24.5 C
Yerevan

Լռության Սիմֆո­նիա

Իսկ այս ճակա­տագրա­կան օրե­րին, երբ սողա­ցող պատե­րազմ է ու ամեն վայրկյան սպա­սում ենք, որ ադրբե­ջանցի­նե­րը լայնա­ծա­վալ պատե­րազմի են անցնե­լու, ընդդի­մությունը ֆեյսբուքյան Փաշինյա­նի հետ հաշվարկն է անում։

Արա­յիկ Մկրտումյան

Քանի դեռ ադրբե­ջա­նա­կան ավանտյուրան չէր սկսվել, քաղա­քա­կան ուժե­րը, մեկը մյուսին հերթ չտա­լով հայտա­րա­րում էին, որ իրենք ահա գալիս են Հայաստա­նը փրկե­լու: Նրանք ասում էին, որ գիտեն, թե ինչ է պետք անել, երբ է պետք անել, ինչպես է պետք անել: Ոմանք նույնիսկ հայտա­րա­րում էին, որ Հադրութն ու Շուշին են հետ բերե­լու, իսկ մեկն էլ ասաց, որ գերի­նե­րի հարցե­րը լուծե­լը մի քանի օրվա հարց է: Սրա­նից էլ լավ բա՞ն, գրո­ղը տանի:

Հայաստա­նում ինչքան հիշում եմ 103 կուսակցություն կա հին ու նոր, եթե վերջին մի քանի ժամում էլի չի բացվել, որովհետև Հայաստա­նում կուսակցություննե­րը ծլում են սնկի պես ու չկա մեկը, որ «փրկության» իր դեղա­տոմսը չզո­ռի ու չասի, որ միայն իրենն է ճիշտը:

Եվ ահա, քաղա­քա­կան այս մոլեգնած դաշտը այս մի քանի օր է, ինչ զարմա­նա­լիո­րեն հանդարտ է: Տիե­զե­րա­կան ահե­ղությամբ մարտնչող կուսակցություննե­րի մի հսկա մասը այնպես լուռ է, որ այս աղմուկին սովո­րե­լուց հետո մի տեսակ անհանգիստ ես, թե ինչու չեն աղմկում:

Կուսակցություննե­րից շատերն այժմ «ջրից էլ լուռ, խոտից էլ ցածր» վիճա­կում են, մինչդեռ իսկա­կան գործի առիթ է բացվել: Իսկա­կան գործի, ոչ թե մայրա­քա­ղա­քի փողո­ցում զուտ գոռա­լու:

Այժմ, երբ հերթը եկել է հայրե­նի­քը փրկե­լու օտա­րից, կուսակցություննե­րը շառա­գունած մի կողմ են քաշվել ու ցածրա­ձայն ինչ որ բաներ են խոսում, որ «դե գիտեք ՀԱՊԿ‑ը ասել է, որ այսինչը չի ասել, որ այնինչը ասի, որ…» մի խոսքով անհասկա­նա­լի կրա­վո­րա­կան կեցվածք է:

Հանուն արդա­րության նշեմ, որ ոչ բոլորն են իհարկե լռության սիմֆո­նիա բեմադրում, որոշնե­րը ինչ որ բաներ ասում են, իսկ որոշներն էլ ավե­լի լավ կլի­ներ ընդհանրա­պես լռեին: Լռեին ոչ միայն այս օրե­րին, այլև այն ժամա­նակ, երբ այս ամե­նը հանգստա­նա: 

Ոմանք վատ թաքցված ուրա­խությամբ հետև­ում են, թե ինչպես է իշխա­նությունը հերթա­կա­նո­րեն տանուլ տալիս բոլոր ճակատնե­րում, ոմանք էլ այնպի­սի քնքշությամբ են բացատրում, որ եթե իրենք լինեին իշխա­նություն, ապա կլուծեին բոլոր հարցե­րը, որ չես հասկա­նում, թե ինչու է ՀՀ‑ն ընդհանրա­պես ինչ որ խնդրի առաջ կանգնում, եթե մենք ունենք մի քանի տասնյակ կուսակցություններ, որոնցից ամեն մեկն ունի մի ողջ երկրի փրկության պլան:

Ընդդի­մության կարկա­ռուն ներկա­յա­ցուցիչնե­րը, որոնց հանրա­յին դեմքե­րը Հայաստա­նին ընդհա­նուր առմամբ խոստա­նում են փրկություն, խաղա­ղություն, երա­նություն, այս օրե­րին մի քանի կիսատ պռատ հայտա­րա­րություննե­րից բացի ոչինչ չարե­ցին: Ոչ մի ծրա­գիր, ոչ մի կոնկրետ առա­ջարկ կամ նման մի բան: Մեկն ասում է դավա­ճաննե­րը պիտի գնան, մյուսն ասում է մի քիչ համբե­րեք կտեսնեք, մյուսը միանգա­մից հայհո­յում է, մյուսն էլ նստած ֆեյսբուքում Նիկո­լի անունն է տառա­դարձումնե­րով սխալ գրում ու զվարճա­նում: Համա թե ընդդի­մություն ունենք:

Ընդդի­մությունը, տեսնե­լով հանդերձ, որ Հայաստա­նը տառա­պում է իշխա­նության անգործության ու անկա­րո­ղության ձեռքում, ոգև­որված հետհաշվարկ է անում, որ «Նիկո­լին մնաց այսքան օր»: Նիկո­լին չգի­տեմ, բայց Հայաստա­նին շատ քիչ է մնա­ցել այս տեմպե­րով: 

Ընդդի­մությունը նաև չթաքցրած ուրա­խությամբ է մատնանշում իշխա­նության բոլոր սխալնե­րը: Դա ես էլ կարող եմ անել, ցանկա­ցած քաղա­քա­ցի էլ: Այո՛, կարող եմ կանգնել ու հայհո­յա­խա­ռը ասել, որ այս իշխա­նությունից պետք է ազատվել, որ «հողա­տու են, թուրք են» ու էլի նման բաներ, նայած թե ինչքան եմ ոգև­որված այդ պահին: 

Այո՛, ես ու մյուս հասա­րակ քաղա­քա­ցի­նե­րը կարող ենք այսպես ասած ոչ պրոֆե­սիո­նալ լինել, որովհետև մենք քաղա­քա­կան գործիչներ չենք, քաղա­քա­կան գործիչնե­րը իշխա­նությունն ու ընդդի­մությունն են, որոնք էլ անհասկա­նա­լի է, թե ինչով են զբաղված:

Ընդդի­մա­դիր լրատվա­կաննե­րի մի մասն այնպի­սի հրճվանքով է խոսում, որ իշխա­նություննե­րը ապի­կար են ու թուրքը Սյունի­քում է, որ արդեն սառը դատո­ղությունը իր տեղը սկսում է զիջել հիվանդա­գին էմո­ցիո­նա­լությանն ու մի պահ սկսում ես իրոք հավա­տալ ամեն տեսակ զառանցանքնե­րի:

Եթե նայենք, թե ով ում ինչում է մեղադրում կստա­նանք մի պատկեր, որտեղ և՛ իշխա­նությունը, և՛ ընդդի­մությունը ծախել են ու շարունա­կում են ծախել Սյունի­քը և պատրաստվում են ծախե­լու մնա­ցած Հայաստա­նը:

Հասկանո՞ւմ եք մարազմի աստի­ճա­նը: ՀՀ ողջ քաղա­քա­կան հատվածն ավե­լի լավ բան չի մտա­ծել, քան պարզունակ մեղադրանքներն ու բերան ծռե­լով իրար կապկե­լը: Նիկոլ-Կոկոլ: Ահա սա է այսօրվա ընդդի­մության սիրած խաղա­լի­քը: Չգի­տես լաց լինես, թե ծիծա­ղես: Հետո հիշում ես, որ թուրքը Սյունի­քում է ու Հայաստա­նում առայժմ բացի հայհո­յե­լուց ոչինչ չեն անում ու հասկա­նում ես, որ լացելն ավե­լի իրա­տե­սա­կան է: 

Ո՞ւր է այն ընդդի­մությունը, որ Հայաստա­նին խոստա­նում է երեք օրում լուծել գերի­նե­րի հարցե­րը, հետ բերել Շուշին ու Հադրութը, հաստա­տել կայունություն, խաղաղություն….միայն թե պետք չէ ասել, որ դրա համար պարտա­դիր է, որ իրենք իշխա­նություն լինել, կամ գոնե Նիկո­լը իշխա­նություն չլի­նի: Ես սկսում եմ վախե­նալ, որ ընդդի­մության ողջ պոտենցիա­լը հակա­նի­կո­լիզմի մեջ է ու Փաշինյա­նի հեռա­նա­լու հետ էլ կավարտվի ու հենց իրենք դարձան իշխա­նություն, ապա կսկսեն բացատրել, որ բոլոր խնդիրնե­րը մի օրում լուծել չի լինի, այլ ժամա­նակ է պետք:

Իհարկե ժամա­նակ է պետք: Ասեմ ավե­լին, մենք այդ ժամա­նա­կը նույնիսկ ունե­ցել ենք ու այդ ժամա­նակն արդեն իսկ հասցրել ենք վատնել:

Ընդդի­մության մեջ էլ ճաքե­րը բավա­կան ուժեղ են, մինչդեռ պետք էր միասնա­կան լինել գոնե հիմա:

Իսկ ընդդի­մությունը իրա­վունք չուներ նման ցածր որա­կի արտադրանք տալու: Ի վերջո ընդդի­մությունն էլ ինչ որ պատա­հա­կան մարդիկ չեն, նրանց մեջ միջին հաշվով կա մի քանի միլիո­նա­տեր, երկու նախկին նախա­գահ, մի քանի ԱԱԾ պետեր, այսինքն իրա­կա­նում շատ լուրջ մի թիմ պետք է դառնար: Մանա­վանդ այս օրե­րին ընդդի­մությունը լավ շանս ուներ և՛ հայրե­նի­քին օգնե­լու և՛ իր քարո­զարշավն անե­լու: Կարո՞ղ են: Կասկա­ծում եմ: Կասկա­ծում եմ, որովհետև սա աշխարհա­քա­ղա­քա­կան բարդա­գույն մի հանգույց է ու ՀՀ ընդդի­մության ձեռքն այնքան ուժեղ չէ, որ կարո­ղա­նա միջազգա­յին մակարդա­կով հարց լուծել: Բայց ի վերջո մենք չենք նրանց ստի­պում, որ քաղա­քա­կա­նությամբ զբաղվեն, իրենք են հայտա­րա­րում, որ իրենք կարող են փրկել Հայաստա­նը: Է եթե կարող եք փրկեք, ո՞ւմ եք սպա­սում: Նստել ֆեյսբուքում հետհաշվարկ են անում, որ Նիկո­լին մնաց այսքան օր: Կոպիտ ասած «Նիկո­լի հերն էլ անի­ծած», բա դո՞ւք, բա չե՞ք մտա­ծում, որ դուք էլ եք հետհաշվարկի մեջ ու որ ավե­լի վատ է՝ Հայաստանն է հետհաշվարկի մեջ:

Ընդդի­մության միակ զբաղմունքը կամ քարո­զարշավն է կամ էլ հերթա­կան ապա­ցույցը ներկա­յացնել, որ իշխա­նությունը ստում է, լավը չէ:

Ինչպես ասում է ժողովրդա­կան ասածվածքը. «թանկա­գին քարի արժե­քը ոսկե­րի­չը կիմա­նա, իսկ իշխա­նա­վո­րի արժե­քը բոլո­րը գիտեն»։ Մենք շատ լավ գիտենք իշխա­նության արժե­քը ու էնպես է ստացվել, որ այս իշխա­նությունը նախկիննե­րի հետև­անք է։ Հոգնե­ցինք ասե­լով, որ Փաշինյանն ու իր ոչ պրոֆե­սիո­նալ թիմը, դատարկա­խոս պատգա­մա­վորնե­րով ու կմկմացնող պաշտոնյա­նե­րով, ոիղիղ հետվանքն է նախկին ֆեո­դա­լա­կան համա­կարգի։

Ժողո­վուրդը հիմա զայրա­ցած է, շփոթված է, բարկա­ցած, հուզված։

Նա ինչ գիտե՝ ինչ անել, նա ամեն կողմից հարվածներ է ստա­նում։ Իշխա­նա­կաննե­րը նրան պիցցա­յա­կեր ստրուկ են անվա­նում, ընդդի­մա­դիրնե­րը՝ զոմբի, իսկ թուրքը՝ Սյունի­քում է։

Ընդդի­մություն ասվածն ընդհանրա­պես ինքն իրեն հաշիվ տալիս է, որ եթե իշխա­նություննե­րը բանի պետք չեն, ապա իրենք դրա հաշվին չեն պարզաջրվում։ Ո՛ւր է ձեր գործը, ո՛ւր է ձեր պոտենցիալը։Ուր է ձեր խոստա­ցա­ծը։ Նոյեմբե­րից մինչև հիմա մի էնպի­սի հզո­րություն ու միասնություն չունե­ցանք, որ անձամբ ես հասկա­նա­յի, որ դուք կարող ուժ եք, որ դուք ինչ որ բան կարող եք անել։

Իսկ այս ճակա­տագրա­կան օրե­րին, երբ սողա­ցող պատե­րազմ է ու ամեն վայրկյան սպա­սում ենք, որ ադրբե­ջանցի­նե­րը լայնա­ծա­վալ պատե­րազմի են անցնե­լու, ընդդի­մությունը ֆեյսբուքյան Փաշինյա­նի հետ հաշվակրն է անում։

Իսկ եթե Փաշինյա­նին հեռացրիք, հետո ի՞նչ եք անե­լու։ Իրա՞ր եք մերժե­լու ու հայհո­յե­լու։ Հավատս չի գալիս, որ մի Փաշինյա­նի գնա­լով դուք կձև­ա­վո­րեք ազգա­յին կառա­վա­րություն ու ազգա­յին պետություն կունե­նանք։

Չգի­տեմ, ավե­լի շատ ինչի վրա լաց լինեմ՝ իշխա­նության թե՞ ընդդի­մության։

Եթե ամեն ինչ խաղաղվի, ո՛չ միայն իշխա­նությունն է պատասխան տալու, այլ նաև ընդդի­մությունը, մանա­վանդ, որ այս ընդդի­մությունը 1991թ․ սկսած իշխա­նություն է եղել։

Երեք տարում պետությունը ոչ կարող ես սարքել, ոչ էլ քանդել, բայց կարող ես ավարտին հասցնել սարքելն էլ, քանդելն էլ։ Ինքներդ եք տեսնում թե ինչ է կատարվել ու կատարվում։

Դիմացի՛ր Հայաստան, դիմացի՛ր:

Առնչվող Հոդվածներ