26.5 C
Yerevan

Քաղա­քա­ցիա­կան Հասա­րա­կության Կազմա­կերպություննե­րի Հայտա­րա­րությունը Հայաստա­նի Տարածքա­յին Ամբողջա­կա­նության Խախտման Մասին

Հայաստա­նի Հանրա­պե­տության տարածքա­յին ամբողջա­կա­նության պաշտպա­նության, հնա­րա­վոր պատե­րազմա­կան գործո­ղություննե­րի կանխարգելման, ինչպես նաև բնակչության ֆիզի­կա­կան պաշտպա­նության և անվտանգության ապա­հովման հարցում Հայաստա­նի Հանրա­պե­տության իշխա­նություննե­րը պարտա­վոր են անհա­պաղ համախմբել ողջ պաշտպա­նա­կան և անվտանգա­յին ներուժն ու միջոցնե­րը։

2021 թվա­կա­նի մայի­սի 12-ից Ադրբե­ջա­նի Հանրա­պե­տության զինված ուժե­րը, խախտե­լով պետա­կան սահմա­նը և ՄԱԿ‑ի կանո­նադրությունը, ներխուժել են Հայաստա­նի Հանրա­պե­տության միջազգայնո­րեն ճանաչված տարածք՝ որոշ հատվածնե­րում խորա­նա­լով  մինչև 3․5 կիլո­մետր: Նշված տարածքի՝ Հայաստա­նի Հանրա­պե­տության անվի­ճե­լի մաս լինե­լը հաստատված է ոչ միայն պաշտո­նա­կան Երև­ա­նի հրա­պա­րա­կած տեղե­կություննե­րի, այլև անկախ լրատվա­մի­ջոցնե­րի փաստա­հենք հրա­պա­րա­կումնե­րով:

Կարև­որ է արձա­նագրել, որ ադրբե­ջա­նա­կան զինված ուժե­րի ներխուժումը Հայաստա­նի Հանրա­պե­տության տարածք տեղի է ունե­ցել Ադրբե­ջա­նի նախա­գա­հի ու այլ պաշտոնյա­նե­րի կողմից Սյունի­քի մարզի նկատմամբ տարածքա­յին նկրտումնե­րի և դրա մի մասի գրավման՝ տարի­ներ տևած և վերջերս հաճա­խա­կիա­ցած հրա­պա­րա­կա­յին սպառնա­լիքնե­րին զուգա­հեռ: Այս ներխուժումը շեշտա­կի սրում է իրա­վի­ճա­կը 2020 թ․ նոյեմբե­րի 9‑ի եռա­կողմ հայտա­րա­րության ստո­րագրումից հետո ձևա­վորված որո­շա­կի կայունա­ցումից հետո։

Ներքոստո­րագրյալ հասա­րա­կա­կան կազմա­կերպություննե­րը ստեղծված իրա­վի­ճա­կը  համա­րում են ոչ միայն ուղղա­կի սպառնա­լիք Հայաստա­նի Հանրա­պե­տության նկատմամբ Ադրբե­ջա­նի կողմից պատե­րազմա­կան գործո­ղություննե­րի սկսման, Հայաստա­նի անվի­ճե­լի մաս հանդի­սա­ցող տարածքի օկուպա­ցիա­յի և այդ տարածքնե­րում ապրող բնակչության ֆիզի­կա­կան գոյության համար, այլև՝ տարա­ծաշրջա­նի անվտանգությանն ուղղված անմի­ջա­կան մարտահրա­վեր։

Արձա­նագրում ենք, որ՝

  1.  Հայաստա­նի Հանրա­պե­տությունը բոլոր օրի­նա­կան ակնկա­լիքներն ունի, որպես  Հավա­քա­կան անվտանգության պայմա­նագրի կազմա­կերպության (ՀԱՊԿ) անդամ, իր տարածքա­յին ամբողջա­կա­նության խախտման այս դեպքի վերա­բերյալ ստա­նա­լու ՀԱՊԿ‑ի կողմից քաղա­քա­կան և ռազմա­կան հակազդում՝ համա­ձայն պայմա­նագրի 2‑րդ և 4‑րդ հոդվածնե­րի, այնինչ մինչ օրս ՀԱՊԿ անդամ-երկրնե­րից որևէ մեկը չի դատա­պարտել Հայաստա­նի տարածքա­յին ամբողջա­կա­նության խախտումը և չի պահանջել Ադրբե­ջա­նի իշխա­նություննե­րից դուրս բերել իրենց զորքե­րը Հայաստա­նի Հանրա­պե­տության տարածքից:
  2. Թեև ՀԱՊԿ առանցքա­յին անդամ-պետություն Ռուսաստա­նի Դաշնությունը բազմա­թիվ երկկողմ պայմա­նագրե­րով ստանձնած պարտա­վո­րություններ ունի ապա­հո­վե­լու Հայաստա­նի տարածքա­յին ամբողջա­կա­նության պաշտպա­նությունը, իսկ ռուսա­կան 102-րդ ռազմա­բա­զան հենա­կե­տեր ունի նաև Սյունի­քի մարզում, սակայն մինչ օրս որևէ տեսա­նե­լի քայլ (օրի­նակ՝ ուժի ցուցադրություն) չի կատա­րել և չի հանդես եկել ՀՀ տարածքա­յին ամբողջա­կա­նության վերա­կանգման կամ դրա աջակցության վերա­բերյալ պաշտո­նա­կան հայտա­րա­րությամբ, չի դատա­պարտել Ադրբե­ջա­նի կառա­վա­րության ակնհայտ ագրե­սիվ գործո­ղություննե­րը։
  3. Ադրբե­ջա­նի կառա­վա­րության գործո­ղություններն ակնհայտո­րեն հակա­սում են ՄԱԿ‑ի կանո­նադրության 2‑րդ հոդվա­ծի 4‑րդ մասին, ինչպես նաև «Միջազգա­յին անվտանգության ամրապնդման մասին» ՄԱԿ‑ի ԳԱ հռչա­կագրի 4‑րդ և 5‑րդ կետե­րին։

Հիմք ընդունե­լով վերոգրյա­լը՝ քաղա­քա­ցիա­կան հասա­րա­կության կազմա­կերպություններս գտնում ենք, որ․

1․ Հայաստա­նի Հանրա­պե­տության տարածքա­յին ամբողջա­կա­նության պաշտպա­նության, հնա­րա­վոր պատե­րազմա­կան գործո­ղություննե­րի կանխարգելման, ինչպես նաև բնակչության ֆիզի­կա­կան պաշտպա­նության և անվտանգության ապա­հովման հարցում Հայաստա­նի Հանրա­պե­տության իշխա­նություննե­րը պարտա­վոր են անհա­պաղ համախմբել ողջ պաշտպա­նա­կան և անվտանգա­յին ներուժն ու միջոցնե­րը։

2․ Ադրբե­ջա­նի իշխա­նություննե­րի կողմից Հայաստա­նի Հանրա­պե­տության տարածքա­յին ամբողջա­կա­նությունը խախտե­լու, ՀՀ քաղա­քա­ցի­նե­րի անվտանգությա­նը սպառնա­լու հարցով պետք է դիմել ՄԱԿ‑ի Անվտանգության խորհուրդ՝ կիրա­ռե­լու ՄԱԿ‑ի կանո­նադրությամբ նախա­տեսված գործո­ղություններ և ընդունե­լու անհրա­ժեշտ որո­շումներ:

«Իրա­զեկ քաղա­քա­ցի­նե­րի միա­վո­րում» ՀԿ

Ժուռնա­լիստնե­րի «Ասպա­րեզ» ակումբ

Գլո­բա­լի­զա­ցիա­յի և տարա­ծաշրջա­նա­յին համա­գործակցության վերլուծա­կան կենտրոն

Հելսինկյան քաղա­քա­ցիա­կան ասամբլեա­յի Վանա­ձո­րի գրա­սենյակ

«Խաղա­ղության երկխո­սություն» ՀԿ

«Հելսինկյան Ասո­ցիա­ցիա» իրա­վա­պաշտպան ՀԿ

«Ռեստարտ Գյումրի» նախա­ձեռնություննե­րի կենտրոն ՀԿ

«Ռեստարտ Իջև­ան» գիտակրթա­կան ՀԿ

«Ռեստարտ» գիտակրթա­կան հիմնադրամ

Քաղա­քա­կան երկխո­սություն ՀԿ

«Իրա­վունքնե­րի պաշտպա­նություն առանց սահմաննե­րի» ՀԿ

«Մարդու իրա­վունքնե­րի հետա­զո­տություննե­րի կենտրոն» ՀԿ

Հանրա­յին լրագրության ակումբ ՀԿ

«Ազատ քաղա­քա­ցի» ՀԿ

«Հանուն հավա­սար իրա­վունքնե­րի« կրթա­կան կենտրոն ՀԿ

Թրանսփա­րենսի Ինթերնեշնլ հակա­կո­ռուպցիոն կենտրոն

Առնչվող Հոդվածներ