՞ս այն կընդունվի Սփյուռքում։

-Ես զարմա­ցած չեմ և այդ մասին գրե­ցի վերջերս հրա­պա­րակված «ՀՅԴ. Պառակտո՞ւմ, թե՞ մահ » հոդվա­ծում: Կարծում եմ, որ սփյուռքում դաշնակցա­կան ակտի­վիստնե­րը կքննա­դա­տեն, հատկա­պես Միացյալ Նահանգնե­րում, որտեղ Կալիֆոռնիա­յի կենտրո­նա­կան կոմի­տեի արձա­գանքը, հավա­նա­բար, ուժեղ կլի­նի: Բայց մնա­ցած շարքե­րը տատանվե­լու են մահվան և անտարբե­րության միջև: Ինչպես միշտ. ցավոք, դաշնա­կա­ցա­կաննե­րը շփո­թում են «կարգա­պա­հությունն» ու «հպա­տա­կությունը»: Սա թույլ է տալիս Դաշնակցության ղեկա­վա­րությա­նը անել այն, ինչ ուզում են:

Լևոն Տեր-Պետրոսյանն էլ առա­ջա­կել է նախկին երկու նախա­գահնե­րին Ազգա­յին համա­ձայնության դաշինք ստեղծել։ Իհարկե առա­ջարկը մերժվեց, բայց որո՞նք են Ձեր դիտարկումնե­րը։

-Դա արհեստա­կան դաշինք է, որի թիրա­խը բացա­ռա­պես ստեղծված իրա­վի­ճա­կի համար  պատասխա­նա­տու համարվող Նիկոլ Փաշինյանն է: Սա ասում է, որ չնա­յած մեր տարա­ձայնություննե­րին, երեք նախկին նախա­գահնե­րը կարող են դաշնակցել ընդդեմ ներկա իշխա­նության: Բայց ամե­նից առաջ դա երեք նախկին նախա­գահնե­րի դաշինքն է, որոնք պատասխա­նա­տու են Հայաստա­նում պետության բացա­կա­յության համար: Դա «Երև­ա­նի կարտե­լի» (The Yerevan Cartel) վերա­դարձն է, որը պատասխա­նա­տու է հայե­րի անպատվության, կոռուպցիա­յի և արտա­գաղթի համար: Ինչու՞ վերա­դառնալ բիզնե­սի, երբ 1994 թվա­կա­նից ի վեր նման բացա­սա­կան արդյունք ունեք: Ինչու՞ չմնալ տանը և թույլ տալ, որ նոր սերունդն ուղղի հնի սխալնե­րը:

Նախընտրա­կան իրա­վի­ճակն առհա­սա­րակ ինչպե՞ս եք գնա­հա­տում։

-Հույսը վերա­կանգնվող  հասա­րա­կությունն է, որն այժմ տատանվում է հուսալքության, զայրույթի և ճակա­տագրա­կա­նության միջև: Այս ընտրություննե­րը լինե­լու են պարտության: Հայերն ավե­լիին են արժա­նի, քան Նիկո­լի և Երև­ա­նի կարտե­լի մենա­մարտը: Ավե­լին, ներկա­յիս իշխա­նությունն ու հին ռեժի­մը օբյեկտիվ դաշնա­կիցներ են: Նիկո­լը մեղադրում է հին ռեժի­մին, իսկ հին ռեժի­մը հարվածներ է հասցնում Նիկո­լին, բայց երկու կողմերն էլ հրա­ժարվում են պատկե­րացնել երրորդ ճանա­պարհը: Այնուա­մե­նայնիվ, այն գոյություն ունի, այն պետք է բյուրե­ղացվի և ձևա­վորվի, որպեսզի «ազա­տի» ներկա­յիս «պարտվողնե­րին» և հին իշխա­նությա­նը ՝ «գողե­րին»: Հայերն ավե­լիին են արժա­նի: Շատ ավե­լի  լավին։

Աղբյուրը՝ 1in.am

Առնչվող Հոդվածներ