26.1 C
Yerevan

Անդունդի Եզրին

Մաս 1 — Սողա­ցող պատե­րազմ

Եթե մենք չենք կարո­ղա­նում ռուսնե­րին այստեղ պահել մեզ ձեռնտու գնով, ապա պետք է ճանա­պարհել մեզ ձեռնտու պայմաննե­րով:

Արա­յիկ Մկրտումյան

Խոսենք առանց էմո­ցիա­յի, հիմա դրա ժամա­նա­կը չէ:

Հայաստանն այս պահին կրկնա­կի ճգնա­ժա­մի մեջ է գտնվում՝ ներքա­ղա­քա­կան և արտա­քին: Ըստ էության պետա­կան համա­կարգն ամբողջո­վին կաթվա­ծա­հար վիճա­կում է, և դրա ապա­ցույցնե­րը տեսնում ենք ամեն օր, ամեն ժամ: Բացարձակ վստա­հություն չկա ոչ ոքի և ոչնչի հանդեպ: Եթե մոտա­կա օրե­րին լիցքա­թա­փում չլի­նի, դժվար է ասել, թե այս նեգա­տիվ մթնո­լորտը որ կողմից կպայթի՝ ներքա­ղա­քա­կան, թե արտա­քին:

Ադրբե­ջանցի­նե­րի մուտքը Սյունիք ու Գեղարքունիք, այնքան էլ անսպա­սե­լի չէր(հաշվի առնե­լով թե ում և ինչի հետ գործ ունենք) բայց ամեն դեպքում անակնկա­լի բերեց, քանի որ մի բան է բազմո­ցին պառկած ծուլո­րեն ասել, թե թուրքը էսօր-էգուց Սյունիք կուզի ու մեկ այլ բան է, որ հիմա հենց այդ «էսօր-էգուցն» է ու թուրքը ոչ թե Սյունիքն է ուզում, այլ մտել է Սյունիք:

Ի՞նչ ենք անում մենք ու ինչ կարող ենք անել: Սա է կարև­ո­րը: Սոցիա­լա­կան ցանցե­րը հիմնա­կա­նում լի են կես-վախե­ցած, կես-չարա­ցած հայհո­յանքնե­րով, մամուլի ներկա­յա­ցուցիչնե­րը տարա­ծում են ցանկա­ցած փսփսոց, որի մասին լսում են, դա ներկա­յացնե­լով «հավաստի լուրեր», ընդդի­մությունը չարա­գուշակ ասում է, որ սա իշխա­նություննե­րի բացա­ռիկ ապի­կա­րության ու դավա­ճա­նության հետև­անքն է, իշխա­նություններն էլ ինչ որ կիսատ պռատ նախա­դա­սություններ են ծամծմում, որ դիմել են ՀԱՊԿ-ին ու որ փորձում են հարցը խաղաղ բանակցություննե­րի միջո­ցով լուծել:

Այն, որ այդ թուրքե­րի Սյունիք ու Գեղարքունիք մտնե­լու հարցը չի լուծվում, դա միանգա­մից երև­ում է, բայց եկեք տեսնենք, թե ի՞նչ տարբե­րակներ կան ընդհանրա­պես:

Տարբե­րակ 1՝

Հայկա­կան կողմը դադա­րում է իր խաղա­ղա­սի­րա­կան պահվածքն ու շրջա­պա­տում գերի է վերցնում ադրբե­ջա­նա­կան այդ ավա­զա­կախմբե­րին, որից հետո հավա­նա­բար իրա­վի­ճա­կը միանգա­մից այնպես կլարվի, որ կամ Փաշինյանն ու Ալիևը իրար կհանդի­պեն Մոսկվա­յում: Այդ ընթացքում հնա­րա­վոր է սկսվեն դիրքա­յին կռիվներ, որոնք շատ արագ կարող են լայնա­ծա­վալ պատե­րազմի վերածվել: Արժեր ադրբե­ջանցի­նե­րին խիստ պատժել իրենց սանձարձա­կության համար, բայց վստահ չեմ, որ դա լավա­գույն տարբե­րակն է, քանի որ հետև­անքներն անկանխա­տե­սե­լի են:

Տարբե­րակ 2՝

Հայկա­կան կողմը պաշտո­նա­պես ՀԱՊԿ-ին խնդրում է միջամտել և կանխել ադրբե­ջա­նա­կան ագրե­սիան իր սուվե­րեն տարածքի նկատմամբ: Կարծում եմ, ՀԱՊԿ‑ը ոչ մի շոշա­փե­լի բան չի անի, քանի որ ՀԱՊԿ ասվա­ծը ՌԴ‑ի պաշտո­նա­թերթից չի տարբերվում և կբա­վա­րարվի հերթա­կան անա­տամ հայտա­րա­րություննե­րով ու կոչե­րով:

Տարբե­րակ 3՝

ՀՀ‑ն պաշտո­նա­պես դիմում է ոչ թե ՀԱՊԿ-ին, այլ ՌԴ՝ պահանջե­լով կատա­րել իր դաշնակցա­յին ռազմա­կան պարտա­կա­նություննե­րը:

Տարբե­րակ 4՝

Ադրբե­ջանցի­նե­րը հայկա­կան կողմի նյարդե­րի հետ լավ խաղա­լուց ու իրենց ուզա­ծը ստա­նա­լուց հետո վերա­դառնում են իրենց ելման դիրքե­րը ու մենք պատրաստվում ենք հաջորդ պրովոկացիային(չնայած սա արդեն պրո­վո­կա­ցիա չէ, սա փոքր մասշտա­պի անեքսիա է):

 Եթե նայում ենք տարբե­րակնե­րին ապա կարող ենք ասել, որ հարցի ռազմա­կան լուծումը ՀՀ‑ի կողմից այնքան էլ հավա­նա­կան չէ, քանի որ այս պահին ՀՀ պետա­կան ապա­րա­տը գտնվում է պարա­լի­զացված վիճա­կում և դեռ հարց է, թե արդյո՞ք բանա­կում տիրող տրա­մադրություննե­րը թույլ կտան իրա­կա­նացնել ոչ միայն ադրբե­ջանցի­նե­րին գերե­վա­րե­լու բորբոքված կոչե­րը, այլև դիմագրա­վե­լու դրան հետև­ող պատե­րազմին: Արդյո՞ք ՀՕՊ‑ը պատրաստ է  ապա­հո­վել ՀՀ օդա­յին տարածքը: Դժվա­րա­նում եմ ասել: Վերջին պատե­րազմից հետո ՀՀ հասա­րա­կությունը իր վստա­հությունը կորցրել է նաև բանա­կի նկատմամբ, միակ ինստի­տուտի, որին անվե­րա­պահ հավա­տում էր(խնդրում եմ էմո­ցիան մի կողմ դնել ու փորձել հասկա­նալ, որ խոսքը գնում է բանակ ասված ինստի­տուտի ու նրա ենթա­կա­ռուցվածքնե­րի գործունեության մասին, այլ ոչ թե հայ զինվո­րի կերպա­րի):

ՀԱՊԿ‑ի տարբե­րակն ամե­նանյարդայնացնողն է ու ամե­նից անօ­գուտը, այդ դեպքում ավե­լի լավ է միանգա­մից դիմել ՌԴ-ին և մի կողմ դնե­լով ամո­թի բոլոր երանգնե­րը, ասել, որ ՀՀ‑ն չի կարո­ղա­նում ապա­հո­վել իր սահմաննե­րը և ընդունե­լով ստո­րացման ողջ ծանրությունը, ռուսնե­րի միջո­ցով ադրբե­ջանցի­նե­րին ստի­պել, որ հետ քաշվեն: Ի դեպ դա այնքան էլ թանկ գին չէ: Պետության ղեկա­վա­րը ուրախ պիտի լինի ինչ որ լավ բան անել իր երկրի համար՝ անկախ նրա­նից, թե ինչ ձևով:

Բայց հարցն այն է, թե ինչ է ուզում Ռուսաստա­նը: Մենք պիտի հասկա­նանք, որ Ադրբե­ջանն արդեն վաղուց փոխել է և՛ իր քաղա­քա­կա­նության տրա­մա­բա­նությունը, և՛ իր գործո­ղություննե­րի պարա­դիգման միջազգա­յին հարթա­կում: Ըստ էության 1994թ. սկսած հայե­րը ոչ թե պաշտպա­նել են զուտ Արցա­խը, այլ՝ Հայաստա­նը: Հիմա երբ Արցա­խը չկա, Հայաստա­նը կանգնած է լրջա­գույն վտանգի առաջ: Դրա մասին շատերն են բարձրա­ձայնել, բայց մեր պետա­կան ղեկա­վա­րության լրջությունը չի բավա­րա­րել դա իրա­պես հասկա­նա­լու և ըմբռնե­լու համար:

Եվ այսպես: Ի՞նչ է ուզում Ռուսաստա­նը:

Մի քիչ բարդ է հստակ ասե­լը, թե ինչ է ուզում Ռուսաստա­նը: Ռազմա­կան բազա­նե­րը Սյունի­քում են, բայց ադրբե­ջանցի­նե­րը եկել և ավանտյուրա են անում: Ռուսաստա­նին բնա­կա­նա­բար պետք է Հարա­վա­յին Կովկա­սը, բայց արդյո՞ք նրան պետք է, որ Հարա­վա­յին Կովկա­սում Հայաստա­նը լինի: Միջազգա­յին դրության լրջա­ցումն անընդհատ ցույց է տվել ռուս-թուրքա­կան մերձե­ցումը: Իսկ գուցե Ռուսաստա­նին բավա­րա­րում է նաև թրքաբնակ Հարա­վա­յին Կովկա­սը: Հայաստա­նը Ռուսաստա­նի հետ համա­ձայնվել չի ցանկա­նում, բայց Ռուսաստա­նին ոչ ասել էլ չի կարո­ղա­նում: Մի խոսքով դժվար է ասել, թե Ռուսաստանն ինչ է ուզում: ՀՀ իշխա­նություննե­րը հայտա­րա­րել են, որ բանակցություններն այսօր վերջա­ցած են ու կշա­րունակվեն վաղը: Ռուսնե­րը հավա­նա­բար ժամա­նակ են ձգձգում, իսկ ադրբե­ջանցի­նե­րը ինչ էլ պոկեն Հայաստա­նից՝ լավ է:

Կարծիքներ կան, որ Էրդո­ղա­նը փոքր եղբո­րը դրդում է գնալ արկա­ծախնդրության և արա­գացնել միջանցքի տրա­մադրումը: Գուցե: Այդ դեպքում Ռուսաստա­նը զրկվում է Հարա­վա­յին Կովկա­սում իր վերջին հենա­կե­տից: Արցա­խը ռուսնե­րի համար մի գրոշ չարժե, եթե չկա Սյունի­քը: Եթե Ստամբուլից մինչև Բաքու ուղիղ գիծ լինի, ապա Ռուսաստա­նին մնում է հավա­քել իրերն ու գնալ տուն: Իսկ գուցե Ռուսաստա­նը գտնում է, որ ինքը կհսկի այդ միջացքն ու միա­ժա­մանկ նաև և՛ հայե­րին, և՛ ադրբե­ջանցի­նե­րին, և՛ թուրքե­րին: Դժվար է միանշա­նակ ասել: Ավե­լի կարև­որ է այն, թե ինչ է լինե­լու վաղը կամ հենց այս գիշեր:

Հավա­նա­կան եմ համա­րում, որ ևս մի քանի օր տագնապնե­րից հետո Ռուսաստանն ի վերջո կմի­ջամտի և ադրբե­ջանցի­նե­րը հավա­նա­բար հետ կգնան: Հատկա­պես որ ադրբե­ջանցի­նե­րը արդեն իսկ ազդում են ռուսնե­րի նյարդե­րին, որոնք բարկա­ցած են ոչ միայն թուրքա­կան լկտիությամբ, այլև հայկա­կան կողմի դանդաղկո­տությամբ: Երկու օր է ՀՀ օդա­յին տարածքում  24-ժամյա ռեժի­մով պտտվում են հայկա­կան ու ռուսա­կան ռազմա­կան ինքնա­թիռնե­րը:

Ի վերջո նաև Մակրո­նը հայտա­րա­րել է, որ ՄԱԿ‑ի մանդա­տի իրա­վունքով պատրաստ է զորք ուղարկել, ինչը ավե­լի կսրի հարցը: Ռուսնե­րը գուցե և ցանկա­նան խուսա­փել դրա­նից ու շտա­պեն ադրբե­ջանցի­նե­րին դուրս հրա­վի­րել Սյունի­քից ու Գեղարքունի­քից, քանի դեռ Ֆրանսիան կամ մեկ այլ ուրի­շը չի որո­շել խառնվել այստեղ: Ամեն դեպքում սա է ողջ իրա­վի­ճա­կը ու հնա­րա­վոր է նույնիսկ մեկ ժամ հետո ամե­նաանկանխա­տե­սե­լի բանե­րը լինեն:

Եթե մենք չենք կարո­ղա­նում ռուսնե­րին այստեղ պահել մեզ ձեռնտու գնով, ապա պետք է ճանա­պարհել մեզ ձեռնտու պայմաննե­րով:

Ի վերջո միայն ռուսնե­րը չեն, որ այս տարածքի նկատմամբ ախորժակ ունեն ու եթե մենք մեր քթից այն կողմ նայենք ապա գուցե նկա­տենք, որ հենց հիմա մեծ հնա­րա­վո­րություն ունենք բոլո­րին շահագրգռե­լու և ոչ մեկին ոչինչ չտա­լու կամ գոնե քիչ տալու:

Ո՛ւր են մեր դիվա­նա­գետներն ի վերջո:

Իսկ եթե մի քանի օր էլ անցավ ու ռուսնե­րը ոչինչ չարե­ցին, ապա մենք խնդիր ունենք, մեծ խնդիր: Վերջին հաշվով ռուսներն իրենք են որո­շում, թե երբ և ինչպես օգնեն մեզ՝ անկախ մեր կամքից ու ցանկությունից:

Մերձա­վոր Արև­ելքում սկսված իսրա­յելյան ավանտյուրան իր հետքն անպայման կթողնի նաև մեր վրա: Միամտություն է կարծել, թե արաբնե­րը հենց այնպես հարձակվե­ցին Իսրա­յե­լի վրա՝ հույս ունե­նա­լով հաղթել նրան: Մնում է, էլի այս ողջ խելա­գա­րության համար կրկին հայե­րը ինչ որ չափով չհա­տուցեն:

Իսկ ադրբե­ջանցի­նե­րի հաշվով կարե­լի է ասել այն, որ նրանք էլ սպա­սում են ռուս-թուրքա­կան որո­շումնե­րին: Տարա­ծաշրջա­նում այս պահին հայերն ու ադրբե­ջանցի­նե­րը ոչինչ չեն որո­շում, այլ ռուսներն ու թուրքե­րը, որոնք ձգտում են մնալ Կովկա­սի միակ խաղա­ցողնե­րը: Մեզ մնում է միայն ուշքի գալ, քանի դեռ մեզ վերջնա­կա­նա­պես մանրադրամ չեն դարձրել ու դա պետք է անել ազգա­յին համախմբան միջո­ցով: Դրան մեծ հաճույքով կանդրա­դառնամ, եթե այս թնջուկը պատե­րազմի չվե­րածվի ու բոլո­րիս միանգա­մից գրո­ղի ծոցը չուղարկի:

Սա է ընդհա­նուր վիճա­կը: Մնա­ցա­ծը հեքիաթ է: Եթե մի կողմ ենք դնում էմո­ցիան ու հուզմունքը, մնում է միայն այսպի­սի մերկ վիճակ, որտեղ մենք պարտա­վոր ենք այնքան ճկուն լինել, որ խառնենք բոլո­րի հաշիվներն ու ջրից հնա­րա­վո­րինս չոր դուրս գանք: Մենք պարտա­վոր ենք լինել «աղավնու նման միա­միտ և օձի նման խորա­գետ», այլա­պես շարունա­կա­կան «բառա­դիզմի» արդյունքում կկորցնենք ողջ Հայաստա­նը, քանի դեռ մեր լրատվա­կաններն ու վայ-քաղա­քա­կան գործիչնե­րը հիմա­րա­վա­րի ուրա­խա­նում են, որ դիմա­ցի­նը տապալվում է՝ չհասկա­նա­լով որ հիմա և միշտ տապալվում է Հայաստանն ու հայը:

շարունա­կե­լի…

Առնչվող Հոդվածներ