14.7 C
Yerevan

Ի՞նչ է Լինե­լու Արցա­խի Հետ

ՀՀ երեք նախա­գահներն էլ ամեն մեկն իր հերթին ձգձգել է բանակցություննե­րը՝ իր վրա «հող հանձնող»-ի անուն չկպցնե­լու համար: Այսինքն, եթե Փաշինյա­նը կարո­ղա­նար ևս 5 տարի բարե­հա­ջող ձգձգեր այս հարցը և պատե­րազմը պայթեր նրա­նից հետո պետության ղեկա­վար դարձա­ծի օրոք, մի՞թե նույն բանը չէր լինե­լու:

Արա­յիկ Մկրտումյան

Մինչ ընտրա­կան քարո­զարշա­վում թեկնա­ծունե­րը խոստա­նում են միմյանց մուրճով մեխել, դագա­նա­կով գլուխ ջարդել ու էլի տարբեր սպառնա­լիքներ, թե ով ում ինչ է անե­լու, մենք կարծես, թե մոռա­ցանք, թե ինչ պատա­հեց Հայաստա­նի ու Արցա­խի հետ և կարծես թե չենք էլ հասկա­նում, թե ինչ է կատարվե­լու հետո:

Իսկ խնդիրնե­րը գնա­լով շատա­նում են:

2020թ. նոյեմբե­րի 9‑ի պայմա­նագրով Արցա­խի Հանրա­պե­տությունից մեծ տարածքներ հանձնվե­ցին թշնա­մուն: Այսպես կոչված «օկուպացված», իսկ իրա­կա­նում ազա­տագրված յոթ շրջաննե­րը և դրան գումա­րած Շուշին ու Հադրութը, որոնք ԼՂԻՄ մաս էին կազմում, այժմ թուրքե­րի վերահսկո­ղության տակ են:

Մինչև այժմ Արցա­խը մնում է չճա­նաչված հանրա­պե­տություն և նրա հետա­գա ճակա­տա­գիրն անո­րոշ է: Օդի մեջ հնչող «բանակցա­յին գործընթաց» կոչված պատրանքնե­րը ոչինչ չտվին մեզ և առաժմ պարզ չէ, թե ինչ են տալու Արցա­խին: Պատե­րազմից առաջ մենք վճռա­կա­նո­րեն մերժում էինք «կարգա­վի­ճակ՝ տարածքնե­րի դիմաց» թեզը, քանի որ իրա­վա­ցիո­րեն դրանք հայոց հողերն են, միշտ են այդպես եղել, բայց եղավ այն ինչ եղավ ու հիմա մենք կանգնած ենք մի այնպի­սի վտանգա­վոր իրադրության առաջ, որ չենք էլ պատկե­րացնում:

Ու վրդո­վե­ցուցիչ է հատկա­պես այն, որ այս օրե­րին ՀՀ ողջ ներուժը փոխա­նակ համազգա­յին ու համա­պե­տա­կան շահե­րի ծառա­յի, զբաղված են իրար վրա կոմպրո­մատ հավա­քել-ցույց տալով, շանտա­ժով ու անթա­քույց ատե­լությամբ ժողովրդին պառակտել են ու հանել իրար դեմ:

Իսկ ի՞նչ է լինե­լու Արցա­խի հետ:

Հարցը տալիս եմ ամե­նաուղիղ և ամե­նա­վատ կասկա­ծանքնե­րով: Գաղտնիք չէ, որ թուրքե­րը բավա­րարված չեն նոյեմբե­րի 9‑ի պայմա­նագրով: Եթե նրանց մնա, ապա նրանք նույնիսկ Երև­անն են ցանկա­նում վերցնել, էլ ուր մնաց Ստե­փա­նա­կերտը, որի հանդեպ ախորժա­կը շատ մեծ է ու սարսա­փե­լիո­րեն իրա­կան:

Նոյեմբե­րի 9‑ի պայմա­նա­գի­րը շատ ավե­լի խորքա­յին հետև­անքներ ունի, քան այդ շրջաննե­րի հանձնումը:

Բացի նրա­նից, որ մենք կորցրինք այդ շրջաննե­րը, մենք կորցրինք ընդհանրա­պես ամեն տեսա­կի վերահսկո­ղություն Արցա­խի նկատմամբ, մենք զրկվե­ցինք նրա ճակա­տա­գի­րը որո­շե­լու այն բոլոր շանսե­րից, որ ունեինք մինչև 2020թ. նոյեմբե­րի 9‑ը: Մենք հիմա նույնիսկ չենք կարո­ղա­նում ՀՀ-Ադրբե­ջան սահմա­նագծումը նորմալ վերահսկել, ուր մնաց Հադրութը կամ Շուշին վերա­դարձնել, ինչպես հայտա­րա­րում են ոմանք:

Հասկանո՞ւմ եք, որ հիմա մենք կանգնած են ընդհանրա­պես ողջ Արցա­խը կորցնե­լու ռեալ վտանգի առաջ:

Ադրբե­ջա­նը չի վերա­դարձնի Շուշին ու Հադրութը ու ոչ մի բանակցություն նրան չի ստի­պի դա անել: Ամեն դեպքում ոչ մեր կողմից: Մենք հիմա ընդհանրա­պես ոչ ոքի հետ ոչնչի մասին չենք կարող բանակցել: Այս խայտա­ռակ իրա­վի­ճա­կը, որի լրջությունը չենք կարո­ղա­նում հասկա­նալ նոյեմբե­րի 9‑ից սկսած, չի փոխվել մինչև հիմա: Ավելի՜ն, մենք հիմա նույնիսկ մեր գերի­նե­րի հարցե­րը չենք կարո­ղա­նում նորմալ լուծել, հասկանո՞ւմ եք: Ալիևը երեկ Շուշիում հանդի­պել է Էրդո­ղա­նին ու ցույց տալով Ստե­փա­նա­կերտը՝  հայտա­րա­րել, որ իրենք Խանքենդիում, ինչպես իրենք են անվա­նում Ստե­փա­նա­կերտը, հյուրա­նոց են ունե­նա­լու: Սա ոչ միայն նվաստա­ցուցիչ է, այլև վտանգա­վոր կերպով իրա­կան հեռանկար ու միայն այդ միտքը խելա­գա­րության է հասցնում:

Մենք ոչ մի դաս չքա­ղե­ցինք այս ամե­նից ու չենք քաղում նաև հիմա:

Արցա­խի ճակա­տա­գիրն ի՞նչ է լինե­լու: Պուտինն իր խոսքում հայե­րին անուղղա­կի մեղադրեց, ասե­լով, որ նույնիսկ ՀՀ‑ի չի ճանա­չել Արցա­խի անկա­խությունը և  ասաց, որ ըստ միջազգա­յին իրա­վունքի կետե­րի, Արցա­խը համարվում է Ադրբե­ջա­նի մաս:

Ու հիմա՝ Արցա­խում կանգնած են ռուսա­կան խաղա­ղա­պահ զորքե­րը, որոնք կարող են հեռա­նալ այդտե­ղից, եթե Ադրբե­ջա­նը պահանջի այդ: Եվ այս պայմաննե­րում ՀՀ‑ի այս ներքա­ղա­քա­կան խեղկա­տա­կությունն ավե­լի է ընդգծում այն, որ այս պահին Հայաստանն ի վիճա­կի չէ ոչ ոքից ինչ որ բան ուզե­լու:

Մինչև նոյեմբե­րի 9‑ը ադրբե­ջանցի­նե­րի ամեն հայտա­րա­րություն մենք ծիծա­ղով ու արհա­մա­րանքով ենք ընդունել: Հիմա՝ վախով ու հայհո­յանքով ու մեկ է՝ չունենք ոչ մի սթափ պատկե­րա­ցում, թե ինչ է կատարվե­լու Արցա­խի հետ:

Արցա­խը ճանաչվելո՞ւ է, որպես անկախ պետություն: Ո՞վ է ճանա­չե­լու: Ովքե՞ր են ճանա­չե­լու: Մենք պատրա՞ստ ենք պատե­րազմով պաշտպա­նե­լու ներկա­յիս Արցախն ու վերա­դարձնե­լու Հադրութն ու Շուշին:

ՀՀ առա­ջին նախա­գահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր հարցազրույցում հայտա­րա­րեց, որ Արցախն ի վերջո ադրբե­ջանցի­նե­րին է անցնե­լու, որովհետև մենք արդեն կորցրել ենք ամեն տեսա­կի վերահսկո­ղություն ու դրան միջամտե­լու հնա­րա­վո­րություն: Ու նաև ասաց, որ Արցա­խի հարցը դեռ 1994 թ.-ից պիտի լուծվեր ու արդեն քիչ է մնում բարկությունից պայթես՝ լսե­լով նման հայտա­րա­րություններ, մանա­վանդ, որ հենց ինքը՝ Լևոն Տեր-Պետրոսյանն էր այդ ժամա­նակ ՀՀ նախա­գա­հը: Ու հենց այդ ժամա­նակ էլ ստո­րագրվեց այդ անիծյալ Բիշքեքյան համա­ձայնա­գի­րը, որը նախա­տե­սում էր՝

  1. ստեղծել ռազմա­կան գործո­ղություննե­րը չվերսկսե­լու ապա­հովման մեխա­նիզմ,
  2. դուրս բերել զորքե­րը գրավված տարածքնե­րից,
  3. վերա­կանգնել հաղորդակցման ուղի­նե­րի գործունեությունը,
  4. ապա­հո­վել փախստա­կաննե­րի անվտանգ վերա­դարձը։

Եվ լիո­վին տրա­մա­բա­նա­կան հարց է առա­ջա­նում: Ինչի՞ համար էր այդ համա­ձայնա­գի­րը կնքվել, մանա­վանդ, որ հայե­րը հաղթել էին պատե­րազմում ու Ադրբե­ջանն ինքն էր խաղա­ղություն խնդրում:

Լևոն Տեր-Պետրոսյանն ասում է, թե մենք հիմա ուրախ կլի­նեինք, եթե Արցա­խի հարցը լուծվեր այդ 7 շրջաննե­րը վերա­դարձնե­լով ու չլի­ներ պատե­րազմն ու այսքան զոհե­րը ու նշում է, որ «տարածքներ՝ կարգա­վի­ճա­կի դիմաց» ստրա­տե­գիան հայե­րի կողմից համարվել է դավա­ճա­նություն ու մեզ բոլո­րիս մեղադրում է քաղա­քա­կան տհա­սության ու անհե­ռա­տե­սության մեջ:

Իհարկե վերջին էտա­պում շատ է խոսվում «ոչ մի թիզա­կա­նության» մասին, բայց չի շեշտվում, թե ինչ է լինե­լու հետո: Այսինքն բոլորն ինչ որ խոսում են տապալված բանակցություննե­րի, բաց թողնված հնա­րա­վո­րություննե­րի մասին ու չես հասկա­նում, թե ինչ է լինե­լու հետո:

Հարց եմ ուզում ուղղել ՀՀ բոլոր ղեկա­վարնե­րին ու Լևոն Տեր-Պետրոսյա­նին, մասնա­վո­րա­պես: Ինչո՞ւ կնքվեց Բիշքեկյան համա­ձայնա­գի­րը: Մի՞թե աշխարհում նման բան կա, որ հաղթողն ու պարտվո­ղը նստեն և որո­շեն այնպես անել, որ բոլո­րի համար լավ լինի: Ու եթե Լևոն Տեր-Պետրոսյա­նը գտնում է, որ դեռ այն ժամա­նակ պիտի վերա­դարձվեին այդ շրջաննե­րը, ինչո՞ւ հենց այն ժամա­նակ դա չարվեց: Կամ եթե պիտի վերա­դարձվեին, ապա ինչո՞ւ գրա­վե­ցին: Ասում են անվտանգության գոտի: Ի՞նչ իմաստ ունի ստեղծել անվանգության գոտի՝ ու բանակցել այդ անվտանգության գոտին վերա­դարձնե­լու համար, թեկուզ և Արցախն անկախ ճանա­չե­լու համար ու ոչ մի քայլ չանել այդ ուղղությամբ: Ու բացի դրա­նից ներկա­յիս պայմաննե­րում, երբ կարե­լի է ասենք Կասպից ծովում գտնվող նավից ուղիղ նշա­նա­ռությամբ հարվա­ծել Սիրիա­յին, ապա ի՞նչ արժեք ունի այդ անվտանգության գոտին:

Տեր-Պետրոսյա­նը հատկա­պես վերջին ժամա­նակներս շատ է սկսել կրկնել, որ ինքը ժամա­նա­կին զգուշացնում էր, բայց իրեն ոչ ոք չլսեց: Ներո­ղություն եմ խնդրում, բայց պետության ղեկա­վա­րը զգուշացնե­լու համար չէ, այլ գործե­լու:

Եթե կգտնվեն մարդիկ ու կասեն, որ Լևո­նը 94թ. չէր կարող հենց նոր ազա­տագրված հողե­րը հանձնել՝ ելնե­լով բազմա­թիվ հանգա­մանքնե­րից, գոնե հասկանո՞ւմ են, որ նույն բանն արվեց արդեն բնա­կեցված հողե­րի հետ: Եթե այն ժամա­նակ Լաչի­նում շատ քիչ հայեր կային, ապա 2020թ. նոյեմբե­րին շատ ավե­լի շատ էին: Ու հարցը միայն Լաչի­նը չէ: Այն ժամա­նակվա հիմա­րության պատճա­ռով մենք հիմա հասել ենք այնտեղ, որ ադրբե­ջանցին կրկին Շուշիում կանգած հրա­նո­թի փողն ուղղել է Ստե­փա­նա­կերտ:

Կամ Լևոն Տեր-Պետրոսյա­նից հետո պետության ղեկը ստանձնած Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյա­նը, որ մշտա­պես բանակցել են այդ 7 շրջաննե­րը հետ վերա­դարձնե­լու համար, ի՞նչ էին կարծում, ի՞նչ պիտի լիներ: Այդ ինչպե՞ս պիտի հետ վերա­դարձվեր, որ հայե­րը համա­ձայնվեին դրան:

Այն տպա­վո­րությունն է, որ ՀՀ երեք նախա­գահներն էլ ամեն մեկն իր հերթին ձգձգել է բանակցություննե­րը՝ իր վրա «հող հանձնող»-ի անուն չկպցնե­լու համար: Այսինքն եթե Փաշինյա­նը կարո­ղա­նար ևս 5 տարի բարե­հա­ջող ձգձգեր այս հարցը և պատե­րազմը պայթեր նրա­նից հետո պետության ղեկա­վար դարձա­ծի օրոք, մի՞թե նույն բանը չէր լինե­լու:

Ու եթե Բիշքեկյան համա­ձայնագրով ի թիվս այլ բանե­րի նախա­տեսված էր, հայկա­կան զորքե­րի էվա­կուա­ցիան Արցա­խից, ապա էլ ի՞նչ իմաստ ուներ այս ամե­նը սկսե­լու:

Վերջերս կարծիք հնչեց, որ Արցա­խի շուրջ բանակցություննե­րը կարող էին դեռ 30 տարի էլ հետաձգել: Այսինքն այս ահա­վոր պատե­րազմից կարե­լի էր խուսա­փել ու այն ջարդել 30 տարի հետո եկող սերնդի գլխին, ճիշտ այնպես, ինչպես 26 տարի ձգձգե­ցին ու ջարդե­ցին մեր գլխին:

Ի վերջո ո՞րն էր ճիշտը Արցա­խի հարցում: Ոչ մի պաշտոնյա չի համարձակվում ասել: Բոլորն աշխա­տում են ապա­ցուցել, որ իրենք ամե­նա­ճիշտն են մտա­ծել ու հասկա­ցել և մեղա­վո­րը հաջորդն է:

Իսկ ի՞նչ է լինե­լու հետո: Մենք հասկանո՞ւմ ենք, որ էլ ոչ մի Բիշքեկ, ոչ մի Մադրիդյան սկզբունք, Կազան կամ Քի Վեստ: Վերջ: Այդ ամենն արդեն գրո­ղի ծոցն է ուղարկվել ու հիմա մենք ունենք ծվատված Արցախ, որին տիրություն են անում ռուսներն ու թուրքե­րը, ու հիմա թուրքե­րը լայն բացած ախորժա­կով նայում են Արցա­խին ու հատկա­պես Ստե­փա­նա­կերտին:

Ցավն այն է, որ այսօր, երբ մենք հայտնվել ենք այս խայտա­ռա­կության մեջ, քաղա­քա­կան դաշտն ապշեցնում է իր պարզունա­կությամբ: Փոխա­նակ համախմբվե­լու՝ քաղա­քա­կան առաջնորդնե­րը մի կողմից կեղծ խոստումներ են տալիս՝ խոստա­նա­լով վերա­դարձնել Հադրութն ու Շուշին, և մեղադրում միմյանց:

Հայ ժողո­վուրդը չի կարող մտա­ծել անգամ Արցա­խը թուրքե­րին հանձնե­լու կամ այն ադրբե­ջա­նա­կան ճանա­չե­լու մասին: Այդ միտքը միայն բավա­կան է կաթված ստա­նա­լու համար, իսկ քաղա­քա­կան առաջնորդնե­րը չեն ասում ոչ մի հստակ ու հասկա­նա­լի բան:

Ոմանք կարծում են, թե Մինսկի համա­նա­խա­գահնե­րը ի վիճա­կի կլի­նեն լուծե­լու այս հարցը ու գուցե ԱՄՆ, Ֆրանսիան և այլն կարող են մեծացնել ճնշումն այնքան, որ Արցա­խը ճանաչվի անկախ պետություն: Այո՛, կարող են, բայց միայն այն դեպքում, երբ իրենք ցանկա­նան, իսկ մեզ հարցնող չկա:

Մենք դա չհասկա­ցանք ու էլի չենք կարո­ղա­նում հասկա­նալ: Ու քանի դեռ Հայաստա­նը խեղդվում է սեփա­կան քաղա­քա­կան անկա­յունության ու անո­րո­շության մեջ, Արցա­խի ճակա­տա­գի­րը գնա­լով ավե­լի ու ավե­լի անո­րոշ ու վտանգա­վոր է դառնում:

Առնչվող Հոդվածներ