26.5 C
Yerevan

Ադրբե­ջանն Այսօր Անում է Այն, Ինչը Հայաստա­նը Չարեց 1994-ին Իր Հաղթա­նա­կից հետո

1994-ին, երբ հայե­րը հաղթե­ցին պատե­րազմում, դրա­նից հետո չօգտա­գործե­ցին ոչ մի բան: Ալիևը ճիշտ հակա­ռակն է անում:

Հարցազրույց ֆրանսիա­հայ քաղա­քա­գետ Կայծ Մինասյա­նի հետ

Սյունի­քի մարզում ստեղծված իրա­վի­ճա­կի հետ կապված ԱՄՆ կոնգրե­սա­կաննե­րը կոչով դիմել են նախա­գահ Բայդե­նին: Սա կարո՞ղ է որևէ ազդե­ցություն ունե­նալ իրա­վի­ճա­կի վրա:

Այդպի­սի սադրանքներ Ադրբե­ջա­նի կողմից տեղի են ունե­նա­լու մինչև ընտրություննե­րը, որպեսզի դժվար վիճա­կի մեջ դնեն Հայաստա­նի այսօրվա իշխա­նություննե­րին և գլխա­վո­րա­պես Նիկոլ Փաշինյա­նին, որպեսզի ուժ տան ընդդի­մա­դիր ուժե­րին, գլխա­վո­րա­պես Ռոբերտ Քոչարյա­նին, որպեսզի անկա­յուն մթնո­լորտ ստեղծվի Հայաստա­նում և կայուն վիճակ ստեղծվի, եթե Ռոբերտ Քոչարյա­նը դառնա վարչա­պետ: Այսինքն ռուսնե­րը երկու շահ ունեն. մի կողմից օգնել Քոչարյա­նին՝ տկա­րացնե­լով Նիկոլ Փաշինյա­նին, և այդ դեպքում կունե­նան իրենց ուզած թեկնա­ծուն Հայաստա­նի գլխին, կամ շարունա­կել Փաշինյա­նի հետ ու հանգիստ ձևով նոյեմբե­րի 9‑ի պայմա­նա­գիրն իրա­գործել: Այս երկու ծրագրե­րի մեջ Մոսկվան հանգիստ է: Սա ռուսա­կան խաղ է: Իսկ Հայաստա­նի խաղը հետևյալն է. Փաշինյա­նը պետք է լուրջ համա­րի այդ սադրանքը՝ ցույց տալու համար, որ ինքը «ազգա­յին» վարչա­պետ է, «ազգա­յին» ղեկա­վար է և պատրաստ է պաշտպա­նել Հայաստա­նի սահմաննե­րը: Քոչարյա­նը ճիշտ հակա­ռա­կը, պետք է ցույց տա, որ Փաշինյա­նը բերել է անկա­յունություն ու տկա­րություն, իսկ Ադրբե­ջանն օգտա­գործում է Փաշինյա­նի տկա­րությունը: Ադրբե­ջա­նի խաղը հետևյալն է. լինի Փաշինյա­նը, թե Քոչարյա­նը, իրենց համար կարև­որ չէ, որովհետև հիմա իրենք զորա­վոր ուղղա­կի կապեր ունեն Ռուսաստա­նի և Թուրքիա­յի հետ: Ադրբե­ջանցի­ներն, օգտա­գործե­լով ընտրա­պայքա­րի անկա­յուն վիճա­կը, ցանկա­նում են ավե­լի հեռուն գնալ: Նրանք կանաչ լույս ունեն Ռուսաստա­նից: Մյուս կողմից ադրբե­ջանցի­ներն առաջ են գնում բոլոր կողմե­րին ցույց տալու համար, որ Ադրբե­ջա­նը զորա­վոր պետություն է, և որ Թուրքիան անպայման պաշտպա­նե­լու է Ադրբե­ջա­նին: Թուրքիա­յի խաղը հետևյալն է. հետև­ել  իրա­դարձություննե­րին, պաշտպա­նել Ադրբե­ջա­նին, բայց մյուս կողմից «լավ աշա­կերտ» լինել ամե­րի­կա­ցի­նե­րի առջև: Արևմուտքի, գլխա­վո­րա­պես ԱՄՆ‑ի խաղը հետևյալն է. հետև­ել դեպքե­րին և իմա­նա­լով, որ ռուսնե­րը փորձում են թե տկա­րացնել Փաշինյա­նին, թե ուժ տալ Քոչարյա­նին, չմտնել այդպի­սի կեղտոտ խաղի մեջ, բայց պետք է օգնել Փաշինյա­նին: Եվ եթե Արևմուտքը ավե­լի հստակ ձևով, հայտա­րա­րություննե­րով օգնի Փաշինյա­նին, ընդդի­մա­դիր ուժե­րը կսկսեն հայտա­րա­րել, թե Փաշինյա­նը արևմտա­մետ է, Արևմուտքի մարդն է: Բայց ես չեմ կարծում, թե Բայդե­նը որևէ հայտա­րա­րություն անի այս առնչությամբ: Եթե Ամե­րի­կա­յի կողմից լինի հայտա­րա­րություն, ապա դա կլի­նի կամ պետքարտուղա­րության կողմից, կամ ԱՄՆ դեսպա­նի կողմից, ոչ ավե­լին:

Հայաստա­նում ըստ էության մեկնարկել է նախընտրա­կան քարո­զարշա­վը, և մենք տեսնում ենք, թե ընդդի­մություններն ինչպես են արձա­գանքում այս իրա­վի­ճա­կին: Ներքա­ղա­քա­կան զարգա­ցումնե­րի վրա ինչպի­սի՞ ազդե­ցություն կունե­նան Սյունի­քի դեպքե­րը:

Այո, նախընտրա­կան քարո­զարշա­վի մեջ ենք, և Փաշինյանն ու Քոչարյա­նը այդ խաղը պետք է խաղան: Քոչարյա­նը հանգիստ է, որովհետև ինքը օգտա­գործում է այդ իրա­դարձություննե­րը՝ ցույց տալու համար, թե Նիկոլ Փաշինյա­նը ներկա­յացնում է անկա­յուն Հայաստա­նը, վտանգված Հայաստա­նը: Իսկ Նիկոլ Փաշինյա­նը պետք է ամեն ինչ անի պաշտպա­նե­լու համար Հայաստա­նը, զբաղվե­լու անվտանգության հարցե­րով, ոչ թե ընտրա­պայքա­րի հարցե­րով: Ըստ էության, կարող ենք ասել, որ Ադրբե­ջա­նը մասնակցում է Հայաստա­նի ընտրա­պայքա­րին:

Ռուսաստա­նից մենք պետք է այլ ակնկա­լիքներ չունե­նա­յի՞նք‘ հաշվի առնե­լով, որ այս զարգա­ցումնե­րը հաջորդե­ցին Լավրո­վի այցե­լությա­նը Բաքու և Երև­ան:

Այո, հենց այդ պատճա­ռով է, որ այս սադրանքը գոյություն ունի: Ադրբե­ջանն օգտա­գործում է առի­թը, որ Հայաստա­նում ընտրա­պայքար է: Ադրբե­ջանն իր հաղթա­նա­կից հետո այսօր անում է այն, ինչը Հայաստա­նը չարեց 1994-ին իր հաղթա­նա­կից հետո: Այսինքն ավե­լի հեռուն գնալ, ավե­լի կոշտ լինել: Եթե հիշում եք, 1994-ին, երբ հայե­րը հաղթե­ցին պատե­րազմում, դրա­նից հետո չօգտա­գործե­ցին ոչ մի բան: Ալիևը ճիշտ հակա­ռակն է անում, որովհետև որքան որ Ռուսաստա­նը, Արևմուտքը պասիվ մոտե­նան որևէ սադրանքի, Ադրբե­ջա­նը շարունա­կե­լու է իր սադրանքնե­րը:

Աղբյուրը‘ lragir.am

Առնչվող Հոդվածներ