26.1 C
Yerevan

Ճաքած Պատի Մասին

Վստահ եմ, որ ընտրության հենց հաջորդ օրը ցույցեր կլի­նեն ու պարտվածնե­րը կմե­ղադրեն հազար ու մի կեղծի­քի մեջ, իսկ ընտրայլնե­րը գուցե ավե­լի մեծամտա­նան, որոնց կարծի­քով ժողո­վուրդն իրենց ոչ թե քվե է տվել, այլ անսխա­լա­կա­նության ստա­տուս:

Արա­յիկ Մկրտումյան

Հայաստա­նում քաղա­քա­կան դեմքե­րի ու գործիչնե­րի, միմյանց նկատմամբ ունե­ցած անթա­քույց ատե­լությունն առա­ջին հերթին խոսում է այս մարդկանց անձնա­կան-անհա­տա­կան կերպա­րի ու բարո­յա­կան նկա­րագրի մասին, որը փորձում են ռեա­լի­զացնել հասա­րա­կա­կան- քաղա­քա­կան դաշտում և որպես կանոն՝ դրա անունը դնում են փրկություն:

Իհարկե այս վիճա­կը նոր չէ ձևա­վորվել… այն ինչ կատարվում է ՀՀ քաղա­քա­կան դաշտում, ոչ թե հանկարծա­կի ծլած հիվանդա­գին նոպա է, այլ տասնամյակնե­րով խնամքով թաքցված ուռուցքի մետաստազներ, որոնց հրե­շա­վոր չափե­րի վրա զարմա­նում ենք:

Եկեք մի փոքր հեքիաթ պատմեմ, մանա­վանդ, որ այսօր հեքիաթ պատմե­լը շատ արդիա­կան գործ է, բայց իմ հեքիա­թը, ոչ թե սուտ խոստում է, այլ իրա­վի­ճա­կի տխուր համե­մա­տություն-նկա­րագրում:

Մի մարդու տան պատե­րից մեկը ճաք է տալիս: Մարդը արագ սվա­ղում, փակում է այդ ճաքն ու գնում իր առօրյա գործե­րով: Ժամա­նակն անցնում է, ու տան պատե­րը մերթ այստեղ, մերթ այնտեղ ճաքեր են տալիս ու մարդն ամեն անգամ սվա­ղում փակում է այդ ճաքե­րը: Մի օր էլ վերա­դառնում է և ինչ տեսնի. տունը փլվել է, ողջ ընտա­նի­քը մնա­ցել է ավե­րակնե­րի տակ և մահա­ցել: Մարդը դառնա­գին լաց է լինում և ասում ավե­րակնե­րին.

-Եթե սա էր քո անե­լի­քը, եթե պիտի փլվեիր, ինչո՞ւ չասա­ցիր ինձ, որ կառուցեմ քեզ և կամ ընտա­նիքս տեղա­փո­խեմ: Ինչո՞ւ այսպես դաժան եղար և լուռ մնա­ցիր:

Ավե­րա­կը պատասխա­նում է.

-Ինչպե՞ս ասեի, մա՛րդ Աստծո, եթե ամեն անգամ խանգա­րում էիր: Ամեն անգամ բերանս հազիվ բացած, իսկույն սվա­ղում փակում էիր:

Եվ հիմա պարոնա՛յք ասա­ցեք խնդրեմ. պա՞տն էր մեղա­վոր, որ փլվեց, թե մարդը ով այդպես էլ չհասկա­ցավ ճաքե­րի իմաստը և ամեն անգամ սվա­ցեղ, դրսից ամեն ինչ հրա­շա­լի էր, մինչև որ ներսից պատը ճաքեց այնքան, որ ի վերջո միանգա­մից փուլ եկավ:

Իհարկե մարդը, կասի ցանկա­ցած, քիչ թե շատ առողջ մարդը:

Եվ հիմա ասացե՛ք, ո՞վ է մեղա­վոր այս սարսա­փե­լի փլուզման համար: Մի՞թե կասեք, թե ամեն ինչ հրա­շա­լի էր, և հանկարծ Հայաստա­նը պարտվեց: Բոլո­րը հարուստ էին և հանկարծ աղքա­տա­ցան, քաղա­քա­կան դաշտն էլ առողջ էր, հանկարծ հիվանդա­ցավ:

Կույր է պետք լինել այդ ամե­նը չտեսնե­լու ու չընդունե­լու համար: Կամ էլ մեղսա­կից: Բայց ինչպես ասվում է գրքում. «Եթե ես լռեմ, ապա իմ տեղը քարե­րը կաղա­ղա­կեն»:

Մի՞թե Եռաբլուրում ավե­լա­ցած շիրիմնե­րը մեզ ոչինչ չսո­վո­րեցրին:

Եվ հիմա, ՀՀ ներկա ու նախկին ղեկա­վա­րությունն արնա­կա­լած պայքա­րի է ելել մեկը մյուսի դեմ: Ոչ ոք մյուսին չի ուզում զիջել ու եթե մեկը պատրաստ է մյուսին առաջ թողնել, ապա միայն նրա համար, որ դանակ խրի թիկունքը:

Այսօր ներկա իշխա­նություննե­րը մեղադրում են նախկիննե­րին, նախկիննե­րը՝ ներկա­նե­րին:

Ո՞վ է տուժել ու շարունա­կում տուժել: Ժողո­վուրդը և հայրե­նի­քը: Հայրե­նի­քը մասնատվեց, ժողո­վուրդը սպանվեց: Իսկ ներկա նախկին պայքարն ուղղա­կի զարմացնում է իր բացա­ռիկ բթությամբ:

Ո՛չ նախկին, ոչ ներկա: Ապա­գա և միայն ապա­գա:

Մենք դա չենք հասկա­նում, մենք դա չենք ուզում տեսնել: Այսօր մեր ցավը հասկա­նա­լու ու վերքին նայե­լու փոխա­րեն մենք զբաղված ենք ինքնարդա­րացմամբ ու մեղադրե­լով:

Եկեք ազնիվ լինենք:

Ո՞ր պետա­կան պաշտոնյան է ասում, որ ինքը պարտվեց ու ինքն է մեղա­վոր: Ոչ ոք: Ոչ ներկա­ներն են մեղա­վոր, ոչ նախկիննե­րը: Իսկ ո՞վ: Գուցե ե՞ս, որ որպես քաղա­քա­ցի չկա­րո­ղա­ցավ անել ավե­լին, որ այս օրը երբեք չգա: Այո՛, ես ունեմ մեղքի իմ բաժի­նը: Բայց նաև գիտեմ, որ ևս մի քանի միլիոն մարդ ունի մեղքի իր բաժի­նը: Ու նաև գիտեմ, որ Հայաստանն ունե­ցել է երեք նախա­գահ ու այսօր էլ մեկ վարչա­պետ, որոնք բոլորն էլ սրբի դեմքով են ներկա­յա­նում:

Ո՞վ քանդեց մեր հայրե­նի­քը: Ո՞վ էր պատասխա­նա­տու այդ ամե­նի համար:

Ես, դու, նա, մենք՝ բոլորս:

Բայց ինչպե՞ս հավա­տաս այսօրվա քաղա­քա­կան դեմքին, ով ողջ օրը զբաղված է մեղքը սրա նրա վզից կախե­լով:

ՀՀ ներկա ու նախկին ոչ մի առաջնորդ այդպես չասաց, որ ընդունում է, որ ինքը ավե­լի թույլ է եղել, քան կար, որ իր օրոք կաշա­ռա­կե­րություն է աճել, որ հանցա­վո­րություն է ավե­լա­ցել, որ մեր դիվա­նա­գի­տա­կան միտքը զբաղված է եղել չգի­տեմ ինչով:

Եթե ասեն, ես գուցե հավա­տա­յի, որ այս մարդկանց մոտ ինչ որ աճ ու զարգա­ցում կա, որ այս մարդիկ կարող են իրա­վի­ճակ գնա­հա­տել ու ըստ դրա՝ ինչ որ բան պլա­նա­վո­րել:

Հազար անգամ ոչ: Լևո­նից մինչև Նիկոլ, բոլո­րը զբաղված էին ճաքեր ծեփե­լով: Մինչև, որ պատը փլվեց: Փլվեց: Փլվեց ու մեր հազա­րա­վոր տղա­ներ ասյօր այլևս չկան, մեր հայրե­նի­քի մի մասն էլի ընկավ սրա նրա ձեռքը, մինչդեռ ամեն տեղ կոկորդ էինք պատռում, որ թուրքը ոչխար է, իսկ մենք՝ առա­ջին քրիստոնյա:

Մենք վատնե­ցինք մայի­սի 9‑ը: Ու վատնե­ցինք տարի­նե­րով:

ՀՀ բոլոր ղեկա­վարնե­րը մերժվե­ցին իրենց իսկ ընտրած ժողովրդի կողմից: Լևոնն էլ, Քոչարյանն էլ, Սերժի­նը հո հիշում եք, հիմա էլ Նիկոլն է մերժման փուլում: Հունի­սի 20‑ի ընտրություններն էլ հավա­նա­բար ճաք սվա­ղե­լու նման մի բան կլի­նեն ու հարցեր չեն լուծի: Վստահ եմ, որ ընտրության հենց հաջորդ օրը ցույցեր կլի­նեն ու պարտվածնե­րը կմե­ղադրեն հազար ու մի կեղծի­քի մեջ, իսկ ընտրայլնե­րը գուցե ավե­լի մեծամտա­նան, որոնց կարծի­քով ժողո­վուրդն իրենց ոչ թե քվե է տվել, այլ անսխա­լա­կա­նության ստա­տուս:

Իսկ հնա­րա­վոր չէ՞, որ բոլոր նախկին ներկա­ներն ի վեջո թողնեն գնան: Լավ ասենք, թե եղած մի քանի ուժեի առաջնորդնե­րը մի գիշե­րում որո­շեն, որ չեն մասնակցե­լու, ինչ է, Հայաստանն անտե՞ր է մնա­լու: Ո՞վ է այս մարդկանց համո­զել, որ իրենք միակն են ու անկրկնե­լին: Մանա­վանդ, որ բոլորն էլ իրենց չափով ատե­լություն են վաստա­կել ու ավե­րակներ թողել:

Իսկ եթե պետա­կան այս այրե­րը մի քիչ գոնե լրջություն ունե­նա­յին ու մեղքն ուրի­շի վիզը գցե­լու փոխա­րեն փորձեին գոնե 50 վայրկյան լսել իրար, գուցե և ինչ որ բան փոխվեր:

Չնա­յած ինչ եմ ասում, իմ ֆեյսբուքյան ընկերներն ինձ ջնջում են, երբ իրենց հետ համա­ձայն չեմ լինում, երևի դա էլ է հանուն հայրե­նի­քի:

Իսկ պատե­րը շարունա­կում են ճաքեր տալ…

Առնչվող Հոդվածներ