Եթե մենք ուզում ենք մի օր էլի լինենք Քարվաճառում, Հադրութում ու Շուշիում, պետք ա հասկանանք, որ կարիք ունենք իրավիճակը սթափ գնահատելու ու գործի անցնելու, քանի դեռ շատ ուշ չի։
Վանիկ Չալոյան
Ուղիղ կես տարի ա արդեն Շուշին մերը չի․․․
Ոնց հասկացանք՝ անցնող տարիների ընթացքում մեր ամենամեծ թշնամին եղել ա պաթոսն ու ինքնախաբեությունը, արհեստական կարևորություն տալը երևույթներին, որոնք իրականում էդքան էլ կարևոր չեն եղել։ Արցախյան ազատամարտից մենք միշտ նշել ենք մենակ Շուշիի ազատագրումը։ Չեմ հիշում ուրիշ բնակավայրի ազատագրում ու գործողություն էդ կարգի նշված ու արժևորված լինի էսքան ժամանակ, ինչ Շուշիին էր։ Ամեն տարի էս օրը մեզ ասվել ա, որ Շուշին գրավելն անհնար ա եղել, շատ դժվար, բայց մենք արել ենք էդ անհնար գործը, ու մեզնից բացի ոչ մեկ չէր կարա դա աներ։ Էսօրվա համատարած մանթոյի, հիասթափության ու կոտրվածության պատճառը անհնարինության ու հակառակորդին թերագնահատելու ու մեզ գեր-գերագնահատելու արհեստական փչած փուչիկն ա։
Իսկ ով ա ասել, որ Շուշին ավելի կարևոր էր քան Քարվաճառը։ Ինչի ա օրինակ Շուշիի ազատագրման օրը միշտ էդպես շուքով նշվել ու Շուշին ազատագրելը հերոսացվել, այլ ոչ թե Քարվաճառինը։ Ինչի՞ բոլորը գիտեն Շուշիի ազատագրման օրն ու օպերացիան, իսկ Քարվաճառի ազատագրման օրն ու գործողությունը, որ մի քանի օր ա տևել, ոչ մեկ չգիտի։ Անձերի մասին չեմ խոսում, քանիսը գիտեն էն ռազմական գործիչներին, ովքեր մասնակցել են Քարվաճառի ազատգրմանը։ Արդյո՞ք Քարվաճառն ավելի պակաս կարևոր շրջան էր Արցախի ու Հայաստանի համար քան Շուշին։ Չէ՛։ Քարվաճառում ավելի քիչ մշակութային, պատմական ժառագություն կա՞ր քան Շուշիում։ Էլի չէ՛։ Բնական ռեսուրսների մասին էլ չեմ խոսում։ Բա էդ դեպքում ինչի՞ էինք էդ փաստը մղել հետին պլան։ Էս երկու օր ա ամբողջ ֆբ-ում լացուկոծ ա Շուշիի կորցնելու մասին։ Մեր ձեռքում գտնվող 29 տարիների ընթացքում ի՞նչ ենք հավաքական առումով արել Շուշիի համար, բացի տարվա մեջ 1-2 անգամ էնտեղ գնալ լավագույն դեպքում՝ մի քանի օր մնալուց, Ղազանչեցոցի դիմաց ու Ջդրդուզում նկարվելուց ու մեր սերն առ Շուշի սոցցանցերի մեր էջերով խոստովանելուց։ Ինչի՞ էր Շուշիում 4000 մարդ ապրում, եթե մենք էդքան շատ սիրում ու կարևորում էինք էդ քաղաքը։ Ինչի էին էդ քաղաքի փողոցները հիմնականում կիսադատարկ, ինչի բացի մի քանի նվիրյալ հայերից ու կազմակերպություններից, ոչ ոք Շուշիում ներդրում չէր անում քաղաքի ինստիտուցիոնալ զարգացման համար։ Ինչի սկսեցինք էսքան շատ խոսել Շուշիի հանդեպ մեր ունեցած սիրո մասին, երբ Շուշին էլ մերը չի։
Որովետև չգիտեինք գնահատել մեր ունեցածը։ Երևի։
Ինչի՞ Հադրութի հետ կապված էդ նույն տրամադրությունները չկան։ Հադրութն էլ Շուշիից ոչ պակաս կարևորություն ունի նաև իր բնակչության ազգագրական ու բարբառային առանձնահատկություններով։
Հիմա, էս ամեն ինչից հետո, էլի հնչում են ափսոսանքի խոսքեր, կարոտած տողեր, կենացներ կորսված տարածքների համար։ Թարգենք էս լացուկոծը, անցնենք ամեն մեկս մեր կարացածով արժեք ստեղծելուն։ Կպնենք ստեղծենք ուժեղ ու հարուստ պետություն։ Եթե մենք ուզում ենք մի օր էլի լինենք Քարվաճառում, Հադրութում ու Շուշիում պետք ա հասկանանք, որ կարիք ունենք իրավիճակը սթափ գնահատելու ու գործի անցնելու, քանի դեռ շատ ուշ չի։ Պետք ա մեջքներս դզենք, ու ով ոնց կարող ա թող նպաստի էս պետության զարգացմանը։
Միակ ճանապարհը էդ ա։ Չունես ուժեղ ու հարուստ պետություն, մոռացիր ռազմական կամ այլ ճանապարհով էդ հողերը վերադարձնելու մասին։ 21-րդ դարն ա, ոնց իրադարձությունները ցույց տվեցին շատ բարձր դուխ ունենալը չափից դուրս կարևոր ա, բայց դեռ ամենը չի ռազմի դաշտում հաջողելու համար, եթե քո ու հակառակորդիդ զինված ուժերը ռազմապես բալանսավորած չեն։ Եթե ուզում ենք նորից մի օր ունենանք Հադրութ, Քարվաճառ ու Շուշի, պետք ա ունենանք հզոր ու զարգացած պետություն, անկախ նրանից, թե հունիսի 20-ից հետո ով կլինի իշխանության։ Բո-լո-րով պետք ա էդ գործը անենք ու դա ուզենք, որ լինի։ Եթե իհարկե ուզում ենք որ լինի։