26.1 C
Yerevan

Արա­րե­լու Ուղին

ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ, ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ, ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ. միայն այս արժեքնե­րի հիմքով հարա­բե­րություննե­րը կարող են բերել ժողովրդա­վա­րության կայացման և ամրապնդման:

Գարե­գին Միսկարյան

Իմ և ընկերնե­րիցս շատե­րի համար դեռ 2018-ից առաջ ակնհայտ էր, որ Հայաստա­նի «փրկությունը» Սերժի տապալման մեջ չի, այլ համա­կարգի տրա­մա­բա­նության, փիլի­սո­փա­յության փոփո­խության։ Ժամա­նա­կը ցույց տվեց, որ մենք ճիշտ էինք։

Բայց ցավն այն է, որ հիմա էլ Հայաստա­նում շատ են մարդիկ, ովքեր Հայաստա­նի «փրկությունը» կապում են կամ Նիկո­լի հետ, կամ Նիկո­լի տապալման հետ։

Ինչ խոսք, դա մեծ մոլո­րություն է։

Գործող համա­կարգի պայմաննե­րում բոլոր կառա­վա­րություննե­րը դատա­պարտված են ձախողման։ Հայաստա­նի զարգա­ցումը կարող է լինել միայն նոր (Հայաստա­նի համար նոր) արժեքնե­րի հենքի վրա, այդ արժեքնե­րը իրա­պես կրող և դրանք կյանքի կոչե­լու համար զրկանքնե­րի պատրաստ մարդկանց (քաղա­քա­կան թիմի) կողմից որո­շումնե­րի վրա ազդե­լու լայն հնա­րա­վո­րության, այն է‘ հանրա­յին լայն աջակցության պայմաննե­րում։

Այդ արժեքներն են‘ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ, ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ և ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ։ Միայն այդ արժեքնե­րի հիմքով հարա­բե­րություննե­րը կարող են բերել ժողովրդա­վա­րության կայացման և ամրապնդման, որն իր հերթին կբե­րի պետության հզո­րացման, ինչն էլ կհանգեցնի ինքնիշխա­նության բարձրացման և սեփա­կան պետության‘ պետա­կան ու ազգա­յին շահի սպա­սարկման ու առաջխա­ղացման։

Այո, պետք է փոխել Նիկո­լին։ Բայց Նիկո­լին փոխել է պետք համա­կարգը փոխե­լու համար, այլ ոչ թե նրա փոխա­րեն նրա հոգև­որ հայրե­րից մեկին երկրի «տերուտի­րա­կան» նշա­նա­կե­լու։ Նրանք, ովքեր «հանուն փրկության» կոչ են անում մի անձը փոխել մյուսով կամ իրա­պես մոլո­րության մեջ են, կամ հանրությա­նը մոլո­րեցնե­լու նպա­տակ են հետապնդում։

Եթե հարցնում եք‘ ո՞ւմ ընտրենք ապա .

Ընտրեք նրանց, ովքեր ձեզ կհա­մո­զեն, որ համա­կարգա­յին փոփո­խություննե­րը Հայաստա­նը զարգացման ուղու վրա դնե­լու միակ տարբե­րակներն են։ Ովքեր կդա­տա­պարտեն մինչև հիմա, ներառյալ 2018–21 թվա­կաննե­րի կառա­վա­րություննե­րի գործած սխալնե­րը և ցուց կտան իրա­պես ժողովրդա­վար Հայաստան կառուցե­լու իրենց ճանա­պարհը։ Ովքեր ատե­լության քարո­զի փոխա­րեն ցույց կտան միա­սին աշխա­տե­լու և արա­րե­լու ուղին, որովհետև մենք քիչ ենք և մենք իրա­վունք չունենք մեր չեղած ռեսուրսը վատնել իրար միս ուտե­լու վրա։

Առնչվող Հոդվածներ