26.5 C
Yerevan

Սյունի­քի Հարցը Կապված է Ընտրություննե­րի Հետ

ՀԱՊԿ-ից ոչինչ սպա­սել պետք չէ։ Պարապ կազմա­կերպություն է, միայն Ռուսաստա­նի ձեռքում է, իսկ որևէ կառույց, որ Ռուսաստա­նը ստեղծել է, չի գործում՝ լինի ԱՊՀ‑ն, ԵՏՄ‑ն և այլն:

Հարցազրույց ֆրանսիա­հայ քաղա­քա­գետ Կայծ Մինասյա­նի հետ:

Պարո՛ն Մինասյան, Սյունի­քում և Գեղարքունի­քում տիրող իրա­վի­ճակն ինչպե՞ս գնա­հա­տենք։

- Սովո­րա­կան, քանի որ ադրբե­ջանցի­նե­րը փորձում են ավե­լի հեռուն գնալ հաղթա­նա­կից հետո, և մինչև որևէ մեկը չկանգնեցնի իրենց, շարունա­կե­լու են սադրանքնե­րը, դիվենսիոն գործո­ղություննե­րը և, գլխա­վո­րա­պես, մինչև Հայաստա­նում ընտրություննե­րը։

Այս անգամ Բաքվի գործո­ղություննե­րը հաջորդե­ցին Սերգեյ Լավրո­վի տարա­ծաշրջա­նա­յին այցին։ Մոսկվան իրեն հայտա­րա­րում է եռա­կողմ համա­ձայնություննե­րի իրա­կա­նացման երաշխա­վոր, ինչո՞ւ չի կարո­ղա­նում դա անել։ Լավրո­վը, ի դեպ, նախօ­րեին այսպի­սի հայտա­րա­րություն արեց․ «Ոչ մի կրա­կոց չի եղել, ոչ մի բախում տեղի չի ունե­ցել։ Նստել, սկսել են հանգիստ պայմա­նա­վորվել, թե ինչպես հանգուցա­լուծեն իրա­վի­ճա­կը։ Ես ոչ մի պատճառ չեմ տեսնում հույզե­րը բորբո­քե­լու համար այս ոչ առօրյա, բայց հանգիստ կարգա­վորվող հարցում»։ Այսինքն՝ ադրբե­ջանցի­նե­րը 3.5 կմ մտել են ՀՀ ինքնիշխան տարածք, իսկ ՌԴ ԱԳ նախա­րա­րը խոսում է հույզերն ուռճացնե­լու մասին։ Սա ինչպե՞ս եք գնա­հա­տում։

‑Ռուսաստա­նի ցինիկ, կայսե­րա­պաշտա­կան մոտեցմամբ։ Այսինքն՝ ՌԴ‑ն երկու խաղ է խաղում․ իբրև թե Հայաստա­նի հետ է, բայց և քաջա­լե­րում է Ադրբե­ջա­նին՝ նման քայլե­րի դիմե­լու, որովհետև երկու ճակա­տի վրա է այսօր ՌԴ‑ն՝ կա՛մ պետք է շարունա­կի Փաշինյա­նի հետ աշխա­տել, և այդ ժամա­նակ նոյեմբե­րի 9‑ի համա­ձայնությունը պետք է գործադրվի, կա՛մ Փաշինյա­նը կհե­ռա­նա բեմից, և այդ ժամա­նակ նախկիննե­րը պետք է գան ու ավե­լի լավ հարա­բե­րություններ պետք է լինեն Հայաստա­նի և Ռուսաստա­նի միջև։ Բայց մինչև ընտրություննե­րը ՌԴ‑ն կմասնակցի ընտրա­պայքա­րին՝ սադրանքներ անե­լով, թուլացնե­լով Փաշինյա­նին՝ ոչ մինչև ծայրա­հեղ աստի­ճա­նի, բայց և խանգա­րե­լու համար Փաշինյա­նին։ Իսկ ընդդի­մա­դիր ուժե­րը մնացյալ գործը կանեն։ Ռուսաստա­նը կեղտոտ խաղ է խաղում։ Ճիշտ է, բախումներ տեղի չունե­ցան, բայց դա չի նշա­նա­կում, որ նորմալ է ամեն ինչ։ Հակա­ռա­կը՝ միջազգա­յին իրա­վունքի խախտում կա, և պետք է Ռուսաստա­նին ասել՝ ի՞նչ դաշնա­կից եք։

Ֆրանսիա­յի նախա­գա­հը ՀՀ տարածքից ադրբե­ջա­նա­կան զորքի անհա­պաղ դուրսբերման մասին է խոսել, նույն պահանջը հնչել է նաև ԱՄՆ-ից։ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ արևմտյան պետություննե­րի այս ակտի­վությունը որևէ ազդե­ցություն կարո՞ղ է ունե­նալ իրա­դարձություննե­րի զարգա­ցումնե­րի վրա։

-Նախ՝ պետք է ասել, որ Ֆրանսիան և ԱՄՆ‑ն համա­ձայնություն ունեն Ղարա­բա­ղի հարցով։ Այսինքն՝ ինչ լծակներ ունի Արևմուտքը, որպեսզի հետ վերա­դառնա տարա­ծաշրջան։ Մանա­վանդ, որ Ռուսաստա­նը երկու ճակա­տով է աշխա­տում՝ մի կողմից՝ Մինսկի խմբի, մյուս կողմից՝ Թուրքիա­յի և Ադրբե­ջա­նի հետ։ Հիմա Ֆրանսիան ու Միացյալ Նահանգնե­րը բաժա­նե­ցին իրենց աշխա­տանքը՝ Ֆրանսիան պետք է դիմի ՄԱԿ‑ի Անվտանգության խորհրդին՝ ցույց տալու համար, որ Փարիզն ու Վաշինգտո­նը կարև­ո­րություն են տալիս Ղարա­բա­ղի հարցին, միա­ժա­մա­նակ ուզում են չափել Ռուսաստա­նի պատասխա­նատվության ոգին։ Ուզում եմ ասել, որ եթե Ռուսաստա­նը ԱԽ-ում վետո չդնի բանաձևի կամ հայտա­րա­րության վրա, նշա­նա­կում է, որ ՌԴ‑ն հարգում է Մինսկի խմբին։ Բայց եթե վետո կիրա­ռի, կնշա­նա­կի, որ Ռուսաստա­նի դիրքո­րո­շումը հստակ է, հակա­ռակ է Մինսկի խմբին, և այդ ժամա­նակ արդեն Ֆրանսիան և Միացյալ Նահանգներն այլ կերպ պետք է մոտե­նան այդ հարցին։ Պետք է հասկա­նանք, որ Փարիզն ու Վաշինգտո­նը սա չեն անում, որովհետև շատ հայա­սեր են, անում են, որովհետև իրենց սեփա­կան շահերն են հետապնդում։

Պարո՛ն Մինասյան, ԼՂ-ում ռուսա­կան խաղա­ղա­պահ զորա­կազմը միջազգա­յին խաղա­ղա­պահ առա­քե­լությամբ փոխա­րի­նե­լու հնա­րա­վո­րություն և կարիք կա՞։

‑Թղթի վրա՝ այո՛, բայց իրա­կա­նում Ռուսաստանն ու Ադրբե­ջա­նը թույլ չեն տա, Իրա­նը՝ նույնպես։ Շատ լարված վիճակ է հիմա, իսկ հարցը շատ նուրբ է։ Դիվա­նա­գետներն իսկա­պես պետք է լավ աշխա­տեն, որպեսզի իրա­վի­ճա­կը կայունա­նա։ Բայց չեմ կարծում, որ կհա­ջո­ղեն․ մինչև ընտրություննե­րը՝ հունի­սի 20‑ը, այս իրա­վի­ճա­կը կպահպանվի։

-Գիտեք, որ Հայաստա­նը դիմել է ՀԱՊԿ-ին և Ռուսաստա­նին, երեկ էլ Փաշինյա­նը հայտա­րա­րեց, որ այդ կառույցնե­րի հետ փոխօգնության ընթա­ցա­կարգե­րի ակտի­վացման են գնում։ Ի՞նչ սպա­սել ՀԱՊԿ-ից։

-ՀԱՊԿ-ից ոչինչ սպա­սել պետք չէ։ Պարապ կազմա­կերպություն է, միայն Ռուսաստա­նի ձեռքում է, իսկ որևէ կառույց, որ Ռուսաստա­նը ստեղծել է, չի գործում՝ լինի ԱՊՀ‑ն, ԵՏՄ‑ն և այլն։ Փաստ է, որ թղթի վրա գրված է՝ եթե կազմա­կերպության անդա­մի վրա հարձա­կում լինի, պետք է անմի­ջա­պես մյուս անդամներն զորակցեն և միջամտեն։ Բայց ո՞ւր է այդ զորակցությունը, միջամտությունը։ Ես չեմ ասում՝ Բաքուն ռմբա­կո­ծեն, բայց գոնե մի քիչ աշխույժ պետք է լինի այդ կազմա­կերպությունը։ Քանի դեռ Ռուսաստա­նը երկու խաղ է խաղում, հնա­րա­վոր չէ գործի դնել այդ կազմա­կերպությա­նը, որովհետև ՌԴ‑ն է ղեկա­վա­րում ամե­նը։

-Հայաստա­նում նախընտրա­կան շրջան է, սակայն մտա­հո­գություններ են հնչում, որ սահմա­նա­յին իրա­դարձություննե­րի բացա­սա­կան զարգա­ցումնե­րի դեպքում արտա­հերթ ընտրություննե­րը կարող են հետաձգվել։ Ընդհանրա­պես, այս իրա­վի­ճակն ինչպե՞ս կարող է ազդել ընտրա­կան գործընթացնե­րի վրա, նման զարգա­ցումնե­րի սպասե՞լ։

-Այո՛, որովհետև սադրանքներ կան։ Սյունի­քի հարցը հենց այնպես չառա­ջա­ցավ․ դա կապված է ընտրություննե­րի հետ և այդպես պետք է շարունակվի՝ տկա­րացնե­լու համար Նիկոլ Փաշինյա­նին, և ընդդի­մա­դիր ուժե­րը՝ Սերժ Սարգսյա­նը և Ռոբերտ Քոչարյա­նը, ամեն ինչ պետք է անի, որ ժողո­վուրդը չընտրի Փաշինյա­նին, քանի որ, ըստ իրենց, Փաշինյա­նը նշա­նա­կում է՝ վտանգված Հայաստան, անկա­յուն Հայաստան, առանց ապա­գա­յի Հայաստան։ Այս ամե­նը կեղտոտ խաղ է։

-Արդեն դաշինքներ են ձևա­վորվում, ՀՀ բոլոր երեք նախա­գահնե­րը հայտա­րա­րել են ընտրություննե­րին մասնակցության մասին։ Ինչպի­սի՞ նախընտրա­կան և, առա­վել ևս, հետընտրա­կան զարգա­ցումնե­րի սպա­սել՝ Ձեր կարծի­քով։

-Կախված այն բանից, թե բնակչության քանի տոկո­սը կմասնակցի ընտրություննե­րին։ Եթե 80 տոկո­սը մասնակցի քվեարկությա­նը, այդ ժամա­նակ կունե­նանք նոր խորհրդա­րան և, վստա­հա­բար, Նիկոլ Փաշինյա­նը կհաղթի, իսկ նախկին երեք նախա­գահնե­րը կամ, գոնե, երկուսը՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյա­նը, խմբակցություններ կունե­նան Ազգա­յին ժողո­վում։ Բայց եթե մասնակցության ցուցա­նի­շը կազմի 40–60 տոկոս, այդ ժամա­նակ վտանգված ընտրություններ կլի­նեն։ Դա կնշա­նա­կի՝ ցույցեր, հանրա­հա­վաքներ կլի­նեն այնքան ժամա­նակ, մինչև Նիկոլ Փաշինյա­նը հեռա­նա։ Բայց, ըստ երև­ույթին, շատե­րը կցանկա­նա­յին, որ երրորդ ուժ ի հայտ գա՝ ո՛չ ներկա­նե­րը, ո՛չ նախկիննե­րը։ Սակայն այդ երրորդ ուժը չի կարող արմա­տա­կան լինել՝ ինչպես «Սասնա Ծռե­րը», որոնք ուզում են որպես երրորդ ուժ հանդես գալ, այլ ավե­լի չափա­վոր, ավե­լի պատասխա­նա­տու, ինքնիշխա­նության գաղա­փա­րով։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։


Առնչվող Հոդվածներ