14.7 C
Yerevan

ՄԵԾ ԽԱՂ

Արա­յիկ Մկրտումյան

Այն, որ Արցա­խի հարցը վաղուց էր դուրս եկել զուտ հայ-ադրբե­ջա­նա­կան լոկալ կոնֆլիկտի սահմաննե­րից, վաղուց էր պարզ: Դա նույնիսկ մինչխորհրդա­յին ժամա­նակնե­րում էր այդպես, երբ 1919թ. Փարի­զի խաղա­ղության կոնֆե­րանսում էր քննարկվում Լեռնա­յին Ղարա­բա­ղի հարցը, կամ, որ Ազգե­րի Լիգան մերժում էր Ադրբե­ջա­նի անկա­խությունը արցախյան հարցի չկարգա­վորման պատճա­ռով: Ինչևէ, հարյուրամյա այս կոնֆլիկտը 2020թ. վերջնա­կան սրումն ունե­ցավ ու այս պահին ոմանք հակված են այն ավարտված համա­րե­լու, քանի որ Հայաստան-ՌԴ-Ադրբե­ջան եռա­կողմ համա­ձայնագրով Ադրբե­ջա­նին անցան արցախյան պատե­րազմի ընթացքում գրավված հայտնի «յոթ շրջաննե­րը» և մի բան էլ ավե­լին: Բայց այս հարցը ուրիշ չերև­ա­ցող կողմեր էլ ունի:

Կարե­լի է ասել, որ Արցա­խում Ադրբե­ջա­նին սատա­րե­ցին Թուրքիան, ԱՄՆ‑ն, Իսրա­յե­լը: Բայց ամեն ինչի մասին հերթով:

Թուրքիան

Թուրքիա­յի պահը լրիվ պարզ է: Թուրքե­րը մշտա­պես հայտա­րա­րել են, որ կանգնած են իրենց եղբայրնե­րի կողքին և այս պատե­րազմում դա հատկա­պես երև­աց, երբ թուրքերն ամեն ինչով օգնե­ցին ադրբե­ջանցի­նե­րին՝ ներառյալ հազա­րա­վոր ահա­բե­կիչներ, ռազմա­կան ղեկա­վարներ, զենք-զինամթերք, դիվա­նա­գի­տա­կան անվե­րա­պահ աջակցություն:

Իսրա­յել

Իսրա­յե­լը  աչքի ընկավ զենքի ակտիվ վաճառքով Ադրբե­ջա­նին: Ու հատկա­պես  նկա­տե­լի էր պատե­րազմի օրե­րին, երբ օրա­կան կտրվածքով մի քանի ինքնա­թիռ էր իջնում Ադրբե­ջա­նի տարածք (թեև Վրաստա­նը պարզ հայտա­րա­րել էր, որ իր տարա­ծով զենք և զորք չի անցնի, բայց բոլորս էլ շատ լավ ենք պատկե­րացնում, թե ինչ արժի այդ հայտա­րա­րությունը, երբ Վրաստա­նը շնչա­հեղձ է լինում առանց ադրբե­ջա­նա­կան նավթի): Իսրա­յե­լը հայտա­րա­րեց, որ ինքը ազատ է զենք վաճա­ռե­լու հարցում և ոչ մի միության կամ կազմա­կերպության մեջ չկա ու որևէ օրենք չի խախտում ու դա ընդա­մե­նը բիզնես է: Հարցի բարո­յա­կան կողմը թողնենք: Դա երբեք դեր չի խաղա­ցել: Բայց Իսրա­յե­լը ինչո՞ւ է այդքան կարև­ո­րում այդ վաճառքը: Իհարկե բիզնե­սը՝ բիզնես, բայց միթե՞ Ադրբե­ջա­նը միակ երկիրն է, որին Իսրա­յե­լը կարող է զենք վաճա­ռել: Իհարկե ոչ, մանա­վանդ, որ իսրա­յելյան զինտեխնի­կան աչքի է ընկնում բարձր ցուցա­նիշնե­րով: Իսրա­յե­լը հաճա­խորդնե­րի պակաս չունի, բայց և այնպես նա ընտրեց Ադրբե­ջա­նին: Եվ այնպես էլ չէ, որ իսրա­յելյան տնտե­սությունը շնչում է միայն Բաքվի նավթա­դո­լարնե­րով: Ուրեմն ինչո՞ւ Իսրա­յելն ամեն դեպքում ընտրեց Բաքվին: Պատասխանն իրա­կա­նում շատ պարզ է, բայց ամբողջա­կան լինե­լու համար նախ դիտարկենք ևս մի երկիր:

ԱՄՆ

Եթե ուշա­դիր նայում ենք ԱՄՆ գործո­ղություննե­րին, ապա դրանք սահմա­նա­փակվում են պաշտո­նա­կան կոչե­րով, հորդորնե­րով ու ցավակցություննե­րով: Ու նաև ԱՄՆ կողմից հրա­դա­դա­րի ռեժի­մի հաստա­տումով, որը տևեց ընդա­մե­նը երեք, չորս րոպե: Կարե­լի է ասել, որ ԱՄՆ գործո­ղություններն ոչ մի հստակ փոփո­խություն չմտցրին արցախյան հարցում: ԱՄՆ‑ն ընդհա­նուր առմամբ լռություն պահպա­նեց: Իսկ ինչո՞ւ: Մի շատ պարզ պատճա­ռով:

Իրա­նին հարվա­ծե­ցին Արցա­խում

Իրա­նը ԱՄՆ‑ի թիվ մեկ թշնա­մին է: Ամե­րի­կա-իրա­նա­կան կոնֆլիկտը արդեն երկար տարի­ներ է, ինչ լարվա­ծության մեջ է պահում տարա­ծաշրջա­նը: Նրանք երկուսն էլ միմյանց մեղադրում են հնա­րա­վոր ու անհնար ամեն ինչում, բանտարկում միմյանց նավերն ու փորձում վնա­սել ով ինչով կարող է:

Հենց այստեղ էլ  հայտնվում է Ադրբե­ջա­նը: Ադրբե­ջա­նը Արցա­խում հաջո­ղության հասավ հատկա­պես Թուրքիա­յի շնորհիվ: Ադրբե­ջա­նի նախա­գահ Իլհամ Ալիևը ոչ մի կերպ չկա­րո­ղա­ցավ որևէ բան փոխել, մինչև որ Էրդո­ղա­նը ռուսնե­րից քարտ բլանշ ստա­ցավ: Նա կարող էր մուտք գործել Ադրբե­ջան: Ու դրա գլխա­վոր թագն ու պսա­կը այսպես կոչված «Մոնի­թո­րինգա­յին կենտրո­նի» ստեղծում է, որը պիտի տեղա­կայվի Ադրբե­ջա­նի տարածքում: Իսկ եթե հաշվի առնենք, որ Արցա­խի Հանրա­պե­տության տարածքի մեծ մասն այժմ Ադրբե­ջա­նի ռազմա­կան վերահսկո­ղության տակ է (յոթ շրջաննե­րը, ներառյալ ԼՂԻՄԻ մաս կազմող Հադրութի շրջա­նը), ապա անհնար չի լինի այն, որ այդ կենտրո­նը հենց արցախյան տարածքնե­րում էլ տեղադրվի:  Ի դեպ չեն դադա­րում խոսակցություններն այն մասին, որ Թուրքիան մեծ քանա­կի մահմե­դա­կաննե­րի է մտա­դիր բերել ու բնա­կեցնել այդ տարածքնե­րում:

Չպետք է մոռա­նանք, որ Թուրքիան նախ և առաջ ՆԱՏՕ‑ի անդամ է ու մեծ քանա­կությամբ զենք ու զինամթերք, ֆինանսա­վո­րում է ստա­նում ԱՄՆ-ից: Իսկ ԱՄՆ‑ն և Թուրքիան ծայրաստի­ճան լարված են Իրա­նի հետ: Իրա­նի հետ լարված է նաև Իսրա­յե­լը: Թուրքիա­յին ֆինանսա­վո­րում է ՆԱՏՕ‑ն, իսկ Ադրբե­ջանն օգնում է Իսրա­յե­լին Իրա­նի դեմ լրտե­սության մեջ՝ թույլ տալով իսրա­յելյան Մոսսա­դին գործել Իրա­նի դեմ Ադրբե­ջա­նի տարածքից:

Եկեք մի բան մեկնդմիշտ ֆիքսենք ու անցնենք առաջ: Երբ Իսրա­յե­լը ինչ որ բան է անում, դրա մասին Վաշինգտո­նում ավե­լի շուտ գիտեն (ծայրա­հեղ դեպքում առա­ջինն են տեղե­կա­նում): Դրա ապա­ցույցնե­րը անհա­շիվ են: Թեկուզ Գոլա­նի պահը, երբ Իսրա­յե­լը պարզա­պես ռազմա­կա­լեց այդ բարձունքնե­րը, ԱՄՆ‑ն անմի­ջա­պես այդ տարածքնե­րը ճանա­չեց իսրա­յե­լա­կան, կամ Թրամփի կողմից Երուսա­ղե­մը մայրա­քա­ղաք ճանա­չե­լու աղմկա­լից բանաձևը: Նույնիսկ քաղա­քա­կան հումոր ստեղծվեց, որը նշում է, թե Իսրա­յե­լը ստիպված գրա­վել է Գոլա­նը, որովհետև Թրամփը դրանք ճանա­չել էր իսրա­յե­լա­կան: Հումոր, բայց բավա­կան շատ բան է ասում: Բոլո­րը սպա­սում էին, որ Թրամփը ինչ  որ կոշտ քայլեր կձեռնարկի Իրա­նի դեմ մինչ նահա­գա­հի պաշտո­նը թողնե­լը, ինչպես նաև կանխա­տե­սումներ կար, որ գուցե Իսրա­յե­լը հարվա­ծի Իրա­նի միջուկա­յին կետե­րին: Հաշվի առնե­լով առկա լարվա­ծությունը, դա այնքան էլ անհնար բան չէր: Ու եթե հաշվի առնենք օրերս ինչ կատարվեց, կարե­լի է ասել, որ դա տեղի ունե­ցավ, միայն թե ոչ այնպես, ինչպես սպա­սե­լի էր: Իրա­նում սպանվել է Մոհսեն Ֆահրի­զա­դեն, Իրա­նի ամե­նա­հայտնի ու առա­ջա­տար միջուկա­յին ֆիզի­կո­սը: Նրան անվա­նում էին «Իրա­նի միջուկա­յին Սուլեյման», «Իրա­նի միջուկա­յին պոտենցիա­լի հայր»: Ակներև է, որ այս հարվա­ծը շատ ուժգին էր ու ցավոտ: Իրա­նը խոստա­ցել է վրեժ լուծել: Այս սպա­նությունն ավե­լի մեծ հարված էր, քան միջուկա­յին տարածք պայթեցնե­լը: Սրա­նով հարված հասցվեց հենց ուղիղ իրա­նա­կան միջուկա­յին պոտե­ցիա­լին: Եվ մի բան էլ. Ֆահրի­զա­դեն արդեն չորրորդ միջուկա­յին ֆիզի­կոսն է, ով սպանվում է ամե­րի­կա-իսրա­յելյան դաշինքի կողմից: Նշվում է, որ մարդասպաննե­րը Իրան են ներթա­փանցել Ադրբե­ջա­նի տարածքից: Կարե­լի է կարծել, որ արցախյան պատե­րազմի ընթացքում նրանց մի մասը իրոք փոխադրվել է Իրա­նի տարածք: Բոլո­րո­վին չեմ զարմա­նա, եթե հայտա­րարվի, որ Ֆահրի­զա­դեի սպա­նության «մեղա­վորնե­րը» այդ նույն սիրիա­ցի ահա­բե­կիչներն են, որոնց Թուրքիան վարձել էր ամսա­կան 600‑2000 ԱՄՆ դոլա­րով:

Ի՞նչ կատարվեց

Ադրբե­ջա­նը ստա­ցավ իր երա­զած յոթ շրջաննե­րը, Թուրքիան մեծա­պես ամրացրեց իր դիրքե­րը (հատկա­պես, որ Մեղրիի վրա­յով Նախիջև­ա­նին կապող ճանա­պարհ պիտի գործի), Իսրա­յելն ու ԱՄՆ‑ը չեզո­քացրե­ցին Իրա­նի միջուկա­յին վտա­գի աճող տեմպը, Իսրա­յե­լը նաև լավ փող աշխա­տեց զինա­վա­ճա­ռությունից: Դե իսկ ՌԴ‑ն էլ մի ամբողջ հզոր ռազմա­բա­զա է տեղադրել Արցա­խում (ոչ պաշտո­նա­կան վարկածնե­րով շրջա­նառվում են մոտ 25 հզր. զինվո­րի մասին լուրեր), այնտեղ բերե­լով ռադիո­լո­կա­ցիոն նորա­գույն գերհզոր համա­կարգեր, և ըստ էության, վերահսկե­լով ոչ միայն Արցա­խի Հանրա­պետթյան մնացյալ հատվա­ծը, այլև ողջ տարա­ծաշրջա­նը, քանի որ այն ինչ ՌԴ‑ն իր հետ բերել է Արցախ, դրան գումա­րած նաև ՀՀ‑ի 102-րդ ռազմա­բա­զան ու ռազմա­կան ավիա­ցիան, կարե­լի է եզրա­կացնել, որ ՌԴ‑ն Հարա­վա­յին Կովկա­սի մոխրա­գույն կարդի­նալն է:

Իրա­նը կորցրեց իր միջուկա­յին ֆիզի­կա­յի ու իր միջուկա­յին պոտենցիա­լի գլխա­վոր դեմքե­րից մեկին: Իրա­նը խոստա­ցել է վրեժ լուծել ու պաշտո­նա­պես մեղադրում է ԱՄՆ-ին ու Իսրա­յե­լին:  Իսկ հայ ժողո­վուրդը և՛ տվեց հազա­րա­վոր զոհեր, և՛ կրեց ահռե­լի տնտե­սա­կան վնասներ, և՛ կորցրեց իր հայրե­նի­քի մի մասը:

Ի՞նչ սպա­սել այս ամե­նից

Արդեն նշե­ցինք, որ արցախյան այս պատե­րազմը լակմուսի թուղթ է, որում ըստ էության կողմե­րը և՛ իրենց նորա­գույն զնե­քը փորձարկե­ցին՝ Արցա­խը հրաձգա­րա­նի վերա­ծե­լով ու կողմե­րը մի անգամ էլ ուժե­րի վերա­դա­սա­վո­րում կատա­րե­ցին ու պատրաստվում են երկրորդ ռաունդին:

Ցավով պետք է նշել, որ հայ ժողովրդի կյանքը որպես հաղթա­թուղթ է օգտա­գործվել Թուրքիա­յի, ՆԱՏՕ‑ի, Իսրա­յե­լի / ԱՄՆ‑ի և Ադրբե­ջա­նի բանակցություննե­րում: Իրա­նին վնաս հասցնե­լու գնով Միացյալ Նահանգնե­րը, Իսրա­յե­լը և Թուրքիան թույլ տվե­ցին նոր ցեղասպա­նություն իրա­կա­նացնել հայ ժողովրդի, նրա պատմության, ինքնության, մշա­կույթի և ապա­գա­յի նկատմամբ: Ռազմա­կան մեքե­նան չի կանգնեցվել, չէ, հայ ժողո­վուրդը վճա­րել և վճա­րե­լու է դրա համար:

Հստակ է միայն մի բան. լարվա­ծությունը միայն ուժե­ղա­նա­լու է:

Առնչվող Հոդվածներ